Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է լինելու այս տարածաշրջանի մի քանի կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Ռուսաստանի ԱԳ նախարարն անցած շաբաթ ուղևորվելով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովի հետ:
Բերդի Մոհամմեդովի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովն ընդգծեց ավելի վաղ Թեհրանում գումարված գազի ՕՊԵԿ-ի գագաթնաժողովում երկու երկրի ղեկավարների հանդիպման ձեռքբերումների նշանակությունը:
Ռուսաստանի արտաքին դիվանագիտության ղեկավարը նաև անդրադառնալով Ռուսաստանի ու Թուրքմենստանի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունն ընդգծեց տնտեսական, առևտրական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությունների համատեղ հանձնաժողովի դերակատարության և երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը:
Այս հանդիպման ժամանակ Լավրովը նաև ակնարկեց Թուրքմենստանի հայտարարած չեզոքության սկզբունքին, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև կայուն զարգացման ուղղությամբ այդ երկրի կառավարության քայլերի հանդեպ Մոսկվայի հովանավորությանը:
Ասվում է, թե այս հանդիպման ժամանակ ռուսական կողմն առաջարկել է Թուրքմենստանի ու Աֆղանստանի սահմանների անվտանգության ամրապնդման ուղղությամբ Մոսկվայի օժանդակությունը, սակայն Թուրքմենստանի ԱԳ նախարարն իր արտահայտություններում ընդգծել է, թե Ռուսաստանի կողմից նման առաջարկ չի եղել:
Իրականության մեջ Աֆղանստանի հյուսիսում Թալիբների ու Ալղաիդայի ներազդեցության ընդլայնումը պատճառ է դարձել, որ Մոսկվայի իշխանությունները Թուրքմենստանի սահմանների պաշտպանության հարցով բանակցեն Աշխաբադի իշխանությունների հետ:
---
Տաջիկստանի Սողոդ նահանգի երիտասարդության, սպորտի ու զբոսաշրջության գրասենյակի տնօրենը տեղեկացրեց այդ նահանգի 266 քաղաքացիների ծայրահեղական այս կազմակերպությանը միանալու մասին:
Զարիֆ Միրդադաևի վկայությամբ հիշյալ անհատներից 89-ը մինչև 30 տարեկան երիտասարդներ են:
Միրդադաևը հիշյալ անձանց ծայրահեղական խմբերին միանալու պատճառը արտագնա աշխատանքը, իսլամ կրոնի մասին անտեղյակությունն ու ընդհանուր առմամբ նրանց անգրագիտությունն է համարել:Նա ավելացրել է. «Հիշյալ կազմակերպություններին նրանց անդամակցությունը կանխելու համար անհրաժեշտ է հիշյալ անձանց իրազեկել ահաբեկչական խմբերի նպատակների մասին»:
Սողոդ նահանգի ոստիկանապետ Շարիֆ Նազարզադեն նույնպես ասել է. «2015 թվականին այս նահանգի սահմաններում ձերբակալվել ու պատժվել են ծայրահեղական խմբերի 108 ղեկավարներ ու անդամներ, որոնցից 36-ը սելեֆիական են եղել:
Տաջիկստանի ռազմական ու մշակութային ոլորտի պաշտոնատարներն այն պայմաններում են նման հայտարարություն կատարել, երբ Տաջիկստանի ՆԳ նախարար Ռամազան Ռահիմզադեն հունվարի 25-ին մայրաքաղաք Դուշանբեում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Սիրիայում ու Իրաքում սպանված այդ երկրի քաղաքացիների թիվը 999 հոգի հայտարարեց:
Այս պայմաններում Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը Տաջիկստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Մոսկվան Տաջիկստանի բանակը զինում է արդիական զենքերով ու զինասարքերով:
Անտոնովի հայտարարությամբ տարածաշրջանում անկայունությունը կանխելու և հատկապես այդ երկրի ծայրահեղական խմբերի սպառնալիքների դիմաց Տաջիկստանին հզորացնելու համար Ռուսաստանն այդ երկրին տրամադրում է արդիական սպառազինություն:
Դա այն պատճառով է, որ Տաջիկստանն այն երկրներից է, որի հետ ռազմական ու տեխնիկական համագործակցությունը գերակայություն ունի Ռուսաստանի համար: Անտոնովը Տաջիկստանի անվտանգությունը համարելով Ռուսաստանի անվտանգությունն ասաց. «Թիվ 201 ռազմաբազան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամուր ամրոցն է համարվում»:
---
«Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Նիթ Շինք Քենը «Կենտրոնական Ասիայում տիրող սոսկալի պայմանները» խորագրով մի հոդվածում ասել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրները առաջիկա տարիներում առավել մեծ բարդություններ են դիմագրավելու:
Նիթ Շինք Քենն ասել է, որ 2016 թվականի սկզբից Կենտրոնական Ասիան թևակոխելու է իր պատմության նոր շրջանը և պարզ չէ, թե այս ճգնաժամային փուլը երբ է ավարտվելու և տարածաշրջանի երկրներն ինչպե՞ս են տանելու այս ճգնաժամի հետևանքները: Հոդվածում ասված է. «Անցած տարի տարածաշրջանի երկրների, այդ թվում Տաջիկստանի ու Ղրղզստանի համար առաջացած գլխավոր խնդիրը Ռուսաստանից այդ երկու երկիր տրանսֆերտների կրճատումն էր, քանզի այդ երկու երկրի ՀՆԱ-ի խոշոր մասը գոյանում է տրասնֆերտների միջոցով: Ասվում է, թե Ղազախստանի ու Տաջիկստանի կառավարությունները, որոնք տնտեսական բարդություններն են դիմագրավում առաջին փուլում փորձելու են հալածել ընդդիմությանը:
Դա ի տես այն բանի, որ Էմամալի Ռահմանի ավագ որդին՝ Ռուստամ Էմամալին գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը, իսկ նրա դուստրը՝ Ազադե Ռահմանը վերջերս նշանակվել է Տաջիկստանի նախագահի գրասենյակի պետի պաշտոնում:
Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևն էլ իր ընտանիքի անդամներին կարևոր պաշտոններ է տվել: Նրա ավագ դուստրը՝ Դարիղա Նազարբայևան անցած տարի նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, իսկ նրա մի այլ ազգական՝ Սամադ Աբիշովը ստանձնեց Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի տեղակալի պաշտոնը:
Նիթ Շինք Քենի համոզմամբ ընդդիմության ու քննադատների դեմ հալածանքները և կառավարության պաշտոնները նախագահների մերձավորների մոտ կենտրոնացնելը համեմատական անվտանգ պայմաններ է ստեղծելու այդ երկու երկրի քաղաքական էլիտայի համար, սակայն երկարատևում անկասկած վտանգ է պարունակելու: Միևնույն ժամանակ վերջին օրերին Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրների ազգային արժույթի փոխարժեքի անկում է արձանագրվել, ինչը ապագայում հիշյալ երկրների համար բարդություններ առաջացնող վտանգ կարող է լինել: Նույնիսկ Ուզբեկստանում ու Թուրքմենստանում, որտեղ հազվադեպ են ցույցեր տեղի ունենում, մի քանի հանրահավաքներ կազմակերպվեցին, որոնցից կարելի է հիշել 2015 թվականի ապրիլին Թուրքմենստանում կազմակերպված ցույցը:
Նիթ Շինք Քենն իր հոդվածի վերջում ընդգծելով այն կետը, որ Կենտրոնական Ասիայի երկրները գտնվում են ծանր պայմաններում, ընդգծեց. «Այդ երկրի իշխանությունները երկար տարիներ փորձ են կատարել կայունության ու անվտանգության տպավորություն ստեղծել ժողովրդի մտքում, սակայն գործնական քիչ քայլեր են վերցրել: Այսօր երբ հիշյալ երկրներում կրճատվել են հասարակական ծառայությունների ծավալները, գների աճ է արձանագրվել և ֆինանսական ճգնաժամն ամեն օր ավելի է սրվում, հիշյալ երկրների անվտանգությունը լուրջ մարտահրավեր է դիմագրավում»:
---
Ադրբեջանի նավթի պետական կազմակերպություն է «Սոքար»-ի տնօրեն Ռոնաղ Աբդոլլայևը և Թուրքիայի էներգետիկայի նախարար Բորաթ Ալբայրաքը ստորագրեցին ԹԱՆԱՓ կոչվող գազատար խողովակագծի կառուցման պայմանագիրը:
Այս նախագծի շրջագծում Անկարան նպատակ ունի թափ հաղորդել Տրանս Անատոլի կամ ԹԱՆԱՓ կոչվող գազատար խողավակագծի կառուցման աշխատանքին:
Սա ի տես այն բանի, որ Ադրբեջանը, Թուրքիան և բրիտանական «Բի Փի» պետական ընկերությունը համապատասխանաբար 58, 30 և 12 տոկոսով բաժին ունեն այս խողովակագծում և մնացյալ երկրները հանդես են գալիս Ադրբեջանի արտադրած բնական գազը գնողի կամ սպառողի դերում: