Մայիս 28, 2016 09:54 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այդ երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Անցած շաբաթ Տաջիկստանում կայացավ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:

Տաջիկստանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովի նախագահ Բախտիար Խոդայարզադեն հայտարարել է, որ հանրաքվեի գործընթացը վերահսկել են 7500 ներքին և ավելի քան 120 արտասահմանցի դիտորդներ:

Այս բարեփոխումները երկու դիտանկյունից հիմնական նշանակություն ունեն: Նախ այն որ դրա արդյունքում Տաջիկստանի նախագահի 28-ամյա որդին՝ Ռոստամ Իմամալին հնարավորություն կունենա 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածություն ներկայացնել: 2020 թվականին Ռոստամ Իմամալին լրացրած կլինի 33 տարեկանը: Գործող օրենքի համաձայն, որը նախագահի թեկնածուի համար նվազագույն տարիք է սահմանում 35 տարեկանը, նա հնարավորություն չպիտի ունենար իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններին:

Հաջորդ պարագան Տաջիկստանի նախագահական հաջորդ ընտրություններին Իմամալի Ռահմանի թեկնածության համար ճանապարհ հարթվելն է: Տաջիկստանի գործող օրենքի համաձայն որևէ անհատ միայն կարող էր երկու իրարահաջորդ շրջան երկրի նախագահ դառնալ: 1992 թվականից երկիրը ղեկավարող Իմամալի Ռահմանը գործող Սահմանադրության համաձայն չէր կարող իր թեկնածությունը ներկայացնել 2020 թվականի ընտրությունների համար: Սահմանադրական բարեփոխումների համաձայն նա էլ կարող է առանց արգելքի իր թեկնածությունը ներկայացնել:

Հանրաքվեի արդյունքում բարեփոխված նոր Սահմանադրության համաձայն այդ երկրում արգելվում է արտասահմանյան երկրների կուսակցությունների ու շարժումների և կրոնական ու ազգայնական կուսակցությունների հիմնադրումն ու գործունեությունը, ինչպես նաև արտասահմանյան երկրների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց ու քաղաքացիների ներդրումն այդ երկրի ներքին կուսակցություններին:

---

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ միջնորդների հետ առաջիկա հանդիպումներում փաստաթուղթ չի ստորագրվի: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Տաթևիկ Լազարյանը:

---

Ղրղզստանի ԶԼՄ-ներն անցած շաբաթ տեղեկացրեցին Ղրղզստանի մամուլի ազատության պաշտպան կոմիտեի որոշ ներկայացուցիչներին ցուցաբերվող ԱՄՆ-ի օժանդակությունների մասին: Այդ օժանդակությունները նպատակ ունեն սատարել տարածաշրջանում ու Ղրղզստանում հակառուսական քաղաքականությունների իրագործմանը:

Բիշքեկի երեկոյան օրաթերթի հաղորդման համաձայն որոշված է այս խումբը Վաշինգտոնում ու ԱՄՆ-ի Տեխաս նահանգում հանդիպում ունենա ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչների, «Ազատության ձայն»-ի տնօրենի, «Սորոս»-ի հիմնադրամի և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Փորձագետները համոզված են, որ այս հանդիպումները և Ղրղզստանում մամուլի հետ կապված նախագծերին մեծագումար հատկացումներ կատարելը նպատակ ունեն հոգեբանական գործողություն իրականացնել Ռուսաստանի դեմ և ճնշում գործադրել Բիշքեկի կենտրոնական իշխանության վրա:

Միևնույն ժամանակ Ղրղզստանի վարկ ստացողների իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրել են ԱՄՆ-ի դեսպանության առջև երկու հազար հոգանոց հանրահավաքի կազմակերպման մասին: Հանրահավաքը կազմակերպվելու է ամերիկյան ու արևմտյան բանկերի գործունեության դեմ ի նշան բողոքի և նրանց կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքի կրճատման պահանջով:

Ղրղզստանում վարկ ստացողների իրավունքների պաշտպան կազմակերպության նախագահ Քուբան Չարայևն ակնարկելով այս հանրահավաքի նպատակներին, ասել է, որ ամերիկյան ու եվրոպական կապիտալով կառավարվող բանկերը վերջին 25 տարիների ընթացքում չարաշահելով Ղրղզստանի քաղաքացիների անիրազեկությունը նրանց 44 տոկոս տոկոսադրույքով փոքրածավալ վարկեր են տրամադրել:

---

Անցած շաբաթ Բրյուսելում գումարված ԵՄ-ի հատուկ նիստում քննարկման նյութ դարձավ Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության ու տնտեսական կացությունը:

ԵՄ-ի փորձագետների ընդգծմամբ Կենտրոնական Ասիայի երկրները միայն բարեփոխումների, մարդու իրավունքները հարգելու և հասարակության մեջ օրենքի իշխանության հաստատման միջոցով կարող են կարգավորել իրենց խնդիրները:

Այս նիստի ընթացքում կողմերը մտքերի փոխանակում կատարեցին երկկողմ ու տարածաշրջանային առևտրի, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև սահմանների, այդ թվում Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանների անվտանգության ամրապնդման ու նաև էմիգրացիայի հարցերի շուրջ:

ԵՄ-ի պաշտոնատարներից մեկի համոզմամբ աշխարհում նավթի գները իջնելով, Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ ծագելով ու նաև մի շարք այլ գործոնների պատճառով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնտեսական նոր բարդություններ են առաջացել: ԵՄ-ի այս պաշտոնատարը Կետրոնական Ասիայում գործազրկությունը և չքավորության տարածումը համարել է այդ տարածաշրջանի ժողովուրդների դժգոհության և քաղաքական նոր մարտահրավերներ ծագելու պատճառը:

2015 թվականին ու նաև ընթացիկ տարում Կենտրոնական Ասիայի երկրները դիմագրավել են ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ:

Տարածաշրջանի արտահանած արտադրանքների և հատկապես նավթի գները կտրուկ նվազել են: Ոսկու գինը, որին է կապված Ղրղզստանի տնտեսությունը և Թուրքմեստանի բյուջեի գլխավոր աղբյուրը համարվող գազի գները անկում են արձանագրել:

Միևնույն ժամանակ Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ղրղզստանը տառապում են Ռուսաստանի տնտեսական ճգնաժամից, քանզի Մոսկվայում դիմագրաված տնտեսական ճգնաժամի պատճառով նաև կրճատվել է արտագնա աշխատանքի մեկնած այդ երկրների քաղաքացիների կողմից երկիր փոխանցվող տրանսֆերտների ծավալները:

Սա առաջին անգամ չէ, որ ԵՄ-ն մտահոգություն է հայտնում Կենտրոնական Ասիայի երկրներում մարդու և քաղաքացիական իրավունքները չհարգվելու կապակցությամբ:

---

Թբիլիսիում Ռուսաստանի դեմ ուղղված Վրաստանի քաղաքացիների բողոքի ցույցը շարունակում է գլխավորել այդ երկրի լուրերը: Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների բռնակցման ուղղությամբ Մոսկվայի ջանքերի շարունակվելը և Աբխազիայի ու Վրաստանի սահմանին վրացի մի քաղաքացու սպանվելը համարվում են վրացիների ցույցերի գլխավոր պատճառները: Ցույցերն ուղղված են նաև Ռուսաստանի հրահրումների հանդեպ Թբիլիսիի կառավարության անտարբերությանը:

Ցուցարարները Աբխազիայի անվերահսկելի դառնալը համարել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի կարգավիճակը պարզելու ուղղությամբ Վրաստանի քաղաքականությունների գործադրման հարցում Թբիլիսիի կառավարության թերացման արդյունքը և չեն հանդուրժում Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի տարածքին կցելու ուղղությամբ Մոսկվայի գործադրած ջանքերի հանդեպ Թբիլիսիի իշխանությունների պասիվ ընթացքը:

---

Ղազախստանի առևտրական խորհրդի նախագահ Իռժան Շիքինովն անցած շաբաթ տեղեկացրեց Նոր Դեհլիի հետ առևտրական փոխանակումների ծավալները մեծացնելու Աստանայի ընդունած որոշման մասին: Այդ որոշումն ընդունվել է Ղազախստան-Հնդկաստան առևտրական խորհրդի պաշտոնատարների հանդիպման ժամանակ:

Այս շրջագծում Ղազախստանն ու Հնդկաստանը որոշել են առաջիկա երեք տարիներում երկու երկրի միջև երկկողմ փոխանակումների արժեքը բարձրացել հինգ միլիարդ դոլարի: Ղազախ պաշտոնատարի ընդգծմամբ այս պահին Ղազախստանում աշխատում են ավելի քան 100 հնդկական ընկերություններ և Աստանան փորձ է կատարում հող պատրաստել հնդկական բոլոր ընկերությունների աշխատանքի համար:

Կենտրոնական Ասիայի ռազմավարական տարածաշրջանը դարեր է ինչ իր վրա է գրավել գերպետությունների ուշադրությունը: 200 տարի առաջ Ռուսաստանն ու Բրիտանիան մրցում էին Կենտրոնական Ասիա ներթափանցելու համար և այդ մրցակցության մեջ առավել հաջողություններ ունեցավ Ռուսաստանը: Իհարկե Բրիտանիան էլ հաջողություններ ունեցավ Ասիայի հարավային բաժնում և կարողացավ իր տիրապետության տակ առնել ընդարձակ տարածքներ: Այսօր գերպետությունների տեղերը փոխվել են և հիմա Չինաստանն ու Հնդկաստանն են ձգտում իրենց տիրակալությունն ու ներազդեցությունը տարածել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: