Ողջույն բարեկամ-(403)
Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Բարի երեկո՝ մեզ արդեն հարազատ դարձած ունկնդիր բարեկամներ։ Բոլորիդ մաղթում ենք գարնանային բարձր տրամադրություն և հոգու ջերմություն։ Եթերում Ողջույն Բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումն է։
Հարգելի բարեկամ այսօր Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը ։Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը։
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։Տոնական հրաշալի տրամադրություն ենք մաղթում բոլորիդ։Քրիստոսի հրաշափառ հարության տոնը բարու հաղթանակի, սիրո և նվիրումի , զոհողության, ուրախության ու լույսի տոնն է։ Շնորհավորում ենք Քրիստոսի հարության բերկրալի տոնի կապակցությամբ Ձեզ մաղթելով ամենայն բարիք։