Սեպտեմբեր 21, 2016 15:22 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ թռուցիկ հայացք ենք նետելու անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:

 

Նավթի գների անկայունությունն ու անկումը բոլոր երկրների և հատկապես նավթ արտադրողների վնասին է:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Չմիավորման շարժման անդամ երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այս շաբաթ այցելեց Վենեսուելա: Այս գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումները տնտեսական հարցերի, այդ թվում նավթի անորոշ շուկայի մասին բանակցությունների առիթ ստեղծեցին:

ՇԱՆԱ-ն անդրադառնալով այս խորհրդակցություններին հաղորդեց, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեայի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ Թեհրանը պաշտպանում է նավթի համաշխարհային շուկայի կայունացմանն ու գների բարձրացմանն ուղղված ցանկացած քայլ: Լրատվական այս գործակալությունն ակնարկելով առաջիկա շաբաթ Ալժիրում ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ արտադրողների մասնակցությամբ գումարվելիք նիստին և հղում կատարելով ԻԻՀ նախագահ Ռոհանիին հավելեց. «Թեհրանը ողջունում է արդարության, ինչպես նաև նավթ արտադրող բոլոր երկրների համար արդար քվոտաների վրա հիմնված ցանկացած քայլ, որն ուղղված կլինի շուկայի կայունացմանը և նավթի գների բարելավմանը»:

ՕՊԵԿ-ի ոչ-պաշտոնական նիստը սեպտեմբերի 26-ի 28-ը կայանալու է Ալժիրի մայրաքաղաքում: Նիստին մասնակցելու է ՕՊԵԿ-ի  ոչ-անդամ Ռուսաստանը:

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարն անցած ուրբաթ օրը հայտարարեց, որ Ալժիրի նիստը խորհրդակցության ու բանակցության նպատակով ոչ-պաշտոնական հանդիպում է և այդտեղ որոշումներ չեն ընդունվելու:

Այս թեմայով ԻԻՀ նախագահի Ռոհանիի հետ բանակցած Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ վստահեցրել է, որ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրները մոտեցել են անմշակ նավթի համաշխարհային գներն անփոփոխ պահելու շուրջ համաձայնության: Մադուրոն Չմիավորման շարժման 17-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում, ասաց. «Մենք մոտեցել ենք ՕՊԵԿ-ի անդամ և այդ կազմակերպության ոչ-անդամ երկրների միջև համաձայնությանը: Վենեսուելայի նավթի նախարար Օլգիո Դել Փինոն նույնպես ասել է, որ Մադուրոն համաշխարհային շուկաներում նավթի առաջարկի հավասարակշռման թեմայի շուրջ բանակցել է ՕՊԵԿ-ի անդամ երկրներ՝ Կատարի ու Ինդոնեզիայի ներկայացուցիչների հետ:

Նավթի համաշխարհային գները շուրջ երկու տարի է ինչ անկում են արձանագրում:

Սև ոսկու գնի հստակեցման ամենաազդեցիկ գործոնը համարվող ՕՊԵԿ-ը վերջին 1.5 տարում տարբեր նիստեր է գումարել, սակայն չի կարողացել իր անդամների  նավթի արդյունահանման քվոտաների շուրջ համաձայնության հանգել:

Անցած հունվարին ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման ծավալը կազմեց 32 միլիոն բարել, որից օրական 10 միլիոնը ՕՊԵԿ-ի ամենախոշոր արտադրող՝ Սաուդյան Արաբիայի մասնաբաժինն է: Սա ի տես այն պայմանների, որ ՕՊԵԿ-ի ոչ-անդամ  երկրորդ խոշոր արտադրող երկիր՝ Ռուսաստանն էլ օրական ավելի քան 10 միլիոն բարել նավթ է արդյունահանում:

Ռուսաստանն ու Արաբիան այս շաբաթվա սկզբին հայտարարեցին, որ էներգիայի բնագավառում կոալիցիա ստեղծելու ուղղությամբ միասնական ջանք են գործադրում, որն ուղղված է նավթի շուկայում կայունության ստեղծմանը:

Իրանի նավթի ազգային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Մոհսեն Ղամսարին էլ ասել է, որ ԻԻՀ-ն օրական 4 միլիոն բարել արդյունահանման ծավալին, այսինքն մինչև շրջափակումները գոյություն ունեցող իր քվոտային հասնելուց հետո, նավթի արդյունահանման ծավալի կայունացման շուրջ որոշում կընդունի:

Իրանն ներկայումս օրական 3 միլիոն 800 հազար բարել նավթ է արդյունահանում:

Ի դեպ  Իրանի նավթային նոր պայմանագրերը քննարկվում են տնտեսական հարցերի փորձագետների կողմից: Սահմանադրության 44-րդ հոդվածին վերաբերող քաղաքականությունների չհարգվելը, իրավական ամուր շրջանակի բացակայությունը և արդիական տեխնոլոգիաների օգտագործման չկարևորելը,ինչպես նաև երկրի ինքնիշխանության խնդրի շրջանցումը նավթային նոր պայմանագրերի թերություններից են հայտարարվել: Համաձայն այս նոր պայմանագրի որևէ վնաս առաջանալու դեպքում արտասահմանցի կապալառուն որևէ հատուցում չի կատարելու և իրականության մեջ արտասահմանցի կապալառուն մուտք է գործում մի ոլորտ, որտեղ նրան որևէ ռիսկ չի սպառնում:

---

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո տարբեր երկրների հետ Իրանի բանկային հարաբերություններն ընդլայնվել են:

Իրանի Զարգացման բանկն մեկն է իրանական բանկերից, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրումից և շրջափակումների չեղարկումից հետո եվրոպական 19 երկրների 60 բանկերի հետ հարաբերություն է հաստատել և այսօր կապեր ունի 41 երկրի և 101 արտասահմանյան բանկի հետ:

Այդուհանդերձ այդ գործընթացը մեծ բանկերի հետ որևէ արդյունք չի ունեցել: ԻԻՀ նախագահի տեղակալ և Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին անցած շաբաթ Լոնդոնում Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպման ժամանակ զրուցեց Իրանի հետ բանկային արգելքների վերացման անհրաժեշտության շուրջ:

Սալեհին ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ այս հանդիպման կապակցությամբ ասաց. «Համատեղ քայլերի  համապարփակ ծրագրի գործադրումից հետո մեծ քայլեր են վերցվել և շատ բանկեր աշխատում են Իրանում, սակայն մեծ բանկերը դեռ ասպարեզ չեն իջել»:

Սալեհին հինգշաբթի երեկոյան Լոնդոնում արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի հետազոտական կենտրոնում ունեցած ելույթում ընդգծելով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հանդեպ Թեհրանի հավատարմությունն, ասաց. «Ակնկալում ենք, որ դիմացի կողմն էլ ինչքան շուտ իրագործի շրջափակումների չեղարկման կապակցությամբ իր ստանձնած պարտավորությունները:

---

ԻԻՀ ԱԳ փոխնախարար Մոռթեզա Սարմանդին նշել է, որ տարբեր բնագավառներում Իրանի ու Հայաստանի համագործակցություններն ընդլայնվում են:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ  ԻԻՀ ԱԳ փոխնախարար Մոռթեզա Սարմադին դրական է գնահատել երկու երկրի հարաբերությունները: Նա նշել է, որ  Իրանը մշտապես ձգտել է հարևանների հետ սերտ ու բարեկամական համագործակցության և հայտնել է   իր երկրի պատրաստակամությունը`  Հայաստանի հետ  էներգետիկ, տրանսպորտային, արդյունաբերության ու առևտրի ոլորտներում համագործակցություններն ընդլայնելու կապակցությամբ:

ՀՀ ԱԳ փոխնախարարը  հանդիպման ժամանակ ողջունել է տարբեր բնագավառներում Իրանի հետ հարաբերությունների ընդլայնում: Նա նշել է, որ Հայաստանը ձգտում է նախկինում ձեռք բերված համաձայնությունների լիարժեք կատարմանն  ու  տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունների առավել ընդլայնման համար նոր համաձայնությունների ձեռքբերմանը:

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ավելի վաղ Սպահան պատմական քաղաք կատարած այցի ժամանակ Սպահանի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ մատնանշելով, որ Իրանի ու Հայաստանի միջև առևտրական հարաբերություններն այնքան ամուր չեն, ասաց. «Այս հարաբերություններն ամրապնդման ու ընդլայնման կարիք ունեն և մինչև այժմ էներգիայի փոխանակման ու տնտեսական աշխատանքների կապակցությամբ խոշոր ծրագրեր են մշակվել ու գործադրման հանձնվել, սակայն առևտրի ոլորտում որևէ ընդունելի քայլ չի ձեռնարկվել»:

Հայաստանի դեսպանն ընդգծելով, որ միջնահանգային հարաբերությունները մեծ նշանակություն ունեն այդ երկրի համար, ասաց. «Իրանի ու Հայաստանի նահանգների միջև հարաբերությունների ընդլայնումը օրակարգում է գտնվում և Հայաստանի մարզերը պատրաստ են հարաբերությունների ընդլայնման համար»:

Թումանյանը կարևորելով երկու երկրի տնտեսական հարաբերություններն ասաց. «Հայաստանը ցամաքային սահման ունի Իրանի հետ և երկու երկրների գործարարները հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ջանքեր պիտի գործադրեն»: Նա ի դեպ, բարձր գնահատեց իրանահայության հանդեպ Սպահանի նահանգապետի ու ժողովրդի ցուցաբերած հովանավորությունն ու նրանց վարած խաղաղ  կյանքը:

Հանդիպման ժամանակ Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրն էլ ընդգծել էր, որ հայ քաղաքացիների ներկայության շնորհիվ Սպահանի համար հատուկ նշանակություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները: Նա ակնարկելով երկու երկրի պատմա-մշակութային խոր ընդհանրություններին, ընդգծեց. «Նկատի առնելով տարբեր բնագավառներում Սպահանի մեծ պոտենցիալը պատրաստ ենք համագործակցությունն ու փոխադարձ հարաբերություններն ընդլայնել Հայաստանի մարզերից որևէ մեկի հետ»:

Սպահանն Իրանի արդյունաբերության սիրտն է համարվում և գյուղատնտեսական, համալսարանական ու տուրիստական ոլորտներում լավ դիրք է զբաղեցնում երկրում ու տարածաշրջանում: