Փետրվար 05, 2023 00:30 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան  ռադիոլսող բարեկաներ: Ձեզ մաղթում ենք հաճելի երեկո։ Դուք լսում եք ԻԻՀ  Ձայնի հայերեն Ռադիոժամը, Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը:

«Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու:

Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը:

Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ:

Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։

Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես»:

                                                     Ավետիք Իսահակյան