Ողջույն բարեկամ-406
Բարի հանդիպում սիրելի ունկնդիրներ: Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը: Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և իհարկե հոգու ջերմություն։
Հայ արվեստի պատմության մեջ դժվար է գտնել այնպիսի գործչի, որի կերպարով ներշնչված լինեն դարի գրեթե բոլոր գրողներն ու բանաստեղծները։ Թերևս, այդ երանելիներից է հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասը։ Նրա մասին գրվել են թե՛ փոքրիկ բանաստեղծություններ, թե՛ պոեմներ ու ծավալուն երկեր։ Այդ թվում են՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը»,և Չարենցի Կոմիտասի հիշատակին նվիրված հուզիչ կտավը։Ավելի ուշ շրջանին են վերաբերում Համո Սահյանի «Կոմիտաս»,Սիլվա Կապուտիկյանի «Էրվում եմ, էրվում» և «Մտորումներ ճանապարհի կեսին», Հովհաննես Շիրազի «Կոմիտաս», Վահագն Դավթյանի «Բալլադ Կոմիտասի մասին», Մառի Աթմաճյանի «Կոմիտաս վարդապետ» ստեղծագործությունները։