Դեկտեմբեր 14, 2022 13:41 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ այս հաղորդման ընթացքում կպատմենք կրոնական փոքրամասնության մեկ այլ նահատակ Ռիչարդ Էբրահիմի ընտանիքի հետ Այաթոլլահ Խամենեիի հանդիպման մասին։ Ընկերակցեք մեզ:

Մի քանի տարի է անցել եղբորս՝ Ռիչարդի նահատակությունից, բայց մայրս ամեն օր իր ձեռքն է վերցնում  եղբորս շրջանակված լուսանկարը, այն   շոյում ու ինքն իրեն շշնջում է: 

Նահատակ Ռիչարդ Էբրահիմիի  գերեզմանը։

Ծնվել է՝ 24.1.1344թ.(13.04․1965)

Նահատակվել՝ 28.5.1365թ.(16.08.1976)

Եվ այս գեղեցիկ բանաստեղծությունը, որ փորագրված է նրա տապանաքարին, սիրելի Ռիչարդը քթի տակ միշտ արտասանում էր այն:

Կյանքը գեղեցիկ է  ով գեղաճաշակ 

Ողջախոհները  հասնում են գեղեցկության

Այնքան գեղեցիկ է, այս  անվերադարձը 

Որի համար կարելի է կյանքը զոհել:

Պատմող․-Մայրիկի, Ռոբերտի և Ալեմի հետ միասին նստած ենք, հանկարծ տագնապի ահազանգ է  լսվում ռադիոյից, դա նշանակում է վտանգ կա, կամ կարմիր տագնապ է,որի իմաստն այն է,որ օդային հարձակում է լինելու,անհապաղ մտեք ապաստարաններ։

Ռոբերտն անջատում է տան լույսերը։ Ձայներ են լսվում ։ Որոշ մարդիկ բղավում էին «լույսն անջատիր, լույսն անջատիր»։ Նա զգուշացնում է այն տների բնակիչներին, որոնց լույսերը դեռ վառ են։ Ասում են, որ տների լույսերի վառ լինելը պատճառ է դառնում, որ իրաքցի զինվորները թիրախավորեն հենց այնտեղ, այսինքն՝ այն վայրը, որտեղ վստահ են, որ սովորական մարդիկ են ապրում։ Մայրիկը սկսում է խաղալ Ալեմի հետ, իսկ ես նստում եմ Ռոբերտի կողքին։

Գրեթե մեկ ժամ, որ ռադիոն հայտարարել է  վիճակը հանդարտվել է։ Այդ ընթացքում դռան զանգն է հնչում։ Ռոբերտը, ով մոռացել էր մեզ ասել, որ հյուրեր ունենք, տեղից վեր է թռչում ասելով` մայրիկ, քույրիկ,  իրենք են։ Նրանք եկել են Ռիչարդի համար:

Լսվում է Ռոբերտի ձայնը։Նա կմկմալով ասում է՝ հա․․․հաա ․․․մեցեք ․․․աչքերս լայնանում են Ռոբերտի կակազող ձայնից։ Ես նայում եմ մուտքի դռանը, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում, որ Ռոբերտն այդքան շփոթված  է: Սկզբում ես տեսնում եմ սև ձեռնափայտ և հետո, դա  ինչ է նշանակում․․․ ճի՞շտ եմ տեսնում․․․Արդյո՞ք սա պարոն Խամենեին է՞, հանրապետության նախագա՞հը: Ես տեղում քարացա։Միթե կարելի է այսքան պարզություն․․․ Ես չեմ կարող հավատալ, որ նախագահը մտավ մեր շատ փոքրիկ տունը, այն էլ այն գիշեր,երբ օդային ռմբակոծության ահազանգը հնչում էր ընդամենը մեկ ժամ առաջ: Ես նայում եմ Ռոբերտին. Նա նույնքան զարմացած է, որքան ես։ Պարոն Խամենեին նայում է Ռոբերտին, ժպտում  ,նրա որպիսությունը հարցնում և ապա մորս ասում. « Աստված պահպանի ձեր այս որդուն, քրոջը և քո երեխաներին։ Թող Աստված օրհնի ձեր տոնը և թող այս տարի ձեր նոր տարին լինի բարի և քաղցր տարի»:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ռիչարդ Էբրահիմիի ընտանիքի հետ

Պատմող․ Մայրս ներողություն է խնդրում և ընդհատում պարոն Խամենեիի խոսքերը, ասելով՝

Շատ ներողություն եմ խնդրում պարոն նախագահ։ Մենք՝ քրիստոնյաներս, հավատում ենք, որ քանի դեռ կա պատերազմ, քանի դեռ կա ավերածություն և սպանություն, Սուրբ Ծնունդը չենք կարող ուրախությամբ նշել: Այն օրը կարելի է տոն նշել, երբ ընտանիքներն կապրեն միասին՝ առանց վախի ու  սպասումի, առանց անհանգստանալու քաղաքների և բնակելի շրջանների համար: Այդ օրը տոնական կլինի։ Մենք միշտ նշում ենք Քրիստոսի Ս․ Ծնունդը և ուրախանում Նրա ծնունդով։ Բայց այն պայմանով, որ ընկերները, բարեկամները, շրջապատը  բոլորը երջանիկ լինեն։ Մեր ընկերներից, բարեկամներից, հարազատներից, այսօր քանիսն են ենթարկվում Սադդամի հարձակմանը։ Նույնիսկ Բախտարանում (Քերմանշահ) որոշ ընտանիքների տները ռմբակոծվել են: Իհարկե, այս իրավիճակում մենք  տոն ենք նշում, բայց դա իսկական տոն չէ։ Նվերներ ենք ուղարկում ընկերներին, հարազատներին ու բարեկամներին,որպեզի թշնամին չուրախանա, որ մենք տանջվում ու տառապում ենք։

Պատմող- Երբ մայրս խոսում էր, պարոն Խամենեին ժպիտը  դեմքին,ուշադրությամբ լսում է մորս խոսքերը։ Ապա ասում է՝ եղավ։ Շնորհակալություն այս շատ լավ և խորիմաստ խոսքերի համար, որ դուք արտահայտում եք։ Դուք կուլտուրական և մտավորական տիկին եք, և մեր երջանկությունն է, որ նահատակների ընտանիքները և սգավոր մայրերը գտնվում են մշակութային բարձր մակարդակում։ Ձեր խոսքերը լիովին ճիշտ են տիկին։ Այնուամենայնիվ, անկախ Հիսուսի ծնունդից կամ որևէ կրոնական տոնից, կան հիշողություններ սրտերն ուրախացնելու համար: Եվ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Այս դեպքերը մշտապես տեղի են ունենում, տիկին: Սիրելիների կորուստը, երեխայի վիշտը, եղբոր վիշտը, սրանք կենցաղային իրադարձություններ են, ընդորում մարդկային կյանքը երբեք առանց դրանց չի եղել և չի լինելու։ Պետք է պատրվակներ գտնել սրտերից փոշին հեռացնելու և բնականոն, ուրախ ու հուսադրող կյանքը շարունակելու համար։ Պետք է արդարացումներ գտնել, որպեսզի այս սիրելիների հարազատները կարողանան շարունակել իրենց շարժումն այն ճանապարհի ուղղությամբ, որն իրենց դուր է գալիս, և ինչպես որ ցանկանում են։ Ուստի, թեև այս տոնը իսկական տոն չէ, ինչպես ասացիք... բայց այս տոները և մեծերի հիշատակը շատ լավ են,որ դառնում են ուրախության միջոց։ Ուրախ եմ այս գիշեր ձեր տուն գալու համար:

Պատմող․- Որքան եմ ցանկանում խոսել մեր երկրի նախագահի հետ. Բարի նախագահ, որի հայրական բարությունը հնարավոր չէ նկարագրել բառերով: Ես ասում եմ:

- Հաջ աղա մայրս մեզ մեծ դժվարությամբ է  մեծացրել ։

Պարոն Խամենեին մեղմ խոսքերով մխիթարում է ինձ, իսկ հետո դիմում մորս, նրա աչքերը լի են հիացմունքով։ Նա սկսում է գովել  մորս և  աղոթել նրա համար։

- Դուք նրա մա՞յրն եք, տիկին: Դուք հոգատար ու զոհաբերող մայր եք: Թող Աստված հատուցի ձեզ: Թող Աստված ձեզ մեծ ուրախություններ պարգևի այս ծանր տխրության փոխարեն, որ դուք դիմանում եք հանուն սուրբ նպատակների ու իդեալների, և ձեր կյանքը դարձնի երջանկությամբ լի։

- Քանի՞ տարեկան էր նահատակը:

- Նա ծնվել էր  44 թվականին: Նա 20 տարեկան,չորս ամսական ու չորս օրական էր երբ նահատակվեց։

-Վա՜յ: Որքա՜ն ճշգրիտ։ Սա էլ մոր հատկանիշներից մեկն է։

Հաջ աղա, տղամարդիկ հաճախ պնդում են, որ իրենք քրտնաջան աշխատում ենք, բայց մենք մայրերս ենք,որ  շատ ենք չարչարվում:

 

Պատմող․- Մորս այդ խոսքից հետո, պարոն Խամենեին, ծիծաղում է, և մենք բոլորս միասին ծիծաղում ենք։ Նույնիսկ մայրս ծիծաղեց. Մի քանի պահ հետո մայրս փորձում է բացատրել, թե ինչ նկատի ունի։

- Ներողություն եմ խնդրում, հաջ աղա։ Ներիր ինձ այդքան կոպիտ խոսելու համար։ Ճիշտ չէ ինքնագովելը, բայց ես երկու որդի եմ մեծացրել, և առ այսօր ոչ ոք չտեսավ իմ երեխաներին փողոցում լքված։ Առավոտյան շուտ տնից դուրս էին գալիս, գիշերը ժամը յոթին վերադառնում։ Նրանք գնում էին դպրոց, դպրոցից գնում աշխատանքի, աշխատանքից վերադառնում տուն։ Բայց տղամարդիկ սովորաբար ասում են, որ իրեն են մեծացրել իրենց  շնորհալի զավակներին»։

 

Պատմող․-Պարոն Խամենեին, որ թեյ էր խմում,մորս ուշադիր լսելուց  և թեյը խմելուց հետո,  ասում է,-

Երեխայի հոգեկանի ու բնավորության  վրա մոր ազդեցության մասին կասկած չկա։ Մայրը ազդում է իր երեխաների բարոյական հատկանիշների վրա: Այն բնորոշ հատկանիշները, որոնք առաջանում են երեխայի մեջ, դրանք 100 տոկոսով մոր ազդեցությունն են։ Դաստիարակության դեպքում էլ  այդպես է։ Հատկապես դուք և այս տղաները որոնց համար եղել եք  և՛ հայր, և՛ մայր։

 

Պատմող,-Այս նախադասությունը,որ թե մայր եք եղել թե հայր , շատերն էին ասել մորս, բայց երբ պարոն Խամենեին ասաց, մորս դեմքը  փոխվեց ,ինչը  ցույց է տալիս,որ իր համար այլ նշանակություն ունի աղայի ասածը։ Մայրս ընկավ հիշողությունների գիրկը , անընդհատ պատմում  էր հաջ աղայի համար։ Հաջ աղան էլ առանց հոգնելու կամ գնալու համար շտապելու, ուշադիր լսում էր մայրիկիս։

Միշտ ցանկացել եմ, որ երեխաներս օգտակար լինեն հասարակության համար։ Օրինակ, երբ տեսնում էի մեկին, ով հանցագործ էր և նրա կողքին ոստիկան էր կանգնած, ես ասում էի․-« Լավ է լինել այս ոստիկանը, ոչ թե հանցագործը։ Ասում էի՝ մեկը վնաս է  հասցնում հասարակությանը, մյուս՝ օգուտ։ Ո՞րն է ավելի լավը: Ես միշտ զգայուն եմ եղել փողոցներում ու շուկաներում  առաջացող առօրյա խնդիրների նկատմամբ»։

Այո՛ Անշուշտ, ձեր լուսավոր միտքը  և ձեր անհատականությունը,  դրական ազդեցություն են ունեցել  այս երեխաների դաստիարակության վրա։ Դա ճիշտ է:

Պատմող,-Պարոն Խամենեիի ուշադրությունը որդուս՝ Ալեմի նկատմամբ, այս գիշերվա հանդիպումն ինձ համար շաքարից ավելի քաղցր է դարձնում։

Սա ձե՞ր փոքրիկն է։

Այո՛

Ի՞նչ է նրա անունը։

Ալեմ․

Եկ ինձ մոտ փոքրիկ:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ռիչարդ Էբրահիմիի ընտանիքի հետ

 

Պատմող-Ալեմը կաթի շիշ ունի իր աջ ձեռքում և երբեմն կաթ է խմում: Պարոն Խամենեին բռնում է Ալեմի ձախ ձեռքը մոտեցնում իրեն և ապա մեզ ասում․

Այս երեխաները պարսկերենը սովորում են տա՞նը, թե դրսո՞ւմ:

Մայրս ասում է՝ հեռուստացույցից արագ են սովորում,բացի պարսկերեն նա թուրքերեն էլ է սովորել։

Հաջ աղան զարմացած հարցնում է․-

Դուք  թուրքերեն էլ գիտե՞ք։

Այո՛ երբ ես ուզում եմ  ինչ որ բան ասել մորս,որ երեխան չհասկանա  թուրքերեն եմ ասում և երեխան այնքան ուշադիր է լսել  մեզ որ արդեն նա էլ սովորել է թուրքերեն։

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Ռիչարդ Էբրահիմիի ընտանիքի հետ

Պատմող․- Հաջ աղա Ալեմին գրկում է ու մի քանի անգամ համբուրում նրա գլուխն ու դեմքը։ Հետո ինձ ու մորս որպես հիշատակ նվեր է նվիրում   ու հրաժեշտ տալիս։