Դեկտեմբեր 11, 2022 15:36 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Դուք լսում եք հայերեն ռադիոժամը։ Եթերում է ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։

                      ԾՆՆԴԱՎԱՅՐ

Առաջին անգամ աշխարհում տեսած

Իմ առավոտն է այնտեղ մնացել,

Նա, որ բուրում էր իբրև ցորեն հաց

Եվ բուրում իբրև գարնան հող ու ցել...

 

Եվ մնացել է առաջին անգամ

Աշխարհում տեսած իմ աղբյուրն այն ջինջ,

Որից զրնգուն ու անապական

Եվ որից պայծառ չտեսա ոչինչ։

 

Եվ մնացել է լուսեղեն մի ամպ,

Եվ մնացել է այնպիսի մի ձյուն,

Որ իր բարությամբ ու արդարությամբ

Նման էր այնպես մանկության աստծուն։

                                   Վահագն Դավթյան