Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ ինչպես միշտ կանդրադառնանք անցած շաբաթվա Իրանի տնտեսական մի շարք կարևոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:
ԻԻՀ-ի էներգետիկայի կազմակերպության տնօրենն անցած շաբաթ միջուկային ոլորտում համագործակցությունները քննարկելու նպատակով ուղևորվեց Ֆրանսիա: ԻԻՀ ատոմային էներգետիկայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քյամալվանդին Փարիզում Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում ասաց. «Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին Ֆրանսիա է ուղևորվել «Իթեր» կոչվող միջուկային զոդման համաշխարհային նախագծի պատասխանատուի պաշտոնական հրավերով»: Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության տնօրենը մատնանշելով, որ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն և ԵՄ-ն նիստեր են գումարել Իրանի միջուկային զոդման բաժնի հետ և այդ նպատակով այցելություններ են կազմակերպվել Իրանում, հավելեց. «Մշակված զեկույցներն ընդգծում են հատկապես մարդկային ռեսուրսների բաժնում Իրանի պոտենցիալները և այդ պատճառով էլ այդ բաժնում Իրանի հետ համագործակցության առաջարկ են ներկայացրել»: Քյամալվանդին ընդգծելով, որ Իրանը մտադիր է ընդլայնել «Իթեր»-ի հետ իր համագործակցություններն, ասաց. «Որոշված է, որ այս այցից հետո քննարկումներ անցկացվեն Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի և «Իթեր»-ի հետ, որը կարող է հանգել փոխհուշագրի ստորագրման»: «Իթեր» կոչվող միջուկային զոդման միջազգային նախագիծը հաստատված է Ֆրանսիայի հարավում: Նախագծի նպատակն է միջուկային ռեակտորներում զոդման պրոցեսի օգնությամբ էժան և շրջակա միջավայրի համար առողջ էլեկտրաէներգիա արտադրել:
---
Նկատի առնելով Իրանում գոյություն ունեցող գազի և ածխաջրայինների պաշարները, ինչպես նաև Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրումից հետո ստեղծված մթնոլորտը զարգացման 6-րդ ծրագրի շրջանակներում գործադրման են հանձնվել պետրոքիմիական 28 նոր նախագծեր:
Այդ մասին է պատմում մեր հաղորդման հաջորդ զրույցը:
Վերջին երեք տարիների ընթացքում 12-րդ, 15-րդ և 16-րդ ֆազերի լիարժեք, իսկ 17-րդ և 18-րդ ֆազերի որոշ բաժինների շահագործմամբ հնարավոր է դարձել պետրոքիմիական նախագծերին անհրաժեշտ կերն ապահովելու համար գազի հանքավայրերից արտահանման ծավալների մեծացման համար: Հարավային Փարսի 19-րդ ֆազը առաջատար դիրք է գրավում Հարավային Փարս գազային հանքավայրերի ընդլյանման նոր նախագծերում և արդեն այդ նախագծում իրականացվում է գազի քաղցրացման ու ընդհանուր ցանցի ներարկման գործողությունը: Կիրակի օրը 19-րդ պատվանդանի շահագործմամբ, որը Հարավային Փարսի ընդլայնման նոր նախագծերի առաջին պատվանդանն է համարվում հնարավոր դարձավ այդ ֆազում օրական մեկ միլիարդ խորանարդ ֆուտ գազի արտահանումը: 19-րդ պատվանդանից գազի արտահանման թողունակությունն անցած տարի օրական 500 միլիոն խորանարդ ֆուտ էր: Այս պահին Իրանը օրական ավելի քան 430 միլիոն խմ գազ է արտահանում Հարավային Փարս հանքավայրից, որն ի դեպ աշխարհի ամենամեծ անկախ հանքավայրն է համարվում:
Միևնույն ժամանակ վիճակագրական տվյալները նույնպես ընդգծում են, որ Իրանի նավթամթերքի արտահանման ծավալները հասել են վերջին հինգ տարիների ամենամեծ չափերին: ՇԱՆԱ-ի հաղորդման համաձայն, ՕՊԵԿ-ը 2016 թվականի հունիսին հրապարակած իր տարեկան բուլտենում հայտարարեց, որ անցած տարի Իրանի նավթամթերքի արտահանումը 9.4 տոկոս աճ արձանագրելով հասավ օրական 514 հազար 300 բարելի: 2015 թվականին օրական Իրանից արտահանվող մեկ միլիոն 81 հազար բարել նավթ 969 հազար 700 բարելը ասիական երկրներ, իսկ 111 հազար 400 բարելը Եվրոպա է արտահանվել: ՕՊԵԿ-ի վիճակագրական տվյալների բուլտենը վկայում է, որ Իրանն անցած տարի 10 միլիոն 982 հազար բարել նավթ փոխադրելու տարողությամբ 46 նավթատարներով այդ կապակցությամբ առաջին տեղն է զբաղեցրել ՕՊԵԿ-ում:
Նավթային աղբյուրների հաղորդման համաձայն Արաբիան ավանդաբար եղել է անմշակ նավթ Ասիա արտահանող ամենամեծ երկիրը, սակայն այդ դիրքն այսօր վտանգվել է: Այնպես որ Ռուսաստանը վերջին երեք ամիսներին զբաղեցրել է որպես Չինաստանի ամենախոշոր ծավալներով նավթ արտահանող երկրի՝ Արաբիայի զբաղեցրած դիրքը: Արաբիան օգոստոս ամսին հանձնելու համար իր նավթի պաշտոնական գինը նվազեցրել է, որպեսզի կարողանա պահպանել շուկայում մրցակցության կարողությունը: Ընդհանրապես օգոստոս ամսին զտարաններում նորոգությունների պատճառով կրճատվում է Ասիայում նավթի պահանջարկը:
Նավթային այս մրցակցության մեջ ԻԻՀ-ի արտահանումների ծավալը դեռ 70 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակաշրջանին: Հուլիս ամսին Իրանի անմշակ նավթի արտահանման ծավալը կհասնի օրական շուրջ երկու միլիոն 140 հազար բարելի, ինչը 2012 թվականի հունվարից հետո ամենաբարձր չափն է համարվում: Իրանի նավթի արտահանման ծավալը դեկտեմբեր ամսվա համեմատությամբ, որն ի դեպ շրջափակումների չեղարկմանը նախորդած վերջին ամիսն է համարվում, միջուկային համաձայնության իրագործման պատճառով գրեթե կրկնապատկվել է: Այս տարվա հունվարին շրջափակումների չեղարկումից հետո Իրանը փորձագետների կանխաատեսումներին գերազանցող արագությամբ կարողացել է վերականգնել նավթի շուկայում իր մասնաբաժինը:
---
Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը տեղեկացրել է ոչ-նավթային արտահանումները խթանող կառավարության նոր փաթեթների ներկայացման մասին: Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Վալիոլլահ Աֆխամի Ռադն ասել է. «Փոխադրության համար վստահելի ենթահող պատրաստելն արտաքին առևտրի ընդլայնման համար անհրաժեշտ առաջին քայլն է և այդ նպատակով վերջերս թռիչք է հաստատվել Թեհրանի ու Ռուսաստանի Աստրախանի միջև և կառավարությունը մինչև վեց ամիս վճարելու է այս թռիչքային գծի հետ կապված ծախսերի որոշ բաժինը»: «Նավարկության գիծ է հաստատվել Բանդար Աբբաս և Օմանի միջև, որի ծախսի մի մասն էլ կառավարությունը վճարում է սուբսիդների տեսքով: Կասպից ծովում էլ Ղազախստանի Ակտաու նավահանգստի հետ նավարկության գիծ է հաստատվել»,-հավելել է Աֆխամի Ռադը: Իրանի առևտրի զարգացման կենտրոնի տնօրենը և արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարարն ընդգծեց. «Այս խթանող քայլերի նպատակն է առնվազն 50 տոկոսով ապահովել այլ շուկաներում Իրանի առևտրականների ներկայության ծախսը և այդ ուղղությամբ Իրանի բոլոր դեսպանություններն ու առևտրական կցորդները պատրաստ են համագործակցել առևտրականների հետ»:
---
Կասպից ծովի ջրային կենդանի ռեսուրսների հանձնաժողովի 36-րդ նստաշրջանում 2016-2017 թվականների համար արգելված հայտարարվեց Կասպից ծովում խավիարային ձկների որսը: Իրանի ձկնարդյունաբերության որսի ու որսորդության հետ կապված հարցեր գրասենյակն այս շաբաթ հայտարարեց, որ նկատի առնելով Կասպից ծովի ափամերձ երկրներում չափից ավելի որսի պատճառով այդ ծովում խավիարային ձկների պաշարների ուշագրավ կրճատումն այդ ծովում արգելված է հայտարարվել խավիարային ձկների որսը:
Իրանի ձկնարդյունաբերության կազմակերպության զեկույցի համաձայն նկատի առնելով աշխարհի խավիարային այլ ձկների մեջ Կասպից ծովի խավիարային ձկների նշանակությունը հետազոտության ու բազմացան նպատակով շարունակելու է մերձկասպյան հինգ երկրների միջոցով այդ տեսակի ձկների որսը: Նկատի առնելով, որ խավիարային ձկների աճեցման ու բազմացման բնագավառում Իրանն ու Ռուսաստանն շատ ավելի զարգացած են մյուս երեք երկրներից, խավիարային ձկների աճեցումն ու բազմացումը կարող է մասամբ փոխարինել Կասպից ծովում այդ տեսակի ձկների պաշարի կրճատման պատճառով այլ երկրների կրած վնասները: Այս պահին Իրանում մասնավոր բաժնի ներդրողները խավիարային ձկների աճեցման ուղղությամբ մեծ ներդրումներ են կատարել: Անցած տարի 35 տոննա խավիարային ձկների որս է կատարվել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում 41 տոննա է եղել: Այս նստաշրջանում ընդունված որոշումների համաձայն բոլոր երկրները պարտավոր են քայլեր ձեռնարկել վերականգնելու համար խավիարային ձկների պաշարները: Ղազախստանում գումարված Կասպից ծոցի ջրային կենդանի ռեսուրսների հանձնաժողովի 36-րդ նստաշրջանում անդամ երկրները նաև քննարկեցին Կասպից ծովի պահպանության ու շահագործման և համատեղ պաշարների տնօրինման հանձնաժողով կանոնագրությունը և որոշվեց այդ մասին որոշում կայացնել հառաջիկա տարի Ադրբեջանում գումարվելիք նիստում:
---
Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է մոտ ապագայում Իրանից Իրաք գազ արտահանելու պատրաստակամության մասին: Ալիռեզա Քամելին երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում ԻԼԻՊ-ի սպառնալիքները կրճատվելուց հետո Իրաք գազ արտահանելու հեռանկարների կապակցությամբ ասաց. «Տեխնիկական ենթահողերը, խողովակագծերն ու Իրանից Իրաք գազ արտահանող կառույցներն արդեն պատրաստ են շահագործման համար և որոշված է առաջին փուլ գազն արտահանվի Բաղդադ և ապա Իրաքի հարվում գտնվող Բասրա քաղաք: