Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:
Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնության ուսումնասիրման համատեղ խմբի առաջին նիստն անցած շաբաթ կայացավ Մոսկվայում: Իրանից գործուղված պատվիրակությունը գլխավորում էր Սադեղ Զիաի Բիգդելին:
Այս պատվիրակությունը հանդիպելով ԵԱՏՄ առևտրի առևտրային հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինային քննարկեց Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև առևտրական ու տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղիները:
Հանդիպման ժամանակ մասնակիցներն ընդգծեցին հնարավորությունների գնահատման, ինչպես նաև ազատ առևտրի հաստատման վերջնական փաստաթղթի մշակման համար պաշտոնական բանակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը:
Անցած տարի ԵԱՏՄ-ի անդամ հինգ երկրների փոխվարչապետները Իրանի հետ ոչ-պաշտոնական բանակցություններ սկսելու որոշում ընդունեցին:
---
ԵԱՏՄ-ի անդամ երկրների տնտեսական գերագույն խորհրդի նիստն անդամ հինգ երկրների ղեկավարների մասնակցությամբ կայացավ Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում:
Նիստին մասնակցում էին Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն և Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևը:
Նիստի մասնակիցները քննարկեցին անդամ երկրների տնտեսական համակարգերի ներդաշնակեցման հեռանկարները, գազի ու նավթամթերքի համատեղ շուկայի ստեղծումը և մի քանի այլ երկրների հետ այս միության առևտրական համագործակցությունների ընդլայնումը:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը ու Ղրղզստանը: ԵԱՏՄ-ն ներառում է ավելի քան 20 միլիոն քկմ տարածք և ավելի քան 180 միլիոն բնակչություն: Միության ՀՆԱ-ն 2013 թվականին շուրջ 4 տրիլիոն դոլար է եղել:
ԵԱՏՄ-ի ձևավորումը միտում է Համաշխարհային առևտրի կազմակերպության շրջանակներում գործող մեծ շուկա ստեղծել, բարելավել անդամների միջև առևտրական հարաբերությունները և անդամ երկրների համար այս ուղղությամբ դյուրություններ ստեղծել:
Այս միության շրջանակներում անդամներն իրենց համաձայնությունն են տվել այս միության սահմաններում ապրանքի, աշխատուժի ու ծառայությունների ազատ տեղաշարժին: Անդամները նաև պարտավորվել են էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության ու փոխադրության ոլորտում ընդհանուր քաղաքականություններ մշակել:
---
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման աշխատանքներն առաջ են ընթանում: Առաջիկա օրերին Կասպշիկը ԵԱՀԿ անդամ երկրներին կներկայացնի գրասենյակի ընդլայնման ծրագիրը: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Լուսինե Մուսայելյանը:
---
Անցած շաբաթ Ղազախստանի դատական կառույցն այդ երկրում տարածքային մի օրենքում կատարված բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներին մեղադրեց, թե իշխանափոխության փորձ են կատարում:
Ղազախստանի գլխավոր դատախազությունն այս կապակցությամբ հրապարակած հաղորդագրությամբ հայտարարեց, որ այս անհատների վերջնական նպատակը խաղաղ ցույցերի կազմակերպումը չէ, այլ նրանք փորձում են խանգարել հասարակական ու քաղաքական կարգը և ազգային լարվածություններ հրահրելով կործանել իշխանությունը»:
Այս ուղղությամբ բերման են ենթարկվել առանց թույլտվության հակապետական փոքր հանրահավաքների մասնակցած Ղազախստանի տարբեր խավերի տասնյակ քաղաքացիներ:
Աստանայում, Ալմաթիում ու Ղարաղանդիում տարբեր կոչերի արդյունքում հանրահավաքի մասնակցած ցուցարարները բողոքում են տարածքային օրենքի բարեփոխման դեմ, որը արտասահմանցիներին թույլ է տալիս 25 տարվա ժամկետով հողատարածք վարձակալել այդ երկրում:
Նախկին օրենքը արտասահմանցիների վարձակալության ժամկետը 10 տարի էր սահմանել:
Գլխավոր դատախազի ընդգծմամբ բերման ենթարկված բողոքարարներից 50-ն ազատ են արձակվել, իսկ 4-ը դեռ մնում են կալանքի տակ:
Ղազախստանի իշխանությունները հայտարարել են, թե օրենքում այս բարեփոխումը արտաքին կապիտալի ներգրավման պատճառով կարող է օգտակար լինել երկրի համար:
Ղազախստանը նավթի ու գազի հարուտ պաշարներ ունի, սակայն այդ երկրի մեծ հարևան՝ Ռուսաստանի տնտեսական անբարեկարգ վիճակն ու նավթի համաշխարհային գների անկումն խստորեն ազդել է նախկին խորհրդային այս հանրապետության տնտեսության վրա:
---
Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևն անցած շաբաթ Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկեց տարածաշրջանային մի շարք հարցեր:
Տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն այն թեմաներից էին, որոնց շուրջ մտքերի փոխանակում կատարեցին Ղազախստանի ու Տաջիկստանի նախագահները: Նազարբայևի ու Ռահմանի հեռախոսազրույցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ արդեն մեկ ամիս է ինչ Ղազախստանի տարբեր տարածքներում շարունակվում են արտասահմանցիների կողմից հողատարածքների վարձակալման օրենքի բարեփոխման դեմ ցույցերը: Իսկ Տաջիկստանն էլ հանրաքվեի միջոցով Սահմանադրական որոշ բարեփոխումներ է կատարել:
Ի դեպ, Տաջիկստանի «Խավար« պետական լրատվական գործակալության տնօրենն անցած շաբաթ տեղեկացրեց վերջին ամիսներին այդ երկրի դեմ ուղղված արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկատվական պատերազմի սաստկացման մասին: Խավար պետական լրատվական գործակալության տնօրեն Սեյեդ Ալի Սեդիղն ակնարկելով այն կետին, որ վերջին շրջանում Տաջիկստանի դեմ արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկատվական հարձակումներն առավել սաստիկ տեսք են ստացել, ասաց. «Այս պայքարում ներքին մամուլը պիտի պաշտպանի Տաջիկստանի շահերը»: Նրա ընդգծմամբ այս պահին արտասահմանյան մամուլը խիստ քննադատություններ է ուղղում Տաջիկստանի կողմը և այդ երկրի մամուլն առավել զգոն մոտեցում պիտի ցուցաբերի:
Նա նաև նշել է, որ այս հարցում նկատի պիտի ունենալ Տաջիկստանի անվտանգությունն ու կայունությունը:
Սեդիղը նաև անդրադառնալով այդ երկրում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ արտասահմանյան մամուլի արձագանքին ասել է, որ արտասահմանյան մամուլը քննադատել է հանրաքվեի արդյունքները և անիրական կերպով պնդում է, թե սխալ ձևով է կայացել դա:
---
2008 թվականին Վրաստանի հետ զինվորական բախումից հետո միակողմանի անկախություն հայտարարած Հարավային Օսիան հանրաքվեի անցկացման մասին հայտարարելով փորձում է Ղրիմի թերակղզու օրինակին հետևելով միանալ Ռուսաստանին:
Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Լեոնիդ Թիբիլովը և այդ տարածքի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովն անցած շաբաթ համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով հայտարարեցին, որ 2017 թվականին Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե են անցկացնելու:
Վրաստանում ժողովրդային վերջին բողոքներից հետո Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների կողմից հանրաքվեի մասին հայտարարության տարածումը կարող է առավել թափ հաղորդել Կովկասի տարածաշրջանում գտնվող այս հանրապետության ներքին զարգացումներին:
Վրաստանի ժողովուրդը վերջին օրերին Թբիլիսիում ցույցերի մասնակցելով բողոքել է Հարավային Օսիան ու Աբխազիան Ռուսաստանին կցելու ուղղությամբ Մոսկվայի ջանքերը շարունակվելու դեմ:
Այս հանրահավաքի համար հիմք ծառայեց նաև Աբխազիայի ու Վրաստանի սահմանային տարածքում մի վրացի քաղաքացու սպանվելու դեպքը:
Վրաստանի ժողովուրդն իրականության մեջ հակազդեցություն է ցուցաբերում Ռուսաստանի հրահրումների հանդեպ Թբիլիսիի կառավարության անտարբերությանը և Ի դեպ իր քննադատությունների սլաքն ուղղել է Թբիլիսիի իշխանությունների դեմ:
---
Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևը երկուշաբթի օրը պաշտոնանակ արեց այդ երկրի ՆԳ նախարարին:
Այդ քայլը վերցվել է Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրված մեծ թվով քաղաքական այրերի ձերբակալությունների շրջագծում:
Ղրղզստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության բաժինը հայտարարել է, որ նախագահն ընդունել է ՆԳ նախկին նախարար Մելիս Թորղանբայևի հրաժարականը և նրա փոխարեն ՆԳ նախարար է նշանակել այդ երկրի ոստիկանության ուժերի անդամ Քոշքար Ջենուշ Ալիևին: Ջենուշ Ալիևի նշանակումը նաև պիտի վավերացվի Ղրղզստանի խորհրդարանում:
Այս պաշտոնազրկումն ու նշանակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ վերջին երեք ամիսների ընթացքում Ղրղզստանի առնվազն վեց քաղաքական այրեր կալանավորվել են: Մայիսի կեսերին «Ժողովրդի խորհրդարան» ընդդիմադիր կուսակցության երեք անդամներ, այդ թվում նախկին մի նախարար ձերբակալեցին այն պայմաններում, երբ այդ կուսակցությունը պատրաստվում էր հանրահավաք անցկացնել Բիշկեկի գլխավոր հրապարակում:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն Բիշկեկը ընդդիմադիրից մեկին ԻԼԻՊ թաքֆիրական-ահաբեկչական խումբը պաշտպանելու մեղադրանք է առաջադրել: