Հունիս 01, 2016 14:53 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձությունների քննարկմանը նվիրված զրուցաշարի հերթական համարով: Ընկերակցեք մեզ:

Իրանի իսլամական խորհրդարանի 10-րդ նստաշրջանն անցած շաբաթ հատուկ հանդիսությամբ և իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի ուղերձի ընթերցմամբ սկսեց իր աշխատանքը: Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր ուղերձի մի բաժնում դիմադրողական տնտեսության իրագործման ուղղությամբ կրկնակի ջանք գործադրելը ներկա գերակայությունը համարեց:

Դիմադրող տնտեսության հիման վրա կայուն զարգացման իրագործման ուղղությամբ Իրանի խորհրդարանի դերակատարությունը թե՛ ներքին և թե՛ միջազգային տեսակետից կարևոր է: Խորհրդարանները օրենքներ սահմանելու և դրանց գործադրմանը վերահսկելու առումով իրենց պոտենցիալի բերումով կարող են այդ երկու բնագավառներում դերակատար լինել:

---

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս շաբաթ քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով ուղևորվեց Լեհաստան, Ֆինլանդիա ու Լատվիա: Մեր հաղորդման այս բաժնում կանդրադառնանք այս ուղևորությանը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր ուղևորության առաջին փուլում Լեհաստանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ քննարկեց երկու երկրի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղիները:

ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի ու Լեհաստանի տնտեսական համաժողովում կատարած արտահայտություններում ակնարկելով տարածաշրջանում Իրանի տարանցիկային հնարավորություններին, ավելացրեց. «Իրանի բնական աղբյուրները եզակի են»: Զարիֆն ասաց. «Իրանում նավթի ու գազի հարուստ պաշարներ կան և Իրանի հանքային հնարավորություններն ու նաև գիտական ու տեխնոլոգիական նվաճումները պատրաստ են ներդրման համար»:

Այս ուղևորության ընթացքում Իրանի ու Լեհաստանի ԱԳ նախարարների ներկայությամբ ստորագրվեց Իրանի ու Լեհաստանի առևտրի պալատների միջև առևտրական ոլորտում փոխհամաձայնագիր:

Իրանի էներգիայի ապահովման «Թուս» արդիական ընկերության ներկայացուցիչներն էլ Լեհաստանում էներգետիկայի բնագավառում ակտիվ մի ընկերության հետ փոխհուշագիր ստորագրեցին:

Առևտրա-տնտեսական համագործակցությունների մակարդակի բարձրացումը, առևտրական պատվիրակությունների գործուղումն ու ընդունումը, միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը և Իրանի ու Լեհաստանի մասնավոր բաժինների համագործակցությունների մակարդակի բարձրացումը ընդգծված են այս փոխհուշագրում:

Զարիֆն իր եվրոպական շրջագայության երկրորդ փուլում ուղևորվեց Ֆինլանդիա: Այցի շրջանակում քննարկվելու են նույնպես տնտեսական բնագավառներում երկկողմ համագործակցությունները:

Ստոկհոլմը եվրոպական շրջագայության երրորդ մայրաքաղաքն է, որտեղ մեկնելու է Զարիֆը: Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը 2013 թվականի սկզբին եղել է Իրանում:

Լատվիա ուղևորությունը լինելու է Իրանի ԱԳ նախարարի եվրոպական երկրներ ուղևորության վերջին փուլը:

Թեհրանն անցած շաբաթ հյուրընկալեց Լիտվայի ԱԳ նախարարին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Իրանն ու Լիտվան համագործակցություններն ընդլայնելու լայն հնարավորություններ ունեն, որոնց շահագործմամբ կարող են նոր էջ բացել իրենց հարաբերություններում:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրումից հետո հատկապես եվրոպական երկրների հետ համագործակցությունների ոլորտում Իրանի ծրագիրը միայն տնտեսական ու առևտրական կամ նավթային համաձայնագրերով չի սահմանափակվում, այլև համապարփակ համագործակցությունների ամրապնդման ուղղվածություն ունի:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Ուրմիայում Արևմտյան Ատրպատական նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ակնարկելով ներդրման համար աշխարհի տարբեր երկրների ընկերությունների ներկայությանն Իրանում, ընդգծեց այս ընթացքի շարունակվելն ու տեղեկացրեց Իրանի տնտեսական պայմանների բարելավման և ընթացիկ տարում տնտեսական ընդունելի աճ արձանագրելու մասին: «Նավթից ու գազային կոնդենսատներից Իրանի քվոտաներին տիրացած երկրներն այսօր շարժվում են դեպի մինչև շրջափակումների գործադրումը գոյություն ունեցող պայմանները»,-ասել է Ռոհանին:

---

Իրանի գյուղատնտեսական արդյունաբերության ու սննդամթերքի միջազգային 23-րդ ցուցահանդեսն աշխարհի 46 երկրի ընկերությունների մասնակցությամբ աշխատանքն սկսեց Թեհրանում:

Իրանի գյուղատնտեսական արդյունաբերության ու սննդամթերքի միջազգային 23-րդ ցուցահանդես՝ «Իրան Ագրոֆուդ 2016»-ի ընթացքում 1456 տեղական ու արտասահմանյան ընկերություններ ներկայացրել են իրենց վերջին արտադրություններն ու ծառայությունները:Նրանք զբաղվելու են տեղեկությունների փոխանակմամբ, ինչպես նաև արտահանումների ու առևտրափոխանակումների ընդլայնմամբ:

Այս ցուցահանդեսին մասնակցած 46 երկրներից Իսպանիան, Ավստրիան, Ուկրաինան, Իտալիան, Գերմանիան, Բելառուսը, Թուրքիան, Չինաստանը, Դանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Հնդկաստանն ու Հունաստանը պավիլիոնային կամ խմբային ձևով ներկա են ցուցահանդեսին:

Միևնույն ժամանակ այս ցուցահանդեսին զուգահեռ գումարվեց սննդամթերային արդյունաբերության ոլորտում իրանական ու գերմանական ընկերությունների համագործակցության հնարավորությունների քննարկման նիստը, որի գլխավոր թեման Իրանում ներդրումն ու համատեղ համագործակցությունն էր:

Գերմանիայի սննդամթերային սարքերի արտադրման միության անդամ Քութ Թահայերն այս նիստում ասաց, որ Իրանը կարող է գերմանական ընկերությունների, ինչպես նաև համատեղ արտադրությունները Միջին Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների արտահանելու համար տարածաշրջանային բևեռ լինել :

---

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմանը հաջորդած շրջանում շրջափակումների չեղարկման արդյունքում նաև լավ հող է ստեղծվել Իրանի ու Ճապոնիայի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:

Ճապոնիայում Իրանի դեսպան Ռեզա Նազար Ահարին այս շաբաթ Տոկիոյում գումարված «Ճապոնիայում՝ Իրանի ավտոմեքենաների ու պահեստամասերի արտադրման արդյունաբերության հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովում ընդգծեց, որ ներկա պայմանները հարմար հող են պատրաստել Իրանում ճապոնական ընկերությունների ավելի մեծ ներկայության համար:

Ակնարկելով Իրանի հետ ճապոնական մեծ բանկերի հարաբերությունների կարգավորմանը թափ հաղորդելու, ինչպես նաև ներդրման հովանավորման և երկու երկրի միջև 10 միլիարդ դոլարի վարկային գիծ հաստատելու համաձայնագրի շուրջ խորհրդակցություններին, Տոկիոյում Իրանի դեսպանն ավելացրեց. «Իրանի ու ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնատարները վճռակամ են երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցում:

Այս համաժողովը գումարվեց Ճապոնիայի առևտրական ու արդյունաբերական 45 ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Ճապոնիայում բնակվող իրանցի առևտրականների ու գործարարների մասնակցությամբ:

---

Այս շաբաթ Մոսկվայում գումարվեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի առաջին նիստը:

Այդ մասին լուրով կավարտենք մեր այս շաբաթվա հաղորդումը:

Ավելի քան 180 միլիոն բնակչությամբ ԵԱՏՄ-ն բաղկացած է հինգ երկրներից,որոնք են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը,Ղազախստանը ու Ղրղզստանը: Միությունը ներառում է ավելի քան 20 միլիոն քկմ տարածք և նկատի առնելով աշխարհագրական մերձավորությունը մեծ շուկա է համարվում իրանական արտադրանքների համար:

Այս նիստի մասնակիցներն ընդգծեցին հնարավորությունների գնահատման, ինչպես նաև ազատ առևտրի հաստատման վերջնական փաստաթղթի մշակման համար պաշտոնական բանակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը:

ԵԱՏՄ-ի ու անդամ երկրների համագործակցությունն Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը սատարելուց բացի նաև հանգեցնելու է ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում ներդրումների ներգրավման: Այս ուղղությամբ ջանքերը ներառում են մի շարք նախագծեր, այդ թվում Չինաստանի Մետաքսի ճանապարհի վերագործարկումը, որը տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրների, հատկապես Հայաստանի, Իրանի ու Հնդկաստանի տարածքով Եվրոպան ու Ասիան կապում է միմյանց: