Հունիս 18, 2016 10:57 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այդ երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Ռուսաստանն անցած շաբաթ քննադատեց Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԼՂ-ի նստաշրջանի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ ԵԱՀԿ-ի անտարբերությունը:

ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ-Պետերբուրգում կայանալիք եռակողմ գագաթաժողովի նախապատրաստմանն ու այդ հարցում մնում է ձեռնպահ:

Հիշեցնենք, որ ԼՂ-ի մասին նստաշրջանը հունիսի 20-ին կայանալու է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում և համաձայն մամուլում հրապարակված լուրերի՝ նստաշրջանի ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները կքննարկեն ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցը: Դա ի տես այն բանի, որ ադրբեջանական մամուլի հաղորդմամբ եռակողմ նիստը հետաձգվել է մինչև հունիսի 26-ը:

---

ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների համար մինչև հունիսի վերջ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Սիսակ Գաբրիելյանը:

---

Տաջիկստանի ԱԳ նախարարն անցած շաբաթ Դուշանբե քաղաքում գումարված նիստում քննադատեց ահաբեկչության դիմակայման հարցում Տաջիկստանի որոշ գործընկերների երկակի ստանդարտները:

Սերաջեդդին Ասլովն այդ համաժողովում ասաց. «Տաջիկստանի որոշ գործընկերների երկակի ստանդարտները թույլ չեն տալիս, որ տարածաշրջանի կացությունն ու ահաբեկչական սպառնալիքները լուրջ քննարկման ենթարկվեն»:

«Տաջիկստանը մոտ ապագայում կվավերացնի 2016-2020 թվականների համար ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի իր ազգային նոր ռազմավարությունը»,-ասել է Ասլովը: Նրա ընդգծմամբ Տաջիկստանի նոր ռազմավարությունը հիմնված կլինի չորս առանցքների վրա, որոնց շարքին է գտնվում պատանիների ու երիտասարդների մասնակցությամբ ահաբեկչության ու ծայրահեղականության թեմաների քննարկումը:

Տաջիկստանի ԱԳ նախարարը հավելել է, որ Դուշանբեն միջազգային օրենքների համաձայն ահաբեկչությունն ու բռնարարքները կանխող ուշագրավ քայլեր է ձեռնարկել և փորձ է կատարել կանխել երկրում բռնարարքներն ու ծայրահեղականությունը:

Տաջիկստանի ԱԳ նախարարն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ այդ երկրի իշխանությունների ընդգծմամբ այդ երկրի հազար քաղաքացիներ Սիրիայում ու Իրաքում մասնակցում են բախումներին և նրանցից 300-ը սպանվել են այդ բախումների ընթացքում:

Տաջիկստանում ու Կենտրոնական Ասիայի երկրներում չքավորությունը, անարդարությունն ու ազատության բացակայությունը պատճառ են դարձել, որ թափ հաղորդվի այդ երկրների քաղաքացիների՝ ծայրահեղական խմբերի կողմը հակվելու ընթացքին:

Ի դեպ, առաջին անգամ Տաջիկստանը ՄԱԿ-ի հասարակական ու տնտեսական խորհրդի անդամ ընտրվեց:

Անցած շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեան 2017-2019 ժամանակաշրջանի համար ընտրեց ՄԱԿ-ի հասարակական ու տնտեսական խորհրդի նոր անդամներին և Տաջիկստանը ձայների մեծամասնությամբ այդ խորհրդի անդամ ընտրվեց: Ընտրությանը մասնակցեցին 185 երկրներ, որոնցից 183-ի կողմ ձայները ստանալով Տաջիկստանն առաջ անցավ Չինաստանից, Էմիրություններից ու Հարավային Կորեայից և այդ խորհրդի անդամ դարձավ: Հասարակական ու տնտեսական խորհուրդը ՄԱԿ-ի հինգ գլխավոր կառույցներից է, որն աշխատում է ՄԱԿ-ի հռչակագրի 10-րդ հոդվածի շրջագծում:

---

Ղազախստանի նախագահն այդ երկրի պաշտոնատարներին հրահանգեց խստացնել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը:

Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևն անցած շաբաթ մի հրամանագիր արձակելով այդ երկրի իշխանություններին կոչ արեց երկու ամսվա ընթացքում մշակել ահաբեկչության ու ծայրահեղականության, թմրաբիզնեսի, զենքի վաճառքի ու էմիգրացիայի դեմ պայքարի հզորացման վերաբերող օրենքները: Նա ահաբեկչական ու ծայրահեղական խմբերին այդ երկրի քաղաքացիների մասնակցությունը դավաճանություն համարելով Ղազախստանի հանդեպ, ասաց. «Խիստ վերաբերմունք պիտի ցուցաբերել նման անձանց հանդեպ, քանզի նրանք ընդդիմանում են իրենց երկրի անկախությանը»: «Երկրում ահաբեկչության դեմ պայքարի համար պիտի օգտվել լավագույն սարքավորումներից և այդ ուղղությամբ կառավարությունը նկատի կունենա բոլոր հնարավորությունները»,-ասել է Ղազախստանի նախագահը:

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ավելի վաղ մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ձերբակալվել են հունիսի 5-ին այդ երկրի Ակտաու քաղաքում իրականացված զինված հարձակման բոլոր հեղինակները: Համաձայն այս հաղորդման ահաբեկչական այս խմբի դեմ ազգային անվտանգության կոմիտեի քայլերը շարունակվելով հայտնաբերվել է այդ խմբի մնացած անդամների թաքստոցը և կալանավորվել են այդ ահաբեկչական խմբի երեք այլ անդամներ:

Դրանից մեկ օր առաջ Ղազախստանի անվտանգության ոլորտի պաշտոնատարներ տեղեկացրել էին Ակտաու քաղաքում իրականացված հարձակման գծով երկու մեղադրյալների կալանավորման մասին:

---

ԱՄՆ-ի բանակի կենտրոնական շտաբի հրամանատարը տարածաշրջանային հարցերի քննարկման նպատակով ուղևորվեց Ուզբեկստանի մայրաքաղաք՝ Տաշկենդ քաղաքը: ԱՄՆ-ի բանակի կենտրոնական շտաբի հրամանատար Ջոզեֆ Լեոնարդ Վեթելն այդ ուղևորության ընթացքում հանդիպում ու զրույց ունեցավ Ուզբեկստանի ԱԳ նախարարության պաշտոնատարների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Ուզբեկստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններին վերաբերող հարցեր և մտքերի փոխանակում կատարեցին միջազգային ու տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ:

Այդ հանդիպումից հետո ամերիկացի պաշտոնատարն ուղևորվեց Տաջիկստանի մայրաքաղաք՝ Դուշանբե: Ամերիկացի զինվորական պաշտոնատարը Տաջիկստանում էլ հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի նախագահի հետ:

Քաղաքական փորձագետները համոզված են, որ ԱՄՆ-ն պարտադիր կերպով Աֆղանստանը թողնելուց և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գտնվող իր ռազմաբազաներն արձակելուց հետո իր ներկայության ժամկետները երկարաձգելու և տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցությունները պատճառաբանելու համար ուղիներ է որոնում:

---

Վրաստանի նախագահն անցած շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկեց վրացի քաղաքացիների համար տեսգրային ռեժիմի վերացման հարցը: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հանդիպելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրուքի հետ Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների շրջագծում ընդգծեց ընտրությունները ժողովրդավարական մթնոլորտում կազմակերպելու անհրաժեշտությունը և երկկողմ համագործակցությունների վրա դրա ազդեցությունը: ԵՄ-ն ներկայումս դիմագրավում է սիրիացի ու իրաքցի փախստականների հոսքը և կարիք ունի, որպեսզի այլ երկրներ ստանձնեն դրա պատասխանատվության մի բաժինը և համագործակցեն եվրոպացիների հետ:

Վրաստանը 2014 թվականին բարեփոխումներ կատարելով էմիգրացիայի օրենքներում, դրանք համապատասխանեցրեց եվրոպական չափանիշներին:

---

Չինաստանի ԱԳ փոխնախարարն անցած շաբաթ Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ Չինաստանի ԱԳ փոխնախարարն ասաց, որ Պեկինը հետաքրքրված է տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում Աշխաբադի հետ համագործակցությունների ընդլայնմամբ:

Թուրքմենստանի նախագահն էլ ընդգծել է, որ նկատի առնելով Չինաստանի հետ պատմա-մշակութային ընդհանրություններն, այդ երկիրը ցանկանում է տնտեսական, առևտրական, քաղաքական ու մշակութային ոլորտներում ընդլայնել Պեկինի հետ իր երկարաժամկետ հարաբերությունները: