Ապրիլ 12, 2023 16:05 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 779

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 Սաբա սուրահի 25-րդ, 26-րդ և -27-րդ այաներ

 

قُلْ لَا تُسْأَلُونَ عَمَّا أَجْرَمْنَا وَلَا نُسْأَلُ عَمَّا تَعْمَلُونَ

قُلْ یَجْمَعُ بَیْنَنَا رَبُّنَا ثُمَّ یَفْتَحُ بَیْنَنَا بِالْحَقِّ وَهُوَ الْفَتَّاحُ الْعَلِیمُ

قُلْ أَرُونِیَ الَّذِینَ أَلْحَقْتُمْ بِهِ شُرَکَاءَ ۖ کَلَّا ۚ بَلْ هُوَ اللَّهُ الْعَزِیزُ الْحَکِیمُ

 

Ասա. «Մեր արածների համար ձեզնից հաշիվ չի պահանջվելու, ձեր արարքների համար էլ մեզնից չի պահանջվելու»:

Ասա նրանց. «Աստված  ամենքիս իր դատաստանի առջև է հավաքելու և արդարությամբ արձակելու է մեր վճիռները: Նա գերագույն և իմաստուն դատավոր է»:

Ասա նրանց. «Ցույց տվեք ինձ նրանց, ում Աստծուն հավասար եք դասում: Ոչ մի դեպքում (Նրան հավասարը չի լինում): Նա անպարտելի է և իմաստուն»:

 

Այս այաներում ասվում է, որ հանդերձյալ կյանքում յուրաքանչյուր մարդ հարցաքննվում է ըստ իր ընտրության: Իհարկե միայն երկնքի ու երկրի արարիչ Աստված է դատում մարդկանց, որը լավ է ճանաչում մարդկանց: Նրա դատողությունը հիմնված է ճշմարտության վրա: Նա յուրքանչյուր մարդու վարձատրում կամ պատժում է ըստ նրանց արարքի: Մարդկանցից շատերը կարծում են, որ իրենց գործը ճիշտ է և իրենք հեշտությամբ կարող են խուսափել պատժից: Սակայն այս կյանքում միայն գործը չափանիշ չէ: Աստված ըստ իր գիտության է պատժում կամ ներում մարդկանց:

Հաջորդ այան ասում է, որ այն ինչ մարդիկ Աստծուն հավասար են դասում, ճշմարիտ չէ և միայն նրանց ենթադրությունն է: Դա մի բան չէ, որը հնարավոր լինի փաստել: Կուռքերը սարքված են քարերից ու փայտերից, և նրանց չի կարելի Աստծուն հավասար դասել:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Հանդերձյալ կյանքում չափորոշիչը ճիշտն ու սխալն է և ոչ թե մարդու  ազգային, ցեղային  պատկանելիություններն ու բարեկամական կապվածությունները

2. Ընդդիմադիրների հետ վիճելիս, չպետք է նախապաշարում ունենանք, և նրանց միանշանակ մեղավոր համարենք: Աստծու մարդգարեն կռապաշտներին ասում է. «Աստծված մեզ մեր մեղքերի համար է հարցաքննում, ձեզ՝ ձեր գործերի»:

3. Տգետ մարդը կուռքերին Աստծուն հավասար է դասում ու պաշտում նրանց:

 

Սաբա սուրահի 28-րդ այա

وَمَا أَرْسَلْنَاکَ إِلَّا کَافَّةً لِلنَّاسِ بَشِیرًا وَنَذِیرًا وَلَٰکِنَّ أَکْثَرَ النَّاسِ لَا یَعْلَمُونَ

 

Քեզ ուղարկեցինք բոլորին, առանց բացառության, որպեսզի ավետես ու սպառնաս նրանց, բայց մարդիկ մեծ մասամբ չգիտեն:

 

Այս այան իսլամի մարգարեի մասին է, որն իր առաքելությունը սկսելիս, դիմում է Հեջազի տարածաշրջանի արաբալեզու մարդկանց ու նրա գիրքն էլ արաբերեն էր: Սակայն նրա ուղերձը ոչ մի լեզվով, ժողովրդով կամ տարածքով չի սահմանափակվում: Նրա ուղերձը պատկանում է աշխարհի բոլոր մարդկանց, ինչ ցեղից էլ որ լինեն և հավերժ է: Ինչպես որ Ղուրանի Ֆորղան սուրահի առաջին այան խոսում է հենց այդ մասին:

Այս այայում խոսվում է նաև այն մասին, թե մարգարեն ինչպես է կատարում իր առաքելությունը, նշելով, որ նրանք, ովքեր ճշմարտությունն ընդունում են, պատգամում են իրենց երջանկության մասին: Իսկ նրանք, որ հրաժարվում են ճշմարտությունից, նախազգուշացվում են, որ իրենց սպասվում է ծանր պատիժ: Սակայն շատ մարդիկ չգիտեն, թե իրենց երջանկության մեջ ինչ նշանակություն ունի հավատքը կամ անհավատությունը:

 

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամի մարգարեի առաքելությունը համաշխարհային է և չի կարելի սահմանափակել նրա առաքելությունը որևէ ժամանակի կամ աշխարհագրական սահմանների մեջ: Դա նույնն է, որ քրիստոնյաները չհավատան իրենց մարգարեին, ասելով, որ եթե Քրիստոսն իրենց երկրում չի ծնվել, նրան չի կարելի հավատալ:

2. Մարգարեները տարածում են Աստծու պատվիրանները: Նրանք մարդկանց չեն պարտադրում   արդարության կրոն ընդունել: Կարելի է ասել, որ մարգարեների  կոչը  հիմնված է եղել նախազգուշացման ու ավետման վրա:

 

Սաբա սուրահի  29-րդ և 30-րդ այաներ

وَیَقُولُونَ مَتَىٰ هَٰذَا الْوَعْدُ إِنْ کُنْتُمْ صَادِقِینَ

قُلْ لَکُمْ مِیعَادُ یَوْمٍ لَا تَسْتَأْخِرُونَ عَنْهُ سَاعَةً وَلَا تَسْتَقْدِمُونَ

 

(Անհավատները) հարցնում են. «Ե՞րբ են իրականանալու այս խոսքերը: Խոսեք, եթե ճշմարիտն եք ասում»:

 Պատասխանիր նրանց. «Նշանակված օրը հասնելու է: Դուք չեք կարող դրանք արագացնել կամ դանդաղեցնել նույնիսկ մեկ վայրկյան»:

Այս այաներն ասում են, որ նրանք, ովքեր ժխտում են հանդերձյալ կյանքը և հարությունը,  ասում են, որ պարզ չէ, թե հարությունը երբ է  լինելու:Ինչպես որ բոլոր մարդիկ գիտեն ,որ երբ են մահանալու, բայց չգիտեն երբ:  Ղուրանն այս այաներում ասում է. «Հարությունն անպայման լինելու է և դա լինելու է այն ժամանակ, երբ Աստված է կամենում: Դրանից ոչ մի մարդ չի կարող խույս տալ: Ուրեմն պետք է մտածել այն մասին, երբ պետք է կանգնել Աստծու դատաստանի առջև:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Հարության օրը միայն Աստված գիտի: Նույնիսկ մարգարեներն այս մասին տեղյակ չեն :

2. Մարդը պետք է անպայման մինչև հարությունը մտածի բարեփոխի իր վարքագիծը և բարի գործ անի, որպեսզի դատարկ ձեռքով չհայտնվի Աստծու առաջ:

 

Պիտակ