Մարտ 07, 2023 11:14 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, որոնք կասկածելիորեն խուսափում էին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած  հրաձգության միջադեպի առնչությամբ Իրանի դատական ​​և իրավապահ մարմինների հետ համագործակցությունից, անսպասելիորեն համաձայնել են Թեհրանում Բաքվի դեսպանատանը տեղի ունեցած հրաձգության գործով հետաքննություն անցկացնելու  համար  համագործակցել Իրանի օրենսդիր մարմնի հետ: 

Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ  Քամրան Ալիևն ասել է.-«Անհրաժեշտության դեպքում, Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության(ՊԱԾ) մի խումբ  պաշտոնյաներ  կգործուղվեն  Թեհրան»:

Real TV-ի հետ զրույցում ԱՀ գլխավոր դատախազը հավելել է.«Պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննում է այս միջադեպը՝ ահաբեկչության հոդվածով»։

Բաքվի իշխանությունների մեղադրանքներն ու  հավակնությունները Թեհրանի դեմ արծարծվում են մի իրավիճակում, երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները ոչ միայն դատական ​​կարգով որևէ փաստարկ չեն ներկայացրել Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակման առնչությամբ, այլև. անընդհատ ընդգծում են այս իրադարձության գլոբալացումը։ ԱՀ գլխավոր դատախազի հայտարարություններից հետո Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին Բաքվում հանդիպել է ԱՀ ԱԳ նախարարի և նրա տեղակալի հետ։

Սա Թեհրանի և Բաքվի պաշտոնյաների  առաջին հանդիպումն է Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա հարձակումից հետո, որը տեղի է ունեցել Բաքվում կայանալիք Չմիավորման շարժման  կոնտակտային  խմբի ղեկավարների հանդիպման նախօրեին։

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն ավելի քան մեկ ամիս է,որ  անհիմն մեղադրանքներ են հնչեցնում  Իրանի հասցեին: Նրանք փորձել են գործել օտարերկրացիների խորհրդով՝ Իրանին միջազգային մակարդակով վարկաբեկելու համար։

Թեհրանում ԱՀ դեսպանատան վրա իրականացված հարձակումը ահաբեկչական  ներկայացնելու Բաքվի իշխանությունների, հատկապես ԱՀ նախագահի ջանքերը, կարծես թե, առանձնապես արդյունք չտվեցին Բաքվի իշխանությունների և նրա դաշնակիցների համար։

Այդ իսկ պատճառով շատ փորձագետներ ի սկզբանե Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա հարձակումը արհեստական ​​ են համարել,որը ծրագրված է եղել  միջազգային սիոնիզմի վտանգավոր հոսանքների, ներկրված պանթուրքիզմի և Բաքվի կառավարության անվտանգության  որոշ կառույցների կողմից։

2023 թվականի հունվարի 27-ին Յասին Հոսեյնզադեն Կալաշնիկով զենքով հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։ Այս հարձակման հետևանքով սպանվել է  դեսպանատան մեկ աշխատակից,  ևս երկուսը վիրավորվել են։

Այս ողբերգական դեպքից անմիջապես հետո Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները կապ են հաստատել Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հետ և հավաստիացրել Բաքվի իշխանություններին հարձակման ոչ ահաբեկչական բնույթի և ամբողջական հետաքննության մասին։

Չնայած դրան, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները դադարեցրել են Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան գործունեությունը և ոչ բարյացակամ վերաբերմունք են դրսևորել Թեհրանի նկատմամբ՝ միջազգային ատյաններում բողոք ներկայացնելով Իրանի դեմ։ Թեհրանի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության դիրքորոշումների փոփոխությունը կանխատեսելի էր։

***

Մեկ այլ կարևոր խնդիր, որին կարելի է անդրադառնալ,  Հարավային Կովկասի տարածաշրջանում, Բաքվի կամ Երևանի դիրքորոշումն է Մոսկվային մոտ լինելու և Ռուսաստանից զիջումներ ստանալու  կապակցությամբ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի և նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ նրա հանդիպումների վերլուծության մեջ Բաքվի լրատվամիջոցները շեշտում են, որ Լավրովի խոսքերը Ալիևի և Բայրամովի հետ հանդիպմանը ցույց է տալիս, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղը հանձնելու է Բաքվին:

Իրականում Իլհամ Ալիեւի իշխանությանը կից լրատվամիջոցների կարծիքն այն է, որ Ռուսաստանը մտադիր է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը։ Սա այն դեպքում, երբ որքան որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է  արևմուտքից  կախված  ներկայացվում, Իլհամ Ալիևի կառավարությունն էլ մի քանի անգամ ավելի մեծ կախվածություն ունի արևմտյան տասնյակ կառավարություններից,  Սիոնիստական ​​ռեժիմից և այս բոլոր կախվածությունները վնասում են Ռուսաստանի ազգային շահերին։ Այս խոսակցություններն այն դեպքում են արծարծվում  Բաքվի ԶԼՄ-ներում և նույնիսկ այս երկրի որոշ պաշտոնյաների  կողմից, երբ Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունների հիման վրա որոշվել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ինքնորոշման իրավունքի շուրջ հանրաքվե անցկացնել։

***

Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ  հայց ներկայացվելուց   ավելի քիչ քան երկու ամիս անց, Արդարադատության միջազգային դատարանը բավարարելով Ադրբեջանի դեմ գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի ներկայացրած պահանջներից մեկը, հրամայել է անհապաղ բացել ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը։

Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշման մեջ ասված է.«Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է  ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»։

Փաստորեն, ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը Իլհամ Ալիևի կառավարությանը պարտավորեցրել է վերացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի միակ հաղորդակցության ճանապարհի խոչընդոտները, որոնք նոր լարվածություն են առաջացրել երկու երկրների միջև»։

Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն ասել է.« 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարված է: Դատարանը արձանագրում է, որ այս իրավիճակի հետևանքով մի շարք հետևանքներ են ծագել, և, որ հետևանքները կրող անձինք շարունակում են մինչև այս այդ ազդեցությունը կրել: Տեղեկությունների համաձայն՝ նաև խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի և կյանք փրկող այլ պարագաների պակաս է առաջացել: Դատարանը գտնում է, որ վնասը կարող է անուղղելի համարվել, երբ համապատասխան անձինք հայտնվում են կյանքի և առողջության համար վտանգավոր հանգամանքներում»:

Իլհամ Ալիևի կառավարությունն փաստորեն տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդներին ապացուցել է Ղարաբաղի հայերի հետ Բաքվի կառավարության առճակատման և հայերի նկատմամբ նեղմիտ քաղաքականություն վարելու որոշ խոսակցությունների հավաստիությունը: Այս գործընթացում անշուշտ Բաքվի իշխանությունները խաբվել են  Բրիտանիայի և Իսրայելի ռասիստական ռեժիմի քաղաքականությունններից:

2022 թվականի դեկտեմբերի  12-ին Իլհամ Ալիևի կառավարությունը փակեց Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ: Միջանցքը փակվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, հայտնվեց շրջափակման մեջ։Ալիևի այս քայլով ավելի սրվեց Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա լարվածությունը:  Իլհամ Ալիևի կառավարության այս քայլն օրակարգ ներառվեց ի պատասխան Ղարաբաղի տարածաշրջանում հայերի կողմից ոսկու և պղնձի հանքերի արդյունահանման։ Այս գործողությունից հետո Բաքվի իշխանությունները հրապարակեցին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Ղարաբաղի տարածաշրջանի ոսկու և պղնձի հանքերը հանձնել են բրիտանական ընկերությանը։

Փորձագետներն ասում են. -«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  միջև միակ հաղորդակցության ճանապարհը փակելու քայլը Բաքվի կառավարության հիմնական սխալներից մեկն է հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հարցում։

Հայկական կողմը հաղորդակցության երթուղի է պատրաստել, սակայն Բաքվի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են Իրանի հետ սահմանին գտնվող հայկական տարածքի մի մասը, որպեսզի խզեն Իրանի և Հայաստանի կապը և այդպիսով Հայաստանին աստիճանաբար կործանելով,  Իրանին ևս  անդառնալի վնաս պատճառեն։

Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու մասին  Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճռով՝ Բաքվի իշխանությունները չեն կարող նոր պատրվակներով կանխել այդ հրամանի կատարումը։ Որովհետեւ Իլհամ Ալիեւի կառավարության նկատմամբ ՄԱԿ-ի անվստահությունը կմեծացնի Ադրբեջանի Հանրապետության հետագա խնդիրները միջազգային հարթակներում։ Փաստորեն, Բաքվի իշխանություններին այլ բան չի մնում, քան բացել Լաչինի միջանցքը և պետք է որքան հնարավոր է շուտ  տեղի տան հայկական կողմի պահանջներին։

***

Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել` համատեղ ջանքերով հետևողականորեն համագործակցել, որպեսզի նոր ու ավելի հավակնոտ օրակարգ ձևավորենք։ Մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթություններում, ինչի վկայությունն են հատկապես վերջին շրջանում բարձր մակարդակով փոխայցերն ու ակտիվ շփումները։ Քննարկել ենք Հայաստան–Գերմանիա առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել` երկուստեք շարունակական ջանքերը առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան պահպանելու և փոխադարձ ներդրումները խրախուսելու ուղղությամբ»,– նշեց Փաշինյանը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից:

Շոլցը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ մտքեր են փոխանակվել: Նա նշեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել Հայաստանում: Գերմանիան ցանկանում է այս ճանապարհին շարունակել օգնել Հայաստանին՝ իր հնարավորությունների շրջանակում: Շոլցը կարևոր համարեց, որ նախորդ տարի Գերմանիան սկսել է Հայաստանի հետ զարգացման ոլորտում համագործակցությունը:

Շոլցը կարևորեց նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնան երկարաժամկետ լուծման: ՀՀ վարչապետը Շոլցին է ներկայացրել ԼՂ-ում վերջին զարգացումները: «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասաց կանցլերը: