Օգոստոս 08, 2016 19:31 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք շրջակա միջավայրի պահպանության գործընթացում կայուն զարգացման և կանանց դերի մասին: Շարունակելով այդ զրույցը, այսօր խոսելու ենք երեխաների և շրջակա միջավայրի կապի մասին: Ընկերակցեք մեզ:

Երեխաները մարդկային ամենամեծ խումբն են համարվում: Նրանք կազմում են աշխարհի բնակչության ավելի քան 30 տոկոսը: Զարգացող երկրներում նրանք կազմում են բնակչության 50 տոկոսը: Երեխաները թե հաջորդ սերունդն են կազմում և թե պարտավորություն ունեն ներկա սերունդը կապել գալիք սերունդներին: Սակայն նրանք երբեք չեն մասնակցում այսօրվա որոշումներին,որոնց արդյունքներն ապագայում են ի հայտ գալու: Որոշումներ, որոնք սովորաբար շրջակա միջավայրի աղտոտման են հանգեցնում: Չնայած երեխաները ոչ մի դերակատարություն չունեն շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների աղտոտման հարցում, սակայն առավելագույնն են տուժում այդ հարցից:ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրն (UNEP) «Մանուկները և շրջակա միջավայրը» խորագրով իր զեկույցներից մեկում անդրադարձել է այդ դառն իրողությանը և զեկույցն սկսել է այս նախադասությամբ.«Շրջակա միջավայրի ոչնչացումը, կործանում է երեխաներին»:

Այդ ցնցիչ զեկույցում անդրադարձ է եղել շրջակա միջավայրի ոչնչացմանը և երեխաների առողջության ու առողջապահության վրա դրա հետևանքներին: Անտառների ոչնչացումը, անապատացումը, զարգացող երկրներում ցանքսատարածքների անխնա շահագործումը կարևորագույն գործոններն են, որոնց հետևանքով տուժել է երեխաների սնունդը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջերս հրապարակած վիճակագրության և զեկույցների համաձայն, Հարավ-արևելյան Ասիայում և մի շարք երկրներում, ինչպես՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Պակիստանում ու Աֆղանստանում սննդի ճգնաժամը և երեխաների թերսնումը մեծ աղետի է վերածվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետներն այն համոզման են, որ Հնդկաստանում թերսնման հետևանքով երեխաների կեսը թերաճ է մնում: Վիճակագրությունների համաձայն, Հնդկաստանում 5 տարին չբոլորած երեխաների 48 տոկոսը թերսնման պատճառով թերաճ է: Բանգլադեշում երեխաների 43, իսկ Պակիստանում 37 տոկոսը տառապում են թերսնումից:2015թ. կլիմայական փոփոխությունների թեմայով փարիզյան համագումարից առաջ հրապարակած զեկույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ Անթոնի Լիքն անդրադարձել է այն դառն իրողությանը, որ ներկայումս շուրջ 690 միլիոն երեխայի, այսինքն աշխարհի մանուկների շուրջ մեկ երրորդին սպառնում է կլիմայական փոփոխությունների վտանգը: Զեկույցի համաձայն, ավելի քան կես միլիարդ երեխա ապրում է այն տարածքներում, որտեղ մեծ է հեղեղի հավանականությունը, իսկ 160 միլիոն երեխա ապրում է տարածքներում, որտեղ մեծ է երաշտի հավանականությունը: «Այս տվյալները կարևորում են անհապաղ քայլեր ձեռնարկելը: Այսօրվա մանուկները ոչ մի դերակատարություն չունեն կլիմայական փոփոխությունների հարցում: Սակայն իրենք և իրենց երեխաները, հատկապես աղքատ շրջաններում ապրող մարդիկ են տուժելու դրանց հետևանքներից»,-ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը:

---

Կլիմայական փոփոխություններից բացի, երեխաների առողջության վրա ուղղակիորեն ազդում է նաև օդի աղտոտվածությունը: Գիտնականների ուսումնասիրությունների համաձայն, ելնելով այն փաստից, որ մեծահասակների համեմատությամբ նորածիններն ու մանուկներն ավելի շատ են շնչում, ավելի շատ թունավոր նյութեր է անցնում նրանց թոքերի մեջ: Եվ քանի որ նրանք հիմնականում բերանով են շնչում, ավելի շատ այդ ճանապարհով հայտնվում են վտանգների թիրախում: Երեխաները հատկապես ամռանն ավելի երկար ժամանակ են տնից դուրս անցկացնում: Միջավայրում գոյություն ունեցող իրը, ինչպես օրինակ պղինձը վատ են ազդում երեխաների ոսկորների ձևավորման վրա: Աղտոտված օդի թիրախում գտնվող նորածիններն ու մանուկները տառապում են տարբեր հիվանդություններով՝ շնչառական ու մարսողական համակարգի խանգարումներից սկսած մինչև նյարդային խնդիրներ: Հայտարարված տվյալները ևս հաստատում են այդ փաստը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության համաձայն, տարեկան հինգ տարին չբոլորած ավելի քան չորս միլիոն երեխա է մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով առաջացած հիվանդությունների՝ թունավորման, շնչառական վարակների, լուծի և փսխման պատճառով: Հինգ տարին չբոլորած երեխաների մոտ մահացության դեպքերի շուրջ 30 տոկոսն առաջանում է շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով: Կլիմայական առողջ պայմաններ ստեղծելով, հնարավոր է փրկել հինգ տարին չբոլորած 4 միլիոն երեխաների կյանքը, հատկապես զարգացող երկրներում: Այս աղետները տեղի են ունենում այն դեպքում, երբ ազգային ու միջազգային օրենքների մեծ մասն ընդգծում է առողջ շրջակա միջավայր ունենալու երեխաների իրավունքը: Օրինակ մարդու իրավունքների միջազգային կարևորագույն փաստաթուղթ համարվող մանուկների իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում ընդգծվել է, որ պետք է յուրահատուկ կերպով առողջ շրջակա միջավայր նկատի առնել հասարակության խոցելի խավի՝ երեխաների համար: Չնայած երեխաները ոչ մի դեր չունեն շրջակա միջավայրը աղտոտելու հարցում, սակայն նրանք հանդիսանում են մարդկային հասարակության գալիք սերունդը, որոնց ճիշտ ուսուցանելով, կարելի է նպաստել շրջակա միջավայրի կայունությանը: Այդ իսկ պատճառով այսօր տարբեր հասարակություններում շրջակա միջավայրի մասին ուսուցանումը բոլոր քաղաքացիների, հատկապես երեխաների համար առաջնահերթ ծրագիր է համարվում: Եթե մանուկ հասակից մարդը չսովորի ինչպես վերաբերվել բուսական ու կենդանական բազմազանությանը, շրջակա միջավայրի աղտոտվածությանը, բնակմիջավայրերի ոչնչացմանը և բնապահպանական այլ հարցերին, հավանաբար գալիք տասնամյակներում շատ ավելի ծանր վիճակում կհայտնվի շրջակա միջավայրը: Հետևաբար կարևոր է պետությունները և հասարակական անկախ կառույցները երեխաներին սովորեցնեն, որ երկիր մոլորակի ռեսուրսները սահմանափակ են և շրջակա միջավայրն ամեն օր ավելի խոցելի է դառնում: Երեխաները պետք է գիտակցեն իրենց դերը բնապահպանության հարցում և համոզված լինեն, որ մարդը կարող է ոչ միայն վերացնել այդ խնդիրները, այլև օրերից մի օր կարող է բարեկարգել երկիր մոլորակի բնապահպանական վիճակը:

---

Չնայած հիմնականում երեխաներն են բնապահպանական խնդիրների զոհ դառնում, սակայն նրանք լավագույն խումբն են այդ թեմայով անհրաժեշտ ուսուցումներ ստանալու համար: Ուստի մեր օրերին, միջազգային կազմակերպություններն ընդգծում են, որ պետությունները պետք է բնապահպանության թեմայով ուսումնական ծրագրեր մշակեն երեխաների և երիտասարդների համար: Ուսումնական այդ ծրագրի արդյունքում երեխաները պետք է կարողանան տեսնել խնդիրները և լուծում գտնել դրանց համար: Եթե մանկուց երեխային սովորեցնենք շրջակա միջավայրի պահպանության մասին և դա սովորություն դառնա նրա մոտ, այդ համոզումը երեխային կպարտավորեցնի լավագույն կերպով պահպանել միջավայրը, որտեղ ապրում է:Այդ ուղղությամբ երեխաներին կարող է օգնել երկիր մոլորակի և իրենց բնակավայրի մասին իրազեկությունը: Ուստի պետությունները պարտավոր են բավարար հնարավորություններ ու միջոցներ տրամադրել երեխաներին այդ տեղեկությունները ստանալու համար, որոնց շնորհիվ երեխաները կկարողանան ավելի ճշգրիտ պատկերացում ունենալ իրենց շրջապատող միջավայրի մասին և ապագայում ավելի ազդեցիկ դերակատարություն ունենալ շրջակա միջավայրի պահպանության հարցում:Երեխաները որպես ապագայի ժառանգորդներ և մեզ ու գալիք սերունդներին կապող օղակ, բոլորից առավել իրավունք ունեն առողջ շրջակա միջավայր ունենալ: Եթե չկարողանանք կայուն շրջակա միջավայր և կայուն զարգացում ապահովել այսօրվա երեխաների համար և եթե տնտեսական ու արդյունաբերական զարգացումը հանգեցնի մարդկային ու կենդանական միջավայրի ոչնչացմանը, ոտնահարվելու են մարդու իրավունքների գլխավոր մասը կազմող գալիք սերունդների իրավունքները և նրանց չի փոխանցվի մարդկային մշակութային և երկիր մոլորակի կենսաբանական ժառանգությունները: Կայուն զարգացմանը ձգտելը և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը կվկայի այն մասին, որ այսօրվա մարդը պատասխանատվություն է կրում իրեն վստահված շրջակա միջավայրի նկատմամբ:

---

Բարեկամներ ավարտին է մոտենում հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցում կքննարկենք շրջակա միջավայրի պահպանության հետ կապված մեկ այլ թեմա: Մինչ այդ լավագույնն ենք մաղթում բոլորիդ: