Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական թողարկումը, որտեղ քննարկելու ենք շաբաթվա տնտեսական գլխավոր իրադարձությունները: Ընկերակցեք մեզ:
Անցած շաբաթ Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցելով Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումին, լուսաբանեց համատեղ ներդրմանն ուղղված Իրանի տնտեսական ծրագրերը:
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին ներկա էին աշխարհի տարբեր երկրների 800 պետական ու ոչ-պետական պատվիրակություններ:
Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այդ թեմային:
Սանկտ Պետերբուրգի ֆորումը առիթ ստեղծեց, որպեսզի այդ միջազգային համաժողովին առընթեր Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում ԻԻՀ-ի տնտեսական ու արդյունաբերական առիթների շուրջ նիստեր գումարվեն:
Իրանի ու Ռուսաստանի պաշտոնատարները և միջազգային ներդրողներ ու տնտեսական հարցերի ավագ փորձագետներ «Հետշրջափակումային Իրանը» խորագրով նիստում քննարկեցին արդյունաբերության ու էներգետիկայի, նաև ենթակառույցների տարբեր բաժիններում Իրանի զարգացման ծրագրերը և տնտեսական ու արդյունաբերական համագործակցությունների համար արտասահմանյան ընկերությունների մրցակցությունը:
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային «Հետշրջափակումային Իրանը» նիստում ակնարկելով նոր շրջանում Իրանի զարգացման համար հստակեցված նպատակներին, ասաց. «Ներկա հնարավորությունները առիթներ են ստեղծում տարբեր երկրների, այդ թվում նաև ռուսական ընկերությունների համար»:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն իր ելույթում ամենաշատն ընդգծեց նավթի բաժնում համագործակցության նշանակությունը:
Նովակի առաջարկները նաև վերաբերում էին տարբեր բաժիններում, այդ թվում էներգետիկայի, նավթի ու երկաթգծի ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ուղեքարտեզի շրջանակներում Իրանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված 40 միլիարդ եվրո արժող նախագծերի ֆինանսավորման մասին ծրագրավորմանը:
Իրանի արդյունաբերության նախարարն էլ այս նիստում ընդգծեց տարբեր բաժիններում համաձայնեցված նախագծերի գործադրման անհրաժեշտությունը:
«Ռենեսանս Քափ» (Renaissance Cap) հաստատության ավագ տնտեսագետ Չարլզ Ռոբերտսոնը նույնպես ասաց. «Իրանն այսօր տարբեր բաժիններում գրավիչ բևեռ է դարձել տարբեր արտասահմանյան ընկերությունների համար, քանզի հնարավորություն ունեն արտաքին ներդրումներ ու համագործակցություններ ներգրավել մեծ խոշոր գործադրման համար:
Իրանի գյուղմթերքի ու սննդամթերային արտադրության ներկրումն այս բանակցություններում Ռուսաստանի իշխանություններին հետաքրքրող թեմաներից էր:
Իրանն ու Ռուսաստանն անցած աշնանը համագործակցությունների միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրեցին արդյունաբերության, էներգետիկայի, էլեկտրակայանների ու էլետրաէներգիայի ցանցերի, նաև նավթի ու գազի ոլորտում համագործակցության ընդլայնման ուղեքարտեզը, որի արժեքը գնահատվում է 40 միլիարդ եվրո: Այդ նախագծերի մի մասը գործադրվում են, իսկ մնացածը գտնվում են մշակման փուլում:
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին առընթեր ԵԱՏՄ-ի առևտրի նախարար Վերոնիկա Նիկշինան նույնպես Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև տնտեսական համագործակցություններում արձանագրված առաջընթացի մասին և ընդգծեց, որ այս ընթացքը կշարունակվի:
ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի պայմանագիրը կարող է օրինակ ծառայել ապագայում Իրանի՝ Համաշխարհային առևտրի կազմակերպությանը միանալու համար:
---
Խարգ կղզու արտահանումային տերմինալում նավթի բեռնավորման ու արտահանման նպատակով ութ նավթատարների խարիսխ նետելու հնարավորություն է ստեղծվել:
Իրանի նավթային տերմինալների ընկերության գործադիր տնօրեն Սեյեդ Փիրուզ Մուսավին այս մասին հայտնելով ասաց, որ անմշակ նավթի արտահանման ենթակառույցները պատրաստվելով բեռնավորման նպատակով ութ նավթատարներ միաժամանակ խարիսխ նետեցին Խարգի արևելյան ու արևմտյան նավամատույցներում, իսկ մի նավթատարի պարագային նավից-նավ բեռնավորում է կատարվել: Նա մատնանշելով, որ նավթային տերմինալների ինժեներներն ու փորձագետները տեղայնացրել են Խարգ կղզու նավթային տերմինալների փորձագիտական բաժինները, ավելացրեց. «Խարգում նավթի արտահանման ընդլայնման համար հարմար պոտենցիալներ գոյություն ունեն»:
Խարգ կղզին ենթակա է Բուշեհր քաղաքին և գտնվում է այդ նավահանգստից դեպի հյուսիս-արևմուտք 57կմ հեռավորության վրա՝ Պարսից ծոցի ջրերում և այս պահին Իրանի նավթի արտահանումների ավելի քան 95 տոկոսն իրականացվում է այդ տերմինալի միջոցով:
---
Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը տեղեկացրել է ԻԻՀ-ի և Ուկրաինայի միջև առևտրական կապերի ընդլայնման մասին:
«Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարը շարունակում ենք այդ մասին լուրով:
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Վալիոլլահ Աֆխամի Ռադը կիրակի օրը Թեհրանում Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, ընդգծեց. «ԻԻՀ-ն պատրաստ է երկու երկրի առևտրական, արդյունաբերական ու հանքային համագործակցությունների կոմիտեի չորրորդ նիստն ինչքան շուտ գումարելու համար»:
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրենն ավելացրեց. «ԻԻՀ-ն նոր շրջանում համագործակցության բնագավառներում տեխնիկական գիտության փոխադրման է ձգտում և տեղյակ է գյուղատնտեսական, ավիատիեզերային, քիմիական արդյունաբերության ու գյուղատնտեսական սարքերի հետ կապված տարբեր բաժիններում Ուկրաինայի առաջադիմության մասին»:
Թեհրանում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Բորդիլիաքն էլ այս հանդիպման ժամանակ Իրանի հետ տնտեսական համատեղ չորրորդ նիստը գումարելու կապակցությամբ Ուկրաինայի պատրաստակամությունն ընդգծելով, հայտարարեց, որ Կիևը ցանկանում է, որ Թեհրանը ներդրումներ կատարի Ուկրաինայի զարգացած տարբեր բաժիններում:
---
Մի այլ հանդիպման ժամանակ Իրանի հետ համագործակցության ու համատեղ ներդրման ցանկություն են հայտնել Իտալիայի հյուսիսային Էմիլիա Ռումանիա նահանգի գործարարները, շուկայի փորձագետները և բանկերի ու արդյունաբերության ներկայացուցիչները:
Իտալիայում Իրանի դեսպան Ջահանբախշ Մոզաֆարիի ներկայությամբ Բոլոնիա քաղաքում Իրանի հետ առևտրական ու ներդրումային հարաբերությունների թեմայով գումարված նիստում Էմիլիա Ռոմանիա նահանգի արդյունաբերության կոնֆեդերացիայի միջազգային հարցերի պատասխանատու Ջինո Քուքին ասաց, որ նկատի առնելով առևտրական ազատ փոխանակումների ոլորտ Իրանի վերադարձն այս նահանգի արդյունաբերության ու նաև ընկերությունների համար մեծանում է Իրանի նշանակությունը: Նախատեսվում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Իրանից Իտալիա կատարվող արտահանումների ծավալը մեծանալով հասնի երեք միլիարդ եվրոյի:
---
Հունիսի 22-ից վերսկսվել է իրանական նախագծերում «Հերմես» ապահովագրության ընկերության գործունեությունը և ճանապարհ է հարթել Իրանի հետ գերմանական բանկերի ու ընկերությունների համագործակցության համար:
Բեռլինում Իրանի դեսպան Ալի Մաջեդին այս մասին հայտնելով, ասաց. «Գրեթե ինն ամիս առաջվանից Իրանի կենտրոնական բանկի և այլ կառույցների օգնությամբ սկսվեցին «Հերմես» ապահովագրության ընկերության հետ բանակցությունները և գերմանական «Հերմես« ընկերությանն Իրանի ունեցած պարտքերը մարելով լիարժեքորեն կարգավորվեցին «Հերմես» ապահովագրության ընկերության խնդիրները»:
Մաջեդիի ընդգծմամբ «Հերմես» ապահովագրության ընկերության իրանական նախագծերին մասնակից դառնալով, մեծ բանկերը կխրախուսվեն, որպեսզի բնականոն ընթացքի մեջ դնեն այդ նախագծերին իրենց մասնակցությունն ու վարկերի հատկացումը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անցած շաբաթ այցելեց Օսլո և Բեռլին։ Մոտ ապագայում նախատեսված է Իրանի ու Գերմանիայի ԱԳ նախարարների միջև տարբեր մակարդակներում բանակցությունների անցկացում:
---
Բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն իր վերջին զեկույցում ընդգծել է, որ Իրանը պահպանել է աշխարհում գազի ամենախոշոր պաշարներն ունեցող երկրի պատվավոր դիրքը:
Այդ կապակցությամբ կարճ լուրով կավարտենք մեր հաղորդումը:
Բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն իր ամենամյա զեկույցում հայտարարեց, որ աշխարհում գազի պաշարների բնագավառում առաջին, իսկ նավթի պաշարների տեսակետից չորրորդ տեղը շարունակում է պատկանել Իրանին:
Համաձայն այս զեկույցի անցած երկու տարիների նման Իրանի գազի պաշարների ծավալը մնալով անփոփոխ կազմում է 34 տրիլիոն խմ:
Իրանին է պատկանում աշխարհի գազի պաշարների 18.2 տոկոսը և այդ տեսակետից Իրանն առաջին տեղն է գրավում աշխարհում: Իրանին հաջորդում են Ռուսաստանն ու Կատարը համապատասխանաբար 32.3 և 24.5 տրիլիոն խմ գազային պաշարներով:
Բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության զեկույցի համաձայն Իրանում նավթի ապացուցված պաշարների ծավալն էլ մնացել է անփոփոխ, ինչը 2015 թվականի ավարտին 157.8 միլիարդ բարել է գնահատվել: Իրանին է պատկանում աշխարհի ապացուցված նավթային պաշարների 9.3 տոկոսը, ինչը նավթի պաշարներ ունեցող երկրների շարքին Իրանի համար ապահովում է չորրորդ տեղը: