Փետրվար 28, 2023 14:54 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Ադրբեջանի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններով, այդ թվում՝ հակառակորդների ձերբակալությունների ակտիվացմամբ և արևմտյան ուժերի կողմից հակակառավարական ցույցերի կանխմամբ, թվում է, որ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդից բացի, կառավարությունները, այսպես կոչված, Իլհամ Ալիևին սատարողները նույնպես ձանձրացել են այս անհավասարակշիռ քաղաքական գործչի քաղաքականություններից։ Բաքվում հակակառավարական ցույցերին այսպես կոչված արևմտյան քաղաքական ակտիվիստների ներկայությունն ու մասնակցությունը պետք է դիտարկել որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքական և կուսակցական ասպարեզում արևմտյան կառավարությունների ներկայության ուժեղացում։ Ամեն անգամ, երբ արևմտյան կառավարությունները ձգտում էին զիջումներ ստանալ Բաքվի իշխանություններից կամ վարում էին Ադրբեջանի Հանրապետությունում վարչակարգի փոփոխության քաղաքականություն, նրանք կարողացան առաջ տանել իրենց նպատակներն ու պահանջները՝ ընդդիմությանը դրդելով հակակառավարական ցույցեր կազմակերպել։ Մինչդեռ, միջազգային սիոնիզմին և պանթուրանիզմի վտանգավոր հոսանքին ծառայելու համար, Ադրբեջանի Հանրապետության նախագահը խիստ դժգոհել է Հյուսիսային Արաքսի մուսուլման ժողովրդի ամենակարևոր և արդյունավետ ռազմավարական դաշնակցին՝ Իրանին։ Բաքվի պաշտոնյաները ժամանակին Իրանին մեղադրում էին Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում թմրանյութեր արտադրելու և արտահանելու համար Հայաստանի հետ համագործակցելու մեջ, այժմ՝ օտարների խորհրդով Իրանին մեղադրում են ահաբեկչության մեջ։ Անցած մի քանի տարիների ընթացքում ԱՀ նախագահի կողմից հնչող կեղծ մեղադրանքները մշտապես խնդիր են դարձել Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացման համար և խոչընդոտել Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության ամրապնդմանը։ Կարծես թե Ալիևի իշխանության կյանքն ավարտվել է այլատյաց քաղաքականություն որդեգրելով և ժողովրդին երկրի հիմնարար որոշումներից հեռացնելով։ Այս կապակցությամբ լրատվամիջոցների աղբյուրները հաղորդում են Բաքվում Իլհամ Ալիևի կառավարության հակառակորդների ձերբակալության մասին: Այդ կապակցությամբ ԱՀ ոստիկանությունը և անվտանգության ուժերը, Բաքվի կառավարության քաղաքականության դեմ ցուցարարներին ցրելու ժամանակ, ձերբակալել են հայտնի հասարակական ակտիվիստ և Իլհամ Ալիևի հակառակորդ «Բախտիար Հաջիևի» մի շարք կողմնակիցների։ Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է նաև «1918-ի դեմոկրատական ​​շարժման» երկու անդամների և ձերբակալել ևս երեք ակտիվիստների՝ ցույցեր կազմակերպելու համար։ Ցուցարարները պահանջել են ազատ արձակել բանտում հացադուլի մեջ գտնվող Բախտիար Հաջիևին։ Բախտիար Հաջիևը բանտի մեջ է անցած դեկտեմբերից և երկար ժամանակ է ինչ գտնվում է հացադուլի մեջ։ Լրատվական աղբյուրները հայտարարել են. «Բախտիար Հաջիևը նախկինում հոդվածներ է գրել՝ քննադատելով Ադրբեջանի Հանրապետությունում անօրինականությունն ու քաղաքական ազատության բացակայությունը, իսկ իր հոդվածներում նշել է, որ Ալիևի կառավարությունում չկա իրավական քաղաքական համակարգ»։

 

Հանցագործների ու մաֆիոզ կազմակերպիչների կողմից Ադրբեջանի Հանրապետությունը ղեկավարելու հարցի բարձրացումը նոր խնդիր չէ։ Քաղաքական ու անվտանգության փորձագետները տարիներ շարունակ շեշտադրել են այս հարցը և Բաքվի ղեկավարությունից պահանջել հստակ օրակարգ ունեցող հանցագործներին հեռացնել։ Օրինակ, Բախտիար Հաջիևից բացի, վերջերս Ադրբեջանի Հանրապետության անվտանգության և քաղաքական հարցերի վերլուծաբան «Էրեսթոն Օրոջոլուն» ընդունել է այն փաստը, որ երկիրը ղեկավարում են մի բուռ հանցագործներ, ինչևէ, պետք է ասել. «Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՀ ոստիկանությունն ու ուժայինները բռնություն են գործադրում Իլհամ Ալիևի քաղաքականության հակառակորդների նկատմամբ և ճնշում նրանց։ 2003 թվականից ի վեր, երբ Իլհամ Ալիևի վարչապետության և նրա հոր՝ «Հեյդար Ալիևի» իրավահաջորդության հարցը Բաքվի կառավարման օրակարգի առաջին տեղում էր, Բաքվի անվտանգության ուժերը միշտ առաջնահերթություն են տվել ընդդիմությանը ճնշելուն։ Միևնույն ժամանակ, վերջին երկու տասնամյակների ընթացքում Իլհամ Ալիևի իշխանության հակառակորդների նկատմամբ բռնությունների քանակը մշտապես աճել է։ Ռուսաստանի օգնությամբ և հյուսիսային Արաքսի մուսուլման ժողովրդի աջակցությամբ Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթել է Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի և ընդդիմացող երկրի օգնությամբ։ Այս սուտ ու կեղծ պնդումներն անելուց հետո Բաքուն կառավարող արկածախնդիր նախագահը թշնամանք է հրահրել Իրանի նկատմամբ և փորձել է Իրանի դեմ դիրք բռնել՝ ի շահ օտարների։ Ընդդիմության նկատմամբ բռնությունը օրակարգ է մտցվել ներքին ասպարեզներում, Բաքվի կողմից ընդդիմության նկատմամբ բռնությունների սրումը նշանակում է, որ ԱՀ նախագահը չի հանդուրժում ներսում ոչ մի ընդդիմություն։ Մինչդեռ ԱՀ նախագահը կարծես կորցրել է իր ժողովրդական բազաները ներսում։ Այդ իսկ պատճառով երկրի կառավարման գործերը օտարներին հանձնելով և Ադրբեջանի Հանրապետության համար ռազմական կառավարիչ նշանակելով՝ վտանգվել է Ալիևների ընտանեկան կառավարման վիճակը։

 

Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ  հայց ներկայացվելուց   ավելի քիչ քան երկու ամիս անց, Արդարադատության միջազգային դատարանը բավարարելով Ադրբեջանի դեմ գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի ներկայացրած պահանջներից մեկը, հրամայել է անհապաղ բացել ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը։ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշման մեջ ասված է.«Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է  ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»։ Փաստորեն, ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը Իլհամ Ալիևի կառավարությանը պարտավորեցրել է վերացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի միակ հաղորդակցության ճանապարհի խոչընդոտները, որոնք նոր լարվածություն են առաջացրել երկու երկրների միջև»։ Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն ասել է.« 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարված է: Դատարանը արձանագրում է, որ այս իրավիճակի հետևանքով մի շարք հետևանքներ են ծագել, և, որ հետևանքները կրող անձինք շարունակում են մինչև այս այդ ազդեցությունը կրել: Տեղեկությունների համաձայն՝ նաև խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի և կյանք փրկող այլ պարագաների պակաս է առաջացել: Դատարանը գտնում է, որ վնասը կարող է անուղղելի համարվել, երբ համապատասխան անձինք հայտնվում են կյանքի և առողջության համար վտանգավոր հանգամանքներում»: Իլհամ Ալիևի կառավարությունն փաստորեն տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդներին ապացուցել է Ղարաբաղի հայերի հետ Բաքվի կառավարության առճակատման և հայերի նկատմամբ նեղմիտ քաղաքականություն վարելու որոշ խոսակցությունների հավաստիությունը: Այս գործընթացում անշուշտ Բաքվի իշխանությունները խաբվել են  Բրիտանիայի և Իսրայելի ռասիստական ռեժիմի քաղաքականությունններից: 2022 թվականի դեկտեմբերի  12-ին Իլհամ Ալիևի կառավարությունը փակեց Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ: Միջանցքը փակվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, հայտնվեց շրջափակման մեջ։Ալիևի այս քայլով ավելի սրվեց Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա լարվածությունը:  Իլհամ Ալիևի կառավարության այս քայլն օրակարգ ներառվեց ի պատասխան Ղարաբաղի տարածաշրջանում հայերի կողմից ոսկու և պղնձի հանքերի արդյունահանման։ Այս գործողությունից հետո Բաքվի իշխանությունները հրապարակեցին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Ղարաբաղի տարածաշրջանի ոսկու և պղնձի հանքերը հանձնել են բրիտանական ընկերությանը։ Փորձագետներն ասում են. -«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  միջև միակ հաղորդակցության ճանապարհը փակելու քայլը Բաքվի կառավարության հիմնական սխալներից մեկն է հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հարցում։ Հայկական կողմը հաղորդակցության երթուղի է պատրաստել, սակայն Բաքվի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են Իրանի հետ սահմանին գտնվող հայկական տարածքի մի մասը, որպեսզի խզեն Իրանի և Հայաստանի կապը և այդպիսով Հայաստանին աստիճանաբար կործանելով,  Իրանին ևս  անդառնալի վնաս պատճառեն։ Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու մասին  Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճռով՝ Բաքվի իշխանությունները չեն կարող նոր պատրվակներով կանխել այդ հրամանի կատարումը։ Որովհետեւ Իլհամ Ալիեւի կառավարության նկատմամբ ՄԱԿ-ի անվստահությունը կմեծացնի Ադրբեջանի Հանրապետության հետագա խնդիրները միջազգային հարթակներում։ Փաստորեն, Բաքվի իշխանություններին այլ բան չի մնում, քան բացել Լաչինի միջանցքը և պետք է որքան հնարավոր է շուտ  տեղի տան հայկական կողմի պահանջներին։

 

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հանդիպել են Ստամբուլում, քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են քաղաքական, տնտեսական, առեւտրի, էներգետիկայի, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության հետագա խորացման հեռանկարները: Բացի այդ, Ալիեւը եւ Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ օրակարգի վերաբերյալ»,- նշվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Ալիեւը հայտարարել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցության մասին: Էրդողանն, իր հերթին, «երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին՝ Թուրքիա կատարած այցի, Ադրբեջանի կողմից առաջին իսկ օրվանից ցուցաբերած աջակցության եւ համերաշխության համար», ինչպես նաեւ ընդգծել է, որ «Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ կողք կողքի են»: