Դեկտեմբեր 01, 2022 07:44 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Լողման սուրահի 12-րդ այա
 

وَلَقَدْ آتَیْنَا لُقْمَانَ الْحِکْمَةَ أَنِ اشْکُرْ لِلَّهِ ۚ وَمَنْ یَشْکُرْ فَإِنَّمَا یَشْکُرُ لِنَفْسِهِ ۖ وَمَنْ کَفَرَ فَإِنَّ اللَّهَ غَنِیٌّ حَمِیدٌ

 

Մենք Լողմանին տվեցինք իմաստնություն ու ասացինք. «Շնորհակալ եղիր Աստծուն: Ով   երախտագետ է, շահելու է, իսկ ապերախտն իրեն է վնաս հասցնում, քանզի  Բարձրյալը հարուստ է ու փառքով լի»:

 

Այս այան և մի քանի այլ այաներ, Լողմանի մասին են ու նրա խրատների՝ ուղղված իր զավակներին:

Լողմանն ըստ Ղուրանի այաների, մարգարե չի եղել, սակայն եղել է բարեպաշտ ու առաքինի մարդ: Աստված նրան իմաստնություն է տվել: Իմաստնությունն այն աշխարհայացքն է, որ ձեռք է բերվում աստվածային լույսի ներքո, ինչը նկատելի է դառնում մարդու մտքի ու արարքի մեջ: Ինքանզսպվածութունը, համեստությունը, ժուժկալությունը,  հավատարմությունն այն առանձնահատկություններից են, որ իմաստուն լինելու համար մարդու մեջ ենթահող են ստեղծում: Իհարկե, յուրաքանչյուր հավատացյալ կարող է իմաստուն լինել, եթե ազնիվ լինի իր վարքով ու խոսքով:

Չնայած Աստված կարող էր Լողմանի խրատները նաև Ղուրանի միջոցով ներկայացնել, սակայն դրանք ինչպես ասացինք, Լողմանն ուղղում է իր զավակներին, որպեսզի իմաստնության իսկական իմաստը ընկալելի դառնա: Իմաստունների կարևոր գործերից է ուրիշներին խրատելը: 

Լողմանը երկու բան է պատվիրում իր զավակներին.

Առաջինը ՝ չափավոր լինել և խոսքի և վարքագծի մեջ, ընտանեկան ու հասարակական հարաբերություններում:

Մյուսն Աստծու պատվիրանները կատարելն է: Այսպիսով, կարելի է  ասել, որ իսկական իմաստունը նա է, ով ունի այս երկու առանձնահատկությունները և մարդկանց մեջ տարածում է դրանք: Բնականաբար, նման մեծ բարիք ստանալու համար, անհրաժեշտ է նաև փառաբանել Աստծուն, երախտագետ լինել և դա նշանակում է  բարիքները չվատնել, այլ այնպես օգտագործել, որ յուրաքանչյուր բարիքի օգուտը մարդու զարգացման պատճառ դառնա: Իսկ աստվածային բարիքները ճիշտ չօգտագործելը նշանակում է ոտնահարել դրանք: Այդ բարիքների արժեքը պետք է ապացուցել ոչ միայն խոսքով, այլ նաև գործով, քանի որ այդ բարիքները վատնելով, մարդն իրեն է կորցնում, ոչ թե Աստծուն:

Այս այայից սովորում ենք․

1. Առաքինի, մաքուր և ճշտապահ լինելու դեպքում, մարդը կարժանանա Աստծու գթությանը և կդառնա իմաստուն։

2. Մարդու լավ կամ վատ արարքի հետևանքները կրում է  հենց մարդը։

 

Լողման սուրահի 13-րդ այա

 

وَإِذْ قَالَ لُقْمَانُ لِابْنِهِ وَهُوَ یَعِظُهُ یَا بُنَیَّ لَا تُشْرِکْ بِاللَّهِ ۖ إِنَّ الشِّرْکَ لَظُلْمٌ عَظِیمٌ

Լողմանը մի օր ասաց իր զավակին. «Որդի՛ս, Աստծուն հավասար ոչինչ մի դասիր, որովհետև կռապաշտությունն ամենամեծ անօրինությունն է»:            

 

Լողմանը նախ իր որդուն հորդորում է հեռու մնալ կռապաշտությունից: Կռապաշտությունը միշտ եղել է տարբեր ազգերի մոտ: Շատ մարդիկ, տգիտությունից ելնելով, մտածում էին թե կենդանի ու ոչ կենդանի էակները կարող են ինչ որ կերպ ազդել իրենց կյանքի վրա, դրա համար արժևորում էին դրանց ու պաշտում: Շատ հավատացյալներ նույնպես չնայած հայտարարում են թե աստվածապաշտ են, կարող են լինել կռապաշտ: Կռապաշտությունը կարող է վերաբերել հարստությանը, քանի որ շատ մարդիկ պատրաստ են հարստանալու համար ամեն տեսակ հանցագործություն կատարել: Իմաստուն Լողմանը, ով գիտեր կռապաշտության վնասների մասին, իր որդուն նախ հորդորեց հեռու մնալ կռապաշտությունից, նշելով, որ դա չարիք է, որը մարդը կարող է կատարել և իր և մարգարեների և Աստծու նկատմամբ: Այստեղ նաև անուղղակի ձևով անդրադարձ է կատարվում այն մասին, թե ծնողներն ինչ պարտականություն ունեն իրենց երեխաներին դաստիարակելու և ուղղություն տալու հարցում: Իհարկե, խրատները պետք է ճիշտ լինեն և ոչ հրամայական տոնով, որպեզի երեխան  ընդունի դրանք:

 

Այս այայից սովորում ենք․

1. Բոլոր մարդիկ խրատների կարիք ունեն: Իմամ Ալին իր աջակիցներին ասում էր.- «Ինձ խրատեք, որովհետև լսելու մեջ կամ մի բան, որ չկա սովորելու մեջ»։

2. Երեխաների դաստիարակության գործը պետք է սովորել մեծերից ու իմաստուններից որ սխալներ թույլ չտանք։

3. Պետք է միշտ ուշադիր լինենք մեր երեխաներին: Երեխաներն ունեն իրենց ծնողների խրատի կարիքը և երեխաների նկատմաբ պետք  է հարգալից լինել ու մտերիմ: