Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Անցած շաբաթ Թեհրանը հյուրընկալեց Իրանի ու Աֆղանստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որին մասնակցեց Աֆղանստանից ժամանած 17 հոգանոց մի պատվիրակություն: Այդ թեմային է անդրադառնում մեր այսօրվա հաղորդման առաջին զրույցը:
Անցած շաբաթ 4-ամյա դադարից հետո Թեհրանում գումարվեց Իրանի ու Աֆղանստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի 5-րդ նստաշրջանը, որի ընթացքում երկու երկրի պատվիրակությունները քննարկելով միջպետական հանձնաժողովի 4-րդ նստաշրջանի կետերի գործադրման ընթացքը մտքերի փոխանակում կատարեցին նախկին համաձայնությունների և հատկապես տարբեր բնագավառներում համագործակցության կարևոր հարցերի իրագործման շուրջ:
Այս նստաշրջանի կայացման հետ միաժամանակ ԻԻՀ-ի Մաքսատունը տեղեկացրեց տարանցման առանցքայնությամբ մաքսային կանաչ միջանցք ստեղծելու շուրջ Իրանի ու Աֆղանստանի մաքսային ծառայությունների տնօրենների միջև կայացած նախնական համաձայնության մասին:
Այս համաձայնությամբ Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգի Չաբահար նավահանգիստը Աֆղանստանից արտահանվող ու այդ երկիր ներկրվող երկրների կենտրոնը ճանաչվեց:
ԻԻՀ ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին նույնպես Թեհրանում՝ Իրանի ու Աֆղանստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի 5-րդ նստաշրջանի փակման հանդիսության ժամանակ ակնարկելով աֆղան պաշտոնատարների հետ երկօրյա հանդիպումներին, ասաց. «Ի հետևումն Աֆղանստանի նախագահի անցած շաբաթ Իրան կատարած ուղևորության հստակեցվեցին առևտրական, գիտական, մշակութային, իրավական ու տարանցիկ փոխադրումների բնագավառներում փորձագիտական քննարկումների համար հանձնաժողովի աշխատանքային օրակարգն ու գլխավոր առանցքները և հող պատրաստվեց այդ կապակցությամբ համապարփակ համաձայնության համար»:
Աֆղանստանի ֆինանսների նախարար Աքլիլ Հեքիմին իր հերթին շնորհակալություն հայտնելով իրանցիների հյուրասիրության կապակցությամբ, ընդգծեց երկու երկրի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: Նա հույս հայտնեց, որ օդային ու ցամաքային տարանցման և փոխադրության նման այլ ոլորտներում Չաբահար նավահանգստի օգտագործմամբ լավ համագործակցություն կիրականացվի:
Այս կապակցությամբ Աֆղանստանի առևտրի նախարարության խոսնակ Մոսաֆեր Ղուղանդին ընդգծելով աֆղան առևտրականների ու ներդրողների ներդրման համար Չաբահար նավահանգստի մեծ պոտենցիալներին, ասաց, որ ԻԻՀ-ն Չաբահար նավահանգստում լավ հնարավորություններ է տրամադրում աֆղան ներդրողներին և աֆղան առևտրականների համար դյուրություններ ստեղծելու նպատակով Չաբահար նավահանգստում ԱԳ նախարարության ներկայացուցչություն է հաստատել:
Իրանի, Աֆղանստանի ու Հնդկաստանի պաշտոնատարներն անցած 2016 թ.-ի հունիսին Չաբահար նավահանգստի օգտագործման շուրջ եռակողմ համաձայնագիր կնքեցին: Իրանը Չաբահարի տարածքից 50 հեկտարը հատկացրել աֆղան առևտրականների ներդրումներին:
Աֆղանստանի ֆինանսների նախարարը Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբ Նիայի հետ հանդիպման ժամանակ զրուցեց երկկողմ հարցերի, այդ թվում երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման շուրջ:
---
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անցած ուրբաթ օրը Թուրքիա կատարած միօրյա ուղևորության ընթացքում քաղաքական խորհրդակցություններից բացի նաև զրուցեց տնտեսական տարբեր բաժիններում համագործակցությունների ընդլայնման շուրջ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում իր իրանցի պաշտոնակից Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ մատնանշելով, որ իր երկիրը ձգտում է երկկողմ առևտրական հարաբերություններում արգելքների վերացմանն, ասաց, որ ջանք է գործադրվում երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալը հասցնել տարեկան 30 միլիարդ դոլարի:
Նա անդրադարձել է տարածաշրջանային հարաբերությունների, նաև էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությունների շուրջ ԻԻՀ ԱԳ նախարարի հետ իր բանակցություններին և ասել է, որ իր պատկան երկիրը մտադիր է գազ գնել Իրանից և Իրանական գազը փոխադրել Եվրոպա:
---
Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ը տեղեկացրեց, որ հուլիս ամսին Իրանի նավթի արդյունահանման ծավալն ավելացել է 12 հազար բարելով:
Այդ մասին լուրով շարունակում ենք մեր հաղորդումը:
ՕՊԵԿ-ի ամսական զեկույցում ասված է, որ Իրանի նավթի արդյունահանման ծավալը հուլիս ամսին հասել է օրական երեք միլիոն 629 հազար բարելի, ինչը նախորդ՝ հունիս ամսվա համեմատությամբ 12 հազար բարել հավելում է կրել:
Իրանի նավթի ազգային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Մոհսեն Ղամսարին ավելի վաղ մատնանշելով, որ Իրանը վերականգնել է նավթի շուկայում իր 80 տոկոսանոց քվոտան, հայտարարել էր. «Մինչև 2021 թվականը Իրանի նավթի և գազային կոնդենսատների արտադրության ընդհանուր ծավալը հասնելու է օրական հինգ միլիոն 800 հազար բարելի: Իրանը նպատակադրել է օրական 4 միլիոն բարել նավթ արտահանել»:
Իսկ ՇԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն այս տարի՝ Իրանի նավթի արդյունաբերության 110-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ, Իրանն օրական 400 հազար բարել նավթամթերք է արտահանել: Նաթամթերքի արտահանման ծավալների մեծացումը վկայում է այն մասին, որ Իրանն ուշագրավ չափերով կրճատել է անմշակ նավթի վաճառքը:
Իրանի Փարսի էներգիայի տնտեսական ազատ գոտու գործադիր տնօրենը տեղեկացրել է Հարավային Փարս գազադաշտից գազային կոնդենսատների արտահանման ծավալի 54 տոկոս աճի մասին:
Իրանի Փարսի էներգիայի տնտեսական ազատ գոտու գործադիր տնօրեն Մեհդի Յուսեֆին անցած շաբաթ ասաց. «Իրանական ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում 2.5 միլիարդ դոլար արժողությամբ Հարավային Փարսում արտադրված 6.5 միլիոն տոննա գազային կոնդենսատներն արտահանվել են, ինչը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 54 տոկոս աճ է արձանագրել:
Մեր հաղորդման հաջորդ լուրն էլ վերաբերում է Իրանի նավթարդյունաբերության արդիական տեխնոլոգիաներին:
Իրանի նավթի ազգային ընկերության հետազոտության հարցերով տնօրենը տեղեկացրեց այն մասի, որ Իրանը տիրացել է Օման ծովում գազային հիդրաթների ուսումնասիրման տեխնոլոգիային:
Սեյեդ Սալեհ Հենդին ասել է, որ մինչ այժմ այս տեխնոլոգիան համարվում էր մի քանի սահմանափակ երկրների մենաշնորհը, որին այսօր տիրացել է Իրանի նավթի ազգային ընկերությունը:
---
Իրաքի Քուրդստանի տարածքի նախկին վարչապետ և հայրենակցական միության գլխավոր քարտուղարի տեղակալ Բարհամ Սալեհն անցած շաբաթ ուղևորվեց Թեհրան:
Թեհրանում նրա բանակցությունների մի բաժինը վերաբերում էր Իրանի և Իրաքի Քուրդստանի տարածքի միջև տնտեսական հարաբերությունների քննարկմանը:
Մեր այս շաբաթվա հաղորդումը կավարտենք այդ մասին լուրով:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին անցած շաբաթ Իրաքի Քուրդստանի տարածքի նախկին վարչապետ և Հայրենակցական միության գլխավոր քարտուղարի տեղակալ Բարհամ Սալեհի հետ հանդիպման ժամանակ լավ բնորոշեց Իրանի և Իրաքի Քուրդստանի տարածքի միջև տնտեսական հարաբերությունները և ասաց. «Երկկողմ հարաբերությունները դրական ու վերաճ ընթացք ունեն»:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը մատնանշելով այն կետը, որ ԻԻՀ-ի հետ Իրաքի Հայրենակցական միության հարաբերությունները երկար անցյալ ունեն հույս հայտնեց, որ այս միությունը թիկունքում թողնելով բարդությունները կկարողանա դերակատար լինել Իրաքի զարգացման գործընթացում:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նույնպես Բարհամ Սալեհի հետ հանդիպման ժամանակ Իրաքի կենտրոնական իշխանության ռազմավարությունների շրջագծում Իրաքի Քուրդստանի տարածքի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերություններն ընդլայնման պատրաստակամություն հայտնելով ընդգծեցին, որ Իրանի սկզբունքային կողմնորոշման հիմքում ընկած է Իրաքի հետ լավ հարաբերությունների ընդլայնումը, ինչը հիմնված պիտի լինի միավորված Իրաքի քաղաքական ու տնտեսական կառուցվածքում ակտիվ ներկայության ուղղությամբ քրդական խմբերի աճող միասնականության վրա: