Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։
Միջազգային հարաբերությունների գիտության մեջ միշտ շեշտվում է, որ երբ երկրներն ի վիճակի են և ցանկանում են լուծել ուրիշների հետ իրենց խնդիրները, նրանք երբեք չեն գնում իրենց հակամարտություններին «ազգային երանգ տալու» ուղղությամբ։ Քանի որ եթե նման բան տեղի ունենա, խնդրի լուծումը կմտնի փակուղի: Սակայն Կովկասում լարվածություն հարուցող և Հայաստանի դեմ ուղղված իր քաղաքականությամբ Ադրբեջանը շատ առաջ է գնացել հակամարտությանն ազգային երանգ հաղորդելու հարցում և իր ժողովրդին լարել Հայաստանի դեմ:
Վերջին օրերին նույնպես Բաքուն շարունակել է այդ քաղաքականությունը Հարավային Կովկասում, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, որից հետո երկու կողմերի բանակցությունների արդյունքում կնքվեց զինադադարի համաձայնագիր ու ճգնաժամը ժամանակավորապես ավարտվեց:Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատմությունն ավարտված չէ և առաջիկայում լարվածությունը կարող է սրվել: Այդ կապակցությամբ շատ կարևոր է հաշվի առնել երեք գործոն.
1.Խաղ՝ ավելի խոշոր ծրագրում
Վերջին իրադարձությունների համատեքստում կարևոր է հիշել, որ Բաքուն անկախ չի գործել: Կուլիսային որոշ դերակատարներ աջակցում են Հարավային Կովկասում Ադրբեջանի վարած լարվածության քաղաքականությանն իրենց նպատակներն առաջ տանելու համար: Որպես օրինակ՝ Իսրայելը փորձում է Իրանի հյուսիսային սահմանների մոտ նոր ճակատ ձևավորել, նպատակ ունենալով զսպել Թեհրանին: Թուրքիան փորձում է Ադրբեջանի գործողությունների միջոցով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի հետ ու ընդլայնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում, չնայած երկար տարիներ լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հետ, որին համարում է իր թշնամին: Բրիտանիան և ՆԱՏՕ-ն ունեն կոնկրետ նպատակներ՝ կապված Հայաստանի և Իրանի և արևելքում իրենց ազդեցության զարգացման հետ։
Կովկասում լարվածություն հրահրելու Ադրբեջանի վարած քաղաքականությունը նաև մասամբ բխում է Իլհամ Ալիևի անձնական նկրտումներից, սակայն կասկած չկա, որ այս ամենն ավելի մեծ ծրագրի մաս է, որում Բաքուն ունի իր դերը: Եվ չի բացառվում, որ առաջիկայում ականատեսը կլինենք այդ ծրագրի նոր կետերի իրագործման:
Միգուցե Ադրբեջանը տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների հաղթաթուղթն օգտագործի Հայաստանի դեմ լարվածություն ստեղծելու համար, սակայն հարցն այդքանով չի ավարտվելու: Ադրբեջանը պետք է գնա մինչև վերջ և մինչև Հարավային Կովկասում իր աջակիցների նպատակների լիարժեք իրագործում:
2. Բաքվի կենտրոնացումը «Թուրանական միջանցքի» վրա
Ադրբեջանի ու իր աջակցիների կողմից Հարավային Կովկասում լարվածություն հրահրելու քաղաքականության հիմնական նպատակներից մեկը «Թուրանական միջանցքի» ստեղծումն է: Այդ միջանցը Թուրքիային Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի, ապա Ասիայի հետ (Կասպից ծովով): Հետաքրքիր է նշել, որ Բաքուն այս միջանցքի մասին խոսելիս օգտագործում է «Թուրանական միջազգային միջանցք» տերմինը։ «Միջազգային» տերմինը ենթադրում է, որ միջանցքը չի գտնվելու Հայաստանի վերահսկողության տակ: Ուստի, հաշվի առնելով այն կարևորությունը, որ Թուրքիան, Ադրբեջանը, ՆԱՏՕ-ն և Բրիտանիան տալիս են «Թուրանական միջանցքի» ստեղծմանը, այն միտքը, թե Բաքուն կսահմանափակվի Ղարաբաղով, այնքան էլ իրատեսական չէ, և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Ադրբեջանը կարող է լայնածավալ պատերազմ սկսել Երևանի դեմ: Արտաքին գործոններից բացի, Ադրբեջանը փորձում է ենթահող ստեղծել իր գազը «Թուրանական միջանցքով» Թուրքիա, ապա՝ Եվրոպա տեղափոխելու համար։ Դա ոչ միայն խոշոր եկամուտ կապահովի Ադրբեջանի համար, այլև կմեծացնի Բաքվի աշխարհաքաղաքական կշիռը: Դա կօգնի նաև հեշտացնել արևմտյան աշխարհի կապը Կենտրոնական Ասիայի հետ և կդյուրացնի դեպի Արևմուտք էներգակիրների արտահանումը: Իսկ դա համապատասխանում է Ադրբեջանի ապագայի վերաբերյալ Իլհամ Ալիևի նպատակներին:
3. Վերջին տարիներին Ադրբեջանը լայնամասշտաբ «ազգային» պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Այդ ընթացքում Բաքուն փորձել է իր հասարակության աչքում հայաստանը ներկայացնել որպես ագրեսիվ ու անմարդկային երկիր:
Միջազգային հարաբերությունների գիտության մեջ միշտ շեշտվում է, որ երբ երկրներն ի վիճակի են և ցանկանում են լուծել ուրիշների հետ իրենց խնդիրները, նրանք երբեք չեն գնում իրենց հակամարտություններին «ազգային երանգ տալու» ուղղությամբ։ Քանի որ եթե նման բան տեղի ունենա, խնդրի լուծումը կմտնի փակուղի: Սակայն Կովկասում լարվածություն հարուցող և Հայաստանի դեմ ուղղված իր քաղաքականությամբ Ադրբեջանը շատ առաջ է գնացել հակամարտությանն ազգային երանգ հաղորդելու հարցում և իր ժողովրդին լարել Հայաստանի դեմ:
Այս իրավիճակում միանգամայն պարզ է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ կապված մեծ հեռանկար ունի։ Հեռանկար, որոում տեղ չկա Երևանի հետ փոխզիջմանը և հաշտեցմանը և կողմերի հարաբերությունների ճակատագիրը որոշում է ռազմական ուժը։ Ուստի եթե Ադրբեջանն այսքանով հստակեցրել է Հայաստանի հետ հարաբերությունների իր տեսլականը, ինչո՞ւ չպետք է սպասել, որ ապագայում Բաքուն լայնածավալ պատերազմ կսկսի Երևանի դեմ:
***
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Արցախի Հանրապետության լուծարման մասին հայտարարությունը կայացել է Ադրբեջանի բանակի կողմից հայկական ուժերի զինաթափումից հետո։
Հոկտեմբերի մեկի դրությամբ ավելի քան 100 հազար հայեր բռնագաղթել են Արցախից: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի նախագահ՝ Սամվել Շահրամանյանի խորհրդական՝ Դավիթ Բաբայանն ասել էր, որ Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր ծրագրում են հեռանալ այս շրջանից, որովհետև նրանք չեն ուզում ինտեգրվել Ադրբեջանին:
Այս իրավիճակում մեկ այլ շատ կարևոր հարց է ծագում, թե ո՞րն է Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի կառավարության հաջորդ քայլը։ Բաքվի իշխանությունները, որոնք մեծապես կախված են օտարերկրացիների քաղաքականությունից և Ադրբեջանի ժողովրդի ազգային շահերը կապել են օտարների շահերի հետ, հաջորդ քայլով ինչ գործողություններ են մտադիր օրակարգ մտցնել։
Ալիևի փոխարեն, գործի է անցել Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Նա անցյալ շաբաթ, մեծ սուտ ասելով, հայտարարեց, թե ինքը կառուցողական և դրական ուղերձներ է ստացել Երևանի իշխանություններից Հայաստանի հարավում միջանցք կառուցելու համար, և այդպիսով սկսել է իր պառակտիչ ջանքերն այս առումով։
Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ դեմ են երկրի հարավում միջանցք հանձնելուն, Թուրքիայի նախագահը հերթական խաղն է օրակարգում մտցրել։ Հայաստանից հուսախաբվելով, Էրդողանը հայտարարեց, որ Իրանի իշխանություններից կառուցողական ուղերձներ է ստացել Հայաստանի հարավում միջանցքի կառուցման վերաբերյալ։
Էրդողանը նաև հայտարարել է. «Եթե Հայաստանը չընդունի Անկարայի առաջարկը, Թուրքիան ստիպված կլինի փոխել իր երթուղին Հայաստանից Իրան»։
Թուրքիայի նախագահի այս տարօրինակ և մտածելու տեղիք տվող հայտարարությունները կատարվում են այն իրավիճակում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ երեք տասնամյակ անընդմեջ պահպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անվերապահ օգնություն ուղարկելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիներին։
Ռեջեբ Թայիբ Էրդողանը նույնիսկ ավելի հեռուն գնաց և «վերջերս» անուղղակի հայտարարեց. «Եթե Հայաստանի հարավից հնարավոր չլինի միջանցք ստեղծել, Անկարայի իշխանությունները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կկապեն Թուրքիայի հողերին»: Փաստորեն, Ադրբեջանի մասնատման պլանը Հայաստանի կողմից իրագործվելու փոխարեն կիրագործի Թուրքիան, այս անգամ առանց պատերազմի և արյունահեղության։
Այս համատեքստում չի կարելի անտեսել Իլհամ Ալիեւի դերը։ Իրանի անվերապահ օգնությունները գնահատելու փոխարեն՝ նա և Արաքսի հյուսիսում գտնվող այլ հայրենավաճառ պաշտոնյաները, գրոհելով Թեհրանի արդար ու եղբայրական դիրքերի վրա, չեն զլացել ձեռնարկել ցանկացած քայլ, որը կհանգեցնի Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կործանմանը։ Փաստորեն, Բաքվի պաշտոնյաները շարունակում են ընդգծել իրենց հակաիրանական դիրքորոշումները՝ ենթադրելով, որ իրենք տարածաշրջանի զարգացումների հաղթող կողմն են։
Բաքվի լրատվամիջոցները, որոնք վերահսկվում են Իսրայելի ռասիստական ռեժիմի և թուրք լրագրողների կողմից, մինչ օրս շարունակում են հակաիրանական և հակաշիա քարոզչությունը։
Համենայնդեպս Հայաստանի հարավից միջանցք ստեղծելու թուրք-սիոնիստական նախագիծը դատապարտված է ձախողման, և դրա իրականացումն անհնարին է թվում։ Ընդհակառակը, կարելի է կանխատեսել, որ այս նախագծի իրագործումը կարող է հանգեցնել անուղղելի նյութական և մարդկային վնասների այս տարածաշրջանում:
***
Այն իրավիճակում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսպես կոչված, քառակողմ հանդիպում համակարգելու նպատակով այցելել էր Նախիջևան, Երևանի կառավարության պաշտոնյաները հերթական անգամ դեմ են արտահայտվել Հայաստանի հարավային տարածքում միջանցքի կառուցմանը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մերժելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու գաղափարը, ասել է,-«Որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանությանը Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ համաձայն չի լինելու»:
Գնել Սանոսյանը նաև հայտարարել է,-«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան տեղի է ունենալու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:
Սպասվածին հակառակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, որոնք սեպտեմբերի 25-ին Նախիջևանում մամուլի համար համատեղ հայտարարություն էին տարածել, որևէ տեսակետ չէին հայտնել Զանգեզուրի միջանցքի կապակցությամբ։
Թվում է, թե Բաքվի և Անկարայի իշխանությունները լռել են Նախիջևանում տարածած հայտարարության մեջ՝ մտածելով, որ սադրիչ հանդիպման անցկացումը կարող է տարածաշրջանի կառավարություններին և ժողովուրդներին կենտրոնացնել իրենց ցանկությունների ու շահերի վրա։ Էրդողանի Նախիջեւան կատարած այցից հետո, միջազգային սիոնիստական հոսանքին հարող փորձագետները փորձել են կենտրոնանալ Հայաստանի հարավում այսպես կոչված ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ստեղծման վրա։ Այս միջանցքը կառուցվի թե ոչ,միևնույն է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմիցս հակաիրանական հայտարարություններով մեծապես տուժելու են տարածաշրջանի ժողովուրդները:
Այդ իսկ պատճառով միջազգային սիոնիստական հոսանքին հարող փորձագետները հայտարարել են, որ թեև Նախիջևանում տեղի ունեցած հանդիպման վերջնական հայտարարության մեջ միջանցքի հարցը չի նշվել, սակայն չի բացառվում, որ այն քննարկվել է Էրդողան-Ալիև դեմ առ դեմ հանդիպման ժամանակ: Որովհետև որոշ վերլուծաբաններ համոզված են, որ «Բաքուն, որ իր վերահսկողության տակ է վերցրել Ղարաբաղը, իր ջանքերը կկենտրոնացնի Զանգեզուրի միջանցքի իրականացման նպատակի վրա, որը նախկինում բազմիցս ընդգծել է»։
Այս համատեքստում Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Սիոնիստական ռեժիմի հետ կապված փորձագետ «Թոմաս դե Վաալը» համոզված է,-«Զանգեզուրի միջանցքի հարցը եղել է Էրդողանի և Ալիևի հանդիպման հիմնական գիծը»։
Սիոնիստական ռեժիմին հարող այս փորձագետը Բաքվի և Անկարայի առաջնորդներին ուղղորդելով , իր X-ի միկրոբլոգում գրել է,-«Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմական գրավումից մի քանի օր անց միանգամայն հավանական է, որ նախագահներ Ալիեւը եւ Էրդողանը վերջնագրեր ներկայացնեն Հայաստանի կառավարությանը՝ «բացելու Զանգեզուրի միջանցքը»:
Այս հարցը ցույց է տալիս այն ճշմարտությունը, որ Իրանի և Հայաստանի սահմանը փակելու գործողությունը տարածաշրջանում գործարքի շրջանակից դուրս նպատակներ ունի։ Այդ իսկ պատճառով Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ չեն ընդունելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և կտրականապես դեմ են այդ գործողությանը։ Անցած ամսվա ընթացքում Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի կառուցման գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։ Մինչդեռ Երևանի կառավարության պաշտոնյաները բազմիցս դեմ են արտահայտվել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխությանը։
Ադրբեջանի նախագահի վերջին ջանքերը պարզապես օտարերկրացիներին ծառայելու և կովկասյան տարածաշրջանում քաոս ստեղծելու փորձեր են, որպեսզի այդ կերպ Ռուսաստանն իր սահմանների զգայուն շրջաններում իր դիրքերը զիջի ԱՄՆ-ին և Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) , իսկ Իրանը տարածաշրջանում ավելի մեծ դժվարությունների մեջ հայտնվի: