Օգոստոս 27, 2016 10:53 Asia/Yerevan
  • Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Ընկերակցեք մեզ:


ՀԱՊԿ-ի խոսնակը տեղեկացրել է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար խաղաղապահ ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ զորավարժության անցկացման մասին: Նրա ընդգծմամբ այս կազմակերպության համատեղ զորավարժությունը օգոստոսի 23-ից 27-ի կտրվածքում զինված ուժերի ծառայողների և իրավապահ մարմինների ավելի քան հազար սպաների ու զինվորների և ավելի քան 500 միավոր զինտեխնիկայի, այդ թվում ինքնաթիռի ու զրահապատ փոխադրամիջոցների մասնակցությամբ ընթանում  է Բելառուսի  «Աբոզ Լեսնավսկի» ռազմաբազայում:

Վլադիմիր Զեյնոդինովը հավելել է. «Այս վարժություններն ընթացիկ տարում ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի ու Տաջիկստանի պաշտպանական կառույցների համագործակցության գլխավոր տարրերից են համարվում»: Նա նման վարժությունների կազմակերպման նպատակներից է համարել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ու ապահովման ուղղությամբ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր առաքելության իրագործման նոր ուղիների փորձարկումը:

Սա առաջին անգամ է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն ստանձնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունները և տարածաշրջանում ճգնաժամային պայմաններում ՄԱԿ-ի հետ միասին աշխատանքի են անցնել: Զորվարժությանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, Սերբիայի պաշտպանության նախարար Արսենիովիչը և այլ պաշտոնատար անձինք:

ՀԱՊԿ-ը 1992 թվականին հիմնադրվեց Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությամբ, որից հետագային հրաժարվեցին վերջին երկուսը:

Հետխորհրդային տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի ներազդեցության ծավալի մեծացման կանխումը, ինչպես նաև անդամ երկրների միավորված պահելով նրանց ռազմական ու քաղաքական հզորացումն այս կազմակերպության հիմնադրման նպատակներից են եղել:

---

Հայաստանի կառավարությունը արագացված տեմպով աշխատում է Մեղրիում հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այդ մասին մանրամասներ է հաղորդում լրագրող Սարգիս Հարությունյանը:

---

Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության ծառայողները ձերբակալել են 7 կասկածյալների, որոնք մեղադրվում են Հայաստան-Ռուսաստան գազատարի վրա պայթյունի փորձ կատարելու մեջ:

Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, Վրաստանի ԱԱԾ-ն երկուշաբթի օրը հայտարարել է, որ այդ երկրի անվտանգության ուժերի ծառայակիցները Հայաստան-Ռուսաստան գազատարի վրա պայթյունի փորձ կատարելու մեղադրանքով կալանքի տակ են  առել վեց կասկածյալների:

Ըստ այս հաղորդման յոթերորդ անձը ոստիկանության ուժերի սպա է, որը մեղադրվում է ուժի և լիազորությունների չարաշահման մեջ:

Վրաստանը ներքին սպառման համար գնում է Հայաստան արտահանվող Ռուսաստանի գազի որոշ բաժինը:

Հիշեցնենք, որ Վրաստանի ոստիկանությունն ավելի վաղ տեղեկացրել էր Թբիլիսիի հարավում գտնվող մի անտառում պայթուցիկ նյութերի և ավտոմատ զենքերի մի պահեստի հայտնաբերման մասին:

----

Ղրղզստանի խորհրդարանի նախկին պատգամավորը Սահմանադրության բարեփոխումը համարել է գործող իշխանությունների տիրակալատենչական քաղաքականության ապացույցը:

Ղրղզստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Թորսունբայ Բաղեր Օլուն Բիշքեկում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ընդգծելով Կենտրոնական Ասիայում իշխանափոխության ճիշտ մշակույթի բացակայությունն այդ երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իշխանությունների դիրքերի հզորացման ուղղությամբ վերցված քայլ համարեց:

Բաղեր Օլուն անդրադառնալով Ղրղզստանի նախագահի մենատիրական ձգտումներին, ասաց. «Ալմասբեյկ Աթամբայևը նախագահ ընտրվելու առաջին օրերին քննադատեց նախկին նախագահների որդեգրած ընթացքը և նրանց «քաղաքական աժդահաներ» անվանեց, սակայն մոտենալով իր նախագահության շրջանի ավարտին Աթամբայևն էլ որդեգրել է նախկին նախագահների ընթացքը:

Նրա ընդգծմամբ այս իրականությունը կրկին անգամ ընդգծում է Կենտրոնական Ասիայի երկրներում իշխանափոխության մշակույթի բացակայությունը և Աթամբայևը սահմանադրական բարեփոխումների միջոցով հզորացնելով վարչապետի դերակատարությունը մտադիր է իր նախագահության ժամանակաշրջանն ավարտվելով ստանձնել վարչապետի պաշտոնը:

Բաղեր Օլուն նշեց. «Եթե ուշադրություն դարձնենք Ղրղզստանում քաղաքական վերջին զարգացումներին կնկատենք, որ դրանցից յուրաքանչյուրի մեջ նախագահը դերակատար է եղել, մինչդեռ նա օրենքով նման լիազորություն չունի: Օրինակ մինչ այսօր առանց նախագահի մասնակցության խորհրդարանական որևէ կոալիցիա չի ձևավորվել»:

Բաղեր Օլուն 2010 թվականի գունավոր հեղափոխությունից հետո վավերացված ներկա Սահմանադրության մեջ բազմաթիվ թերություններ է նկատում, որոնցից մեկը Ղրղզստանը սեքոլար իշխանություն հայտարարելն է :Նա հայտարարել է, քանի որ հասարակության 90 տոկոսը մուսուլմաններ են այս հոդվածը պիտի հանվի Սահմանադրությունից:

Ղրղզստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ընդգծեց. «Մենք դեմ չենք սահմանադրական բարեփոխումներին, սակայն այդտեղ պիտի ներառվեն նախագահական-խորհրդարանական համակարգի վերականգնումը, պիտի կրճատվի սեքոլար Ղրղզստանի մասին հոդվածը և պիտի սրբագրվեն Սահմանադրության ռուսական ու ղրղզական տարբերակներում գոյություն ունեցող ավելի քան 60 սխալները:

---

Թուրքմենստանի նախագահը մի հրամանագրով պաշտոնազրկեց այդ երկրի դատական մի շարք բարձրաստիճան պաշտոնատարների:

Բերդի Մամեդովը կառավարության մեջ, ինչպես նաև այդ երկրի կարևոր պաշտոններում փոփոխությունների շրջագծում պաշտոնից ազատեց այդ երկրի մի խումբ դատական պատասխանատուների:

Թուրքմենստանի նախագահը ոչ-հաջող գործունեություն ունենալու և պարտականություններում թերանալու պատճառով պաշտոնից ազատեց Աշխաբադի դատախազ Աղմամեդովին:

Նաև դատական կառույցների վրա թույլ հսկողության պատճառով խիստ քննադատության է արժանացել Թուրքմենստանի գլխավոր դատախազ Խալիովը:

Դա ի տես այն բանի, որ շուրջ մեկ ամիս առաջ էլ Թուրքմենստանի նախագահը թույլ գործունեության և իրենց ենթակա կառույցների վրա բավարար վերահսկողություն չունենալու պատճառով աշխատանքից հեռացրեց այդ երկրի հինգ բարձրաստիճան պաշտոնատարների:

---

Թուրքիայում հուլիսի 15-ի չստացված հեղաշրջման հետ առնչության պատճառով անցած շաբաթ կալանքի տակ առնվեց Ադրբեջանի ընդդիմադիր մի քաղաքական գործիչ:

Բաքվի մի դատարան կրոնական ատելության տարածման մեղադրանքով երեքամսյա կալանք է սահմանել Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ավագ անդամներից Ֆաեղ Ամիրովի համար:

Բաքվի ոստիկանության հայտարարության համաձայն Ամիրովը մեղադրվում է Թուրքիայի աքսորում գտնվող հոգևորական և Անկարայի կողմից հեղաշրջման գլխավոր նախագծող ներկայացված Ֆեթոuլլահ Գյուլենի գրքերն իր մոտ պահելու մեղադրանքով:

Թուրքիայում հուլիսի 15-ի չստացված հեղաշրջումից հետո Ադրբեջանի ԶԼՄ-ների ու մամուլի խորհուրդը Ֆեթոլլահ Գյուլենի ահաբեկչական խմբին կապված լինելու պատճառով դադարեցրեց «Ադրբեջանի Զաման» օրաթերթի և «zaman. Az» լրատվական կայքի աշխատանքը:

Ադրբեջանի իշխանություններն էլ հուլիսին դադարեցրին մասնավոր մի հեռուստակայանի աշխատանքը, որը մտադիր էր հեռարձակել Գյուլենի ելույթներից մեկը և իրենց այդ քայլը պատճառաբանելով հայտարարեցին, թե նպատակ ունեն կանխել ցանկացած սադրիչ քայլ, որը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների վրա:

Օգոստոսի 19-ին էլ հայտարարվեց Գյուլենի կառույցի հետ կապ ունենալու մեջ կասկածվող չորս անձանց կալանավորման մասին:

Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարության համաձայն կապի ծառայության մի ընկերության աշխատակիցները համարվող հիշյալ չորս անհատներին լիազորությունները չարաշահելու և իրենց բաժանորդների անձնական տեղեկություններն ուրիշներին տրամադրելու մեղադրանք է առաջադրվել: