Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը հատկացված է այս տարածաշրջանի իրադարձությունների քննարկմանը, որոնցից գլխավորներն են՝ Իսպանիայում քաղաքական փակուղային վիճակի շարունակվելը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության սրման շուրջ մտահոգությունը, ԵՄ-ն լքելու շուրջ բանակցություններ սկսելու հետ Լոնդոնի հակառակությունը և Սերբիայի կառավարության վստահության քվե ստանալը:
Անցած շաբաթ՝ Իսպանիայում քաղաքական փակուղային վիճակը շարունակվելով այդ երկրի ժամանակավոր վարչապետն զգուշացրեց, որ չստացված երկու ընտրություններից հետո երրորդ ընտրության կայացումը Իսպանիան ծաղրի առարկա կդարձնի Եվրոպայում:
Ռախոյը, որի գլխավորած կուսակցությունն ամենաշատ խոհրդարանական մանդատներն ունի և կառավարություն ձևավորելու պարտականություն է ստացել, մինչև չորեքշաբթի օրը որոշում է կայացնելու այն մասին, թե արդյոք ընդունելու է կուալիցիոն կառավարություն ձևավորելու համար «Քաղաքացիներ» փոքր կուսակցության պայմանները, թե՝ մերժում է դրանք: Դա ի տես այն բանի, որ նույնիսկ այդ կուսակցության հետ կոալիցիա կազմելով Ռախոյը վարչապետ դառնալու համար այլ կուսակցությունների հովանավորության կարիք է ունենալու:
Պահպանողական կուսակցության գլխավոր մրցակիցը Սոցիալիստ աշխատավորական կուսակցությունն է և հենց այդ պատճառով էլ ժամանակավոր վարչապետն ասել է, որ եթե սոցիլաիստները պնդեն իրենց դիրքորոշումների վրա, կառավարություն չի կարող ձևավորվել:
Տնտեսական խնդիրների շարունակվելը, հակաճգնաժամային կոշտ քաղաքականությունների հանդեպ ժողովրդի դժգոհությունն ու ֆինանսական ծավալուն կոռուպցիան և դրանց զուգահեռ այս ճգնաժամերից փրկվելու հարցում Իսպանիայի պետայրերի ձախողումը, հանգեցրել են Իսպանիայում ավանդական կուսակցությունների հանդեպ համակրանքի չափերի նվազման: Ի դեպ«Քաղաքացիներ» և «Մենք կարող ենք» նորահիմն կուսակցությունները փորձում են առավելագույն օգուտը քաղելով այս դժգոհություններից բարելավել քվեարկողների մոտ իրենց դիրքերը:
«Քաղաքացիներ» կուսակցությունը նախօրեին վեց նախապայման ճշտելով Ռախոյի գլխավորած կուսակցության համար փորձել է վերջ տալ քաղաքական փակուղային վիճակին, սակայն Սոցիալիստ կուսակցության տարածքային ղեկավարներն այս կապակցությամբ, որևէ դիրքորոշում չեն ճշտել և հրաժարվում են կարծիք հայտնել «Ժողովուրդ» և Քաղաքացիներ կուսակցության հավանական կոալիցիայի մասին:
Սոցիալիստ կուսակցության առաջնորդ Սանչեզն ու այդ կուսակցության տարածքային ղեկավարները համոզված են, որ ստեղծված փակուղային պայմաններին վերջ տալու համար «Ժողովուրդ» կուսակցությունն առավել ազդեցիկ քայլեր պիտի վերցնի:
---
Ղրիմի թերակղզու սահմանակետում զինված անձանց հարձակման հետևանքով երկու ռուս զորայինների սպանվելու հետևանքով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության սրումն անցած շաբաթ մեծացրեց այդ կապակցությամբ արևմուտքցիների մտահոգությունները: Այդ կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Էլիզաբեթ Թրոդոն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման կոչ արեց:
ՆԱՏՕ-ն էլ հինգշաբթի օրը հայտարարեց, որ մտահոգ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին լարվածությունների համար և ընդգծեց, որ մոտկից հետևում է զարգացումներին:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանչելով այդ երկրի անվտանգության խորհրդի անդամներին և ռազմածովային ուժերի հրամանատարին և դռնփակ նիստ գումարելով հայտարարեց, որ Սև ծովում զորավարժություն է կազմակերպում: Ռուսաստանի նախագահը դրանից մեկ օր առաջ Ուկրաինային մեղադրել էր պատերազմ հրահրելու և այդ երկրի արևելյան սահմաններում սադրիչ քայլեր ձեռնարկելու մեջ:
Այս ուղղությամբ Ռուսաստանի ռազմածովային ուժերն էլ մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեցին, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը, որի սևծովյան նավախումբը հաստատված է Ղրիմում այդ զորավարժությունը կազմակերպում է ծովային խափանարարական քայլերի դեմ:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն անցած չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Ղրիմում և Ուկրաինայի սահմանների մերձակայքում բացահայտել է հետախույզների և գաղտնի ծառայության անդամների մեկ խումբ, որոնց մոտ հայտնաբերվել է Ուկրաինայի բանակի հատուկ ջոկատային ուժերի միջոցով օգտագործվող զենքեր ու պայթուցիկ նյութեր:
Դա ի տես այն բանի, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ Ղրիմի դեմ ուկրաինացի ուժերի հարձակման կապակցությամբ Ռուսաստանի մեղադրանքները պատրվակ են Ուկրաինայի դեմ ռազմական սպառնալիքները խստացնելու համար:
----
Լրացավ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ութ տարին: Այդ թեմային է անդրադարձել լրագրող Լուսինե Մուսայելյանը:
---
Անցած շաբաթ Շոտլանդիայի ԵՄ-ի կազմում մնալը երաշխավորելու նպատակով այդ տարածքի առաջին նախարարի ջանքերին զուգահեռ Բրիտանիայի վարչապետն ասաց, որ մինչև նախքան ընթացիկ տարվա ավարտը գործադրման չի հանձնելու ԵՄ-ն լքելու համար Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը:
Թրեզա Մեյը Նիդերլանդների և Դանիայի վարչապետներ Մարս Ռոտեյի և Լարս Լյուք Ռասմուսենի հետ զրույցի ժամանակ ընդգծեց, որ Լոնդոնը ԵՄ-ն լքելու բանակցությունների հարցում Բրյուսելի հետ համապարփակ ու կառուցողական լուծման է ձգտում: ԵՄ-ի օրենքների համաձայն Բրիտանիան նախ պիտի գործադրման հանձնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը և եվրոպացի ղեկավարների հետ բանակցելուց ու համաձայնության գալուց հետո լքի ԵՄ-ն: Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործադրման հանձնվելով Լոնդոնը ԵՄ-ն լքելու համար այդ միության հետ համաձայնության գալու համար երկու տարի ժամանակ է ունենալու:
ԵՄ-ն լքելուն Բրիտանիայի ժողովրդի տված կողմ ձայներից հետո ԵՄ-ի անդամ պետությունների մեծամասնությունը, հատկապես այդ միության հարուստ ու առաջին կարգի երկրները, պահանջել են ինչքան շուտ սկսել ԵՄ-ից Լոնդոնի հեռանալու շուրջ բանակցությունները: Այդ երկրները համոզված են, որ Լոնդոնի պայմանների և ԵՄ-ն լքելուց հետո այդ միության և նրա 27 անդամների հետ նրա հարաբերություններում անորոշությունը քաղաքական ու տնտեսական բացասական հետևանքներ կունենա այս միության համար:
Միևնույն ժամանակ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստորջենը, ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուց հետո ԵՄ-ի կազմում այդ տարածքի ներկայությունը երաշխավորելուն ուղղված ջանքերի շրջագծում ուղևորվեց Գերմանիա: Ստորջենը նույն նպատակով նաև Բրյուսել էր ճամբորդել: Նա Բեռլինում հայտարարեց, որ Շոտլանդիան ցանկանում է մաս կազմել եվրոպական ընտանիքին: Ստորջենը հայտարարեց, որ Շոտլանդիան առանց Բրիտանիայից անկախանալու պիտի կարողանա մնալ ԵՄ-ի կազմում: Նա Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման մասին երկրորդ հանրաքվեն ԵՄ-ի կազմում մնալու համար հավանական այլընտրանքներից համարեց:
---
Սերբիայի խորհրդարանն անցած շաբաթ վստահության ձայն տվեց այդ երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի նոր կառավարությանը:
Ալեքսանդր Վուչիչի գլխավորած «Հառաջադիմություն» ղեկավարող կուսակցությունը ապրիլին կայացած արտահերթ ընտրություններում կարողացավ խորհրդարանական անհրաժեշտ մեծամասնության տիրանալ: Թեև Վուչիչի գլխավորած կուսակցությունը կարող էր միայնակորեն կառավարություն ձևավորել, սակայն նա գերդասեց պահպանել Սոցիալիստական կուսակցության հետ իր կոալիցիան: Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիչ Դաչիչը նոր կառավարության մեջ պահպանել է ԱԳ նախարարի պաշտոնը: Դատական ու տնտեսական ոլորտներում բարեփոխումները պաշտոնավարության նոր շրջանում Ալեքսանդր Վուչիչի ծրագրերից են համարվում:
Իր բարեփոխական ծրագրերի իրագործման համար Սերբիայի վարչապետը խորհրդարանական հզոր մեծամասնության կարիք ունի ու այդ պատճառով էլ պահպանել է Սոցիալիստական կուսակցության հետ իր կոալիցան:
Նոր կառավարության կազմը խորհրդարանին ներկայացնելու ժամանակ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամից 1. միլիարդ 2 հարյուր միլիոն դոլար վարկ ստանալու դիմում է ներկայացնելու: Սերբիայի նոր կառավարությունը մտադիր է սեփականաշնորհել արդյունաբերության, տնտեսության ու տրանսպորտի բնագավառներում աշխատող 73 ընկերությունների, որոնցից գլխավորը Բելգրադի օդանավակայանի սեփականաշնորհումն է:
Վուչիչը նաև հայտարարեց, որ ԵՄ-ին նամակ հղելով պահանջել է ճշտել ԵՄ-ին անդամակցելու նպատակով 35 գլուխների շուրջ բանակցությունների սկսման և ավարտվելու ժամանակացույցը: Սերբիան հուսով է մինչև այս տարվա ավարտն կսկսվեն բանակցությունները և 2019 թվականին դա ավարտվելով 2020 թվականից կդառնա ԵՄ-ի նոր անդամ :