Օգոստոս 29, 2016 12:03 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, որոնցից գլխավորներն էին եվրոպական երկրներում իսլամատյացության շարունակվելը, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև լարվածության սրումը, Իսպանիայում քաղաքական անկայունությունը և ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու բացասական հետևանքները մեղմացնելու ուղղությամբ ջանքերը:

Մուսուլմանների դեմ սահմանափակությունները խստացնելու մասին Նիդերլանդների ծայրահեղականների առաջնորդի տված խոստումը սրել է Եվրոպայում իսլամատյացության տարածման շուրջ մտահոգությունները:

«Նիդերլանդների ազատություն» աջ-ծայրահեղական կուսակցության առաջնորդ Գրեթ Վիլդզն անցած շաբաթ ասաց, որ եթե իր գլխավորած կուսակցությունը հաղթի այդ երկրի առաջիկա ընտրություններում մուսուլմանների դեմ նոր որոշում կընդունի:

Վիլդզն աղմկահարույց մի հաղորդագրությամբ խոստացավ, որ եթե Նիդերլանդների վարչապետ դառնա արգելելու է Ղուրանը և փակելու է երկրի բոլոր մզկիթները:

Գրեթ Վիլդզն ավելի վաղ Ղուրանը համեմատել էր Հիտլերի «Իմ պատերազմը» գրքի հետ: Նա իր վերջին գրառման մեջ նաև խոստացել է, որ վերջ  է տալու իսլամական երկրներից դեպի Նիդերլանդեր իմիգրացիային:

Սա առաջին անգամ չե, որ Գրեթ Վիլդզը իսլամատյացության ուղղությամբ դիրքորոշում է ընդունում: Մի քանի տարի առաջ մուսուլմանների սուրբ գիրք՝ Ղուրանի մասին նրա «Սադրանք» խորագրով վիրավորական ֆիլմը համաշխարհային ճանաչում բերեց Վիլդզին: Այդ ֆիլմի արտադրությունը արժանացավ աշխարհի մուսուլմանների բողոքին և նույնիսկ նրա դեմ հայեր ներկայացվեցին Նիդերլանդների դատարաններին:

Գրեթ Վիլդզի իսլամատյացության ուղղությամբ արտահայտությունները լայն արձագանք են գտել ԵՄ-ում Նիդերլանդների վիճակը, Եվրոպայում ծայրահեղական ու իսլամատյաց աջակողմյան կուսակցությունների հանդեպ հակումների սրվելը և Նիդերլանդներում աջակողմյանների իշխանության հասնելու շուրջ առկա մտահոգությունները նկատի առնելով:

Հունիսի 23-ին անցկացված  հանրաքվեում ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու կողմնակիցների արձանագրած հաջողությունը մեծացրել է այդ միության անդամների մոտ ԵՄ-ից հեռանալու շուրջ հակումները: Նիդերլանդները մեկն է այն երկրներից, որտեղ Բրիտանիայի օրինակով հանրաքվե անցկացնելու հավանականությունը քիչ չէ:  

2017 թվականի մարտին Նիդերլանդներում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Դեպի Եվրոպա փախստականների հոսքը նկատի առնելով, որը մեծ բարդություն է համարվում եվրոպական զուգամերձության համար, այդ հարցը ընտրապայքարում շեշտվող գլխավոր թեմաներից է դարձել:

------------------------------

Ֆրանսիայում էլ մուսուլմանների դեմ ճնշումներն այս անգամ շարունակվեցին իսլամական լողազգեստ՝ Բուրքինիի շուրջ ծագած աղմուկով:

Ֆրանսիայի վարչական ամենաբարձր կառույցը համարվող Ֆրանսիայի վարչական գերագույն ատյանի որոշմամբ անցած շաբաթ առկախվեց այդ երկրի որոշ ափերում Բուրքինի կրելու արգելքը:

ՄԱԿ-ը ողջունեց այդ վճիռը և այս կազմակերպության խոսնակ Ստեֆան Դոժարիքն ուրբաթ օրը հայտարարեց, որ Բուրքինի կրելու մասին արգելքի չեղարկման շուրջ Ֆրանսիայի գերագույն ատյանի ընդունած վճիռը վկայում է կանանց դիրքն ու իրավունքները հարգվելու մասին:

Ֆրանսիայի մուսուլմանների խորհուրդն էլ այս օրենքի առկախումը համարեց հանրային կարծիքի հաղթանակը:

Միևնույն ժամանակ կրկին անգամ Ելիզեյան պալատ մուտք գործելու համար ջանքեր գործադրող Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին անցած շաբաթ իր նախընտրական առաջին ելույթի ժամանակ ընդգծելով իսլամական լողազգեստի արգելման անհրաժեշտությունն զգուշացրել է, որ էմիգրանտներն ու փոքրամասնությունները խաթարում են ֆրանսիական ինքնությունը:

Ֆրանսիայի  2012 թվականի նախագահական ընտրություններում պարտություն կրած Սարկուզին ավելացրեց, որ թույլ չի տա իսլամական լողազգեստը պարտադրվի ֆրանսիական լողափերին և ամբողջ երկրում դրա արգելման մասին օրենք պիտի ընդունվի:

Բուրքինին մի տեսակ լողազգեստ է, որ Եվրոպայում դա օգտագործում են մուսուլման կանայք: Ֆրանսիական որոշ ափերում Բուրքինի կրելու արգելքը վեճերի ու քննարկումների առիթ է դարձել:

-----------------------

Գերմանիայի պաշտպանության նախարարը ըստ էության չի հերքել, որ պաշտոնական Բեռլինը կարող է դուրս բերել զինուժը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից՝ Անկարայի հետ տարաձայնությունների պատճառով: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Հեղինե Բունիաթյանը:

--------------------

Անցած շաբաթ՝ Ուկրաինայի անկախության տոնի հետ միաժամանակ Կիևը կրկին լարվածությունները սրելու մեղադրանք ուղղեց Մոսկվային:

Պյոտր Պոռոշենկոն անցած շաբաթ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի քայլերը դեմ համարեց միջազգային օրենքներին ու հայտարարեց, որ դրանք լարվածություն են հարուցում: Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ղրիմի թերակղզում տիրող ներկա պայմաններն անընդունելի են:

Մի քանի օր առաջ և Ուկրաինայի անկախության ազգային տոնի հետ միաժամանակ Պոռոշենկոն խոստացավ, որ քաղաքական ու դիվանագիտական խողովակներով շարունակելու է պայքարը, որպեսզի Ղրիմի թերակղզու վերադարձմամբ վերականգնվի երկրի միասնականությունը:

Նա հայտարարելով այդ մասին, որ Ուկրաինայի հանդեպ միջազգային հարության ուշադրությունը նվազել է, ասաց, որ այդ երկիրը միջազգային երաշխիքների փոխարեն պիտի հենված լինի իր սեփական ուժի վրա:

Ռուսաստանի հետ լարվածությունները սրվելու մտահոգության պատճառով Ուկրաինայի նախագահի հրահանգով պատրաստ դրության են բերվել այդ երկրի զինված ուժերը:

-----------------------------------

Իսպանիայի քաղաքական անորոշ ճակատագրի շարունակվելն էլ Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր լուրերից էր: Իսպանիայի ժամանակավոր վարչապետ Մարիանո Ռախոյն անցած շաբաթ օրը իր գլխավորած կուսակցության անդամների հետ նիստի ժամանակ նոր կառավարության ձևավորման շուրջ կասկած հայտնելով հայտարարեց, որ իր միջոցով կառավարության ձևավորման հետ Իսպանիայի խորհրդարանի համաձայնությունը ավելի շատ երազանք է թվում կան իրականություն:

Իսպանիայի կուսակցությունները 2015 թվականի դեկտեմբերից այս կողմ չեն կարողացել նոր կառավարություն ձևավորել և Մարիանո Ռախոյն ու նրա կառավարությունը միայն վերահասություն են տալիս ընթացիկ հարցերին:

Իսպանիայի պահպանողական «Ժողովուրդ» կուսակցության առաջնորդ Ռախոյը օգոստոսի 18-ին համաձայնեց կառավարություն ձևավորելու մասին Իսպանիայի թագավորի դիմումին: Նա միևնույն ժամանակ հայտարարեց, իմանալով հանդերձ, որ Սոցիալիստ աշխատավորների կուսակցության հակառակությունը նկատի առնելով իր ջանքերը հավանաբար ապարդյուն են լինելու, սակայն կրկին փորձելու է մինչև օգոստոսի 30-ն ապահովել խորհրդարանի պատգամավորների վստահության քվեն:

Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում Ռախոյի գլխավորած «Ժողովուրդ» կուսակցությունը 137 տեղեր շահելով հաղթեց, սակայն կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը, որը պահանջում է 176 մանդատներ ունենալ: Նոր կառավարություն ձևավորելու համար Ռախոյը պարտավոր է ձեռք բերել Իսպանիայի քաղաքական մյուս կուսակցությունների համաձայնությունը:

---------------------------------

Գերմանիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի ղեկավարներն անցած շաբաթ Իտալիայի Նեապոլում կայացած հանդիպմանը քննարկեցին ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուց հետո ԵՄ-ի միասնականության պահպանման հարցը:

Այս երեք երկրի ղեկավարների գլխավոր գերակայությունը ԵՄ-ում ներկա վիճակի պահպանումը և այդ միության անդամների հրաժարման կանխումն է:

ԵՄ-ից հեռանալու օգտին Բրիտանիայի ժողովրդի տված կողմ ձայնից հետո ԵՄ-ի անդամ հատկապես հարուստ ու առաջին կարգի պետությունները պահանջեցին շտապ կերպով սկսել ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու շուրջ բանակցությունները:

Դա ի տես այն բանի, որ ԵՄ-ից Լոնդոնի հեռանալը լավատեսական պայմաններում Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն 2-ից 7 տարի ժամանակ է պահանջելու: