Դեկտեմբեր 28, 2022 13:33 Asia/Yerevan

Ողջույն ձեզ: Ներկայացնում ենք «Հիշարժան այցելություն» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Հարգելի ունկնդիրներ, նախորդ հաղորդումներում ասացինք, որ հայ նահատակների ընտանիքների հետ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումների մասին գրված է. «Քրիստոսը՝ Ղադրի գիշերը» գրքում: 2017 թվականի դեկտեմբերին Սահբա հրատարակչության կողմից լույս տեսած  այս գրքի մի օրինակ ուղարկվեց աշխարհի կաթոլիկ քրիստոնյաների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին։  Այս գրքին կցված նամակում ասված է. ««Քրիստոսը՝ Ղադրի գիշերը» գիրքը պատմում է  1984-ից 2015 թվականներին քրիստոնյա նահատակների  ընտանիքների հետ Իրանի առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հանդիպումների մասին։ Գիրքը թարգմանվել է անգլերեն և  հրատարակվել է 2016 թվականին Սահբա մշակութային ինստիտուտի կողմից։Այն ինչ գրված է այս գրքում, մի կողմից ցույց է տալիս քրիստոնյա հայրենակիցների՝ երկրին պատկանելության նրանց զգացումը և նրանց զոհաբերությունը հանուն Իրանի արժանապատվության, իսկ մյուս կողմից՝ այս սիրելի հայրենակիցների նկատմամբ Իսլամական Հանրապետության երախտագիտության ու հարգանքի գագաթնակետը։ Այն աստիճան, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ացելել  են քրիստոնյա նահատակների ընտանիքներին և անկեղծ ու  հարազատ զրուցել նրանց հետ։ Այս հանդիպումներում ստեղծվեցին շատ գեղեցիկ պահեր ու զրույցներ, որոնք բոլորն արտացոլված են այս գրքում։ Այսօրվա պայմաններում և իսլամի կեղծ և բռնի տարբերակների ի հայտ գալով, իսկական մուսուլմանների և Հիսուս Քրիստոսի հետևորդների միջև գեղեցիկ և մտերիմ հարաբերությունների այս օրինակը ներկայացնելը կարող է աշխարհին ցույց տալ իսլամական համակարգի գեղեցիկ պատկերը: Ուստի այս գիրքը նվիրելով ձեզ,  հուսով ենք, որ դրա ընթերցումն օգտակար և արդյունավետ կլինի ձեզ համար»:

 

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի տեղակալ՝ եպիսկոպոս Պաոլո Բորջիան պատասխան նամակում նշել է․-«Հարգելի պարոն Ադիբզադե. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ստացավ ձեր նամակը և «Քրիստոսը Ղադրի գիշերը» գիրքը։ Նա ինձ ասաց՝ շնորհակալություն հայտնել ձեզ։ Նա բարձր է գնահատում այս մտածված քայլի հիմքում ընկած զգացմունքները: Նա Ձեզ հիշելու է իր աղոթքներում, հայցելով  Ամենակալ Տիրոջ երկնային շնորհները»։

 

․․․

Հարգելով իսլամական հեղափոխության բոլոր նահատակների հիշատակը, Ներկայացնում ենք մեր այսօրվա հաղորդումը,որի ընթացքում կծանոթանանք հայ նահատակ՝ Յուրիկ (Յորա) Սարդարյանի հետ։ Ընկերակցեք մեզ։

Պատմող- Երբ ընկերը եկավ արձակուրդ, շատ զարմացավ, տան ճակատին չկար ոչ սև կտոր, ոչ սև դրոշ, ոչ մի բան։ Եկա դռան մոտ և տեսա Ուիլյամին՝ Յորայի ընկերոջը, գրկեցի նրան ու ասացի՝ Աստված պահապան քեզ զինվո՛ր, դու դեռ ողջ ես։

 

  Նա պետք է պատասխաներ իմ կատակին կամ ասեր ճշմարտությունը։  Կողմնակից խոսքերից հետո, վերջապես նա  վերջապես բացեց բերանը և խոսեց։

- Ճիշտն ասած, Յորան  երկու շաբաթ առաջ է նահատակվել։ Չգիտեմ ինչու դեռ ձեզ չեն հայտնել։

Ես ապշած նայեցի նրան։ Անհավատալի էր։ Եղբայրս ճակատում է նահատակվել ու մենք չգիտեինք այդ մասին։ Յորան մեր ընտանիքի ամենափոքր երեխան էր։ Մենք ինը երեխա էինք՝ երկու քույր և յոթ եղբայր։ Յոթիցս չորսը մասնակցել ենք  վերջին պատերազմին։  Յորան ավելի գեղեցիկ էր, բարի և ուներ լավ բնավորություն, քան մնացած քույր-եղբայրներս։ Նա այնքան էր հարգում ծնողներին, որ նրանք ամաչում էին նրա այդքան շատ հարգանքի համար։ Քուրդիստանի Հաջ Իմրան շրջանում նրա նահատակությունից անցել էր տասնմեկ օր, և ես ու երկու եղբայրներս 13-րդ օրը հասանք Քուրդիստան՝ նրան գտնելու։

Այո , Յորան ինքն էր, ով պառկած էր դիահերձարանում ու խոր քնի մեջ էր։ Նրա զինակիցներն ասում էին, որ Յորան շատ աշխատասեր էր ու կարծես թե ընդհանրապես չէր հոգում։ Մի անգամ նա կարողացավ  գերեվարել մի քանի իրաքցիների։ Երբ դիահերձարանում տեսա նրա դեմքը, հիշեցի ընկերների խոսքերը, զգացի, որ արդեն եղբայրս այդտեղ պառկած թոթափում է իր գերհոգնածությունը։ Նա միայն մի փոքր վերք ուներ գլխին և հանգիստ ու խաղաղ քնած էր։

***

Իրանական 1373 թվականն էր, այսինքն Յորայի նահատակությունից ութ տարի անց։ Սուրբ Ծննդյան գիշերն էր, և մենք պետք է հյուրեր ընդունեինք: Ասացին, որ գալիս են Յորայի մասին խոսելու։ Այդ գիշեր ես էի, ծնողներս և երեք եղբայրներս։ Հյուրերը եկան, բայց ոչինչ չասացին, մի քանի րոպե հետո հանկարծ ասացին՝ հեղափոխության առաջնորդ՝ այաթոլլահ Խամենեին հիմա գալիս է ձեր տուն։

Ծնողներս երբ իմացան այաթոլլահ Խամենեին է գալու մեր տուն, խուճապի մատնվեցին, ինչն  աննախադեպ էր։ Մայրս ոտքի էր կանգնել և մաքրում էր տունը, չնայած այն մաքուր էր, ես և եղբայրներս ընդհանրապես չէինք հավատում: Բայց նրանք իրենք էին։ Իսլամական հեղափոխության առաջնորդը։ Հիշում եմ, որ բարևելուց  և մեր որպիսությունը հարցնելուց հետո, նահատակի լուսանկարը խնդրեց։Նա ասաց․

- Ո՞րն է Ձեր նահատակի նկարը;

Հայրս հերթով ցույց տվեց Յորայի շրջանակված լուսանկարները,որոնք ուշադիր դիտելուց ու նահատակության վայրի ու ամսաթվի մասին մի քանի հարց տալուց հետո ցավակցություն հայտնեց բոլորիս։

-Թող Աստված վարձահատույց լինի Յորայի ծնողներին, եղբայրներին, հարազատներին ու բոլորիդ, ուրախություն պարգևի ձեր սրտերին։ Այսպես կյանքից հեռանալը շատ արժեքավոր է։ Հպարտություն է .. Այսօր դուք բոլորդ  տեսեք, ամբողջ աշխարհում Իրանի ժողովուրդը սիրված ժողովուրդ է, մեր երկիրը պանծալի երկիր է, նրա պարծանքը պատկանում է այս երիտասարդներին, ովքեր գնացին մարտի դաշտ, գնացին վտանգի օրը։Այն օրը, երբ վտանգ չկա և շահույթի և օգտագործման ժամանակն է, բոլորը դաշտում են, երբ հարմար է, բոլորը դաշտում են, երբ վտանգ կա և իրենց կյանքը վտանգելու ժամանակն է, տղամարդիկ գնում են դաշտ։ Ինչպես ձեր որդին:

Այաթոլլահ Խամենեիի handիպումը նահատակ Յորա Սարդարյանի ընտանիքի հետ

Պատմող․ Ինձ շատ էր հետաքրքրում նրանց վերաբերմունքը, կարծես յուրաքանչյուրիս աշխատանքն ու կյանքը նրանց համար կարևոր էր։ Նրանք խոսեցին մեզանից յուրաքանչյուրի հետ և հարցրին մեր աշխատանքի մասին:

-Լավ պարոն, դուք ի՞նչ աշխատանքով եք զբաղված։

Ես անցյալում գյուղատնտեսությամբ եմ զբաղվել, հետո մի քանի տարի գնացի գործարան, աշխատեցի ու թոշակի անցա։

- Որտե՞ղից ես։

-Արաքցից։

Արաքում էլ շատ հայեր կա՞ն։

-Այո:

-Արաքի ո՞ր հատվածում եք։

- Արաքի Շազանդ քաղաքում։

- Շատ բարի։ Ես չգիտեի, որ Արաքում հայեր կան։ Սպահանում, Ուրմիայում, Թավրիզում, Թեհրանում գիտեմ շատ հայեր կան, բայց ես չգիտեի Արաքի մասին, շատ լավ, հուսով եմ, որ լավ ժամանակ կանցկացնեք որտեղ էլ որ լինեք։

 

Պատմող-

Հեղափոխության առաջնորդը  նաև կատակ արեց, որն ավելի  մտերմիկ դարձրեց մթնոլորտը. Մինչ նրանց գալը, ես թեյ էի լցրել ավելի վաղ եկած նրա ուղեկիցների և մեզ համար։ Երբ Հաջ աղան եկավ, մոռացանք հյուրասիրել ավելի մինչ նրա գալը եկած հյուրերին։ Հանդիպման կեսին, երբ Հաջ աղան խոսում էր մորս հետ, հայրս կամաց իր թեյի բաժակը դրեց Հաջ աղայի առջև։ Մորս հետ խոսելուց հետո Հաջ աղան նայեց թեյի բաժակին և ասաց.

-Նախ այս թեյը սառել  է, երկրորդ՝ սա իմ թեյը չէ, ում թեյը,որ կա թող նա էլ խմի։ Երրորդ, սա մեծ բաժակ է։ Եթե ​​ունեք մի փոքր բաժակ, դրանով ինձ համար թեյ  բերեք, հակառակ դեպքում՝ կիսով չափ թեյ լցրեք:

Պատմող:

Հաջ աղան խոսեց երիտասարդների եկեղեցի գնալու, լավ քահանայի և հեղափոխությունից հետո եկեղեցիների վիճակի մասին։ Նա ասաց․

-Եթե եկեղեցում  քարոզող քահանան լավ խոսի, երիտասարդներ կգան եկեղեցի, իսկ եթե միայն  բառեր կրկնի, ասի այնպիսի խոսքեր, որոնք  անհասկանալի կլինեն երիտասարդների համար, ապա նա չի կարող գրավել երիտասարդներին:

Ես ասացի․-

-Այստեղ մեր եկեղեցին հեղափոխությունից հետո մարդաշատ է դարձել։ Երիտասարդները շատ են գալիս եկեղեցի ու օրեցօր ավելանում է նրանց թիվը։

 

Պարոն Խամենեին պարզաբանեց,ասելով՝ «Սա երկրում տեղի ունեցած կրոնական հեղափոխության առանձնահատկությունն է: Չնայած սա իսլամական հեղափոխություն է, բայց այն ազդում է յուրաքանչյուր կրոնի և կրոնական համոզմունքների վրա: Ոչ միայն Իրանում, աշխարհում այդպես է, այսինքն՝ Իրանի իսլամական հեղափոխությունը, որն աշխարհում բերեց  կրոնական իշխանություն, պատճառ դարձավ, որ աշխարհում նոր վերաբերմունք դրսևորվի կրոնի նկատմամբ։ 1358 և 1359 թվականներին, երբ ես Հեղափոխական խորհրդում էի, լեհական համերաշխության շարժումը նոր էր սկսվել։ Այն ժամանակ նրանք էլ գաղտնի  էին աշխատում, դեռ բացահայտված չէին, իսկ իրենց կարգախոսը եկեղեցին էր։ Այս համերաշխության խումբը, որի կարգախոսն էր՝ աջակցել եկեղեցուն, պայքարում էր Լեհաստանի կառավարության դեմ, որը քառասուն տարի պայքարել էր եկեղեցու դեմ։ Բայց նոր սերունդը եկել էր գործի, և նրա սիրտը եկեղեցի էր ուզում։ Սերունդ, որը ծնվել է կոմունիստական ​​աշխարհում.

Հեղափոխական խորհրդում տարբեր վերլուծություններ էին  առաջ քաշվում։ Ես էլ վերլուծելով իրավիճակը,  ասացի, որ կոմունիստական ​​աշխարհի հետ պատահած այս դեպքը, և այս ամենը ինչ-որ կերպ վերադառնում է մեր հեղափոխությանը։ Այսինքն՝ կրոնական շարժումն ու կրոնի նկատմամբ ուշադրությունը, և կրոնի իշխանությունը, թեկուզ իսլամ կրոնի,և   այն  շարժումը որ այստեղ իրականացավ, խթանեց  նրանց շարժումը։ Հիմա որ ասում եք՝ ավելի շատ երիտասարդներ են գալիս եկեղեցի, քան նախկինում, պետք է ճիշտ լինի,  քանի որ ցանկությունը մեծացել է»։

Այաթոլլահ Խամենեիի handիպումը նահատակ Յորա Սարդարյանի ընտանիքի հետ

 

Պատմող- Երբ  հասավ հրաժեշտի պահը,  այդ ժամանակ հասկացանք, թե որքան քաղցր էր նրա ներկայությունը մեզ համար։ Որովհետև մենք ընդհանրապես չնակտեցինք թե ինչպես անցավ ժամանակը։ Մենք նրան շնորհակալություն հայտնեցինք, և իհարկե հայրիկս շատ գեղեցիկ արտահայտվեց , ես մինչև այդ օրը չէի տեսել,որ հայրիկս այդքան գեղեցիկ ու հաճելի արտահայտվի։ Նա Հաջ աղային ասաց,-

-Դուք ոտք դրեցիք մեր փոքրիկ խրճիթը, մեր տունը լուսավորեցիք, դա մեզ համար մեծ պատիվ է, թող Աստված Ձեզ պահպանի Իրանի ժողովրդի և երկիր Իրանի համար, և Աստված  երկար կյանք տա Ձեզ։

Այաթոլլահ Խամենեի ասաց․-« Ես եկա Ձեր տուն  շնորհավորելու ձեզ և ձեր կնոջը և ձեր ընտանիքին Նոր տարվա և Ս․ Ծննդյան տոների կապակցությամբ, և քանի որ մենք հարգում ենք ձեր սիրելի նահատակին, ով ձեր որդին է, այս ընտանիքի երիտասարդը և նահատակվել է պատերազմի ճակատում, մենք ցանկանում էինք մեծարել նրա հիշատակը»։