Սեպտեմբեր 03, 2016 16:21 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:

Անցած շաբաթ Ուզբեկստանի 78-ամյա նախագահ Իսլամ Քարիմովի հոսպիտալացման մասին արևմտյան լրատու աղբյուրների կատարած հաղորդումներից հետո հրապարակվեց նրա վախճանման մասին լուրը: Ուզբեկստանի կառավարությունն էլ վերջին ավելի քան 25 տարիների ընթացքում երկիրը ղեկավարած Իսլամ Քարիմովի հոսպիտալացման մասին իր անսովոր հաղորդագրությամբ թափ հաղորդեց Ուզբեկստանի նախագահի առողջական վիճակին վերաբերող շշուկներին:

Այսօր քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում է գտնվում այն հարցը, թե ով է նախագահի պաշտոնում փոխարինելու Քարիմովին:

Ոմանք այն համոզման են, որ Քարիմովի ընտանիքն ու որոշ ուզբեկ պաշտոնատարներ հնարավորին չափ նրա մահվան մասին լրավտությունը հետաձգելով փորձ են կատարել իրենց ցանկացած ձևով նախագծել Ուզբեկստանում ապագա իշխանության ճակատագիրը: Ուզբեկստանի նախագահի մահվան լուրի հրապարակման պատճառներից մեկն էլ այդ երկրի անկախության տոնակատարությունն է եղել:

---

Թեև 2017-ի խորհրդարանական ընտրություններին հաշվված ամիսներ են մնացել, իշխանությունները հայտարարում են, որ դրանց ընթացակարգը սահմանող Ընտրական օրենսգիրքը դեռ վերջնական տեսքի բերված չէ։ Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Սիսակ Գաբրիելյանը:

---

Թուրքմենստանի նախագահն անցած շաբաթ Գերմանիա ուղևորվեց:

Բերդի Մոհամմեդովն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպման ժամանակ զրուցել են քաղաքական ու տնտեսական թեմաների շուրջ, որոնք ներառել են տնտեսական, առևտրական, նաև էներգետիկայի, արդիական տեխնոլոգիաների, փոխադրության ու ապրանքի տարանցման ոլորտներում համագործակցությունը, ԵՄ-ի ու այլ կառույցների շրջանակներում փոխգործակցությունն ու նաև Թուրքմենստանում մարդու իրավունքների հետ կապված հարցեր:

Երկկողմ բանակցություններից հետո Գերմանիայի ու Թուրքմենստանի նախագահները մամլո ասուլիսի մասնակցելով դրական ու կառուցողական բնութագրեցին երկկողմ բանակցությունների արդյունքները և Թուրքմենստանի նախագահը պատասխանելով էներգետիկայի ոլորտում Աշխաբադի ու ԵՄ-ի միջև համագործակցություններին, ասաց. «Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով Կասպից ծովի արտահանված Թուրքմենստանի գազը Եվրոպա փոխադրող Տրանց-Կասպյան խողովակագծի կառուցման նախագիծը մնում է օրակարգում»: Բերդի Մոհամմեդովը նաև պատասխանելով Թուրքմենստանում մարդու իրավունքները հարգելու մասին հարցումին, ասաց. «Մեր երկրում որևէ մեկի իրավունքները չի ոտնահարվում և Սահմանադրության մեջ հատուկ ուշադրություն է ցուցաբերվել մարդու իրավունքներին»:

Ի դեպ, անցած շաբաթ Թուրքմենստանի նախագահի հրամանագրով ՄԱԳԱՏԷ-ում հաստատվեց այդ երկրի մշտական ներկայացուցչությունը և նշանակվեց այդ կառույցում Աշխաբադի մշտական ներկայացուցիչն ու դեսպանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա ամռան վերջերին Թուրքմենստանը ձայների մեծամասնությամբ միջազգային այդ կառույցի անդամ ընտրվեց:

Թուրքմենստանի անցած շաբաթվա իրադարձություններից է Կատարի ԱԳ նախարարի այդ երկիր կատարած ուղևորությունը:

Քաղաքական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Աշխաբադ կատարած Կատարի ԱԳ նախարարը Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց բոլոր բնագավառներում երկու երկրի հարաբերությունների առավել ընդլայնումը:

Կատարի ԱԳ նախարարն այն պայմաններում Աշխաբադ այցելեց, երբ վեց ամիս առաջ Թուրքմենստանի նախագահի հրավերով Կատարի էմիրի Աշխաբադ կատարած ուղևորության ընթացքում երկու երկրները համագործակցության տասը փաստաթուղթ ստորագրեցին:

---

Ղազախստանի էներգետիկայի նախարարության միջուկային էներգետիկայի վերահսկման ու ստուգման կոմիտեն անցած շաբաթ տեղեկացրեց այդ երկրում ցածր տոկոսով հարստացված ուրանի համաշխարհային առաջին բանկի կառուցման մասին:

Ղազախստանի էներգետիկայի նախարարության պատասխանատուներից Թեյմուր Ժենթիքինն այս կապակցությամբ ասաց, որ այս բանկի ստեղծման ուղղությամբ առաջին քայլերը վերցվել են: Նա հայտարարելով, որ այս բանկը 600քմ տարածք է զբաղեցնելու, հավելեց. «Այս բանկի կառուցման ծախսը երկու միլիոն դոլար է, որ ներդրման կարգով հատկացվելու է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:

Անցած մայիսին Ղազախստանի կառավարությունը ցածր տոկոսով հարստացված ուրանի բանկ ստեղծելու համաձայնագիր ստորագրեց ՄԱԳԱՏԷ-ի հետ: Այս բանկը ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրներին թույլատրում է, որ ատոմային էներգիան խաղաղ նպատակների ծառայեցնելու համար առևտրական շուկաներից գնումներ կատարելու հնարավորություն չունենալու դեպքում իրենց կարիքները հոգան այս կենտրոնի օգնությամբ: Աստանան այս քայլով նպատակ ունի ընդլայնել միջուկային էներգետիկայի բնագավառում միջազգային համագործակցությունները և նվազեցնել միջուկային զենքերի և ահաբեկչական քայլերի տարածման վտանգը:

----

Անցած շաբաթ Մոսկվայում բռնկված հրդեհի հետևանքով Ղրղզստանի 15 քաղաքացիների զոհվելու պատճառով այդ երկրում եռօրյա հանրային սուգ հայտարարվեց: Մոսկվայի հրշեջ ծառայության խոսնակի ընդգծմամբ հրդեհի ժամանակ սենյակում փակվել է 17 մարդ և հրշեջները նրանց կյանքը փրկելու համար պարտավոր են եղել քանդել շենքի պատերը:

Ղրղզստանի նախագահն այդ երկրի պետական պաշտոնատարներին հրահանգել է Մոսկվայում հրդեհի ընթացքում այդ երկրի քաղաքացիների սպանվելու հանգամանքների և հետապնդեն նրանց օրինական իրավունքները:   

Անցած շաբաթ Կենտրոնական Ասիայի իրադարձությունների գլխավոր խորագրերից էր Ղրղզստանում Չինաստանի դեսպանատան մոտակայքում պայթյունի լուրը, որը ահաբեկչական բնույթի հարձակում հայտարարվեց:

Ղրղզստանի փոխվարչապետը Չինաստանի դեսպանատան մերձակայքում պայթյունի կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Պայթյունն իրականացվել է մահապարտի միջոցով, որի հետևանքով սպանվել է մեկ և վիրավորվել է մի քանի մարդ»:

Նրա հայտարարությամբ ահաբեկիչներն ավտոմեքենայով մոտեցել են դեսպանատանը և ապա պայթեցրել են ավտոմեքենան:

Այս միջադեպից մի քանի օր առաջ Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեն ձերբակալեց մի քանի ահաբեկիչների և նրանց մոտ հայտնաբերեց որոշ քանակությամբ զենք ու պայթուցիկ նյութեր:

ԻԼԻՊ-ի շարքերում Կենտրոնական Ասիայի ու հատկապես Ղրղզստանի մեծ թվով քաղաքացիների ներկայությունը պատճառ է դարձել, որ այդ անհատների իրենց հայրենիքը վերադառնալով հիշյալ երկրներում անհանդարտությունների սրվեն:

----

Ադրբեջանի Իսլամ կուսակցության առաջնորդն բանտում հացադուլ է հայտարարել:

Ադրբեջանի Իսլամ կուսակցության առաջնորդ դոկտ. Մոհսեն Սամադովն այդ երկրում Սամանադրական հանրաքվեի դեմ ի նշան բողոքի հացադուլ հայտարարեց:

Մոհսեն Սամադովի դատապաշտպան Յալչին Իմանովը «Իսլամին Սիսի» լրատվական կայքի հետ զրույցում այս մասին հայտարարելով, ասել է. «Հաջ Մոհսեն Սամադովը Սահմանադրական հանրաքվեի, ինչպես նաև Հաջ Թալեը Բաղերովի ու նրա համակիրների գործադրված կտտանքների դեմ ի նշան բողոքի անցած երկուշաբթի օրվանից հացադուլ է սկսել»:

Իսլամ կուսակցության կալանավորված առաջնորդն այս կապակցությամբ ասել է,. «Տիրող պայմանների դեմ բողոքելը բոլորիս աստվածային ու պատմական առաքելությունն է: Սահմանադրության հանրաքվեի դեմ չբողոքելն ինձ անհանգստացում է: Քանի որ հավատացած եմ լռության պայմաններում այդ հանրաքվեի անցկացումը Ադրբեջանի ժողովրդից խլելու է իր ազգային պատվազգացության վերջին մնացորդները: Պիտի իմանալ, որ բռնության դիմաց լռելը բռնությունից շատ ավելի գեշ է»: