Միջին Ասիա և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Ընկերակցեք մեզ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթ կատարած արտահայտություններում ասաց, որ հասել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր վերցնելու ժամանակը:
Ադրբեջանի նախագահն ընդգծեց, որ եթե մեկը ենթադրում է, որ մենք անիմաստ բանակցությունները դեռ քսան տարի շարունակելու ենք, չարաչար սխալվում է:
Ալիևը նշելով, որ Ադրբեջանի տարածքների որոշ բաժինը երկար ժամանակ է ինչ մնում է հայկական ուժերի գրավման տակ, ասաց, որ Ադրբեջանի ժողովուրդը էթնիկական զտման քաղաքականության զոհ է դարձել: Ադրբեջանի նախագահն ասաց, որ ԵԱՀԿ-ի քննչական խմբի զեկույցների համաձայն ադրբեջանական գրավված տարածքներում բոլոր շենքերը, պատմական հուշակոթողները, գերեզմանատներն ու մզկիթներն ավերվել են հայերի կողմից: Նա ընդգծելով ԼՂ-ի հակամարտության շտապ կարգավորման անհրաժեշտությունն, ավելացրեց, որ միջնորդներն ու նրանց պատկան երկրների ղեկավարներն էլ ընդգծում են այդ անհրաժեշտությունը:
Ալիևն նշելով, որ նման հաղորդագրություններ սրանից առաջ էլ հրապարակվել են միջնորդ երկրների կողմից և տարիներ է ինչ այս հակամարտության ստատուս քվոն անընդունելի լինելու մասին հայտարարություններ են կատարվում, ասաց, որ այդ կապակցությամբ, ոչ մի գործնական քայլ չի վերցվել:
---
Իսկ ԼՂ-ում բացառում են խնդրի լուծման փուլային տարբերակի հնարավորությունը: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Ռուզաննա Ստեփանյանը:
---
Ղազախստանի նախագահն անցած շաբաթ ակնարկելով քաղաքական ու տնտեսական ասպարեզներում կանանց ակտիվ ներկայությանը, տեղեկացրեց նախագահի պաշտոնում մի կնոջ ընտրության հնարավորության մասին:
Նուրսոլթան Նազարբայևն արտահայտվելով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում գումարված տնտեսական միջազգային համաժողովում, ասաց. «Ղազախ կանայք օժտված են երկիրը կառավարելու ունակությամբ»:
Նա արձագանքելով Ղազախստանի փոխվարչապետի պաշտոնում իր դստեր ներկայությանն, ասաց, որ կանայք այդ երկրում ակտիվ են և մի կին կարող է ստանձնել Ղազախստանի ղեկավարությունը:
Ներկայումս երկրի բնակչության 51 տոկոսը կանայք են: Խորհրդարանական մանդատների 30 տոկոսը պատկանում է կանանց և որոշ նախարարություններ ղեկավարվում են կանանց կողմից»,-հավելել է Նազարբայևը:
Նազարբայևն ասաց. «Ես հավատում եմ կանանց կարողությանը և համոզված եմ, որ նրանք հաջող են իրենց ստանձնած պարտականություններում»:
Ղազախստանի նախագահն ընդգծեց. «Ես երեք դուստր ունեմ և լավապես գիտակցում եմ հասարակության մեջ կանանց դերակատարությունը»:
---
Ռուսաստանն անցած շաբաթ Ղազախստանի «Շարի Շագան» ռազմաբազայում հաջողությամբ փորձարկեց իր նոր սերնդի հրթիռները: Այս փորձարկման ընթացքում հրթիռը որոշված ժամկետում ոչնչացրեց նկատի առնված թիրախը, իսկ հրթիռային համակարգը հաստատեց իր տեխնոլոգիական բոլոր դասավորումները: Ռուսաստանը ներկայումս արդիականացնում է պաշտպանական այս համակարգի ծրագրասարքային ու տեղեկատվական բաժինները: Ռուսաստանի պաշտպանական հրթիռները ընդունակ են դիմակայելու միջուկային հարձակումներին: Այս տեխնոլոգիայով Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգը հետախուզում է թշնամու միջուկային հրթիռները:
Ի դեպ, Ղազախստանի խորհրդարանն անցած շաբաթ ձայների մեծամասնությամբ նախագահ ընտրեց Նուրլան Նիգմեթոլինին: Ղազախստանի խորհրդարանի մամլո ծառայության հաղորդման համաձայն, 102 պատգամավորների ներկայությամբ գումարված այս խորհրդարանի նիստում որևէ պատգամավոր դեմ չքվեարկեց Նիգմեթոլինի նախագահությանը: Խորհրդարանի նախագահի պաշտոնում Նիգմեթոլինի թեկնածությունն առաջադրվել էր նախագահ Նուրսոլթան Նազարբայևի կողմից: Նիգմեթոլինը 2012 թվականի հունվարից 2014 թվականի ապրիլի ընթացքում վարել էր Ղազախստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը:
---
Անցած շաբաթ Տաջիկստանի կառավարության քայլերը դատապարտող ԵՄ-ի բանաձևի հրապարակումից հետո մի խումբ տաջիկ երիտասարդներ այդ հաղորդագրության դեմ ի նշան բողոքի ցույց կատարեցին:
Հանրահավաքը կազմակերպվեց երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում «21-րդ դարաշրջանի նորարարներ»-ի միջոցով: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Եվրախորհրդարանի 35 պատգամավորներ մի բանաձև ընդունելով քննադատեցին Տաջիկստանում կառավարության ընդդիմադիրների ու նաև իրավապաշտպանների ձերբակալությունը: Հաղորդագրության մեջ դատապարտվել էր Տաջիկստանում խոսքի ազատության սահմանափակումը և ԵՄ-ն իր մտահոգությունն էր հայտնել արդյունաբերության նախկին նախարար Զեյդ Սաիդի, ինչպես նաև Իսլամական շարժում կուսակցության տեղակալներ Մոհամմեդ Ալի Հեյբաթի ու Սաիդ Օմար Հոսեյնիի և կուսակցության ղեկավար խորհրդի 12 անդամների ճակատագրի կապակցությամբ: ԵՄ-ի պատգամավորների բանաձևում ասված էր, որ Տաջիկստանի կառավարությունն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը պատրվակ է ծառայեցնում լռեցնելու խոսքի ազատության սահմանափակման դեմ պայքարողների ձայնը:
Ի դեպ, Ռուսաստանն անցած շաբաթ վավերացրեց այդ երկրից Տաջիկստան արտահանվող նավթամթերքի մաքսատուրքի վերացման համաձայնագիրը: Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենթիվերինն այս կապակցությամբ ասաց. «Այս համաձայնագրով Տաջիկստան արտահանվող Ռուսաստանի նավթամթերքը, այդ թվում մեկ միլիոն տոննա բենզինն ու այլ տեսակի նավթային արտադրանքներ զերծ են համարվելու մաքսատուրքերից»:
Նրա ընդգծմամբ այս համաձայնագիրը ստորագրվել էր 2013 թվականին և մինչև այսօր գործադրվում էր ժամանակավոր կերպով: Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարը նաև նշեց, որ ամեն տարվա հոկտեմբերի 1-ից հստակեցվելու է առանց մաքսատուրքի վճարման Տաջիկստան արտահանվող նավթամթերքի ծավալը: Այս համաձայնագրի հիման վրա Տաջիկստանին չի թույլատրվում՝ առանց մաքսատուրքի ստացած նավթամթերքն արտահանել այլ երկրներ և եթե Դուշանբեն նման քայլի դիմի Մոսկվան կարող է միակողմանիորեն դադարեցնել այդ բնագավառում համագործակցությունը:
---
Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միության խորհրդի հերթական նստաշրջանն Ուզբեկստանի գլխավորությամբ կայացավ Տաշկենդում: Այս նստաշրջանում Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի խոշոր բանկերի, նաև այս կազմակերպության դիտորդ երկրների որոշ բանկերի տնօրեններ քննարկեցին Շանհայի համագործակցության կազմակերպության շրջագծում փոխադարձ համագործակցությունների հետ կապված օրվա հարցերը:
Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միությունը 2005 թվականի հոկտեմբերի 26-ին հիմնադրվեց անդամ երկրների վարչապետների խորհրդի ընդունած որոշման համաձայն հիմք ընդունելով միջբանկային միության շուրջ պայմանագիրը: Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային միջպետական կառույց է, որը 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի Շանհայում հիմնադրվեց Ղազախստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից:
---
Չինաստանի նախագահ Շի Ջեյն Փինգը Բուխարա քաղաք կատարած ուղևորության ժամանակ ակնարկելով Պեկինի ու Տաշկենդի բարեկամության երկար անցյալին, ասաց. «Երկու հազար տարի առաջվանից երկու երկրի ժողովուրդները ստեղծելով Մետաքսի ճանապարհը հիմքը դրեցին բարեկամական հարաբերությունների»:
«Ներկայումս Չինաստանն ու Ուզբեկստանն իրենց հարաբերությունները ամրապնդել են բոլոր բնագավառներում և «Ընդհանուր ճանապարհ»-ի ստեղծման շուրջ համատեղ համագործակցությունների շրջագծում հասել են որոշակի արդյունքների»:
Չինաստանի նախագահը նաև նշեց, որ տարբեր հարցերի, այդ թվում հարաբերությունների մակարդակի բարձրացման, բոլոր բնագավառներում փոխշահավետ գործակցության և երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համատեղ ծրագրերի ընդլայնման շուրջ մտքերի փոխանակում է կատարել իր ուզբեկ պաշտոնակցի հետ: