Ողջույն բարեկամ-369
Մայիս 28, 2023 11:46 Asia/Yerevan
Բարի հանդիպում հարգարժան տիկնայք ու պարոնայք, պապիկներ ու տատիկներ, աղջիկներ ու տղաներ, մեր շատ սիրելի ունկնդիրենր։ Շնորհակալություն ձեզ որ գարնանային այս երեկոյան ձեր հոգու դռները բացել եք հայերեն ռադիոժամի առջև։ Ուրախ ենք, որ ստեղծվել է հետաքրքիր բարեկամական կամուրջ, որի օգնությամբ թեկուզ եթերում շփվում ենք միմյանց հետ և ամենակարևորը ջերմություն փոխանցում միմյանց։
Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 105-ամյակը՝ Հանրապետության տոնը: