Օգոստոս 24, 2016 15:03 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձությունների քննարկմանը: Այսօր զրուցելու ենք ԻԻՀ ԱԳ նախարարի լատինամերիկյան ուղևորության, Իրանի գորգի ցուցահանդեսի, կառավարության շաբաթվա կապակցությամբ արդյունաբերության ու հանքերի նախարարի զեկույցի, ինչպես նաև տրանսպորտի և նավթի ու գազի ոլորտում Իրան-Հնդկաստան համաձայնության մասին:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս շաբաթ քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով սկսեց իր լատինամերիկյան առաջին ուղևորությունը:

Մեկշաբաթյա այս ուղևորության ընթացքում Զարիֆին ընկերակցում են տարբեր բաժինների, այդ թվում տեխնիկական ու ինժեներական ծառայությունների մասնավոր բաժնի ընկերությունների ավելի քա 60 տնօրեններ ու առևտրականներ: Զարիֆի Լատինամերիկյան ուղևորությունը սկսվեց Հավանայով: Կուբայից հետո Զարիֆն ուղևորվեց Նիկարագուա, որից հետո ճամբորդելու է Էկվադոր, Չիլի, Բոլիվիա և Վենեսուելա:

Փորձագետների համոզմամբ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, այս տարածաշրջանի երկրների հետ Իրանի համագործակցության համար բազմաթիվ ոլորտներ գոյություն ունեն:

30 երկրներ և ավելի քան 600 միլիոն բնակչություն ներառող Լատին Ամերիկան մեծ պոտենցիալներ ունի: Տնտեսական բնագավառներում Լատին Ամերիկայի երկրների հետ Իրանի գործակցությունը կողմերի համար լավ հնարավորություն է ստեղծել: Հատկապես որ այսօր Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմամբ ու շրջափակումների վերացմամբ նոր միջավայր է ստեղծվել: Հետևաբար տնտեսական ու մշակութային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ վերցվող քայլերը կարող են ապահովել ընդհանուր շահերը ընդլայնված ու տարատեսակհամագործակցությունների համար ամուր հիմքեր ստեղծել, ինչը սատարելու է Իրանի ու Լատին Ամերիկայի ընդհանուր երկարաժամկետ նպատակների իրագործմանը:

Այս երկրներն Իրան են արտահանում միս, բրինձ, ցորեն, սուրճ և բուսական հատիկներ, իսկ Իրանն էլ այդ երկրներ է արտահանում չոր միրգ, գորգ, դեղորայք և գյուղատնտեսական սարքեր: Իրանի տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը կողմերի միջև համագործակցության նոր ոլորտներից է: Նման ծառայությունները մեծ ընդառաջում են գտել Լատին Ամերիկայի տարածաշրջանի, որոշ երկրների այդ թվում Վենեսուելայի կողմից և այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման լավ միջավայր գոյություն ունի: Բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, ջրամբարտակաշինությունը, բնակարանն ու կաթնամթերքի արտադրությունն Իրանից Լատին Ամերիկա արտահանվող տեխնիկական ու ինժեներական ծառայություններից են, որոնք մեծ ընդառաջում են գտել: Նավթի ու գազի բնագավառում համագործակցությունն էլ այն բնագավառներից է, որին անդրադարձ է լինելու այս ուղևորության ընթացքում: Փորձագետներն ընդգծում են, որ տնտեսական բնագավառում համատեղ աշխատանքի ու համագործակցության լայն հնարավորություն գոյություն ունի, որոնք դեռ լիովին շահագործման չեն հանձնվել:

---

Օգոստոսի 22-ից 29-ն Իրանի պաշտոնական օրացույցում նշված է, որպես Կառավարության շաբաթ: Այս շաբաթն առիթ է ներկայացնելու և քննարկելու տարբեր ոլորտներում պետական այրերի գործադրած ջանքերն ու արձանագրած նվաճումները:

Իրանի դիմադրողական տնտեսության մեջ գլխավոր դերակատարություն ունեցող արդյունաբերությունը, հանքն ու առևտուրը պետական այրերի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներից են:

Իրանի արդյունաբերության, հանքերի  ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն երկուշաբթի օրը կառավարության շաբաթվա կապակցությամբ կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց. «11-րդ կառավարության գործունեության երեք տարիների ընթացքում արտաքին ներդրման գերագույն խորհրդի կողմից 3.6 միլիարդ դոլար արտաքին ներդրում է ներգրավվել արդյունաբերության ու հանքերի բաժնում, որի 1.5 միլիարդ դոլարն իրականացվել է վերջին վեց ամիսների ընթացքում»:

«ԻԻՀ-ն այսօր իր արտաքին հարաբերություններում, որևէ սահմանափակություն չունի և միայն բանկային կապերում որոշ դյուրություններ պիտի ստեղծվեն»,-ասել է Նեըմաթզադեն:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարն երկրի արդյունաբերության բաժնում ընթացիկ տարվա աճը 4.2 տոկոս հայտարարելով, ասաց. «ԻԻՀ նախագահի կողմից հայտարարված 4.4 տոկոս աճը վերաբերում է արդյունաբերության ու հանքերի ընդհանուր բաժիններին՝ ներառյալ բնակարանին, նավթին ու գազին»:

---

Թեհրանում ընթացքի մեջ է Իրանի ձեռագործ գորգի ամենամեծ ցուցահանդեսը:

Ձեռագործ գորգի 25-րդ ցուցահանդեսն արտադրական ու արտահանումային 700 ընկերությունների մասնակցությամբ կայացել է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում:

Այդ թեմային է հատկացված մեր հաղորդման հաջորդ զրույցը:

Իրանական գորգը 4000-ամյա պատմություն ունի: Իրանական այս վաղեմի արվեստ-արհեստը համաշխարհային հռչակ է վայելում: Այս արդյունաբերությունը ոչ այնքան հեռու անցյալում տարեկան ավելի քան երկու միլիարդ դոլար արտահանում է ունեցել, իսկ այսօր գորգի արտահանման համար հստակեցված նպատակը 400 միլիոն դոլարն է: Ձեռագործ գորգ արտադրողներն իրանական գորգի բարձր գինը, վերջին տարիներին համաշխարհային շուկայում գնողունակության անկումը, ինչպես նաև իրանական գորգերի դաջերի շուկայի ճաշակներին չհամապատասխանելն իրանական գորգի հանդեպ ընդառաջումը նվազելու պատճառներից են համարում: Այդուհանդերձ չպիտի անտեսել գորգի համաշխարհային շուկայում Հնդկաստանի, Պակիստանի ու Չինաստանի նման մրցակիցների երևան գալը: Ի դեպ, իրանական գորգերի դաջերով կեղծված գորգերի արտադրումը պատճառ են դարձել, որ գորգի շուկայում սեղմ մրցակցություն առաջանա: Դա իրանական գորգ արտադրողներին մղել է գորգի համաշխարհային շուկայում իրենց նախկին դիրքերը վերականգնելու նպատակով որոշակի քայլեր ձեռնարկեն:

Այսօր ավելի քան մեկ միլիոն իրանցի արվեստագետներ ուղղակի կերպով աշխատում են գորգի արդյունաբերության ոլորտում: Գորգի դաջերը շուկայի ճաշակին համապատասխանեցնելը, նոր շուկաների որոնումը և այս բաժնի ակտիվիստներին հովանավորելը գորգագործների խրախուսելու համար կառավարության քաղաքականություններից են: Իրանական գորգերի դաջերի ընդօրինակումը կանխելու նպատակով վերջին երեք տարիների ընթացքում հեղինակային իրավունքի համաշխարհային կազմակերպության մոտ գրանցվել են Իրանի ձեռագործ գորգի աշխարհագրական 29 տարածքներ: Արտասահմանյան առևտրի ոլորտում էլ տարբեր քայլեր են վերցվել, որոնցից են մասնագիտական ցուցահանդեսների կազմակերպումը, առևտրական պատվիրակությունների գործուղումը և նոր շուկաներ գտնելու նպատակով իրանական գորգի գովազդումը:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն այս ցուցահանդեսին առընթեր ասաց. «Բանկային սահմանափակումների որոշ բաժնի, ինչպես նաև շրջափակումների չեղարկումը հող են նախապատրաստել իրանական ձեռագործ գորգը տարբեր, այդ թվում հյուսիսային Ամերիկայի երկրներ արտահանելու համար:

Անդրադառնալով այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ձեռագործ գորգի արտահանման ծավալների աճին, Նեըմաթզադեն  հավելել է, որ այդ ժամանակամիջոցում շուրջ80 միլիոն դոլար գորգ է արտահանվել:

 ---

Իրանն ու Հնդկաստանը մի համաձայնագիր ստորագրելով ընդլայնում են տրանսպորտի ոլորտում համագործակցությունը:

Իրանի ճանապարհի և քաղաքաշինության փոխնախարար Ալի Նուրզադը շաբաթ օր ակնարկելով Իրանի հարավ-արևելյան Չաբահար-Զահեդան երկաթգծի կառուցման համար Հնդկաստանի հետ կնքված համաձայնագրին, ասաց, որ այս համաձայնագրի ստորագրմամբ ընդլայնվում են այս բաժնում ու հատկապես Ասիայի արևմուտքն ու Եվրոպան իրար կապելու ուղղությամբ երկու երկրի համագործակցությունները:

Նուրզադն ակնարկելով Չաբահար-Զահեդան երկաթգծի կառուցմանը մասնակցելու համար կորեացիների հայտնած ցանկությանն, ասաց, որ կորեական ընկերությունն այս նախագծին մասնակցելու ցանկություն ունենալու դեպքում կարող է հնդկական ընկերության հետ համատեղ ընկերություն հիմնելով մասնակից դառնալ այս նախագծին:

Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության փոխնախարարը հավելեց. «Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու ընդլայնման ընկերությունը ողջունելով արտասահմանյան ներդրումը ցանկանում է, որ ներդրողներն Իրանի շուկա մուտք գործեն և շահեն ներդրման այս առիթներից, քանի որ Իրանը, որպես տարածաշրջանի խաչմերուկում գտնվող ռազմավարական դիրքով մի երկիր իրար է կապում հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը և համարվում է միջազգային միջանցքների միացման հանգույցը:

Իրանն ու Հնդկաստանը նաև նոր համաձայնություններ են կնքել նավթի ու գազի ոլորտներում:

Փարս նավթի ու գազի ընկերությունը տեղեկացրել է «Ֆարզադ B» գազադաշտի ընդլայնման համար Իրանի ու Հնդկաստանի միջև բանակցությունների արդյունավորման մասին:

Փարս նավթի ու գազի ընկերության գործադիր տնօրեն Ալիաքբար Շաըբանփուրն անցած հինգշաբթի օրը Թեհրանում Հնդկաստանի «Օ Էն Ջի Սիվիդշ» ընկերության տնօրենների հետ նիստի արդյունքների կապակցությամբ, ասաց. «Երկու ընկերությունների փորձագիտական խմբերը մինչև սեպտեմբեր ամսվա ավարտը հետևելու են առկա բոլոր հարցերի կարգավորմանը, որից հետո «Ֆարզադ B» գազադաշտի ընդլայնման համար վերջնական համաձայնություն է կնքվելու»: