Ելք դեպի լույս 750
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ավարտվեց Լողման սուրահը և այս հաղորդման ընթացքում կսկսենք Սաջդե սուրահի մենկնաբանությունը:
Սաջդե սուրահը Ղուրանի 32-րդ սուրահն է և դրա այաներն իջել են Մեքքայում:
Սաջդե սուրահի առաջինից երրորդ այաներ
Սաջդե սուրահն այն 29 սուրահներից մեկն է, որ սկսվում է հնչյուններով: Ինչպես Բաղարա սուրահը, որը սկսվում է Ալեֆ Լամ և Միմ հնչյուններով:
بِسْمِ اللَّهِ الرَّحْمَٰنِ الرَّحِیمِ
تَنْزِیلُ الْکِتَابِ لَا رَیْبَ فِیهِ مِنْ رَبِّ الْعَالَمِینَ
Ալեֆ, լամ, միմ:
Այս Գիրքը իջեցրեց տիեզերքի Վեհապետը: Դրանում ոչ մի տարակույս չպետք է լինի:
(Անհավատներն) ասում են. «Դա հնարել է (Մոհամմադը)»: Ոչ, երկնային ճշմարտությունն այն ուղարկեց քեզ, որպեսզի հավատքի խոսքը քարոզես մի ժողովրդի, որ քեզնից առաջ դեռևս ազդարարող չէր ունեցել, և որպեսզի այդ ժողովրդին հավատքի ջահով լուսավորես:
Հաջորդ այան ասում է, որ այս հնչյունները Ղուրանի ուղարկվելու հետ են կապված և ցույց են տալիս այդ գրքի հրաշափառ էությունը: Այն սկսվել է արաբական հնչյուններով, սակայն դրա շարահյուսությունն այնպիսին է, որ որևէ մարդ արարած չի կարող դրա նման երկրորդը ստեղծել: Գիրք, որը բխում է ճշմարտությունից և այն ժխտողները պատրաստ չեն ընդունել դրա այաները: Նրանք մարգարեին մեղադրում են այաները նախապես գրելու և դրանք Աստծուն վերագրելու մեջ: Սակայն մարգարեի նպատակն է նախազգուշացնել, որպեսզի մարդիկ հեռու մնան սխալ արարքներից ու չարագործությունից:
Այս այաներից սովորում ենք․
1. Չնայած սնահավատները կասկածամիտ են Ղուրանի վերաբերյալ, սակայն Ղուրանի ճշմարտացիությանը չի կարելի կասկածել, քանի որ այն իջեցվել է Բարձրյալի կողմից։
2. Ղուրանը մեկնաբանող գիրք է, այն ցույց է տալիս ճանապարհը և ստեղծվել է նրա կողմից, ով արարել է տիեզերքը։
3. Մարգարեների հիմնական նպատակը մարդկանց նախազգուշացնելն է, որպեսզի չմոլորվեն
Սաջդե սուրահի չորրորդ այա
Աստված վեց օրում ստեղծեց երկինքներն ու երկիրը և այն ամենը, ինչ կա նրանց միջև: Հետո նստեց Իր գահին: Դուք իրենից բացի այլ պաշտպան չեք կարող ունենալ: Մի՞թե դաս չեք առնում:
Այս այան արարչագործության մասին է, ինչպես որ Ղուրանը միայն ստեղծել է Աստված, արարման հեղինակն էլ միայն Աստված է: Ոչ մեկը Նրան չի օգնել և ամբողջ տիեզերքի յուրաքանչյուր բաժին, ստեղծվել է Նրա կամքով: Ինչեպս որ Ղուրանի այաները ուղարկվել են մարգարեի մարգարեության 23 տարիների ընթացքում, արարչագործությունը տևել է վեց շրջան, որոնք շատ երկար են տևել: Դժբախտաբար, մարդկանցից շատերը գաղափար չունեն արարչագործության մասին և ավելի շատ արարածներին են ուշադրություն դարձնում ու նրանց համարում իրենց փրկիչը: Դա այն դեպքում, երբ Աստծու մարգարեները, Աստծու կամքով են բարեխոսում: Ոչ ոք չի կարող լինել մարդու բարեխոսը և մաքրել նրա մեղքերը կամ Աստծու միջնորդ դառնալ Աստծու բարիքներն ստանալու համար։
Այս այաներից սովորում ենք
1. Ողջ տիեզերքը կառավարում է նա, ով այն ստեղծել է։
2. Մարդն ունի նախազգուշացումների և Աստծու բարիքների մասին վերհիշումների կարիք, հակառակ դեպքում կմոլորվի։
Սաջդե սուրահի 5-րդ և 6-րդ այաներ
ذَٰلِکَ عَالِمُ الْغَیْبِ وَالشَّهَادَةِ الْعَزِیزُ الرَّحِیمُ
Նա կառավարում է աշխարհի գործերը երկնքից երկիր: Ապա այն օրը, որի տևողությունը, ինչպես դուք եք հաշվում, հազար տարի պիտի լինի, վեր եք բարձրանալու՝ դեպի Իրեն:
Աստված ծանոթ է ամեն բանի: Նա գաղտնիքների ստվերի մեջ է թափանցում: Հզոր ու գթած Աստված է Նա:
Այս այաները ևս մեկ անգամ անդրադառնում են արարչագործությանը, նշելով, որ ողջ տիեզերքը, երկիքն ու երկիրը կառավարում է Աստված, որը միևնույն ժամանակ մարդու բոլոր գործերից տեղյակ է և բոլոր դեպի Աստված են վերադառնում ոչինչ նրա կամքին հակառակ չի կարող լինել: Այստեղ անդրադարձ է կատարվում նաև այն օրվան, երբ մարդու աչքի առաջ երևում է, ասես դա դատաստանի օրն է: Ամեն ինչ ներկայացվում է աստվածային դատարանին և Աստված իր անսահման գիտության շնորհիվ տեղյակ է ամեն ինչից: Եվ ըստ իր գթության է վերաբերվում իր արարածներին։
Այս այաներից սովորում ենք։
1. Արարիչն ախարհի տերն է և միաստվածությունը նշանակում է, որ ամեն ինչի տերն Աստված է: Ուրեմն ամեն ինչ եկել է Նրանից ու վերադառնալու է դեպի Նա։
2. Ամբողջ տիեզերքի նախախնամությունը հիմնված է աստվածային անսահման գիտության վրա:
3․Աստծու գիտությունը բոլոր հարցերի վերաբերյալ հավասար է, լինի դա բացահայտ, թե՝ ոչ բացահայտ։