Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձություններին:
Հարավային Փարս գազային հանքավայրի ընդարձակման նախագծերը մեծ թափով իրագործվում են:
Այդ թեմային է անդրադառնում մեր հաղորդման առաջին զրույցը:
«Հարավային Փարս» գազային հանքավայրից առավելագույն արդյունահանումը և ընդհանուր այդ հանքավայրից արդյունահանման ծավալի առումով Իրանի ու Կատարի միջև եղած տարածության կրճատումն Իրանի նավթի նախարարության կարևոր գերակայություններից են:
Այս կապակցությամբ վերջին երեք տարիների ընթացքում 12-րդ, 15-րդ և 16-րդ ֆազերի լիարժեք, իսկ 17-րդ ու 18-րդ ֆազերի որոշ բաժնի շահագործմամբ այս համատեղ գազային հանքավայրից Իրանի արդյունահանման թողունակությունը մեծացել է:
Փարս նավթի ու գազի ընկերության գործադիր տնօրեն Ալի Աքբար Շաաբանփուրը որոշ ժամանակ առաջ ընթացիկ տարին Հարավային Փարսի հինգ ֆազանոց տարի անվանեց, քանի որ մեկ տարվա ընթացքում պաշտոնապես շահագործման պիտի հանձնվեն հինգ ստանդարտ ֆազեր, ինչն աննախընթաց է Իրանի նավթի արդյունաբերության պատմության մեջ:
Ներկայումս Իրանն աշխարհի անկախ գազային ամենախոշոր հանքավայրից արդյունահանում է ավելի քան 430 միլիոն խմ գազ:
Հարավային Փարս հանքավայրի 17-րդ և 18-րդ ֆազերը 2015 թվականի հունվարից շահագործման են հանձնվել գազի արտադրման 22 հորերի, երկու ծովային հիմնական պատվանդանների, անդրծովային երկու խողովակաշարի և գազի քաղցրացման զտարանային չորս օպերատիվ գծերի ստեղծմամբ:
Ի դեպ, այս շաբաթ Խոռամշահրի նավահանգստից սկսվեց Հարավային Փարսի 21-րդ ֆազի 2700 տոննա կշռող պատվանդանի բեռնավորումը:
Համաձայն ՇԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման, Իրանի Հարավային Փարսի 19-րդ ֆազում արտադրված և 300 հազար տոննա կշռող գազային կոնդենսատների առաջին բեռնվածքը բեռնավորվեց Հարավային Կորեա առաքվելու նպատակով:
Հարավային Փարսի 19-րդ ֆազը առաջատար դիրք է գրավում Հարավային Փարս գազային հանքավայրերի ընդլայնման նոր նախագծերի իրագործման ուղղությամբ և վերջերս իրականացվել է այդ ֆազում գազի քաղցրացման ու ընդհանուր ցանց փոխանցվելու գործողությունը:
Հարավային Փարս հանքավայրի 19-րդ ֆազի զտարանում ծովային կառույցներից օրական ստացվում է շուրջ 57 միլիոն խմ թթու գազի և հեղուկ կոնդենսատների խառնուրդ և զտվելուց հետո վերածվում է սպառման համար օգտակար արտադրանքների:
Հարավային Փարս գազային հանքավայրի 19-րդ ֆազի շահագործումը սկսվել է 2010 թվականից:
Մեկ միլիարդ խորանարդ ֆուտ տարողությամբ Հարավային Փարսի երկու պատվանդանը համարվող 21-րդ ֆազի պատվանդանն էլ գտնվում է բեռնավորման սեմին: Մինչև առաջիկա գարուն այս ֆազերի ընդարձակման նախագիծը առավելագույն թողունակությամբ շահագործման է հանձնվելու, որից տարեկան 2-ից 2.5 միլիարդ դոլար եկամուտ է ակնկալվում:
Այս շաբաթ նաև հաջողությամբ սկսվեց Սալման գազային հանքավայրից Հարավային Փարս գազային հանքավայրի համալիրի 4-րդ զտարան ձգվող խողովակագծի շահագործումը:
Հարավային Փարսն աշխարհում անկախ ամենամեծ գազային հանքավայրն է համարվում, որը ներառում է Իրանի գազի պաշարների 40 տոկոսը կազմող 14 միլիարդ 200 միլիոն խմ գազ և 19 միլիարդ բարել գազային կոնդենսատներ:
Այս հանքավայրը պատկանում է Իրանին ու Կատարին: 2015 թվականի ձմռանն այս ֆազերի ընդարձակման առաջին բաժնի շահագործմամբ Իրանը մինչ այսօր մեկ միլիարդ 300 միլիոն դոլար արտարժութային եկամուտ է ունեցել:
Իրանի նավթի նախարար Զանգանեն երեքշաբթի օրը բացատրելով նավթի նախարարության նոր ծրագրերն ասաց, որ մեր առջև ծառացած գլխավոր մարտահրավերը Հարավային Ազադեգանի, նավթային շերտի, Հարավային Փարսի 11-րդ ֆազի և Ֆարզադի գազային հանքավայրի ընդհանուր հանքավայրերի կարգավորումն է:
---
«Պեժո Սիթրոեն» ընկերությունը տեղեկացրել է «Իրան Խոդրո» ընկերության հետ համատեղ արտադրության պայմանագիրը վերջնականացվելու մասին:
«Պեժո Սիթրոեն» ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի հետ պայմանագրի հիման վրա համատեղ համագործակցության շրջանակներում, հինգ տարիների ընթացքում 400 միլիոն եվրո՝ (451 միլիոն դոլարի) ներդրում է կատարելու նոր արտադրությունների նաև հետազոտության ու ընդլայնման բնագավառներում:
Իրանական ավտոարտադրող ամենամեծ ընկերություն «Իրան Խոդրոն» փետրվար ամսին հայտարարեց, որ «Պեժոն» համաձայնել է 2011 թվականին ԱՄՆ-ի ճնշման ներքո հանկարծակի Իրանից դուրս գալու դիմաց, 446 միլիոն դոլար հատուցում վճարել Իրանին:
Ի դեպ, Ֆրանսիայի «Ռենո» ընկերության տնօրենների բարձրաստիճան մի պատվիրակություն այցելելով «Փարս Խոդրո» ընկերություն, ծանոթացել է ընկերության արտադրության հոսքագծին:
«Ռենո»-ի ինժեներական բաժնի գլխավոր ավագ տեղակալ Գասփեր Գասքենը «Փարս Խոդրո» ընկերության արտադրության հոսքագիծը դիտելուց հետո հիացմունք հայտնելով ընդգծել է, որ այդ ընկերության գերակայությունը բարձրորակ արտադրությունն է:
Այս կապակցությամբ մեկ այլ լուրի համաձայն «Սայփա» ավտոարտադրող խմբի արտադրանքների առաջին բեռնվածքը, որը ներառում է «Սայփա», «Փարս Խոդրո», «Զամիադ» և «Սայփա Դիզել» ընկերություններում արտադրված 152 սովորական ու առևտրական ավտոներ, առաքվեց Լիբանան:
Իրաքի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ալժիրի, Եգիպտոսի ու Վենեսուելայի շուկաներում «Սայփա»-ի հաջող ներկայությունից հետո Լիբանանն ավտոյի նոր շուկան է, որ ավելացել «Սայփա»-ի շուկաների զամբյուղին:
Մինչև տարեվերջ «Սայփա»-ն Լիբանանի ավտոյի շուկա պիտի արտահանի 500 ավտոներ, որոնց առաջին բեռնվածքն այս շաբաթ արդեն առաքվել է:
---
Հրապարակվել է Իրանի արտաքին առևտրի գարնանային վկայականը:
Իրանի արտաքին առևտրի արժեքը գարնան երեք ամիսներին մոտեցել է 19.5 միլիարդ դոլարի:
Իրանի մաքսատունը հայտարարեց, որ վերջին ամիսներին Իրանի արտաքին առևտրի գործունեության վիճակը բարելավել է և Իրանի առևտրական հաշվեկշիռը շարունակում է դրական մնալ: Իրանական ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Իրանից արտահանվել է 10 միլիարդ 472 միլիոն դոլար արժող 27 միլիոն 780 հազար տոննա ապրանք, ինչն այս տարվա առաջին երկու ամիսների համեմատությամբ արժեքի տեսակետից 3 միլիարդ 610 միլիոն դոլար աճ է արձանագրել:
Այս ժամանակաշրջանում գազային կոնդենսատները մեկ միլիարդ 690 միլիոն դոլար արժողությամբ Իրանի արտահանած արտադրանքների արժեքի 16.14 տոկոսն են կազմել: Նաև պետրոքիմիական արտադրանքների արտահանումների ծավալը հասնելով 3 միլիարդ 542 միլիոն դոլարի կազմել է Իրանի արտահանած արտադրանքների 33.82 տոկոսը:
---
Իրանի ձկնարդյունաբերության կազմակերպության ջրակենցաղների շուկայի մշակման ու ընդլայնման բաժինը տեղեկացրել է անցած տարվա ընթացքում Իրանում մշակված 13000 տոննա ծովային մորեխի արտահանման մասին:
Համաձայն այս լուրի այս արտահանման արժեքը հասել է 56 միլիոն դոլարի և Իրանը թե՛ քանակի և թե՛ որակի տեսակետից ծովային մորեխի արտադրման ոլորտում նոր մրցանիշ է արձանագրել:
Հին ժամանակներից սկսած Իրանը ճանաչված է եղել, որպես անտիբիոտիկներ չպարունակող օրգանիկ ծովային մորեխներ արտադրող երկիր և շարունակում է պահպանել այդ կապակցությամբ իր համբավը:
---
Մի կարճ լուրով կավարտենք մեր այս շաբաթվա հաղորդումը:
ԻԻՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից անհրաժեշտ արտոնությունները ստացվելով Իրանի ավիաընկերություն՝ «Հոմա»-ի և ԱՄՆ-ի «Բոյինգ» ընկերության միջև ստորագրվեց ինքնաթիռների գնման մասին համաձայնագիրը:
Այս համաձայնագրով որոշվել է, որ նոր սերնդի «Բոյինգ 737» տեսակի, «300 և 900 ER» տեսակի և «Բոյինգ 777» տեսակի որոշ քանակությամբ ինքնաթիռներ գնվելու պայմանով տրամադրվեն ԻԻՀ-ի ավիաընկերությանը: