Ելք դեպի լույս 742
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ավարտեցինք Ռում սուրահը և սկսում ենք Լողման սուրահի մատչելի մեկնաբանությունը:
Լողման սուրահը հայտնվել է Մեքքայում և ունի 34 այա: Այս սուրահում անդրադարձ է կատարվում երկնքի, երկրի ու կենդանիներ արարմանը և իր որդիներին ուղղված Լողմանի խոսքերին: Այդ իսկ պատճառով, սուրահը կոչվում է Լողման:
Լողման սուրահի 1-3 այաներ
بِسْمِ اللَّهِ الرَّحْمَٰنِ الرَّحِیمِ
تِلْکَ آیَاتُ الْکِتَابِ الْحَکِیمِ
هُدًى وَرَحْمَةً لِلْمُحْسِنِینَ
Ալեֆ, լամ, միմ:
Այս նշաններն Իմաստնության գրքի նշաններն են:
(Այս Գիրքն աստվածային) շնորհների առհավատչյան է և բարերար մարդկանց առաջնորդը:
Ղուրանի սուրահներից 29-ը սկսվում են հատուկ հնչյուններով: Լողմանն այդ սուրահներից մեկն է: Այս հնչյուրնները ցույց են տալիս Ղուրանի փառահեղությունը: Այն աստվածային հրաշք է, որի նմանը ոչ մեկը չի գրել: Դրա այաներն իմաստալից են և ուղարկվել են Աստծու կողմից: Դրանց մեջ չկա սխալ և սնոտիապաշտություն: Այաները խոսում են ճշմարտությունից և մարդկանց հրավիրում դեպի Աստված:
Չնայած Ղուրանն ուղարկվել է բոլոր մարդկանց առաջնորդելու համար, սակայն դրա բարիքներից կօգտվեն միայն նրանք, ովքեր մաքուր միտք կունենան: Հակառակ դեպքում, մարդը չի կարողանա ընկալել այաների ճմշմարտացիությունը:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդկանց առաջնորդելը պետք է հիմնված լինի բանականության վրա և դրա համար էլ Ղուրանը կոչում են նաև իմաստության գիրք:
2. Մարդկանց առաջնորդությունը պետք է իրականացվի բարությամբ ու գթությամբ, որպեսզի ազդեցությունը մեծ լինի:
Լողման սուրահի 4-րդ և 5-րդ այաներ
الَّذِینَ یُقِیمُونَ الصَّلَاةَ وَیُؤْتُونَ الزَّکَاةَ وَهُمْ بِالْآخِرَةِ هُمْ یُوقِنُونَ
أُولَٰئِکَ عَلَىٰ هُدًى مِنْ رَبِّهِمْ ۖ وَأُولَٰئِکَ هُمُ الْمُفْلِحُونَ
Նրանք, ովքեր աղոթում են, ողորմություն տալիս ու հավատում հանդերձյալ կյանքին...
Նրանք, ովքեր հավատքի ջահով են ընթանում, վայելելու են երանությունը:
Այս այաները խոսում են բարեգործության մասին: Դրանք նշում են, որ բարեպաշտությունը լինում է գործնական ու տեսական: Գործնականը նամազն է ու բարեգործություն անելը, իսկ տեսականը՝ համոզմունքները և հավատքը՝ հանդերձյալ կյանքի նկատմամբ:
Ընդհանրապես, կրոնական մշակույթում կարևոր է Աստծու արարածներին ծառայելը: Դժաբախտաբար, այսօր շատերն աղոթում են, նամազ անում, սրբավայր մեկնում, սակայն ուշադրություն չեն դարձնում կարքիավորներին: Նրանք կարծում են, որ միայն սրբավայրում աղոթելով, կարող են համարվել լիարժեք հավատացյալ: Կան նաև մարդիկ ովքեր ուշադիր են կարիքավորների նկատմամբ, սակայն ուշադիր չեն օրինակ կրոնական պատվիրանների, նամազի նկատմամբ: Այս այան ասում է . Աստծու կողմից առաջնորդվում ու երջանկանում են նրանք, որ ոչ միայն բարեգործություն են անում, զաքաթ տալիս, այլ նամազ են անում և իրենց արարքներում ուշադիր են հանդերձյալ կյանքին:
Այս այաներից սովորում ենք.
1. Իսլամական մշակությում նամազն ու զաքաթը և բարի գործ կատարելը պետք է լինեն հավատացյալ մարդկանց մշտական վարքագիծը:
2.Իսկական բարեգործը նա է, ով և մարդկանց մասին է հոգում և մտածում իր բարոյական զարգացման մասին: Փրկությունը և երջանկությունը հավատքի և կրոնական պատվերների կատարման մեջ են:
3.Հավատքն առանց գործի և գործն առանց հավատքի, չի արժևորվում:
Լողման սուրահի 6-րդ այա
Կան մարդիկ, ովքեր անհիմն խոսքերի գնորդներ են, որպեսզի (այդ խոսքերի միջոցով) մարդկանց մոլորեցնեն` հիմնվելով նրանց տգիտության վրա և ծաղրելով (Աստծու ճանապարհը): Նրանց պատիժը զարհուրելի է լինելու:
Այս այան, անդրադառնում է մարդկանց մոլորությանը և ասում, որ պատմական գրքերում արաբ առևտրականներն այցելում են Իրան և լսում այնպիսի պատմություններ, ինչպես Ռուստամի ու Էսֆանդիարի կամ թագավորների պատմությունները: Նրանք վերադառնում էին Մեքքա և մարդկանց ասում. «Եթե Մուհամմադը պատմում է Ադի ու Սամուդի պատմությունը, մենք էլ կպատմենք հետաքրքիր պատմություններ»: Նրանք այդպիսով փորձում էին մարդկանց հեռացնել մարգարեից, որը խոսում էր Ղուրանի այաների մասին: Ինչպես որոշ երգչուհիներ, երգերով փորձում էին մարդկանց ուշադրությունը շեղել մարգարեից, ծաղրելով Աստծու խոսքը, ասելով, որ այն անարժեք է:
Այս այան ասում է, որ նրանք, ովքեր որևէ բան են անում առանց տրամաբանության, մարդկանց ստիպելով հրաժարվել Աստծու ճանապարհից, խսիտ պատժվելու են:
Այս այայից սովորում ենք.
1. Յուրաքաչնյուր սխալ խոսք, որ կարող է մարդուն հեռացնել ճշմարտությունից, դատապարտելի է կրոնի կողմից:
2.Մարդկանց հատկապես երիտասարդներին մոլորության մեջ գցող գործոններից մեկը, անպարկեշտ երգեր լսելն է, որոնց երաժշտությունն ու խոսքերը կեղծ ու սխալ են, և նրանց մղում են մոռանալ Աստծուն և տրվել աշխարհիկ ցանկություններին:
3. Իսլամական գաղափարների դեմ պայքարելու համար թշնամին օգտվում է մշակութային միջոցներից և դրանք տարածում է ֆիլմի, թատրոնի և երաժշտության շրջանակներում: