Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն անցած շաբաթ այցելել էր Ադրբեջանի Հանրապետություն՝ մասնակցելու Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, մասնակցելով այս նիստին, նաև հանդիպում ու բանակցություն է ունեցել որոշ գործընկերների, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարելի է կարևոր համարել՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերություններում առկա որոշ խնդիրներ։
Իրողությունն այն է,որ վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը ոչ կառուցողական գործողություններ է ձեռնարկել Իրանի նկատմամբ և վերջերս զգուշացրել է իր քաղաքացիներին Իրան այցելելու կապակցությամբ։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունն իր նախազգուշացման կոչի մեջ անդրադառնալով հունվարին Թեհրանում երկրի դեսպանատան վրա կատարված զինված հարձակմանը, որն իրականացվել էր անձնական դրդապատճառներով, հերթական անգամ այս արարքն անվանել է ահաբեկչական քայլ և անդրադառնալով այդ երկրի դեսպանատան փակմանը, իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իրան:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր «Հաշվի առնելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը իրականացված «ահաբեկչությունը»՝ երկրի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում անհարկի այցելել Իրան։ Նրանք, ովքեր որոշել են մեկնել, պետք է ծայրահեղ զգուշություն ցուցաբերեն»:
Դա այն դեպքում ,երբ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքելով Ադրբեջանի Հանրապետության այդ արարքին ասել է,-«Ադրբեջանի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին Իրան այցելելու կապակցությամբ զգուշացրել է: Սա այն նույն քաղաքականությունն է, որը վերջերս որդեգրեց կեղծ, մանկասպան և բռնազավթիչ Սիոնիստական ռեժիմի ղեկավարը Բաքու կատարած այցի ժամանակ»։
Նշենք,որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Էբրահիմը ամերիկյան հրեական լրատվամիջոցի հետ զրույցում Բաքվի, Վաշինգտոնի և Թել Ավիվի երկկողմ և եռակողմ հարաբերությունները համարել է խորը, ծավալուն և ռազմավարական, սակայն միաժամանակ նա ասել է. «Այս հարաբերությունները որևէ երկրի սպառնալու նպատակով չեն նախագծվել ու ծրագրվել»:
Իրանի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների այս վերջին գործողությունները և հայտարարությունները կարելի է համարել որպես հարաբերությունների բարելավման համար անլրջության դրսեւորում,նաև նշանակում է քայլել այն ճանապարհով,որը օտարերկրացիների, հատկապես սիոնիստների հրահրմամբ կարող է ոչ միայն հանգեցնել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը , այլև խորացնել երկու երկրի միջև առկա տարաձայնությունները:
Պարզից էլ պարզ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, սկզբունքային և տրամաբանական քաղաքականության շրջանակներում, մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության հետ համագործակցության ընդլայնմանը և այս հիմքի վրա շարունակում է քաղաքական և անվտանգության փոխգործակցությունները՝ նպատակ ունենալով հաստատել տեւական խաղաղություն, ինչպես նաև զարգացնել տնտեսական հարաբերությունները այս երկրների հետ, բայց միևնույն ժամանակ Իրանը ընդգծում է, որ օտարերկրյա կողմերի, այդ թվում՝ սիոնիստների ցանկացած ներկայություն այս տարածաշրջանում սպառնում է խաղաղությանն ու կայունությանը:
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինն այս մասին ասում է. «Այն գործոններից մեկը, որը միշտ ձգտել է խափանել Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները, և ադրբեջանցիներն իրենք էլ դա գիտեն, Սիոնիստական ռեժիմն է: Այն սերտ հարաբերությունները, որ Իսրայելը վերջերս հաստատել է Ադրբեջանի Հանրապետության հետ, ոչ միայն Իրանի դեմ է, այլև իսլամական աշխարհի և Պաղեստինի իդեալների դեմ»։
Ակնհայտ է, որ հարևանությունը, կրոնական և պատմական ընդհանրությունները, տնտեսական և անվտանգության ընդհանուր շահերը, պահանջում են, որ Իրանը և Ադրբեջանի Հանրապետությունը, որպես երկու հարևան երկրներ, ունենան սերտ համագործակցություն երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններում, ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է գործադիր քայլեր ձեռնարկել՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը և պահպանել երկու երկրների հարաբերությունների բարեկամական շրջանակը և հարաբերությունների գործընթացը վերադարձնել բարեկամական , կառուցողական և բնականոն հուն, որը հիմնված կլինի համատեղ համագործակցության վրա:
Այս շրջանակում կարելի է գնահատել Իրանի ԱԳ նախարարի Բաքու կատարած այցը, Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումը, ինչպես նաեւ նրա մասնակցությունը Չմիավորման շարժման ԱԳ նախարարների հանդիպմանը:
*
Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կամրագրվի հուլիսի 4-ին կայանալիք կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ժանգ Մինգը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում, գոհունակություն հայտնելով այս կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցության կապակցությամբ, ընդգծել է,-«Կազմակերպության առաջիկա նիստում պաշտոնապես կհայտարարվի Իրանի լիիրավ անդամակցությունը և Հուլիսի 4-ին Իրանը կդառնա ՇՀԿ լիիրավ անդամ և Իսլամական Հանրապետությունը կունենա կազմակերպության անդամ երկրներին պատկանող բոլոր իրավունքները»:
2001 թվականին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջմայրցամաքային դաշինք է, որը կենտրոնացած է քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտում համագործակցության վրա: Այս կազմակերպությունը, որը պարունակում է աշխարհի բնակչության գրեթե 40%-ը, կազմում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 28%-ը։
Այսօր անդամակցությունը այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին Շանհայն է, բացի զգալի տնտեսական ձեռքբերումներից, ունի նաև իր քաղաքական և անվտանգության յուրահատուկ առավելությունները և շատ կարևոր է երկրների համար, քանի որ անդամակցությունը միջազգային կազմակերպություններին ընդլայնում է երկրների տնտեսական հնարավորություննրտը, ինչպես նաև նպաստում է միջազգային բազմակողմ փոխգործակցության ընդլայնմանը:
Հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Շանհայի կազմակերպության անդամ երկրների հետ փոխգործակցությունն ու հարաբերության հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում արդյունավետ ներկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում են, ուստի Իրանի կառավարությունը վերջին երկու տարում այս կազմակերպության անդամ երկրների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ լուրջ դիվանագիտական միջոցառումներին առաջնային տեղ է հատկացրել իր քաղքականության մեջ և կարողացել է ստանալ Շանհայի բոլոր անդամների համաձայնությունը: Այս համատեքստում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին 2021 թվականի սեպտեմբերին այցելելով Տաջիկստան և մասնակցելով ՇՀԿ-ի 21-րդ գագաթնաժողովին, կարողացավ այս կազմակերպությունում Իրանի՝ դիտորդի կարգավիճակից մշտական անդամ դառնալու թույլտվություն ստանալ:
Ակնհայտ է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի լիիրավ անդամակցությունը կարևոր է քաղաքական և տնտեսական տարբեր առումներով, քանի որ այսուհետ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության մշտական և հիմնական անդամ՝ ավելի լավ հնարավորություն է ունենալու քաղաքական,անվտանգության, տնտեսական, առևտրային, դրամավարկային և բանկային ոլորտներում միջազգային փոխգործակցության համար:
Սա այն դեպքում, երբ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական պատժամիջոցների տակ, և այդ պատճառով Շանհայի կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը, Իրանի համար տնտեսական օգուտներ ունենալուց բացի, կգնահատվի նաև ԻԻՀ-ին մեկուսացնելու ԱՄՆ-ի քաղաքականության ձախողում:
Պետք է նկատի ունենալ, որ Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և նավթի ու գազի հսկայական պաշարները շատ կարևոր են Շանհայի անդամ երկրների համար: Իրանը աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որը գտնվում է մի քանի ծայրամասային տարածքներում: Իրականում Իրանը գտնվում է Պարսից ծոցի , Արևմտյան Ասիայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Հնդկական թերակղզու տարածքում, որը համարվում է որպես կամուրջ Ասիա, Եվրոպա և Աֆրիկայի մայրցամաքի միջև:
Որպես նավթի և գազի ռեսուրսների խոշորագույն սեփականատերերից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը կարևոր է համարվում Շանհայի անդամ երկրների, այդ թվում Չինաստանի համար,որը էներգիայի ամենամեծ սպառողն է:
Իրանի ներկայությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կբարձրացնի այս կազմակերպության նշանակությունն ու դիրքը միջազգային հարաբերություններում: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով այս հարցին, ասել է.-«Վստահ եմ,որ Իրանի լիիրավ անդամակցությունը նոր և աճող կարողություններ կապահովի Շանհայի համագործակցության կազմակերպության համար»։
*
Միջազգային հանրության մտահոգությունները օրեցոր մեծանում են Իլհամ Ալիևի կառավարության կողմից Ղարաբաղի հայերի շրջափակման գործընթացի կապակցությամբ:
Եվրամիությունը տարածել է հաղորդագրություն,որում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի ամբողջական օկուպացման կապակցությամբ: «ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Բաքվի կառավարության կողմից Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակմամբ և համարում է, որ այն ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանն ու լուրջ մտավախություններ է առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,ասված է հաղորդագրության մեջ:
ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին հստակեցրել է,-«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, երկու երկրների միջազգային սահմանի երկայնքով ամեն օր արձանագրվում են կրակոցներ՝ ի լրումն ղարաբաղյան շփման գծում նմանատիպ միջադեպերի»:
Եվրամիությունն այն դեպքում է հաղորդագրություն տարածել, երբ Երևանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության տեղական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս մեղադրել են Իլհամ Ալիևի կառավարությանը ծանր վիճակում գտնվող հիվանդներին Լեռնային Ղարաբաղից Հայաստանի հիվանդանոցներ տեղափոխումը կանխելու մեջ։ . Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևի կառավարության կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր բազմիցս ընդհատվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող էլեկտրաէներգիայի ու գազի հոսքը և անջատվել ինտերնետ կապը։Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակելու Իլհամ Ալիևի կառավարության գործողությունն սպառնում է Ղարաբաղի 120 հազար բնակիչների կյանքին, ովքեր գտնվում են Բաքվի կառավարության շրջափակման և բոյկոտի տակ և բախվում են սննդի և դեղորայքի պակասի հետ: Չնայած այս անմարդկային պայմաններին, Իլհամ Ալիևի կառավարությունը հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողության՝ բետոնե արգելապատնեշով փակելով Ղարաբաղ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
Ղարաբաղի հայերին սպառնալով Իլհամ Ալիևի կառավարության նպատակն է նոր զիջումներ ստանալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, ով, ինչպես ասում են, արևմտամետ հակումներ ունի և փորձում է Հարավային Կովկասում պաշտպանել Արևմուտքի շահերը։
Նախքան Եվրամիության հաղորդագրության հրապարակումը, Արդարադատության միջազգային դատարանը և աշխարհի շատ երկրներ դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հայերին շրջափակման ենթարկելու Իլհամ Ալիևի կառավարության քայլը և պահանջեցին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Բաքվի իշխանությունները օտարերկրացիների աջակցությամբ շարունակում են անտեսել միջազգային հանրության պահանջները։
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև վերջին իրադարձություններն այն պայմաններում են տեղի ունենում,երբ Իլհամ Ալիևի կավառարությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակով մասնակցում է տարածաշրջանային ու համաշխարհային հանդիպումների: Սակայն այն ինչ գործնականում է տեղի ունենում, վկայում են այն մասին,որ Ադրբեջանի նախագահը խոչընդոտում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը:
Ակնհայտ է, որ որոշ օտարերկրացիների, այդ թվում Իսրայելի ռասիստական ռեժիմի ցանկությամբ տարածաշրջանը անկայունության մատնելը Ալիևի անդրկուլիսյան նպատակներից է: Այս իրավիճակը շարունակվում է այն դեպքում,երբ Ղարաբաղի 120 հազար հայեր գտնվում են շատ ծանր պայմաններում: