Ողջույն բարեկամ-397
Փետրվար 20, 2024 09:35 Asia/Yerevan
Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Դուք լսում եք հայերեն ռադիոժամը։ Եթերում է ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ձեզ մաղթում ենք փետրվարյան հաճելի երեկո։
Ուրիշ է բախտը բանաստեղծների...
Այդ նրանց ցավն է,
Որ դառնում է փառք,
Դառնում է անուն:
Եվ որքան խորն են վերքերը նրանց,
Այնքան նրանցով խորն են հիանում...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ