Սեպտեմբեր 24, 2016 17:29 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այս տարածաշրջանի մի շարք կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

ՀՀ ԱԳ փոխնախարարը տեղեկացրեց հատկապես էներգետիկայի, զբոսաշրջության, տարանցման ու փոխադրության ոլորտներում Իրանի հետ տնտեսական համագործակցություններն ընդլայնելու իր երկրի պատրաստակամության մասին:

ԻԻՀ ԱԳ նախարարի Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրն անցած շաբաթ Թեհրանում հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:

Երկու երկրի փոխարտգործնախարարների քաղաքական հերթական խորհրդակցությունների շրջանակում կայացած հանդիպման ժամանակ կողմերը մտքերի փոխանակում կատարեցին երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերիn վերաբերող թեմաների շուրջ:

Իրանի ԱԳ նախարարի Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալն այս հանդիպման ժամանակ ակնարկելով երկու հարևան երկրների պատմական ու բարեկամական հարաբերություններին ընդգծեց երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարների փոխայցելությունների, ինչպես նաև երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման նշանակությունը:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարի Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալն ասել է, որ միջազգային ասպարեզում առանցքային հարցերի և տարածաշրջանային ճգնաժամերի շուրջ ԻԻՀ և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են :

Երկուշաբթի օրը Թեհրանում ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրն մասնավորապես նշել է.-«Միջազգային կառույցներում Հայաստանի և Իրանի դիրքորոշումների համընկնումը  մեծ դերակատարություն ունի տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում»:

Անդրադառնալով Իրանի քաղաքացիների վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ Հայաստանի ընդունած որոշմանը, Ռահիմփուրը ասել է.-«Այս քայլով կավելանա երկու երկրների զբոսաշրջիկների թիվը»:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում Իրանի կարևոր դերակատարությանը, Շավարշ Քոչարյանն ասել է.«Երևանը պատրաստ է ընդլայնել իր տնտեսական համագործակցությունը Թեհրանի հետ՝  հատկապես էներգետիկայի, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներում»:

Շավարշ Քոչարյանը նաև անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ ԻԻՀ-ի համագործակցություններին, Հայաստանը ԵԱՏՄ մուտք գործելու Իրանի դարպաս համարեց և ընդգծեց երկու երկրի միջև ճանապարհային ու երկաթգծային փոխադրության նոր միջանցքների ստեղծման գործին շահակից երկրների մասնակցության անհրաժեշտությունը:  

Իրանի և Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարների հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանի երկրների ինքնորոշման և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:  

------------------------

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը հրահրիչ քայլ է համարել

ԼՂ գրավված տարածքներում հայկական զինված ուժերի ռազմական վարժանքները: Համաձայն ԱՓԱ լրատվական գործակալության հաղորդման, Հիքմաթ Հաջիևը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ադրբեջանի գրավված տարածքը համարվող Աղդամ քաղաքում Հայաստանի կողմից  զորավարժություն անցկացվելը նպատակ ունի սադրել Բաքվի իշխանություններին :

«Հայաստանի այդ քայլը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերի ուղղակի անտեսում  է, որը հարցականի տակ է դնում ԼՂ  հակամարտությունը կագավորելու Երևանի իշխանությունների ցանկությունը»,-հավելել է Հաջիևը:

Նկատի առնելով Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանակցությունների զգայնությունները քաղաքական որոշ շրջանակներ Ադրբեջանի դեմ Հայաստանի քայլերը Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության բանակցությունները ձախողեցնելու փորձ են համարում:

---------------------------------

Հայ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ «Իսկանդեր» հրթիռային համակարգը ոչ թե պատերազմելու, այլ հակառակորդին զսպելու համար է: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Արտակ Համբարձումյանը:

---------------------------------

Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների դեմ ուղղված բողոքները շարունակվելով  անցած շաբաթ «Ադրբեջանի մուսուլմանների միություն» շարժման ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Թալե Բաղերզադեն նույնպես բողոքեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դեմ:

Հաջի Թալե Բաղերզադեն Նարդaրանի գործով դատաքննության նիստի ժամանակ ակնարկելով Իլհամ Ալիևի անցած տարի հաջջի ուխտագնացությանը մասնակցելուն և երկրում մզկիթ կառուցելու կապակցությամբ Աստծո առջև տված խոստումին, ասաց. «Իլհամ Ալիևն այդ մզկիթի կառուցման  հրամանն արձակել է իր արյունոտ ձեռքերով»:

Ադրբեջանի մուսուլմանների միության շարժման ազատազրկված առաջնորդի հակառակությամբ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընդդիմադիրների շարքերն ընդլայնվում են:

Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումների համաձայն ստեղծվում են նախագահի միջոցով նշանակվող նախագահի առաջին տեղակալի և մի քանի այլ տեղակալների պաշտոններ: Նոր Սահմանադրությամբ նախագահի պաշտոնավարության շրջանը 5 տարուց բարձրացվում է 7 տարվա: Նոր Սահմանադրության մեջ նաև բարեփոխումներ են կատարվել Ազգային ժողովի լուծարմանը, միջազգային ու միջպետական պայմանագրերի կնքման իրավունքի, ինչպես նաև քաղխորհուրդների լիազորություններին վերաբերող հոդվածներում:

-----------------------

Ուզբեկստանի ժամանակավոր նախագահ Շոքաթ Միրզայովն անցած շաբաթ մի հրամանագրով նոր նշանակումներ կատարեց:

Միևնույն ժամանակ անցած շաբաթ Ուզբեկստանի «Արդարություն» և «Ազգերի ժողովրդավարություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների կողմից թեկնածուների առաջադրմամբ համալրվեց այդ երկրի նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակը:

Նախագահական հառաջիկա ընտրությունների համար «Արդարություն» կուսակցությունն առաջադրեց Նարիման Օմարովի, իսկ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը՝ Հաթամ Ջան Քեթմանովի թեկնածությունը:

Ավելի վաղ Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուս կցության ներկայացուցիչները հաստատել էին նախագահի պաշտոնակատար Շոքաթ Միրզայովի թեկնածությունը:

Ուզբեկստանի Դեմոկրատական կուսակցություն «Մելի Թիքլանիշ»-ի ներկայացուցիչներն էլ իրենց վերջին համագումարում Սարվար Աթամորադովին նախագահական ընտրությունների թեկնածու առաջադրեցին:

Ուզբեկստանի ընտրական օրենքի համաձայն միայն կուսակցությունները կարող են նախագահական ընտրությունների համար թեկնածու առաջադրել:

Ուզբեկստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 4-ին:

-------------------------

Ղրղզստանի նախկին նախագահն ահաբեկչության դեմ պայքարը Կենտրոնական Ասիա մուտք գործելու պատրվակ է համարել ԱՄՆ-ի համար:

Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Աղայևն ասել է, որ Վաշինգտոնն ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով նպատակ ունի իր դիրքերն ամրապնդել Կենտրոնական Ասիայի ռազմավարական տարածաշրջանում:

Աղայևն ընդգծելով, որ ԱՄՆ-ն ռազմաբազաներ ստեղծելով Ղրղզստանում ու Ուզբեկստանում ձգտում է իր նպատակներն իրագործել տարածաշրջանում, հավելեց. «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը և Աֆղանստանում «Ազատության դիմակայում» գործողությունը միայն պատրվակներ են, որոնց օգնությամբ ԱՄՆ-ն ցանկանում է մուտք գործել Կենտրոնական Ասիա:

Աղայևն ընդգծելով, որ Սպիտակ տունը նպատակ չունի ոչնչացնել ահաբեկիչներին, նշել է. «Վաշինգտոնը որոշ տարածաշրջաններում իր գեոպոլետիկական շահերի շրջագծում նույնիսկ հովանավորում է ահաբեկիչներին»:   

Ղրղզստանի նախկին նախագահը կասկածի տակ առնելով Վաշինգտոնի կողմից պատրվակ ծառայող ահաբեկչության դեմ պայքարի թեման, նշել է, որ այդ երկիրը 15 տարի է ինչ պայքարում է ահաբեկչության դեմ, սակայն հակառակ արդյունք է ստացվել: