Հունվար 25, 2023 11:59 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Հիշարժան այցելություն» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում անդրադառնալու ենք այաթոլլահ Խամենեիի՝ Իրանահայ նահատակ Հրաչ Թորոսյանի հարազատների հետ հանդիպմանը, ընկերակցեք մեզ:

 

Մուսուլմանների կողքին հայերի  մասնակցությունն ու ներգրավվածությունն Իրան-Իրաք պատերազմում չի սահմանափակվել միայն անձնազոհությամբ ու հերոսությամբ։ Հայերն Իրանը համարում են իրենցը,  իրենց հայրենիքը և հանուն այս երկրի արժանապատվության ու վեհության համաքայլ են երկրի պաշտոնյաների և պատասխանատուների հետ։ Այս հաղորդումը պատրաստելիս ԶԼՄ-ները հրապարակեցին «Charlie Hebdo» պարբերականի կողմից Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին անարգելու մասին լուրը։ Իրանում կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ քրիստոնյա և հայ համայնքները, չհանդուրժեցին այդ հանդգնությունը  և անմիջապես արձագանքեցին դրան։

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը դատապարտել է «Charlie Hebdo» պարբերականի վիրավորական արարքը:

 «Սա խոսքի ազատություն չէ այլ ապիկարություն եւ Իրանի նվիրական սրբությունները վարկաբեկող երեւույթ ու ես որպես համայնքի հոգեւոր առաջնորդ ողջ համայնքի անունից խիստ կերպով դատապարտում եմ այս պարբերականի խմբագրին եւ աշխատակազմին ու կոչ ուղղում միաժամանակ արդարասէր ժողովուրդներին դատապարտել այս անամօթ արարքը եւ լինել զգաստ ու նրբանկատ այլոց սրբությունների հանդեպ», ասված է Տ․ Սեպուհ արք․ Սարգսյանի ուղերձում։

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը դատապարտել է «Charlie Hebdo» պարբերականի վիրավորական արարքը:

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանը Նոր տարվա առաջին օրերին կատարված նման քայլը որակել է արվեստի խեղաթյուրված և գործիքային օգտագործում՝ հարգարժան պաշտոնյաներին անարգելու և հասարակությունների մեջ պառակտում սերմանելու նպատակով։ Նա դատապարտելով այդ ստոր քայլը, պահանջել է հարգել ժուռնալիզմի սկբունքները և այս ոլորտի համար սահմանված քաղաքավարության կանոնները։

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանը հունվարի 12-ին տարածել է հայտարարություն,որում դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին անարգելու Charlie Hebdo պարբերականի քայլը:

«Երբ մեր աշխարհն այսօր կարիք ունի փոխադարձ համակեցության և խաղաղության, այս անվայել արարքները ոչ միայն ցավեցնում են Իրանի ժողովրդի սրտերը, այլև աստվածային կրոնների բոլոր իսկական հետևորդներին վիշտ են պատճառում և ժողովուրդների մեջ պառակտման սերմեր ցանում», ասված է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի տարածած հայտարարության մեջ։

․․․․․․

Հարգարժան բարեկամներ այս թողարկման ընթացքում խոսելու ենք իրանահայ նահատակ Հրաչ Թորոսյանի մասին,ով ինքն է պատմում իր ջիհադի և պայքարի մասին։ Բյուր հարգանք և խոնարհում նրա հիշատակին։ Միշտ փառքով պսակված կլինի նրա և մյուս նահատակների  հիշատակը։ Նահատակներ,որոնք հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերեցին իրենց կյանքը և դարձան իրանյան երկրակամարի աստղերը։

Նահատակ Հրաչ Թորոսյանն այսպես է պատմել իր մասին,մինչ զինվորական ծառայության մեկնելը․․․

«Ես շատ ուրախ էի այդ օրը․․․․ Այնքան շատ, որ նրանք երբեք ինձ այդքան երջանիկ չէին տեսել տանը։ Այդ օրը փողոցում  տեղի ունեցավ պատերազմում զոհված մի նահատակի հուղարկավորությունը։ Նրա լուսանկարների վրա գրված էր 17-ամյա նահատակ․․․․Երբ հետաքրքրվեցի, պարզեցի, որ մինչև զինվորական տարիքին հասնելը հնարավոր է որպես կամավոր ռազմաճակատ մեկնել։ Ճիշտն ասած, այդ օրերին ես շատ էի ցանկանում գնալ ռազմաճակատ ու կռվել թշնամու դեմ։ Ես անընդհատ հետևում էի պատերազմի մասին լուրերին։ «شهیدان زنده اند Նահատակները կենդանի են»  երգն անգիր գիտեի և անընդհատ քթի տակ երգում էի այդ երգը՝

Նահատակները ողջ են, Աստված  մեծ է

Նրանք միացել են ճշմարտությանը, Աստված մեծ է։

 

Այդ օրը ևս բարձր ձայնով  երգելով այդ երգը մեծ ուրախությամբ մտա տուն։ Մայրս ու քույրս եկան ինձ մոտ ու տեսան ,որ ես պահարանիս գզրոցներն եմ տակն ու վրա անում։

--Հրաչ ի՞նչ է պատահել։

-Անձնագիրս, անձնագիրս ո՞ւր է։

-Ստացվեց մամ ջան, ստացվեց, ես կարող ,որպես կամավոր ճակատ մեկնել։

Վերջապես գտա անձնագիրս և այնուհետև գնացի քեռի Լևոնի տուն։ Քեռի Լևոնին շատ էի սիրում և նրա որդին՝ Ռազմիկն իմ ամենամտերիմ ընկերն էր։

Նրանց տուն մտնելուն պես գրկեցի քեռի Լևոնին։

Ռազմիկն ասաց. Ի՞նչ է պատահել։

Ոչինչ, Ռազմիկ։ Վերջապես ստացվեց․․․ Ես պատրաստվում եմ վաղը մեկնել զինվորական ծառայության։

Ինչպե՞ս, մեր գործուղման ժամկետը բահման ամսին է։

Ես որպես կամավոր եմ գնում։Շատ պնդեցի, նրանք էլ ընդունեցին։ Քեռուս տանն էի, երբ հեռախոսը զանգեց, մայրիկս էր։ Ռազմիկին Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով երդում էր տալիս,որպեսզի ինձ հրաժարեցնի իմ որոշումից։ Բայց դա Ռազմիկին չհաջողվեց։ Ընտանիքի կրտսեր զավակն եմ եղել՝ «Հրաչ». Ինձ հետաքրքրում է և՛ արվեստը, և՛ սպորտը։ Ես արվեստից ընտրել էի թատրոնը, իսկ սպորտից՝ ֆուտբոլը։ Հայրս  երկաթագործ էր, ուներ իր սեփական խանութը, նրա գործը ծանր էր։ Ես միշտ գնում էի նրա մոտ և օգնում նրան։ Թե աշակերտության տարիներին  ,թե՝ երբ ռազմաճակատից էի գալիս արձակուրդի։ Բոլորն ինձ ասում էին, մի քանի օր եկել ես արձակուրդի, հանգստացիր, դու չես եկել աշխատելու համար։ Բայց ես չէի կարող չօգնել հորս։ Վերջապես նա այդքան նեղություն  է քաշել ինձ մեծացնելու համար,որ այսօր ես պիտանի զավակ լինեմ։ 

Շատ ուրախ էի, որ ռազմաճակատ եմ գնալու։ Եղբայրներիս ու քույրերիս հետ կատակում էի, որ մի օր ձեզ կճանաչեն որպես նահատակ Թորոսյանի ընտանիք։ Կատակով ինձ ծեծում էին, ասելով՝ «եթե այդպես է, հենց այստեղ մենք քեզ կնահատակենք»։ Իսկ ես հազիվ էի դուրս գալիս նրանց ձեռքերի տակից։ Ամեն անգամ, երբ  ճակատից արձակուրդ էի գալիս ու դուռը թակում, եղբայրս կամ քույրս հարցնում էր՝ ո՞վ է։ Ես ձայնս փոխում ու ասում էի՝  «Ներեցե՛ք ինձ։ Նահատակ Թորոսյանի տունն է՞։

Իհարկե, ես երբեք ծնողներիս  նման խոսքեր չէի ասում։ Ես նրանց միշտ ասում էի, որ ամեն ինչ ապահով  ու խաղաղ է, և որ իմ տեղը հարմարավետ է, և ես շուտով կվերադառնամ  ու դուք կամուսնացնեք ինձ: Ես ծառայում եմ Զոլֆաղար  58-րդ Կոմանդո ջոկատում, որը տեղակայված էր հենց հակառակորդի սրտում։ Մի անգամ  ճակատում  էի, երբ մերոնք հայտնեցին եղբորս նշանադրության արարողության մասին, և բոլորը սպասում էին իմ վերադարձին, հատկապես մայրս։ Բայց ես իսկապես չէի կարող ճակատը թողնել ու գնալ տուն։ Արարողությունից մի քանի օր առաջ մորս գրեցի, որ չեմ կարող լքել ճակատամարտը, և եթե Աստված կամենա, կմասնակցեմ եղբորս նշանադրության հանդեսին։ Բայց նամակը մորս ձեռքը չէր հասել, և նա և ընտանիքիս մյուս անդամները սպասել էին իմ վերադարձին։ Ես ճակատում էի, իսկ ընտանիքս՝ նշանադրության արարողությանը: Ես վնասազերծում էի ականը և  ուրիշ ոչինչ․․․․

Նահատակ Հրաչ Թորոսյան

 

 

Պատմող․ Հրաչի նահատակության պահը համընկավ այն պահի հետ, երբ մայրը վզնոց էր գցում իր հարսի վզին։ Նույն պահին ճնշումն իջնում ​​է, և ընկնում  գետին․․․․ Այսինքն՝ այն պահը, երբ Հրաչը նահատակվում է...

Այս մեծ վշտից  հետո Հրաչի ընտանիքի կյանքում ամենակարեւոր իրադարձությունը, Իսլամական Հանրապետության առաջնորդ պարոն Խամենեիի այցն էր իրենց տուն։ Սուրբ Ծննդյան գիշերը, ընտանիքի բոլոր անդամները հավաքված էին իրար շուրջ...

  -Բարեւ. Ինչպե՞ս եք, տիկին: Դուք նահատակի մա՞յրն եք.

  -Այո: Բարի եք եկել։ Լա՞վ եք։

  -Փառք Աստծո. Դե, ներկայացրեք այս պարոններին։

  -Սա իմ որդին է, սա էլ իմ աղջիկն է, ում եղբայրը նահատակվել է։ Նա էլ իմ ամուսինն է։

  Տա Աստված, որ հաջողությունը միշտ լինիձեր ուղեկիցը։

Պատմող․-Պարոն Խամենեիի ներկայությամբ սենյակը լի էր ուրախություն  պարգևող զգացումով։ Բոլորն ուրախ էին, որ հյուրընկալել են նման կարևոր և սիրելի հյուրի։ Հաջ աղան խոսում է  նաև Հրաչի հոր հետ։

- Ո՞ր գործողության ժամանակ է ձեր որդին նահատակվել։

  - Մերսադ  գործողության. 1367 թվականի թիր ամսին:

- Սա նրա նահատակության մասին հայտարարությունն է։ Նա ծնվել էր 1348-ի՞ն։ Դա նշանակում է, որ նա 19-ը տարեկան էր։ Այո՞։

-Այո, Հաջ աղա : Նա դեռ 18 տարին չլրացած որպես կամավոր մեկնեց զինվորական ծառայության ։

Տա Աստված հատուցի Ձեզ ։ Այն,որ երիտասարդն իր կյանքը զոհում է Աստծո ճանապարհին, իր երկիրը, իր ազգի պատիվը պաշտպանելու ճանապարհին,  որը նաև իր ծնողների պատիվն է. Սա մեծ պարծանք է։

-Հաջ աղա, Հրաչը շատ բարի էր։ Նա շատ էր սիրում քրոջը և վերջերս միշտ երգում էր «Նահատակները ողջ են՝ شهیدان زنده اند » և «Երեկ գիշեր նորից պապային երազում տեսա» երգերը։ Երբ  «Երեկ գիշեր նորից պապային երազում տեսա» երգը  երգում էր հանկարծ սկսում էր հուզվել լաց լինել, և ասում էր.-«Ես լացում եմ այն ​​նահատակների զավակների համար, ովքեր շատ ճնշված են»։

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Հրաչ Թորուսյանի ընտանիքի հետ

Պամտող․ Ամբողջ ժամանակ, երբ մայրը խոսում է, Հաջ աղան ուշադրությամբ լսում է նրա խոսքերը և երբեմն գլուխը շարժելով հաստատում է նահատակի մոր խոսքերը, մխիթարում նրան և աղոթում, որ սիրտը միշտ ուրախ լինի, և Աստված օրհնի նրա մյուս զավակներին։  Մայրը նկարի շրջանակ է բերում  ցույց տլալու Հաջ աղային, որում տեղադրված էր նահատակի գեղանկարը։ Հաջ աղային շատ է դուր գալիս։  Նա ասում է, թե որքան գեղեցիկ է նկարված։ Այնուհետև խոսվում է հայերի իրանցի լինելու մասին։

-Դուք մեր հայրենակիցներն եք, դուք առանձին չեք իրանցիներից։ Իրանը ձերն է։ Պետք է պաշտպանել, պետք է աշխատել, պետք է կառուցել, սա մեր բոլորի պարտքն է։ Այն չի պատկանում կոնկրետ անձի, որոշակի կրոնի կամ որոշակի ռասայի: Բոլոր իրանցիները պետք է օգնեն և համագործակցեն  այս երկիրը կառուցելու համար։

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Հրաչ Թորուսյանի ընտանիքի հետ

 

Եկեղեցին այստեղ ձեզ մո՞տ է։

-Այո: Իհարկե, Հաջ աղա, իմ կարծիքով, եկեղեցիները չեն տարբերվում: Ես  գնում եմ ցանկացած եկեղեցի։

-Շատ լավ եք անում։ Ուր էլ որ Աստծո տունը լինի, դա պաշտամունքի վայր է և այդ վայրը սուրբ է, և եթե մարդ կարող է իրեն կապել Աստծո հետ մի կետում, ապա այդ կետը սուրբ կետ է։ Սա շատ լավ է։

-Դե, այս գիշեր այստեղ գալու մեր նպատակն էր շնորհավորել ձեզ նոր տարվա կապակցությամբ և սիրո և հարգանքի տուրք մատուցել նահատակի հիշատակին։ Տա Աստված լինեք առողջ ու երջանիկ։ Վերցրեք այս քարտը,որի վրա գրված է  հեռախոսահամար ու  հասցե, Եթե ​​երբևէ ինչ-որ  գործ ունեցաք,եթե ինչ-որ խնդիր ունեցաք կարող եք այցելել գրասենյակ, որտեղ  պարոնայք կլուծեն Ձեր խնդիրը։

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Հրաչ Թորուսյանի ընտանիքի հետ

 

Պատմող․- Հաջ աղան նվեր է նվիրում նահատակի մորը և ավարտում է հայ նահատակի հարազատների հետ հանդիպումը։ Հաջ աղային շնորհակալություն են հայտնում ընտանիքի  բոլոր անդամները։ Մեծարգո առաջնորդը ժպտալով պատասխանում է շնորհակալություններին, ապա դիմում  է նահատակի հորն ու մորը,ասելով՝

Ձեր թույլտվությամբ մենք գնանք։

Հաջ աղան հրաժեշտ է տալիս։ Պարոն Խամենեիի անչափ անկեղծությունը հուզում է նահատակ հորը։

-Հաջ աղա, նորից համեցեք մեր տուն։