Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Այն իրավիճակում, երբ սահմանային բախումները դեռ շարունակվում են ադրբեջանական և հայկական ուժերի միջև, Բրյուսելում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անցած կիրակի Բրյուսելում հյուրընկալել էր Բաքվի և Երևանի ղեկավարներին։ Մինչ այս հանդիպումը Շառլ Միշելը շաբաթ երեկոյան երկկողմ և առանձին բանակցություններ էր կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Բաքվի և Երևանի ղեկավարների միջև առանձին բանակցություններ են տեղի ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ երկու երկրների զինված ուժերի միջև սահմանային բախումներից մեկ օր անց, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր:
Մինչ այդ անցած հինգշաբթի տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել էր մեկ ադրբեջանցի զինվոր, վիրավորվել էր 4 հայ զինվոր։ Այս գործողությունից հետո Հայաստանի վարչապետը մեղադրել է Ադրբեջանի Հանրապետությանը Բրյուսելում բանակցությունները տապալելու մեջ և ասել է. «Այս հանդիպման ժամանակ իլհամ Ալիեւի կառավարության հետ մշտական խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությունը շատ քիչ է»:
Լաչինի միջանցքում Իլհամ Ալիևի կառավարության ռազմական գործողությունների դեմ Հայաստանի վարչապետի խիստ հայտարարություններից երեք օր անց Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մեր երկիրը և Ադրբեջանի Հանրապետությունը, հիմնվելով Ալմաթիի հռչակագրին, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանները»։
Հայաստանի վարչապետը նաև ասել է. «Երեք օր առաջ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի 86600 քառակուսի կիլոմետրը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր տարածքը, կարելի է ասել մենք մի քայլ առաջ գնացինք»։
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները չեն արձագանքել Հայաստանի վարչապետի հայտարարություններին։ Նույնը կարելի է համարել որպես Բաքվի ռազմատենչ քաղաքականության շարունակությունը իր վաղեմի թշնամու՝ Հայաստանի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, փորձում է Բաքվի պաշտոնյաների, տարածաշրջանային կառավարությունների և նույնիսկ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել փաստի վրա՝ հայտարարություններ անելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի սահմանների չափերի մասին։ Ելնելով այս հանգամանքից՝ Հայաստանը պատրաստ չէ Մոսկվայի տասը կետից բաղկացած համաձայնագրի տեքստից դուրս զիջումների գնալ։
Մոսկվայի տասը կետից բաղկացած համաձայնագրի տեքստում, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին, Մոսկվայում Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, միջանցքի հանձնման և Բաքվի և Երևանի վիճելի տարածքի մասին անգամ խոսք չկա:
* * *
Իլհամ Ալիեւի կառավարությունը որոշ օտարերկրացիների աջակցությամբ ճնշում է գործադրում Հայաստանի եւ Ղարաբաղի հայերի վրա, որպեսզի աստիճանաբար թուլացնի հայկական կողմը եւ հեռացնի նրան դաշտից։ Ըստ էության, Բաքվի իշխանությունները նպատակ ունեն ճնշելով՝ միջանցք ստանալ Հայաստանի հարավային հատվածից։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ ԱՀ նախագահի այս պահանջը անցյալում բարձրացվել է Թուրքիայի իշխանությունների կողմից։ Բայց Երեւանի կառավարության պաշտոնյաները կտրականապես դեմ են արտահայտվել թուրքական կողմի այս պահանջին։
Չնայած Մոսկվայում ԼՂ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները փորձում են օգտվել նոր և ժամանակավոր հնարավորություններից՝ ի շահ Թուրքիայի։ Օրինակ, Իլհամ Ալիևի կառավարության կողմից ղարաբաղցիների տեղաշարժի համար ստեղծված խնդիրներից հետո, երկրորդ փուլում Լաչինում անցակետ տեղադրելով, հիմք են ստեղծում Հայաստանի հետ լարվածության սրման և ռազմական հակամարտությունների համար։ Լաչինում անցակետեր տեղադրելու Իլհամ Ալիևի կառավարության գործողությունը դատապարտել են Հայաստանի կառավարությունը և աշխարհի որոշ արևմտյան կառավարություններ։ Բայց Բաքվի իշխանություններն ասում են, որ իրենք իրենց թույլ են տալիս ցանկացած տեղաշարժ անել Ադրբեջանի Հանրապետության սահմաններում։
Այս քաղաքականությունը ռազմական լարվածություն է ստեղծել Բաքվի և Երևանի միջև։ Չնայած Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին Ալմաթիի համաձայնագրին երկու կողմերի հավատարմության վերաբերյալ՝ կարծես թե ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն պատրաստվում են ղարաբաղյան երրորդ պատերազմին։ Իլհամ Ալիևի կառավարությունը նավթի և գազի եկամուտների մեծ մասը կիսում է օտարերկրյա կողմերի հետ, իսկ մի մասն օգտագործում է սիոնիստական ռասիստական ռեժիմից, Ռուսաստանիզ, Թուրքիայիզ և այլնից ռազմական զենք գնելու համար։
Մյուս կողմից, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական հարաբերությունները զգալիորեն ընդլայնվել են, և Երևանի կառավարությունը վճռական է Նյու Դելիից հեռահար հրթիռային զենք գնելու հարցում։ Այդ զինատեսակների մի մասը գնվել է։ Միաժամանակ, թվում է, թե Հայաստանն ու Հնդկաստանը Իրանի հետ միասին մտադիր են ակտիվացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Հայաստանի տարածքով։ Հայաստանի հատվածում միջանցք Ադրբեջանին հանձնվելու դեպքում կկտրվի ՀՀ-ի հետ Իրանի ցամաքային կապը,և հայերը կզրկվեն հյուսիս-հարավ միջանցքին միանալու առավելություններից։
* * *
Եթե Հայաստանի կառավարությունը համաձայնի Հարավային Հայաստանից միջանցք հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, Երևանը կառավարող քաղաքական գործիչները Հայաստանի ապագա սերունդներին կզրկեն միլիարդավոր դոլարներ՝ տարանցիկ և տրանսպորտային եկամուտներից։ Մինչդեռ Իրան-Հայաստան ավտոմայրուղու կառուցմամբ և Վրաստանի ու Ռուսաստանի հաղորդակցական ճանապարհներին միանալով՝ հարավկովկասյան այս երկիրը կարող է դառնալ տարածաշրջանի և աշխարհի տարանցիկ հանգույցներից մեկը։
Մինչդեռ Հայաստանի հարավից Ադրբեջանի Հանրապետություն միջանցքի լինելով կփակվի Իրանի հետ Հայաստանի միակ հաղորդակցման ուղին և կվերջանա Հայաստանի մասնակցությունը Հյուսիս-հարավ միջազգային միջանցքին։ Այս իրավիճակում, թվում է, թե Հայաստանի Ղեկավարները, իմանալով Իրանի հետ համագործակցության առավելությունները, հույս չդնելով տարածաշրջանի և այլ երկրների վրա, փորձում են նախապատրաստվել ղարաբաղյան երրորդ պատերազմին, որը Իլհամ Ալիևի կառավարությունը սկսել է երկու տարի առաջ։ Այս առնչությամբ երևանյան լրատվամիջոցները հայտնել են, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմական կցորդ ստեղծել Հնդկաստանում իր դեսպանատան մեջ։
Փաստն այն է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Երեւանի կառավարության իշխանությունները փորձել են ընդլայնել Հայաստանի ռազմական հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ Իլհամ Ալիեւի իշխանության սպառնալիքներին դիմակայելու համար։ Երեւանը Նյու Դելիից գնել է հեռահար հրթիռային համակարգրեր։ Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդի ներկայությամբ, անկասկած, այս երկրի սպառազինության գնումներն էլ ավելի կաճեն, և այսուհետ ի հայտ են գալու Ղարաբաղյան երրորդ պատերազմի ազդեցություններն ու հետևանքները։
* * *
Փորձելով փոխհատուցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ դիվանագիտության ոլորտում իր թույլ տված բացթողումը, Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանի առաջարկած մեխանիզմին հակառակ մեխանիզմ առաջարկել և զարգացումների ուղղությունը փոխել հակառակ Իրանի ու ՌԴ շահերի:
2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, Մոսկվան ջանքեր գործադրեց, որպեսզի այս փաստաթուղթը դառնար Բաքվի և Երևանի միջև տարաձայնությունները լուծելու միակ քաղաքական և իրավական մեխանիզմը։ ԱՄՆ-ն ու Եվրոպան հենց սկզբից դեմ էին այդ մեխանիզմին: Ներկայումս հակամարտության կարգավորման նպատակով գործում են երեք եռակողմ մեխանիզմներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջնորդությամբ: Սակայն դրանցից ոչ մեկը արդյունք չի ունեցել՝ պայմանավորված վեճերի ծավալով և Հայաստանի հարավի նկատմամբ Բաքվի նկրտումներով:
Բրիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի աջակցությունը վայելող Բաքուն, օգտվելով Ուկրաինայի պատերազմի ընձեռած հնարավորությունից, վերջին ամիսներին փորձել է հեղինակազրկել Ռուսաստանին և հարցականի տակ դնել Կովկասում այդ երկրի զբաղեցրած դիրքը:Երևանի արևմտամետ իշխանությունը նույնպես փորձեց օգտագործել Ռուսաստանի այս թուլությունը, հրավիրելով ԵՄ դիտորդներին, ողջունելով Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ բանակցությունները, փորձելով հիմք դնել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար: Ու թեև ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, փաստերը վկայում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին դեռևս առկա են լուրջ խոչընդոտներ։ Իսկ խաղաղության հեռանկար չի լինի, քանի դեռ Բաքուն մի կողմ չի դրել Հայաստանի հարավի նկատմամբ իր տարածքային նկրտումները։
Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29800 քառակուսի կիլոմետր տարածք է, որը հանդիսանում է Հայաստանի կառավարության և ժողովրդի կարմիր գիծը։Կարծես թե Փաշինյանի կառավարությունը փորձում է հրաժարվելով Ղարաբաղից Բաքվին ստիպել ստորագրել խաղաղության պայմանագիր, որում հստակ և միանշանակ ճանաչված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այդ համաձայնագրի ստորագրումից հետո Փաշինյանի կառավարությունը Բաքվի հետ կբանակցի «Հայաստանի ինքնիշխանության ներքո գտնվող հաղորդակցության ուղիների» վերաբացման շուրջ։ Եվ սա մի իրավիճակում, երբ Բաքուն բանակցություններ է վարում Երևանի հետ ոչ թե իր ժողովրդի շահերի տեսանկյունից, այլ Բրիտանիայի, Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի նախատեսած աշխարհաքաղաքական փոփոխություններն առաջ տանելու և ՆԱՏՕ-ի՝ Թուրանական կամ Բաքվի՝ Զանգեզուրի միջանցքի ծրագիրն իրականացնելու նպատակով:
Այս գործընթացի շարունակությունը կարող է առաջացնել լարված իրավիճակներ, քանի որ Փաշինյանի կառավարությունը չի կարող հետ կանգնել Բաքվի հետ կապված ստեղծված իրավիճակից, որովհետև, նախ նա մեղադրվում է Ղարաբաղի հայությանը դավաճանելու և նրա ինքնավարության իրավական կարգավիճակն անտեսելու մեջ, որը հաստատվել էր նույնիսկ խորհրդային շրջանում, իսկ մյուս կողմից, հայերը մտահոգված են, որ դեպի Նախիջեւան հաղորդակցության գծերի վերաբացումը հիմք կհանդիսանա Հայաստանի հարավում Բաքվի տարածքային նկրտումների շարունակման համար։Եվ այս իրավիճակում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի և Բաքվի միջև ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների վերաբերյալ իր գնահատականում նշել է, որ բանակցություններն առաջընթաց չեն ունեցել հիմնարար հարցերի դաշտում և խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է «միայն եթե Բաքվի զինված ուժերը դուրս գան Հայաստանի տարածքից»: