Պարսկերենը Ձեզ համար (1)
Ողջույն Ձեզ Իրանական մշակույթով ու պարսից լեզվով հետաքրքրվող սիրելի ունկնդիրներ: «Պարսկերենը Ձեզ համար» նոր հաղորդաշարը հատկացված է պարսից լեզվի ուսուցմանը: Դուք հետևելով այս հաղորդաշարին կկարողանաք ծանոթանալ պարսից լեզվին և իրանա-իսլամական քաղաքակրթության լեզվին: Այս հաղորդաշարով դուք կծանոթանաք Իրանի մշակույթի ու ժողովրդի հետ,որը Ձեզ համար կլինի հետաքրքիր ու հաճելի:
Փաստորեն Պարսկերենը Իրանական տերիտորիայի լեզուն է և Իրանը անցյալում ավելի մեծատարածք էր քան այսօրվա Իրանը: Ներկայումս պարսկերենը պաշտոնական լեզու է Իրանում ,Աֆղանստանում , Տաջիկստանում , Պակիստանի ու Հնդկաստանի որոշ հատվածներում և Պարսից Ծոցի որոշ երկրներում: Պարսկերեն խոսում է աշխարհում մոտ 200 միլիոն մարդ:
Անշուշտ գիտեք ,որ պարսկերենը աշխարհի ամենահին լեզուներից մեկն է համարվում:Իսկ արդյոք գիտեք,որ այս լեզվով մեզ հասած գրավոր ստեղծագործությունները պատկանում են ո՞ր ժամանակաշրջանին: Արդյոք գիտեք պարսից գրականության անցյալի մասին : Եթե մեր այս հաղորդաշարի ունկնդիրն եք անշուշտ կստանաք այս բոլոր հարցերի պատասխանները:
Պարսից լեզվի վաղեմության պատճառով , նրա պատմությունը բաժանել են երեք դարաշրջանների՝ ա) հին պարսկերեն, բ) միջին պարսկերեն, գ) նոր պարսկերեն: ա) Հին պարսկերենը մեզ է ավանդվել Քծա 5-3-րդ դարերից, որով գրված են աքեմենյան թագավորների սեպագիր արձանագրությունները.:Կան բազմաթիվ արձանագրություններ, վիմագրություններ և մագաղաթների ու կաշվի վրա գրություններ,որոնք մոտ 2500 տարվա վաղեմություն ունեն:
Լեզվաբաններն ու պատմաբանները իրանական լեզուներով արձանագրությունները վերագրում են Քծա 8-րդ դարին, ինչը պարսկերենի հարստության մասին է խոսում:
Հին պարսկերենին հաջորդում է միջին պարսկերենը ,որը Իրանում տարածում է գտել Քծա 3-րդ դարից մինչև փրկչական 7-րդ դարը , այսինքն՝ իսլամի հայտնությանը հաջորդող ժամանակաշրջանում: Այս ժամանակաշրջանից մեզ են ավանդվել գրական ու պատմական բազմաթիվ արձանագրություններ: Միջին պարսկերենը իրականում լեզվային փոփոխությունների միջին փուլն է հանդիսանում և հին պարսկերենը կապակցում է նոր պարսկերենին (Դարի պարսկերեն) : Երրորդ շրջանում է ընդգրկվում նոր պարսկերենը ,որը 7-րդ դարից առայսօր տարածված է եղել Իրանում և այդ շրջանից մեզ են հասել գրական,գիտական ու պատմական արժեքավոր ստեղծագործություններ:
Այն ժողովուրդները ,որոնց մտային ու գրական արգասիքն ունի վաղեմի անցյալ և ընդգրկվում է ավելի քան երկու հազար տարվա մեջ , շատ քիչ թիվ են կազմում պատմության մեջ: Իրանը նման անցյալով գրականության աշխարհում յուրահատուկ դիրք ունի և մեծ գիտնականներ իրենց ողջ կյանքը նվիրել են ուսունասիրությունների ու հետազոտությունների: Անտարակույս ողջ աշխարհում գրականության սիրահարները Իրանի գրականության համբավը լսել և մեծ սեր են տածում իրանցի գիտնականների ու գրականագետների ստեղծագործությունների և պարսկերեն սովորելու նկատմամբ: Ֆիրդուսիի , Խայյամի , Սաադիի ու Հաֆեզի նման իրանցի բանաստեղծների և Ավիցեննայի(Աբու Ալի իբն Սինա), Բիրունիի, Ռազիի ու Ֆարաբիի նման գիտնականների թանկագին ու հավերժական ստեղծագործությունները նրանց համաշխարհային համբավ են պարգևել և գրականության սիրահարների մոտ պարսկերեն սովորելու ցանկություն են առաջացրել:
Մյուս կողմից որպես Իսլամ աշխարհի երկրորդ լեզու և կրոնական , փիլիսոփայական, միստիկական ու պատմական ոլորտներում իսլամա-իրանական քաղաքակրթության ու մշակույթի արտահայտչամիջոց, պարսկերենով արարվել են այնպիսի ստեղծագործություններ,որոնք միշտ եղել են իսլամական գիտություններով հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում: Աշխարհի հեռավոր կետերում մեծ թվով մուսուլմաններ պարսկերենով են սովորել իսլամական գիտությունները: Ներկայումս աշխարհի բազմաթիվ երկրների համալսարաններում և գիտա-մշակութային կենտրոններում պարսկերենը դասավանդվում է ,որպես գրականության , մշակույթի ու մտածողության լեզու: Աշխարհի տարբեր համալսարաններում պարսից լեզվի բազմաթիվ ամբիոնները այս լեզվի նկատմամբ գրականասերների մեծ սերն են ցույց տալիս: Իրանի իսլամական մշակույթի ու հաղորդակցության կամզկապերությունը և իսլամական մշակույթի ու առաջնորդման նախարարությունը այլ երկրներում պարսից լեզվի ուսուցման տարբեր դասընթացներ անցկացնելով տարածում են պարսից լեզուն և աշխարհին ծանոթացնում են իրանական մշակույթն ու լեզուն: Իսկ Իրանում, պարսից լեզվի ուսուցման տարբեր կենտրոններ ու համալսարաններ տարբեր դասընթացներ կազմակերպելով արտասահմանցիների համար պարիսց լեզվի ու գրականության ճյուղում ուսանելու հնարավորություն են ստեղծում: Պարսից լեզվի պատմական վաղ անցյալի բերումով փոփոխություններ են առաջացել այս լեզվի մեջ և քանի որ այս փոփոխությունները նախ բանավոր լեզվում են իրականանում, ներկայումս պարսից լեզուն ունի բանավոր և գրավոր ձևեր:
Փաստորեն պարսկերեն խոսելը տաբերվում է պարսկերեն կարդալուց ու գրելուց: Հնչյունային , բառապաշարի և քերականական առումով բանավոր ու գրավոր պարսկերենը տարբերվում են միմյանցից: Հաշվի առնելով գրավոր ու բանավոր լեզվի տարբերությունները, պարսից լեզվի ուսուցման առաջին շրջանում նախ կծանոթանաք պարսից լեզվին: Երբ սովորեցիք բանավոր պարսկերենը , ապա կկարողանաք խոսել պարսկախոսների հետ, ըմբռնել նրանց խոսքերը և հաղորդակցվել նրանց հետ: Բանավոր լեզուն սովորելուց հետո, կուսուցանվի գրավոր լեզուն և դուք այս հաղորդաշարի միջոցով կյուրացնեք պարսից լեզուն:
Այս հաղորդաշարի ընթացքում մենք կուսուցանենք հաղորդակցական մեթոդիկայով ,որը լեզվի ուսուցման ընդունված մեթոդներից է: Այս մեթոդիկայում դուք որպես լեզու սովորողներ կծանոթանաք որոշակի անհատների հետ:Բոլոր հաղորդումները պատմում են վերոնշյալ անհատների առօրյա կյանքի մասին: Ընկերակցեք մեզ այս հաղորդաշարի ընթացքում և ծանոթացեք այս քաղցր լեզվի ու նրա հմայիչ աշխարհի հետ: