Նոյեմբեր 01, 2023 08:52 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

 

Թեհրանում Իրանի ԱԳ նախարարի հյուրընակլությամբ և Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ՝ Կովկասյան իրադարձությունների վերաբերյալ տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի «3+3» ձևաչափով նիստը կարևոր իրադարձություն է,որը կարելի է գնահատել տարբեր առումներով:

Առաջին. Այս իրադարձությունը նշանակում է, որ դիվանագիտությունը հասել է դաշտային գիծ կովկասյան քաղաքականության մեջ, և դա ցույց է տալիս, որ Կովկասյան տարածաշրջանի երկրները և նրա հարևանները եկել են այն եզրակացության, որ այս տարածաշրջանում որևէ ծրագիր չի կարող իրականացվել  առանց Իրանի մասնակցության։

Երկրորդ. 3+3 ձևաչափը զուտ իրանական նախաձեռնություն է, որը գործում է շուրջ երեք տասնամյակ:Անցած տարիներին Թուրքիայի և Ռուսաստանի մոտեցումը եղել է «1+3» ձևաչափը, որը ղարաբաղյան երկրորդ պատերազմի զարգացումներից հետո, որոշ դեպքերում փոխվել է «2+2» ձևաչափի, որի գագաթնակետը Էրդողանի առաջարկն էր՝ Ռուսաստանը և Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի հետ քառակողմ նիստ անցկացնելու համար: Ուստի 3+3 ֆորմատի զավթումը, որը հիմնականում իրականացվում էր թուրքամետ շրջանակների կողմից,նպատակը՝ իրականությունը գխիվայր ներկայացնելն էր՝ ձախողումները քողարկելու  համար։

Երրորդ. Հաշվի առնելով Մոսկվայի և Թբիլիսիի միջև առկա քաղաքական տարաձայնությունները և Հայաստանի հետ Թուրքիայի պատմական թշնամությունը, Իրանը միակն է, որը կարող էր ընդունել «3+3»-ի ԱԳ նախարարների առաջին նիստը: Այս գործընթացին Վրաստանի չմասնակցելն պայմանավորված է ոչ միայն  Ռուսաստանի հետ տարաձայնություններով, այլև, այդ երկրի արևմտամետ կողմնորոշում ունեցող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը հակված՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ներքին մրցակցությամբ: 

Չորրորդ. Թեհրանում ընդունված հայտարարությունը և  ՄԱԿ-ի կանոնադրության (33-րդ հոդված)  հիման վրա վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման անհրաժեշտության ընդգծումը Թեհրանի համար  դիվանագիտական կարեւոր ​​ձեռքբերում է համարվում։

Հինգերորդ. Այս տարվա հոկտեմբերի 6-ին մեկնարկել են «Արաքս ճանապարհի» (Աղբանդից Ադրբեջանը  Նախիջևանին կապող գծի) գործադիր  աշխատանքները: Նախագիծ, որի իրականացումը բրիտանական թուրանիզմի պատրանքի և ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի վերջն է։ Այս իրադարձությունից մոտ երկու շաբաթ անց «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության ու առաջընթացի հերթն է» թեմայով նիստի անցկացումը Թեհրանում, վկայում է որպես «Իրան Ռահ» տարանցիկ նախաձեռնության մի մասը համարվող «Արաքս ճանապարհի» շուրջ Կովկասյան տարածաշրջանի հարևան երկրների միջև առկա կոնսենսուսի մասին:Ավելի քան 30 տարի է,որ այս երթուղին ցույց է տվել իր արդյունավետությունը Ադրբեջանի ու  Նախիջևանի, և Թուրքիայի հետ Ադրբեջանի ու Հայաստանի և արտաքին աշխարհի  հետ կապերի երաշխավորման գործում։

Վեցերորդ. Թեհրանում կայացած հանդիպմանը զուգահեռ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի այցը Հայաստան և Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման մասին 210 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրի ստորագրումը  ցույց են տալիս՝  առաջին հերթին՝ Հայաստանը աջակցում է «Արաքս ճանապարհի»  նախաձեռնությանը, քանի որ հայերը գիտակցում են, որ Բաքվի և Անկարայի կառավարությունների էթնիկական մոտեցումների և Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների պատճառով, Բաքվին անգամ տրանսպորտային ճանապարհ հանձնելը հիմք կհանդիսանա նրանց հետագա պահանջների և, ի վերջո, ապագայում այս երկրի մասնատման համար:Երկրորդ հերթին՝ «Իրան Ռահ» տարանցիկ նախաձեռնության շրջանակներում Թեհրանը վճռական է ամրապնդելով Երեւանի դիրքերը Հյուսիս-Հարավ  եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքներում, ամրապնդել Հայաստանի կապերն արտաքին աշխարհի հետ։

Յոթերորդ. Գաղտնիք չէ, որ Բաքուն և Անկարան չեն ցանկանում ,որ Իրանը դերակատարություն ունենա Կովկասում, բայց զարգացումների ընթացքը երկու մասով է՝ մի կողմից՝ Իրանի բացահայտ ու թաքնված ակտիվ գործողությունների իմաստալից ուղերձը, և մյուս կողմից, Բաքվի և Անկարայի կովկասյան դիրքերը թուլացնող նոր գործոնները  ստիպեցին նրանց ուղեկցել Իրանին: Այդ գործոններն են՝ Անկարայի և Բաքվի նկատմամբ համաշխարհային ատելությունը՝ Պաղեստինի ժողովրդի դաժան ցեղասպանության  հետ միաժամանակ Սիոնիստական ​​ռեժիմի նավթի 70%-ի ապահովման  պատճառով, Բաքվի կառավարության դերի բացահայտումը սիոնիստական ​​բանակում այս երկրի խաբված քաղաքացիների ներկայությունը հեշտացնելու գործում,Թել Ավիվի ռեժիմի հանցագործությունների դեմ Անկարայի դիրքորոշման լոզունգային լինելը,Ղարաբաղից 140 հազար հայերի էթնիկ զտումների համաշխարհային հետեւանքները, Եվրախորհրդարանի խստաոճ բանաձևը ընդդեմ Ալիևների ընտանիքի, ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի հետ կապված Անգլիայի և  Ֆրանսիայի ու եվրոպական երկրների միջև գոյացած ճեղքվածքը։

Ութերորդ. Ընդգծվել է միջազգային սահմանների անձեռնմխելիությունը, և Բաքվի  մոտ 140 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքից դուրս գալու, ու  նաև Զանգեզուրի կեղծ միջանցքի հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտությունը։ Թեհրանի տեսանկյունից, Բաքվի և Անկարայի կողմից հայերի վերադարձը Ղարաբաղ կանխելու համար ցանկացած խափանարարություն, նշանակում է «Ղարաբաղում սիոնիստներ​​ բնակեցնելու» սիոնիստական-նեոօսմանյան լարվածություն առաջացնող ռազմավարության իրականացում։ Ինչպես Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեպքում, այնպես էլ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորումը կարևորվում է Իրանի բարձրագույն պաշտոնյաների կողմից։

Իններորդ. 3+3 ձևաչափը, տարածաշրջանային համագործակցության հետ մեկտեղ, խորքում վկայում է  Թեհրանի և Մոսկվայի միջև կովկասյան համագործակցության նոր շրջանի մասին, որը կարող է կանգնեցնել Ռուսաստանի կովկասյան սխալների ցիկլը և թույլ չտալ, որ սիոնիստա-բրիտանա-թուրքական անատոլիական ճակատը չարաշահի այն՝ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի աշխարհաքաղաքական դավադրությունը  առաջ մղելու համար,  նաև կարող է կանխել Փաշինյանի արևմտամետ դիրքորոշման պատրվակով Մոսկվային Հայաստանի դեմ հրահրման շարունակումը: 

Տասներորդ.Իրանում լուրջ տեսակետ կա, որ ՆԱՏՕ-ի (Անգլիա) գործակալները Բաքվում և Անկարայում դեռ խաբեությամբ,  կուլիսներում փորձում են Հայաստանին սպառնալ առաջիկա խաղաղության պայմանագրով միջանցքը հանձնելու համար։ Բաքու-Անկարա լոբբիների շարունակական անկման և խաբեության ռազմավարության մահվան պայմաններում Իրանը խելամտորեն դիտարկում է այս հարցը և անհրաժեշտության դեպքում ոչ միայն նախաձեռնողական քայլերով կանխելու է սադրանքները, այլև կորուստները հատուցելու համար նոր գործընթացներ կսկսի։ 

*

Անցած շաբաթ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր Հայաստանի հետ սահմանի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին: Զորավարժությունները կրում էին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» անվանումը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այս զորավարժություններն անցկացվել են  Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում,  Նախիջևանում, Հայաստանի և Իրանի սահմանային շրջաններում, ինչպես նաև «ազատագրված տարածքներում»։

Այս հայտարարության մեջ չի նշվում «ազատագրված տարածքներ»-ի ստույգ վայրը, բայց  հավանաբար դա Ղարաբաղը կամ նրա հարակից տարածքներն են։

«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2023»  համատեղ զորավարժությունները մեկնարկեցին այն դեպքում, երբ Թեհրանում կայացած 3+3 ձևաչափով  հանդիպմանը մասնակցել էին  Թուրքիան և Ադրբեջանը  Հայաստանի և Ռուսաստանի հետ միասին։ Փաստորեն, Բաքվի և Անկարայի համատեղ զորավարժությունները համընկել են Թեհրանում կայացած հանդիպման հետ։ Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի  և Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժությունների անցկացումը համարվում է սադրիչ քայլ և  միտված է Հարավային Կովկասում անկայունություն ստեղծելուն։

Ակնհայտ է, որ նման  քայլերը կարող են հերթական անգամ սահմանային լարվածություն և ռազմական հակամարտություններ առաջացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև։Ավելի վաղ շատ անկախ փորձագետներ  2023-ի վերջը կամ 2024-ի կեսերը կանխատեսում էին որպես արևմտյան կառավարությունների ցանկալի ժամանակ՝ ղարաբաղյան երրորդ պատերազմը սկսելու համար: Այս իրավիճակում թվում է, թե արեւմտյան պետությունները սպասում են, որ հակամարտությունը տարածվի կովկասյան ողջ տարածաշրջանում, որպեսզի կարողանան վնասել տարածաշրջանի անկախ երկրներին։ Բացի այդ, թվում է, որ ղարաբաղյան երրորդ պատերազմի նպատակը միայն «Հայաստանը» չէ, և իրական նպատակը կարող է լինել Ռուսաստանին և տարածաշրջանի մյուս երկրներին հարավկովկասյան հակամարտության մեջ ներգրավելը։

Հայաստանի հետ վերջին պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանը Հարավային Կովկասում  հասել է իր ցանկալի նպատակներին , իսկ երրորդ ղարաբաղյան պատերազմն այս երկրին այնքան էլ ձեռնտու չէ,որ փորձի հերթական անգամ հարավկովկասյան տարածաշրջանում քաոս առաջացնել: 

Բացի ընդհանուր սպառնալիքներից, որոնք Հարավային Կովկասում կասկածելի ռազմական  տեղաշարժեր կառաջացնեն տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների համար, չպետք է անտեսել այն փաստը, որ տարածաշրջանի որոշ կառավարությունների չարագործությունները կարող են սպառազինությունների նոր մրցավազք հրահրել: Օրինակ, Հայաստանի սահմանների մոտ Բաքվի և Անկարայի համատեղ զորավարժությունների մասին հայտարարությունից հետո, առաջին քայլով օրակարգ է մտցվել Երևան-Փարիզ ռազմական համաձայնագրի հարցը։ Այս առնչությամբ  «Ֆրասնիայի միջազգային ռադիո»-ի կայքը  հրապարակել է վերլուծական հոդված,որում նշել է,-«Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնաբանվում են որպես Երևանի վրա ճնշում գործադրելու ռազմավարություն, ինչը հուշում է, որ հակամարտություն է սպասվում»:

Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը։

«Փարիզը վճռական է  համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, և  այս երկիրը զինել ժամանակակից ռադիոլոկացիոն և հակահրթիռային պաշտպանության համակարգերով» հայտարարել է Ֆրանսիայի կառավարությունը: 

Վերջում հարկ է նշել,որ  թուրք-ադրբեջանական այս զորավարժությունը սադրիչ քայլ է, և կարող է սպառազինությունների մրցավազք հրահրել հարավկովկասյան երկրների միջև: