Ելք դեպի լույս 753
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Սաջդե սուրահի 15- րդ այա
Ճշմարիտ հավատացյալները (երբեք գոռոզ չեն լինի), երբ իրենց առջև հիշատակվեն Աստծու (հրաշքները), նրանք կերկրպագեն իրենց Արարչին, կպաշտեն ու Նրա գովեստը կերգեն:
Շատ մարդիկ, որ իրենց հավատացյալ են համարում, գործնականում հավատացյալ չեն, քանի որ նրանց արարքը չի համապատասխանում Ղուրանին: Նրանք ասում են, որ հավատացյալ են, սակայն Աստծուն չեն հնազանդվում և գոռոզամիտ են մարդկանց նկատմամբ: Այս այան զատում է իսկական հավատացյալներին սուտ հավատացյալներից: Պետք է ասել, որ իսկական հավատացյալների առանձնահատկություններից մեկը խոնարհումն է Ղուրանի նկատմամբ: Երբ նրանք լսում են Ղուրանը, պետք է խոնարհվեն ու փառաբանեն Աստծուն: Կամ երբ Ղուրանի այաների համաձայն որևէ հորդոր է հնչեցվում, առանց կասկածի կատարեն դա և հեռու մնան գոռոզամտությունից: Մի կողմից նրանք այսպիսով փառաբանում են Աստծու բարիքները և մյուս կողմից իրենց խնդիրների համար Աստծուն չեն մեղադրում, քանի որ համարում են, որ Նա բացարձակ է ու ամենակարող:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծու առաջ խոնարհումը և նրան փառաբանելն իսկական հավատացյալների առանձնահատկություններից է: Այն մուսուլմանը, որ նամազ չի անում, լիարժեք հավատացյալ չի համարվում:
2. Խոնարհումն Աստծու առջև, մարդուն հեռու է պահում գոռոզամտությունից:
Սաջդե սուրահի 16-րդ և 17-րդ այաներ
فَلَا تَعْلَمُ نَفْسٌ مَا أُخْفِیَ لَهُمْ مِنْ قُرَّةِ أَعْیُنٍ جَزَاءً بِمَا کَانُوا یَعْمَلُونَ
Նրանք իրենց անկողիններից կելնեն Աստծուն աղոթելու համար` երկյուղով ու հույսով լցված: Նրանք չքավորի գիրկը կթափեն այն հարստության մի մասը, որ տվել ենք իրենց:
Մարդիկ չգիտեն, թե իրենց աչքերը ինչպես պիտի շլանան, երբ տեսնեն այն մրցանակները, որոնց արժանացել են իրենց բարի արարքներով:
Նախորդ այաներում խոսվեց Աստծու առաջ հնազանդության մասին: Այս այաներն անդրադառնում են հավատացյալների այլ առանձնահատկություններին: Այն ասում է. «Հավատացյալները ոչ միայն անհրաժեշտ աղոթքն են անում, այլ կեսգիշերին, երբ բոլորը քնած են, նրանք արթնանում են քնից, աղոթում Աստծուն և հաղորդակցվում նրա հետ, քանի որ այդ ժամանակ լավագույն ժամանակն է Աստծու հետ հաղորդակցվելու համար: Այդ ժամանակը լավագույն ժամանակն է Աստծու հետ խորհրդակցելու, իր սխալները խոստովանելու և Աստծու գթությանն ու բարությանն արժանանալու հույս ունենալու համար:
Բնականաբար, Աստծու հետ այս հաղորդակցությունը պատճառ է դառնում, որ մարդը համեստ լինի նաև Աստծու արարածների նկատմամբ և իրեն տրված բարիքներից բաժին հանի նաև Աստծու կարիքավոր արարածների համար»:
Այնուհետև այան ասում է, նրանք, որ հեռու մնալով ցուցամոլությունից, աղոթում են առ Աստված, վարձատրվում են և միայն Աստված գիտի, թե ինչ է նրանց սպասվում:
Այս այաներից սովորում ենք․
1․Իսկական հավատացյալն աստվածավախ է և չի հուսահատվում Աստծու գթությունից ու բարությունից: Նա մշտապես ապրում է վախի ու հույսի միջև և ոչ գոռոզանում է և ոչ էլ հուսահատվում:
2․Առավոտյան վաղ արթնանում է Ղուրան ընթերցելու համար, իսկ գիշերային ժամերին աղոթում է առ Աստված և հաղորդակցվում Նրա հետ:
3. Աստծո անհաշվելի վարձատրությունը ստանալու համար տեղին է հաղթահարել վաղ արթնանալու դժվարությունը:
Սաջդե սուրահի 18 և 19-րդ այաներ
أَفَمَنْ کَانَ مُؤْمِنًا کَمَنْ کَانَ فَاسِقًا ۚ لَا یَسْتَوُونَ
Մի՞թե կարելի է հավատացյալի հանդեպ ցույց տալ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ամբարիշտին ցույց կտրվի: Նրանք հավասար չեն:
Այն հավատացյալը, որը բարիք է գործում, պետք է բնակվի երանության պարտեզների մեջ, որպես առաքինի գործերի վարձատրություն:
Այս այաները նույնպես սուտ և ճշմարիտ հավատացյալներին համեմատում են իրար հետ, ասելով. «Տեսեք, թե Աստծու պատվիրաններին հավատացողներն ուր են հասնում և նրանք, որ անհնազանդ են ուր են հասնում: Այնուհետև այաները խոսում են դրախտի մասին, նշելով, որ դա այն տեղն է, որտեղ Աստված ընդունում է իմաստուն ու բարի արարածներին: Իսկ այստեղ մտնելու համար, անհրաժեշտ է որպեսզի մարդը բարի գործեր կատարած լինի:
Այս այաներից սովորում ենք.
1. Երբ խոսքը գնում է հավատքի մասին, իսկական հավատացյալներին պետք է համեմատել անհավատների հետ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչպիսի տարբերություններ կան նրանց միջև:
2.Հավատքը գործից առանձին չէ, իսկ դրախտը մարդկանց գործերի վարձատրության համար է և ոչ թե միայն խոսքերի: