Ելք դեպի լույս 756
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ավարտվեց Սաջդե սուրահը, սկսում ենք Ահզաբ սուրահի մատչելի մեկնաբանությունը:Ահզաբ սուրահը հայտնվել է Մեդինայում: Այն ունի 73 այա: Սուրահի 20 այաները վերաբերում են Մեդինայի պատերազմին: Քանի որ Մեդինայի շուրջ խրամատներ կառուցվեցին, այն հռչակված էր որպես խրամատի պատերազմ:
Ահզաբ սուրահի առաջինից երրորդ այաներ
بِسْمِ اللَّهِ الرَّحْمَٰنِ الرَّحِیمِ
وَاتَّبِعْ مَا یُوحَىٰ إِلَیْکَ مِنْ رَبِّکَ ۚ إِنَّ اللَّهَ کَانَ بِمَا تَعْمَلُونَ خَبِیرًا
وَتَوَکَّلْ عَلَى اللَّهِ ۚ وَکَفَىٰ بِاللَّهِ وَکِیلًا
Ո՛վ մարգարե, վախեցիր Աստծուց և մի հավատա անհավատներին ու կեղծավորներին: Աստված գիտուն է և իմաստուն:
Հետևիր նրան, որ Աստված հայտնեց քեզ: Քանզի Աստված ծանոթ է ձեր բոլոր արարքներին:
Ապավինիր Աստծուն: Բավական է այն, որ Աստված քո պահապանն է:
Ինչպես ասվում է պատմական աղբյուրներում, կռապաշատների որոշ ղեկավարներ, այդ թվում Աբու Սոֆյանը, մարգարեին ասում էին. «Եթե մեր Աստվածներին չկպնես, մենք քեզ ազատ կթողնենք ու թույլ կտանք, որ քո կրոնը քարոզես մարդկանց: Աստված այս այայում խրատում է իր մարգարեին, ասելով. Զգույշ եղիր նման հարմարվողական առաջարկներից և մի հաշտվիր իսլամի թշնամիների հետ ու մի հրաժարվիր կռապաշտության ու անհավատության դեմ պայքարից: Իհարկե թշնամիները շարունակելու են սադրանքներ նյութել: Հետևաբար, պետք է ապավինել Աստծուն և հույսը դնել նրա վրա:
Այս այաներից սովորում ենք.
1. Կրոնի թշնամիների հետ հաշտվելը նրանց պայմանների պարտադրմամբ, դեմ է աստվածային բարեպաշտությանը:
2. Պետք է ուշադիր լինել այն կեղծարարների նկատմամբ, որոնք արտաքին թշնամու հետ նույն ուղղությամբ են քայլում:
3. Անհավատների գոհունակությունը ձեռք բերելու փոխարեն, պետք է քարոզենք կրոնի ուսմունքները, որքան էլ դա նրանց համար տհաճ է:
4. Անհավատներին չհետևելը և Աստծու ճանարպարհով գնալն ունի իր դժվարությունները: Ուրեմն այս ճանապարհին պետք է լինել ուժեղ, ապավինելով Աստծուն:
Ահզաբ սուրահի 4-րդ այա
Աստված մարդու մեջ երկու սիրտ չի դրել: Ձեր կանանց չի տվել այն իրավունքները, որ ունեն ձեր մայրերը, ոչ էլ ձեր որդեգրած զավակներին են տրված ձեր իսկական զավակների իրավունքները: Այս խոսքերը միայն ձեր շուրթերից են հնչում: Միայն Աստված է, որ ասում է ճշմարտությունը և առաջնորդում ուղիղ ճանապարհով:
Այս այան անդրադառնում է սնոտիապաշտությանն ու մոլորություններին, նշելով, որ Աստված դրանք չի ընդունում: Հետևաբար, պետք է հեռու մնալ դրանցից և հավատալ միայն Աստծուն ու հրաժարվել անհավատների ու կռապաշտների հավատալիքներից, քանի որ եթե մարդը սիրում է Աստծուն, պետք է ենթարկվի նրան ու հեռու մնա Աստծու թշնամիներից:
Պետք է ասել, որ այն ժամանակ, երբ տգիտությունը տարածված էր արաբական աշխարհում, տղամարդը զայրանալով իր կնոջ վրա ասում էր. «Դու այսուհետ իմ մայրն ես»: Եվ դրանից հետո նրա հետ սեռական հարաբերություն չէր ունենում:Սակայն դա անընդունելի էր: Կինը երբեք մարդու մայր չի դառնում։ Սա անպատշաճ խոսք էր, որ նրանք ասում էին կողակցի նկատմամբ իրենց ատելությունը արտահայտելու նպատակով։
Սնոտիապաշտության մյուս դրսևորումն այն էր, որ երբ որևէ տղայի որդեգրում էին, նրան համարում էին իրենց իսկական որդին ու իրենց ողջ ժառանգությունը նրան փոխանցում : Եթե ամուսիններից մեկը մահանում էր կամ ամուսիններն ամուսնալուծվում էին, կնոջ համար անթույլատրելի էր նորից ամուսնանալ: Իսլամը դեմ արտահայտվեց այս գաղափարախոսությանը, հատկապես՝ ամուսնության առումով: Մարգարեն հրամայեց, որ ամուսնալուծված կամ այրի կինը կարող է նորից ամուսնանալ:
Այնուհետև այան անդրադառանում է մի կարևոր սկզբունքի, որի համաձայն, պետք է հավատարիմ մնալ պատվիրաններին ու չի կարելի դրանք խեղաթյուրել:
Այս այայից սովորում ենք.
1. Չի կարելի հավատալ Աստծուն, բայց միևնույն ժամանակ ընթանալ անհավատների ճանապարհով:
2.Ծնողների և երեխաների հարաբերություններն իրական և բնական հարաբերություններ են, ոչ թե պայմանագրային ու ծիսական, ուստի այդ հարաբերությունները չեն ավարտվում նույնիսկ մահից հետո:
3.Հասարակական ու ընտանեկան հարաբերություններում չափորոշիչը պետք է լինեն իսլամի պատվիրաններն ու ուսմունքները և պետք է դուրս մղվեն այն ուսմունքները, որ դեմ են դրան:
Ահզաբ սուրահի 5-րդ այա
(Ձեր որդեգրած զավակներին) կանչեք իրենց հայրերի (անուններով): Սա Աստծու համար ավելի արդարամիտ արարք է: Եթե նրանց հայրերին չեք ճանաչում, նրանք ձեր հոգևոր եղբայրներն են կամ բարեկամները: Եթե (այս պատվերի վերաբերյալ ակամա) նախապես սխալ եք գործել, հանցավոր չեք: Սակայն այն սխալ արարքը, որ կատարում եք սրտանց, (հաշվի է առնվելու): (Այդուհանդերձ), Աստված ողորմած է ու գթած:
Ընտանեկան և հասարակական վերաբերմունքներում մի վարվեք այնպես, կարծես որդեգրված զավակը ձեր իսկական զավակն է: Եթե դուք գիտեք նրա հոր անունը, կոչեք նրան իր հոր անունով:Եթե նրա հորը չեք ճանաչում, նրան ձեր հոգևոր եղբայրը կամ բարեկամը համարեք, որպեսզի յուրաքանչյուր մարդու իսկությունը պահպանվի, և որդեգրված անձն ու մյուսները չմտածեն, որ նա իրոք Ձեր զավակն է։
Այս այան ասում է, որ Աստված ներում է այն սխալ արարքները, որ դիտավորյալ չեն արվել և պատժում է այն սխալ արարքների համար, որ դիտավորյալ են արվել
Այս այայից սովորում ենք.
1. Պետք է պահանել որդեգրված զավակների ազգակցական կապն իրենց հայրերի հետ և տարբեր դրդապատճառներով, չփոխել այն:
2. Նույնիսկ այն անձանց հետ, որոնց հայրերին չեք ճանաչում պետք է հարգանքով ու եղբայրաբար վերաբերվենք, և իրավունք չունենք նվաստացնելու և վիրավորելու ուրիշներին։
2. Եթե որևէ մեկը մեղք է գործել, պետք է պարզել թե որքանով է նա տեղյակ օրենքից ու ինչ շարժառիթով է դիմել հանցագործության: