Հունիս 13, 2023 06:15 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ նիստի արդյունքները՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները տևել են ինը ժամ։

«Սկզբունքորեն, տեքստը պատրաստության բարձր մակարդակի վրա է, կան երկու-երեք հակասություններ, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն, նաև այն հարցերի շուրջ, թե որտեղ կանցնի երկաթուղին: Մենք դա բարձրաձայնել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու ապրանքների մաքսային հսկողությունը», - ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ դա կլինի սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ բոլոր կողմերը հակված են «արագ մեկնարկին»: Հստակեցնող հարցին՝ արդյոք քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանել է. «Դա կախված է Հայաստանի Հանրապետությունից»։

Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։

Մոսկվայում աշխատանքային խմբի նիստից հետո Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման գործում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ:

***

Մոսկվայում սեղմ բանակցություններից հետո Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները ընդհանուր համաձայնության են եկել երկաթուղային ընդհանուր գծերի միացման վերաբերյալ։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը, Շահին Մուստաֆաևը Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կայացած բանակցություններում ընդհանուր համաձայնության են եկել երկու երկրների միջև փոխադրամիջոցների ընդլայնման և երկաթուղային գծերի վերականգնման շուրջ։

Ակնհայտ է, որ Բաքվի և Երևանի իշխանությունների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը համահունչ է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված տասը կետից բաղկացած համաձայնագրի դրույթներին։ Մոսկվայի պայմանագրի վեցերորդ կետի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է երեք տարվա ընթացքում երկաթուղային կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Այս երկաթուղային գիծը, որը կառուցվել է Խորհրդային Միության իշխանության տարիներին Արաքս գետին զուգահեռ, աշխատում էր մինչև Ղարաբաղյան առաջին պատերազմի սկիզբը։ Բայց վերջին 30 տարում այն ​​անգործության է մատնվել ու ավերվել՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների խզման պատճառով։

Երկաթուղու վերագործարկումով Ադրբեջանի արևելյան հատվածը 43 կիլոմետր Հայաստանի տարածքից անցնելով կմիանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, և այս երկու երկրների և Ռուսաստանի միջև երկաթուղային կապը ևս կվերականգնվի։

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները հասել են Հայաստանի հետ ընդհանուր համաձայնագրի ստորագրմանը, մինչդեռ միշտ պնդել են Հայաստանի հարավային հողերը ստանալ նույնիսկ պատերազմի միջոցով։ Ադրբեջանի նախագահը բազմիցս ընդգծել է, որ տիրանալու է Հայաստանի հարավային շրջաններին՝ համաձայնությամբ կամ ուժով։ Բայց նույն համատեքստում «Մագիմոյի» համալսարանի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն ավելի վաղ ասել էր. «Միջանցքի կառուցումը ժամանակատար խնդիր է, այս պահին լուրջ տեղաշարժ չկա»։

ԱՄՆ-ի գլխավորած արեւմտյան կառավարությունները, կարծես թե, կարողացել են բավարարել Երեւանի իշխանության պաշտոնյաներին իրենց ցանկալի երթուղիների կառուցման հարցով։ Նման իրավիճակում Թուրքիան, Բրյուսելը և Վաշինգտոնը մտադիր են փոխել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության կարգը հօգուտ իրենց՝ բանակցություններն ուղղորդել հօգուտ այսպես կոչված «Թուրքական աշխարհի ապրանքներ-էներգիա» միջանցքների և թուլացնել  Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը։

Այս կապակցությամբ չի կարելի անտեսել Բաքվի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքում և օտարների նկատի առած ճանապարհին ներգրավելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին նախագիծը։ Ակնհայտ է, որ առկա անորոշություններից բացի, մեծապես խորհելու տեղիք է տալիս Հայաստանի վարչապետի կողմից վերջին շրջանում ցանկալի հաղորդակցական ուղին։ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը շուտով ներգրավվելով «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքում, կկարողանան միլիարդավոր դոլարների եկամուտ ստանալ այս տարանցիկ ճանապարհից:

Այս իրավիճակում Արեւմուտքի հետապնդած կասկածելի ու քաղաքական ծրագրերին մասնակցելը, անկասկած, նշանակում է Հայաստանի իշխանությանն ու ժողովրդին զրկել տնտեսական անկախությունից: Երևանի կառավարության իշխանությունները այլ երկրներից ավելի շուտ էին գիտակցել այն փաստը, որ Հայաստանից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ստանալու Ադրբեջանի նախագահի նպատակը Կովկասում այս երկրի մուսուլման ժողովրդի շահերի սպասարկումը չէր, այլև պարզապես նպատակը «օտարերկրացիներին ծառայելն» էր։ Բայց այսօր օտարներին ծառայելն օրակարգ է մտցվել մեկ այլ ուղղությամբ, որի արդյունքը կլինի Իրանի և Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանի հաղորդակցության ուղիներից և Իրանի ու Ռուսաստանի միջև ցամաքային կապի անջատումը։

Նման իրավիճակում տարածաշրջանային տերությունները և արտատարածաշրջանային դերակատարները, ըստ իրենց մայրաքաղաքների ռազմավարական նկատառումների, մտադիր են կովկասյան խաղաղ գործընթացն ուղղորդել իրենց շահերի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ Իրանին կամ Ռուսաստանին հասցվող ցանկացած վնաս առաջին հերթին ի վնաս Հայաստանի է լինելու։ Որովհետև երկու երկրներն էլ պաշտպանում են Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

***

Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս Թեմային է անդրադարձել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը:

Բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում: Վերջին շրջանում տեղի են ունեցել վաշինգտոնյան և բրյուսելյան բանակցությունները, բացի այդ՝ ս.թ. մայիսի 19-ին Մոսկվայում կայացել են ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների, իսկ ս.թ. մայիսի 25-ին՝ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումները:

ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովը ս.թ. մայիսի 1-4-ն Արլինգթոնում անցկացրել են բանակցություններ, հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Կողմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Ս.թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, ԵԽ խորհրդի նախագահ Շ. Միշելի և Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Անհրաժեշտ է ընդգծել, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ է մեր տարածաշրջանում տարբեր ուժերի շահերը հակադրելուն և բախումներ ստեղծելուն։ Ավելին, մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերների ջանքերի համատեղումն է, որ կարող է ի վերջո հանգեցնել առկա խնդիրների և հակասությունների կարգավորմանը։   

ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը շարունակվել է «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Ս.թ. մայիսի 25-ի եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Այս համատեքստում հարկ է ընդգծել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ԻԻՀ ամենաբարձր մակարդակով արտահայտվող հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:

***

Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։Ավելին` Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում անընդունելի են համարել հունիսի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը։

Նա ասել էր, որ սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա, բայց չենք կարող ասել, որ այդ հարցը վերջնական լուծված է։Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Պրահայում և Սոչիում ամենաբարձր մակարդակի հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայ–ադրբեջանական սահմանի զատումը նախատեսվում է իրականացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։«Հայկական կողմին քաջ հայտնի է, որ այս և մյուս հանդիպման ընթացքում որևէ համաձայնություն ձեռք չի բերվել որևէ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի գերատեսչությունում նաև շեշտել են, որ միջազգային ընդունված փորձի համաձայն` սահմանազատման գործընթացը, որն Ադրբեջանը մինչ այժմ իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա:«Այդ պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի հետ։ Հայկական կողմի համար ավելի օգտակար կլիներ սկսել սահմանազատման աշխատանքները՝ 1975 թվականի քարտեզը պնդելու փոխարեն»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1975 թվականի քարտեզների հիման վրա: