Հունվար 31, 2023 12:31 Asia/Yerevan

Այսօր ձեզ հետ խոսելու ենք  նահատակ Վահիկ Եսայանի ընտանիքի հետ Այաթոլլահ Խամենեիի հանդիպման մասին։

Ուրախություն  և ոգևորություն, սա բոլոր այն ընտանիքների ընդհանուր զգացումն է, որոնց տունն  անսպասելիորեն այցելում է մի շատ թանկագին հյուր: Հյուր, որը նրանք երբևէ չէին պատկերացնում, որ մի օր այդքան անկեղծորեն կնստի իրենց կողքին, նրանց հետ թեյ կխմի , միրգ ու քաղցրավենիք կուտի , հուշեր կպատմի ու կլսի նրանց հուշերը , և ինչպես անհավատալիորեն կգա , այդպես էլ անհավատալիորեն հրաժեշտ կտա նրանց: Նախորդ հաղորդումներում պատմեցինք ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ՝քրիստոնյա նահատակների ընտանիքների հետ հանդիպումների մասին:Հանդիպումներ, որոնք տարբեր տարիներին են կատարվել Ամանորի սեմին և այդ ընտանիքների համար համարվում է որպես ամենանվիրական ու արժեքավոր ընծան:   

Այս թողարկման ընթացքում  անդրադառնալու ենք նահատակ Վահիկ Եսայանի ընտանիքի հետ Իսլամական հեղափոխության առաջնորդի հանդիպման մասին: Հանդիպման մասին պատմել է  Իրանահայ  Համլետ Թումանյանը։ Հրավիրում ենք ձեզ ունկնդրել այն։

 

...

Զինվոր էր, խիզախ  ու պատասխանատու, քանի որ քաջարի էր ՝ գնաց պաշտպանելու իր երկիրը:Եվ մնաց այնքան ,որ Աստված ընտրեց նրան:Նա կարող էր վերադառնալ նրանց օգնությամբ ,որոնց անվանում են ծանոթներ կամ միջնորդներ:Սակայն նա նախընտրեց Աստծուն մերձենալ քան   վերադառնալ: Քանզի նա շատ լավ էր ճանաչել իր արարչին:

Նա ով ճանաչեց քեզ ,մարմինը ինչ արժե նրա համար

Քեզ համար խելագարվողը Ի՞նչպես վերաբերվի երկու աշխարհի հետ:

Վահիկի նահատակությունից հետո նա եկավ...հոգևորական էր ու լուսավոր: Նրա անհավատալի  ներկայությունը ,ընդհանուրի մոտ զարմանք առաջացրեց:Քանի որ չգիտեին նրա գալու մասին: Մինչ նրա գալը, մի հսկայական ծաղկեկողովի  բույրը ,ավետեց նրա գալու մասին: Նրա սիրալիր հանդիպումն սկսվեց բարևով: Բարև, որը բարին է պարգևում։ Այս հանդիպումը ևս  նման է նրա բոլոր սիրալիր հանդիպումներին:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Վահիկ Եսայանի ընտանիքի հետ

 

Այս գիշեր նահատակի հայրը,մայրը,եղբայրները,քույրերը և հորեղբոր որդին հավաքվել են իրար շուրջ: Մի այնպիսի գիշեր, որ ցանկանում են իրենց սիրելիի,սիրո ստեղծագործությունը  ներկայացնել  մաքրամաքուր գերդաստանի ներկայացուցչին: Մի գիշեր  Հիսուսի Քրիստոսի  Սուրբ Ծննդյան նախօրեին, ով , իր գթառատ և անսահման սիրով   դիմակայել է  բռնությանը, և իր հետևորդներին փոխանցել  ազատատենչության և բռնության դեմ պայքարի ոգին, Հաջ աղան մոտենում է ընտանիքի հորը:

-Դե՝ ,ո՞նց եք,Լավ ե՞ք :

-Փառք Աստծուն,

-Դուք ի՞նչպես  եք տիկին,

-Ողջ լինեք,շատ շնորհակալ եմ ,նեղություն եք կրել:

-Ձեր երիտասարդը ո՞րտեղ է նահատակվել։

-Սար-է փոլե Զահաբ,հակաօդային պաշտպանության սարքի վրա էր աշխատում: Ընկերները ասում են նահանջիր,բոլորը նահանջել են:Սակայն որդիս ասում է ես դեռևս 4 գնդակ ունեմ: Պետք է օդանավը կործանեմ: Ճակատում իր մասնագիտությունը «Սահանդ»մակնիշի հրթիռի վրա աշխատելն էր:

-Ինչ զարմանալի,արդյո՞ք  «Սահանդ»ունեին :

-Այո:Մերսադի գործողության ժամանակ նահատակվեց:

-Աստված պահի ձեր մյուս զավակներին և նրանք  ձեզ ուրախություն պարգևեն։

Ջերմ մթնոլորտ է տիրում և խոսքը Ամանորի և եկեղեցում աղոթելու մասին է: Ինչ ջերմ մթնոլորտ է այս ցուրտ ձմռանը: Աստծուն արժանի արարածների ջերմ սրտերը և նահատակի արիության մասին խոսելը:

-Պարոն,Ի՞նչ աշխատանքով եք զբաղված:

-Ես մեխանիկ եմ:

-Հայերը հնուց ավտո մեխանիկներ են եղել :Պատերազմի առաջին օրերն էին, միգուցե պատերազմից անցել էր չորս կամ հինգ ամիս ,որ անընդատ Ահվազ էի գնում ու գալիս : Մեկ անգամ երբ գնում էի, մի հայ երիտասարդ եկավ մոտս ու ասաց ,մի խումբ հայ արհեստավորներ են եկել ,ռազմական ավտոները վերանորոգելու համար: Ես մեկ հոգու գործուղեցի և ասացի ,որ այս մարդուց օգտվեք հենց այնտեղ,Ահվազի օդանավակայանում  և զրահապատ տրանսպորտային բազայում: Միառժամանակ էր ,որ գնում  գալիս էին ռազմաճակատ:Ամեն մարդ զբաղվում էր  իր մասնագիտության բնագավառում: Շատ նահատակներ էլ նվիրաբերեցին:

Այաթոլլահ Խամենեիի հանդիպումը նահատակ Վահիկ Եսայանի ընտանիքի հետ

 

Երբ նահատակի ծնողները ներկայացնում են իրենց որդու սիրո և նվիրումի դրվագները,Հաջ աղան հպանցիկ անդրադառնում է  այս երկրի բոլոր սիրո դրվագներին: Մի այլ խիզախ  հերոս, Հիսուսի կրոնից:

-Մի հայ զինվոր կար  ,ով իր գրպանում ուներ մի փոքրիկ Ավետարան: Բեկորը դիպչում  է Ավետարանին ու  մտնում Ավետարանի մեջ: Իրենց պատգամավորը  այդ Ավետարանը  ինձ ցույց է տվել: Նա չէր նահատակվել ,ահավասիկ  երբ այս երիտասարդը  հետաքրքրված է Ավետարանով  ,դա վկայում է այն մասին ,որ նա հավատացյալ երիտասարդ է:

Այս բանաստեղծական  երեկոյի մթնոլորտը բարեկամական է և հեռու ամեն տեսակ պարտադրանքներից: Ճիշտ այնպես ,որ վայել է Աստծվածային մարդկանց:Կարծես թե բոլորը մոռացել են ,որ ներկա է երկրի քաղաքական ու կրոնական բարձրագույն դեմքը ,մարգարեի գերդաստանի շառավիղը: Հաջ աղան, հայրաբար հարցնում է  ընտանիքի զավակների աշխատանքի ու կրթամակարդակի մասին:

-Տիկին,դուք նահատակի քույրն եք ,իսկ ի՞նչով եք զբաղված:

-Ուսանում եմ Սպահանի համալսարանի դեղագործական ֆակուլտետում:

-Շատ լավ է:Աստծով Հաջողեք:

-Նահատակ եղբայրս էլ,երբ համալսարան էր հաճախում ,անունը որպես զորակոչիկ հրապարակվեց: Իր ցանկությամբ  հրաժարվեց համալսարանից ,որպեսզի զինվորագրվելով ռազմաճակատ մեկնի:

-Եթե մի ժողովուրդ չունենա նման հավատացյալ ,խիզախ ու անձնուրաց  երիտասարդներ ,այդ ժողովուրդը աստիճանաբար տկարանալու է: Դա նման է այն ընտանիքին ,ով շրջափակված է թշնամու կողմից,սակայն ինքնին չունի գործունյա ու հզոր մարդիկ: Նման իրավիճակում են գտնվում կախված երկրները: Մենք մի երկիր ենք ,որը առևտրի ու արդյունաբերության ոլորտներում բազմաթիվ դժվարությունների դիմաց է կանգնած ,10 տարի է ինչ նման դժվարություններ են պարտադրել մեզ ,անցյալում էր հիմքը խախտված էր: Այնուամենայնիվ սիրելի ենք և ոչ թե՝ նվաստացած: Այսինքն այսօր աշխարհում չկա մի  երկիր ,որը կարողանա հավակնել թե՝ ազդում է Իրանի կառավարության վրա: Մեր կառավարությունը աշխարհի որևէ ուժի ադեցության կամ վերահսկողության տակ չէ: Սա նշանակում է ,որ աշխարհում հպարտ ու վեհանձն եք:  Նման կառավարություն չեք գտնելու ,միթե մի քանի մեծ կառավարություններ: Թե ոչ մեր ճանաչած ու տեսած բոլոր կառավարությունները,ինչ որ պատճառներով ,դրանք լինեն՝ տնտեսական հարցեր,կամ ռազմական սպառնալիք և կամ գաղափարական,այլ ուժերի ազդեցության ենթակա են:

Առաջնորդը աղօթում է նահատակի մոր համար:Նահատակ Վահիկ Եսայանի եղբայր  Վարուժ Եսայանն  ասաց .

-«Եղբայրս ծնվել էր 1966 թվականին և մեր ընտանիքի առաջին զավակն էր: Թեև փորձառական ճյուղում իր դիպլոման ստանալուց հետ ընդունվել էր Ազատ համալսարանի ճարտարագիտական ճյուղում ,սակայն երկու տարի ուսանելուց հետո հրաժարվեց համալսարանից ,ասելով որ հիմա պատերազմի պահն է և ցանկանում եմ զինվորագրվել: Նույնիսկ պատերազմական պայմանների պատճառով սովորականից 4 ամիս ավելի ծառայեց և «Սահանդ հրթիռային ստորաբաժանման »անդամ էր: Վերջին անգամ երբ արձակուրդի եկավ ,ինձ զգուշացրեց ,որ եթե չվերադարձա հոգ տար մեր ծնողների մասին: Կարծես թե՝գիտեր չի վերադառնալու:

Նահատակի քույրը ասում է .«Պարոն Խամենեի,եղբայրս այնպիսին էր, ով իր արձակուրդը զիջում էր ուրիշներին: Այսինքն 45 օրը մեկ անգամ նրանց արձակուրդ էին տալիս,մայրս կարոտում էր նրան ,սակայն նա ասում էր ,-«Իմ  զինակցի մայրն էլ  կարոտում է իր որդուն»: Եղբայրս զոհաբերում էր իրեն մինչև մահ ,սակայն  պատրաստ չէր նահանջել: Այսինքն նրա նահատակությունը  լի է պարծանքով» ։

-Դե նման պարագաներ մարդկային վեհ արժեքների բացառիկ նմուշներ են ,որոնք հազվադեպ են լինում: Նման երիտասարդներ նման են լույսի ,որոնք փայլում են այս մութ ու դաժան աշխարհում:

-Մեր ծանոթներից մեկը գնդապետ էր և ասաց ձեր որդուն թիկունքային ճակատ կփոխադրեմ :Սակայն որդիս չընդունեց :Ասաց կմնամ հենց նույն տեղում և չեմ նահանջելու:

-Դուք պետք է հզոր լինեք ու պարծենաք: Իրապես նման խիզախ, հզոր և լավ որդի ունենալը  պարծանք է: Ձեր որդին նման է մի շենքի քարի,որը միշտ գոյություն ունի կառույցի մեջ: Նրա ջանքերի ու ներկայութեան նշանները տեսանելի են մեր հասարակության ու երկրի հիմքում ու  այս ուժն ու արժանապատվությունը միշտ գոյություն ունեն: Դա նշանակում է, որ մեր նահատակների հիշատակը և նրանց սխրանքները հարյուրավոր տարիներ հավերժ կմնան մեր կյանքում, և սա շատ արժեքավոր է։ 

Պատմող․-Հեղափոխության առաջնորդը հպանցիկ ակնարկ է նետում Իրանի տղամարդկանց դիմադրությանն ու սխրագործությանը և այն համեմատում է անցյալ տասանյակներին Աֆրիկայի բնակիչների ստորացման հետ:

-Եթե թերթեք յուրաքանչյուր երկրի  պատմության էջերը ,որոնք հզորության են հասել ,կտեսնեք որ նրանք նման անձնազոհություններ են կատարել: Աֆրիկյան երկրների այսօրվա թուլության ու նվաստացման պատճառն այն է, որ մի օր գաղութատերերը Ամերիկայից  գնացին Եվրոպա ու Աֆրիկա, սափրեցին գլուխները և չորքոտանի պես նստեցին նրանց ուսերին։Նրանք նույնիսկ չէին համարձակվում խոսքով  պայքարել գաղութատերերի դեմ:Հետևանքը այն նվաստացումն էր ,որը մի երկու դար պատեց Աֆրիկային: Աֆրիկան մի շատ հարուստ երկիր է : Աֆրիկայի շատ տարածքներ շատ ավելի կանաչապատ ու կենսունակ են Իրանի համեմատությամբ: Մի կարծեք թե Աֆրիկան դժոխք է: Ոչ: Աֆրիկան ,աշխարհի ամենանակաչ  ու ամենագեղեցիկ երկրներից է : Նման  լավ երկրները ռմբակոծել են , և նրանց ժողովուրդը հազարներով սովից մահանում է: Որովհետև այս մարդիկ ինչպես վայել էր համարձակություն չդրսևորեցին:Փառք Աստծուն, մեր ժողովուրդը նման խիզախություն դրսևորեց: Հեղափոխությունը  վերակենդանացրեց ժողովրդին և նրանց պարգևեց կենսունակության, խիզախության ու հայրենասիրության ոգի: Իրանի ժողովուրդը նման երիտասարդների շնորհիվ սիրելի դարձավ: Եթե չլինեին նման երիտասարդներ ,նման վեհություն չէր լինելու: Նման ամրություն ,այսինքն պարծանք: Աստծով հաջողեք :

-ՊատմողԴժվար է հեռանալ նման լուսավոր միջավայրից: Սիրով առլեցուն նման բանաստեղծական երեկոյից: Սակայն տան միջավայրում ծածանվող  խաղաղությունը,ավետում է Տիրոջ հաճության և բարի ավարտի մասին:Այժմ մեր  կանաչ հայրենիքը,իր կանաչությունը պարտական է այս հայրենիքի երիտասարդների սիրո նվիրումներին: Երիտասարդներ, որոնց նմանները  միգուցե կրկին հայտնվեն,սակայն նրանց հայտնությունը շատ էլ դյուրին չէ:Եվ ինչ ծանր առաքելություն է մեր ուսերին դրված ,որ սերնդե սերունդ փոխանցենք այսպիսի նվիրվածության և սիրո դրսևորումները ,որպեսզի հանկարծ մոռացության չմատնվեն: Եվ  միշտ հիշենք ,որ այսօրվա կանաչ ճանապարհն արդյունքն է ՝նրանց կարմիր արյան:Մեր գոյությունը պարտական ենք նրանց չգոյության: