Փետրվար 02, 2023 07:48 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Սաջդե սուրահի 10 և 11-րդ այաներ

 

وَقَالُوا أَإِذَا ضَلَلْنَا فِی الْأَرْضِ أَإِنَّا لَفِی خَلْقٍ جَدِیدٍ ۚ بَلْ هُمْ بِلِقَاءِ رَبِّهِمْ کَافِرُونَ

قُلْ یَتَوَفَّاکُمْ مَلَکُ الْمَوْتِ الَّذِی وُکِّلَ بِکُمْ ثُمَّ إِلَىٰ رَبِّکُمْ تُرْجَعُونَ

 

(Անհավատներն) ասում են. «Երբ հողը ծածկի մեր աճյունը, ինչպե՞ս կկարողանանք նորից կյանք առնել»: Նրանք կուրանան վերջին դատաստանը:

Ասա. «Մահվան հրեշտակը, որ հսկում է  ձեր գործերը, ձեր կյանքի թելը պիտի կտրի, և դուք Աստծու առջև պիտի կանգնեք»:

 

Այս այաներն անդրադառնում են մահվանը և ասում, որ նրանք, ովքեր ժխտում են դատաստանը, ասում են, որ երբ մարդը մեռնում է և թաղվում հողի տակ, մարմնի բոլոր մասերը փտում են ու ոչնչանում և նրանից ոչինչ չի մնում, որպեսզի նա հարություն ստանա: Ի պատասխան, Աստված ասում է.- Հողի տակ թաղվում է միայն մարդու մարմինը: Սակայն մարդու հոգին, երբ դրան շունչ ենք տալիս, ծնվելու առաջին իսկ օրից, մահվան ժամանակ հրեշտակների կողմից հետ է վերցվում: Այս հոգին հանդերձյալ կյանքում դատաստանի օրը միանում է մի մարմնի, որը նման է աշխարհիկ մարմնին: Այսպիսով, կարելի է  ասել, որ մարդը, որը հարություն է առել, կանգնում է Աստծու առջևک

 

Այս այաներից սովորում ենք.

1.Փաստորեն, այն, ինչ կասկածում և ժխտում էին անհավատները, դա մարմնական հարությունն էր:

2. Մարդու ճշմարտությունը նրա հոգին է և ոչ թե մարմինը: Ուրեմն, մարմնի մի մասը, օրինակ՝ ձեռքը կամ ականջը կորցնելիս, մարդը չի զգում, որ իր էությունից ինչ որ բան է ոչնչացել, կամ իր ինքնությունը խաթարվել է:

 

Սաջդե սուրահի 12-րդ այա

 

وَلَوْ تَرَىٰ إِذِ الْمُجْرِمُونَ نَاکِسُو رُءُوسِهِمْ عِنْدَ رَبِّهِمْ رَبَّنَا أَبْصَرْنَا وَسَمِعْنَا فَارْجِعْنَا نَعْمَلْ صَالِحًا إِنَّا مُوقِنُونَ

 

Եթե կարողանայիր տեսնել, թե հանցավորներն իրենց գլուխն ինչպես պիտի խոնարհեն  Աստծու առջև (ու գոչեն). «Տե՛ր, մենք տեսանք ու լսեցինք:  Թույլ տուր, որ (աշխարհ) վերադառնանք ու բարիք գործենք: Հիմա իսկապես հավատում ենք»:

 

Այս այան, դիմելով մարգարեին ու հավատացյալներին, ասում է.- Երնեկ տեսնեիք, թե հանցագործներն ինչպես են հանդերձյալ կյանքում գլուխները կախ խնդրում, որ վերադառնան աշխարհիկ կյանք, սակայն դա չի ընդունվում: Նրանք տեսնում են դժոխքն ու դրախտը և լսում դժոխայինների գոռոցներն ու դիմելով Աստծուն, ասում են, որ այլևս չեն ժխտելու դատաստանի օրը, քանի որ ամեն ինչ տեսել են իրենց աչքերով: Սակայն դա անօգուտ է: Այան ասում է.- Մի՞թե չեք լսել մարգարեների խոսքերն ու չեք տեսնում հրաշքները: Ինչո՞ւ դրանց ուշադրություն չդարձրիք: Միթե չէի՞ք ենթադրում որ դրանք ճիշտ ին: Որևէ պատճառ ներկայացրեցի՞ք դրանց չհավատալու համար: Թերևս ձեր ցանկասիրության պատճառով այդ ամենը ժխտեցիք, մտածելով, թե որքան ազատ լինեք, այնքան հանգսիտ կապրեք:

 

Այս այայից սովորում ենք.

1. Դատաստանի օրը անհավատները խեղճանում են: Նրանք, ովքեր աշխարհիկ կյանքում ճնշում էին հավատացյալներին դատաստանի օրը չունեն պաշտպան:

2. Հավատացյալներն ուշիմ են և աշխարհիկ կյանքում են հավատում հանդերձյալ կյանքին, դրախտին ու դժոխքին: Սակայն անհավատները հանդերձյալ կյանքում հասկանում են ճշմարտությունը, քանի որ այդ օրը ճշմարտությունը բացահայտելու ժամանակն է: Այդ ժամանակ է բացահայտվում ճշմարտությունը և  բացվում աչքերն ու ականջները:

3. Այն, ինչ շատ կարևոր է մարդու համար հանդերձյալ կյանքում, նրա բարի գործերն են, որ կատարել է կյանքի ընթացքում:

 

Սաջդե սուրահի 13 և 14-րդ այաներ

 

وَلَوْ شِئْنَا لَآتَیْنَا کُلَّ نَفْسٍ هُدَاهَا وَلَٰکِنْ حَقَّ الْقَوْلُ مِنِّی لَأَمْلَأَنَّ جَهَنَّمَ مِنَ الْجِنَّةِ وَالنَّاسِ أَجْمَعِینَ

فَذُوقُوا بِمَا نَسِیتُمْ لِقَاءَ یَوْمِکُمْ هَٰذَا إِنَّا نَسِینَاکُمْ ۖ وَذُوقُوا عَذَابَ الْخُلْدِ بِمَا کُنْتُمْ تَعْمَلُونَ

                                                                                                 

Եթե ցանկանայինք, կարող էինք մարդկանց առաջնորդել ուղիղ ճանապարհով: Բայց (Ես նրանց ազատ եմ թողել, և) խոստումս ճշմարիտ է, թե Ես դժոխքը պիտի լցնեմ  ջիներով ու ոգիներով:

Չարչարանքների մեջ քավեք ձեր մեղքը այս օրը մոռացության տալու համար: Մենք էլ ձեզ պիտի մոռանանք, երբ կրեք հավիտենական չարչարանքները ձեր վատ արարքների համար: 

Այս այաներն ասում են, որ Աստված տվել է  բոլոր հնարավորությունները, որպեսզի մարդիկ տեսնեն ճշմարտությունը: Աստված ուղարկել է մարգարեներին, երկնային գրքեր, մարդուն տվել է մտածելու հնարավորություն և ուղեղ: Սակայն Աստված և նրա առաքյալները մարդկանց չեն ստիպում հավատքի գալ:  Բնականաբար, նրանք ովքեր չեն ընդունել աստվածային առաջնորդությունը, կմոլորվեն ու կհայտնվեն դժոխքում: Ուստի պետք է ասել, որ մարգարեները նման են ուսուցիչներին, որոնք դաս են տալիս, սակայն որևէ աշակերտի չեն ստիպում որ սովորեն: Բնականաբար, ծույլ աշակերտները շատ բանի չեն հասնում ու զրկվում են շատ բաներից: Ոմանք ասում են, որ հնարավոր չէ, որ բարեգութ Աստված իր արարածներին վառի դժոխքի կրակում: Ի պատասխան, այս այաներն ասում են,- Աստծու բարությունը մինչև այն ժամանակ է, երբ մարդը հասկանա իր սխալներն ու ապաշխարի, քանի որ Աստված  գթասիրտ է ու ներող: Սակայն մեղավոր մարդիկ, որ շարունակաբար մեղք են գործում ու չեն էլ մտածում ապաշխարելու մասին, չեն մտածում Աստծու գթությանն արժանանալու և չարչարանքից փրկվելու մասին: Նման մարդիկ ասես կանգնած են անդնդի եզրին և որքան էլ նրանց զգուշացնում են վտանգի մասին, նրանք ուշադրություն չեն դարձնում և հայտնվում են անդնդի մեջ:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Աստվածային առաջնորդությունը պարտադիր չէ: Ամեն մարդ ինքն է որոշում  դրան արժանանալ թե ոչ:

2. Աստված գթած է ու բարի, սակայն դա չի նշանակում, որ Աստված չի պատժում մեղավորներին:

3. Աստված ուշադիր է բոլորի նկատմամբ:

4. Հանդերձյալ կյանքի գոյության մասին մոռանալը բազմաթիվ մեղքերի պատճառ է դառնում, որի հետևանքով մարդը պատժվում է: