Ողջույն բարեկամ-364
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Դուք լսում եք Հայերեն ռադիոժամը։Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը:
Հարգարժան բարեկամներ հայերեն ռադիոժամը օրերս շնորհակալությամբ ստացել է Թեհրանի «Ազատ» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի հովանավոր հիմնադրամի թողարկած ձայնասկավառակը,որում ընդգրկված են սիրային և գարնան թեմաներով բանաստեղծություններ՝Իրանահայ վաստակաշատ ասմունքողների կատարմամբ։
Հայերեն ռադիոժամի անունից ողջունում ենք «Ազատ» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի հովանավոր հիմնադրամի այս նախաձեռնությունը։
Հարգելի ունկնդիրներ ձայնասկավառակին կցված գրության մեջ ասված է․«Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց Լեզվի և գրականության ամբիոնի հովանավոր հիմնադրամը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության և գարնանային տոների առիթով թողարկել է, հայ բանաստեղծական մտքի գանձարանից մի փունջ բանաստեղծություններ և երգեր՝ հոգևոր, հայրենասիրական,սիրային և գարնան թեմաներով։ Այս ձայնասկավառակը համարվում է հիմնադրամի չորրորդ ձեռնարկը, որի նպատակն է, Իրանահայ համայնքին ծանոթացնել և տարածել ազգային գեղարվեստական գրականության բացառիկ նմուշները»։
Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ՝ հարգարժան Դոկտոր Անդրանիկ Սիմոնյան և Հիմնադրամի ատենապետ՝ հարգարժան տիկին Իռեն Աբնուսյան, շնորհակալություն Ձեզ՝ ռադիոժամին նվիրած ձայնասկավառակի համար, Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ Հիմնադրամի առաքելության իրականացման ճանապարհին։