Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ հակասական և մտածելու տեղիք տվող հայտարարություններում շեշտել է. «Մենք Իրանից ավելին էինք սպասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»: Շուշի քաղաքում անցկացված «Եվրասիայի աշխարհաքաղաքական մեծ կազմավորումը. երեկ, այսօր և վաղը» խորագրով խորհրդաժողովում, Բաքվի և Թեհրանի մասին մի քանի տարօրինակ հայտարարություններ է արել, որոնցից մի քանիսը հակասական են և հեռու են իրականությունից: Ալիևն ասել է. «Ադրբեջանի Հանրապետության և Իրանի հարաբերությունները ներկայումս գտնվում են շատ ցածր մակարդակի վրա, և հնարավոր չէ կանխատեսել՝ դրանք կմնան այս մակարդակում, թե կենթարկվեն վերելքների ու վայրէջքների»։ Այս քաղաքական գործիչը, ով ներկայանում է որպես ադրբեջանցի, բայց իր գրպանում ունի օտար երկրների քաղաքացիության անձնագրեր և վերջերս հայտնվել է սիոնիստական արկածախնդիր քաղաքականության և թյուրքիզմի ազդեցության ներքո, օտարերկրացիների խորհուրդներով ոչ դիվանական գիտական ելույթով հանդես գալով նաև ասել է. «Թեհրանի և Բաքվի հարաբերությունների այս ձևը Ադրբեջանի Հանրապետության ընտրությունը չէ: Բոլորը, հատկապես Իրանի շրջանակները, պետք է իմանան, որ սպառնալիքի և ահաբեկչության լեզուն չի գործում Հյուսիսային Արաքսի դեմ, և որքան շուտ հասկանան իրանցիները, այնքան ավելի շատ նորմալացման նշաններ կտեսնենք»: Նա ընդգծել է Թեհրանում ԱՀ դեսպանատան փակումը շարունակվելու անհրաժեշտությունը ասել է.- «Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը դիտավորյալ ահաբեկչություն էր դիվանագետների և նրանց ընտանիքի անդամներին սպանելու նպատակով»:
Ակնհայտ է, որ Ալիևն իր վերջին հայտարարության մեջ ավելի մեծ ստեր ասելով փորձել է գրավել Իրանի իշխանությունների և տարածաշրջանի երկրների ուշադրությունը։ Մինչդեռ նրա բոլոր հայտարարությունները կեղծ էին և իրականությունից հեռու։ Փաստն այն է, որ Ալիևի կառավարությունը, Հայաստանի կառավարության հստակ ու կոշտ դեմ լինելով հանդերձ՝ փորձում է նահանգ ձեռք բերել Հայաստանի հարավում առանց հաշվի նստելու Մոսկվայում ստորագած համաձայնագիրը: Այդ կապակցությամբ ԱՀ նախագահը փորձում է ստիպել Իրանին լռել, որպեսզի նա օտարների օգնությամբ բռնի ուժով գրավի Հայաստանի այս շրջանը։ Մինչդեռ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքում տարանցիկ գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով Իրանը օրակարգ է մտցրել Հայաստանից Վրաստան և Ռուսաստան ավտոմայրուղու կառուցումը։ Այս իրավիճակում օգտվելով դեպի Ռուսաստան մայրուղու կառուցման ծրագրից միայն տրանզիտի միջոցով Իրանն ու Հայաստանը կարող են ամեն տարի միլիարդավոր դոլարներ վաստակել և միլիոնավոր աշխատատեղեր ստեղծել իրենց երկրներում Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման շրջանակում։ Ալիեւը փորձում է խոչընդոտել տարածաշրջանի երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը՝ կտրելով Իրանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության ճանապարհը։
* * *
Հիմք ընդունելով Ռուսաստանին և Հնդկաստանին ուղղված Իրանի առաջարկը, որի մասին համաձայնագրերը ստորագրվել են չորս երկրների ղեկավարների կողմից՝ այս դարի առաջին տասնամյակում, այսինքն՝ 2000թ. սեպտեմբերին, որոշվել է ավարտել Հյուսիս-Հարավ միջանցքի հաղորդակցության երթուղին՝ չորս ճանապարհով՝ Իրանից դեպի Ռուսաստան: Եթե այս չորս հաղորդակցության ուղիները կառուցվեն, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունները կմիանան տաք և ազատ միջազգային ջրերին։ Այս տարանցիկ միջանցքը համարվում է տարածաշրջանում և աշխարհում ամենաէժան, ամենաապահով և տնտեսական տարանցիկ երթուղին, որը կապում է Արևելյան, Կենտրոնական, Արևմտյան Եվրոպան, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը , Հարավարևելյան Ասիայի հետ և հակառակը: Այս ռազմավարական միջանցքը կնվազեցնի նաև գործող երթուղիների 40%-ը և ծախսերի 30%-ը: Այս համատեքստում կարևոր կետն այն է, որ գոյություն ունեցող երթուղիները հիմնականում ջրային երթուղիներ են, սակայն Հյուսիս-Հարավ միջանցքը, բացի ջրային երթուղուց, ցամաքային երթուղի է, որը երկրներին կապում է գնացքների, ճանապարհների, երկաթգծերի և նույնիսկ ավիաընկերությունների միջոցով։ Որոշվել է, որ հաղորդակցության այս միջանցքի քարտուղարությունը տեղակայվի Թեհրանում, սա նաև նշանակում է, որ Իրանը համարվում է Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի կենտրոնը։ Ինչևէ, առաջին երթուղին ճանապարհային և երկաթուղային գծերով կմիացնի Իրանին Թուրքմենստան ապա կմիանա Կենտրոնական Ասիային ու Ռուսաստանին։
Հաջորդ երթուղին Ռաշտ-Անզալի երկաթուղային գծով միանում է Ադրբեջանի Հանրապետությանն ու Ռուսաստանին։ Թվում է, թե այս տարանցիկ ճանապարհը պայմանավորված է Ալիևի կառավարության եթեներով, ինչպես նաև օտարներից կախվածությամբ և Իրանի հետ արհեստական խնդիրներ ստեղծելու փորձերով: Մի երկիր, որը հայտնի է որպես Կենտրոնական Ասիայի և Կովկասի բոլոր ազգերի հայրենիքը: Հաղորդակցության այս ուղին, հավանաբար ժամանակի ընթացքում կմոռացվի: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը Հեյդար Ալիևը, ժամանակին, որպեսզի փոխարինի Ադրբեջանի Հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու , ինչպես նաև ղարաբաղյան պատերազմի փախստականներին օգնություն տրամադրելու հարցում Իրանի օգնությունը, 25 տոկոս Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղուց հանձնել է Իրանին: Սակայն ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բիլ Քլինթոնի՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո, իր ամերիկացի գործընկերոջ հրահանգով, նա Իրանի մասնաբաժինը հանձնեց Թուրքիային և Սաուդյան Արաբիային։ Բաքվի կառավարության պաշտոնյաները ամերիկյան կառավարության հրահանգով Ադրբեջանի մուսուլման ժողովրդի հաշվին կառուցեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ոչ տնտեսական, անապահով, դժվարին և երկար ճանապարհը։ Հեյդար Ալիևը նաև պարտավորվել է ամեն տարի Թբիլիսիի կառավարությանը վճարել 50 մլն դոլար Վրաստանի շրջակա միջավայրի ոչնչացման համար։ Բաքվի իշխանությունները նույնիսկ չհամաձայնեցին իրանական հողերում խողովակաշարի երթուղի կառուցել՝ Թավրիզի և Իրանի ազերիախոս նահանգների բնակիչներին օգնելու համար։ Սա այն դեպքում, երբ Թավրիզից հաղորդակցության երթուղին համարվում էր Ադրբեջանի Հանրապետության համար հասանելի ամենաէժան և ամենակարճ ճանապարհը։ Փորձագետների գնահատականներով, նույնիսկ Թավրիզից Թուրքիա խողովակաշարի երթուղին 400 մլն դոլարից պակաս գումար է պահանջել։ Այս համատեքստում նույնիսկ իրանցի պաշտոնյաները Հեյդար Ալիևի կառավարության պաշտոնյաներին առաջարկեցին, որ իրենք կվճարեն գազատարի կառուցման ողջ ծախսը։ Բայց Բաքվի կառավարության ժամանակի պաշտոնյաները, Արևմուտքին և Իսրայելի ռասիստական վարչակարգին հաճոյանալու համար, մերժեցին այս առաջարկները:
Վերջին երթուղին սահմանվում է Իրանից Հայաստան, Վրաստան և Ռուսաստան տանող մայրուղու կառուցմամբ։ Հաղորդակցության այս ուղին նաև տարեկան միլիարդավոր դոլարների տարանցիկ եկամուտ է ապահովելու Իրանի և Հայաստանի համար: Բացի այդ, կապի այս երթուղու կառուցման և շահագործման ընթացքում այս միջանցքի երկայնքով կապահովվեն միլիոնավոր աշխատատեղեր Իրանում և Հայաստանում աշխատանք փնտրող երիտասարդների համար։ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, փաստորեն, փակել են իրենց աչքերը առկա իրողությունների վրա և միայն փորձում են իրականացնել տարածաշրջանում օտարերկրյա կառավարությունների առաջարկությունները։ Բացի Եվրամիությունից, Հնդկաստանի կառավարությունն ընդունել է նաև Իրանի և Հայաստանի միջև կապի երթուղին և պատրաստ է ներդրումներ կատարել այս ճանապարհին: Սա ցույց է տալիս, որ եթե Հայաստանը պահպանի իր սահմանը Իրանի հետ, ապա շուտով կարող է նոր դեր խաղալ տարածաշրջանում՝ որպես հզորացած տնտեսություն ունեցող երկիր։ Հայ գործարարները կառուցողական մասնակցությամբկարող են իրենց տնտեսությունն ավելի բարգավաճ դարձնել Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքում։
* * *
Ուզբեկստանի ժողովուրդը երեկ (կիրակի - ապրիլի 30) մասնակցել է այդ երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։ Ավելի վաղ Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական շտաբը հայտարարել էր.«Նախատեսվում է փոփոխել Ուզբեկստանի Սահմանադրության դրույթների 65%-ը և դրան ավելացնել 27 նոր հոդված»։ Ուզբեկստանի Սահմանադրության ամենակարևոր փոփոխությունները նախագահական ժամկետի փոփոխությունն է՝ ներկայիս հինգ տարուց յոթ տարվա, և դա թույլ է տալիս ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիյոևին առաջադրվել ևս երկու ժամկետով։
Փաստորեն, Ուզբեկստանի սահմանադրության վերանայումը թույլ է տալիս 65-ամյա Միրզիյոևին առաջադրել իր թեկնածությունը 2026 թվականին և հաղթել մինչև 2033 թվականը, իսկ վերընտրվելու դեպքում նույնիսկ մինչև 2040 թվականը: Ուզբեկստանի գործող սահմանադրության մեջ Կարակալպակստանի շրջանը նկարագրվում է որպես Ուզբեկստանի կազմում գտնվող տարածք, որը կարող է անջատվել երկրի տարածքից հանրաքվեի միջոցով։ Ուզբեկստանի նոր սահմանադրության մեջ, որը վերջերս է դրվել հանրաքվեի և կիրականացվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, անջատման և ինքնավարության իրավունքը տրված չէ Կարակալպակստանին։
Բացի այդ, Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխությունների տեքստը, որը ներկայացվել է անցած հունիսին Կարակալպակստանի կարգավիճակին առնչվող կետում հեռացվել է «անկախ» բառը, իսկ այս ինքնավար մարզի՝ Ուզբեկստանի տարածքից անջատվելու իրավունքի մասին խոսք չկա։ Ուզբեկստանի Սահմանադրության նոր տարբերակում առաջարկվում է Կարակալպակստանի շրջանում իրավիճակի նկարագրությունից հանել «ինքնիշխանություն» բառը: Անկարգությունների պայմաններում 2021 թվականին Ուզբեկստանի Հանրապետության նախագահը հաճախակի այցելություններ է կատարել Կարակալպակստանի կենտրոն՝ Նոկոսի շրջան։ Սակայն Տաշքենդի կառավարության պաշտոնյաները եկել են այն եզրակացության, որ հաշվի առնելով Ուզբեկստանի սահմանադրության ներկա վիճակը և արտաքին միջամտությունն այս տարածաշրջանում, դժվար թե օրակարգում հայտնվեն այնպիսի հարցեր, ինչպիսին է օտարերկրացիների օգնությամբ Ուզբեկստանի բաժանումը։
Այդ կապակցությամբ ականավոր գիտնական, քաղաքագիտության վերլուծաբան Աժդար Կորտովը 2021 թվականին ռուսական «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել էր. «Երկար ժամանակ Կարակալպակստանը շատ խնդրահարույց էր Տաշքենդի կառավարության համար։ Մասնավորապես, այս մարզի բնակիչները դժգոհ էին երաշտի և, առհասարակ, տնտեսական հետամնացության հետևանքով առաջացած գյուղատնտեսական խնդիրներից։ Սոցիալ-տնտեսական վատ վիճակը հաճախ հանգեցրել է հակապետական տրամադրությունների տարածմանը»։ Ուզբեկստանում վերջին տարիների բարեփոխումները հստակ ցույց տվեցին, որ դա եղել է Շավքաթ Միրզիյոևի նախաձեռնությունը։ Այս համատեքստում շատ փորձագետներ նշում են, որ Միրզիյոևի նպատակը միայն իշխանության ղեկին մնալն է, և ոչ թե երկրի զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը։