Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը: «Հայաստանը կամուրջ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև» համաժողովը, Իրանի արտահանումային շուկաների քննարկումը և Ալժիրում գումարվելիք ՕՊԵԿ-ի նստաշրջանը մեր հաղորդման գլխավոր զրույցներ են լինելու:
Անցած շաբաթ Հայաստանում կայացավ «Հայաստանը կամուրջ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև» խորագրով համաժողովը:
Մեր հաղորդումը կսկսենք այդ մասին կարճ զրույցով:
ԵԱՏՄ-ի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այս համաժողովի մասնակիցներն էին : Համաժողովին, ներկա գտնվեցին նաև տարբեր երկրների պաշտոնատարներ ու փորձագետներ:
Համաժողովի նպատակն էր քննարկել ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման և այդ ուղղությամբ Հայաստանի դերակատարության քննարկումը:
Համաժողովի մասնակիցները գոհացուցիչ բնութագրեցին ազատ առևտրի պայմանագիր կնքելու նպատակով Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև տարվող բանակցությունների ընթացքը:
Հայաստանի Զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովը հնարավորություն ստեղծեց քննարկելու Իրանի ու ԵԱՏՄ-ի պոտենցիալները, որոնց օգտագործումը կարող է կողմերի համար շահավետ լինել:
ԵԱՏՄ-ն 2015 թվականի սկզբից պաշտոնապես իր աշխատանքն սկսեց Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի միջև ստորագրված համաձայնագրով: Հետագային այդ միությանը միացան Հայաստանն ու Ղրղզստանը:
Փորձագետների ընդգծմամբ այս կապակցությամբ տարվող բանակցությունները վկայում են կողմերի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների համար գոյություն ունեցող չափազանց լավ հեռանկարի մասին:
-------------------------
Առաջին անգամ Իրանի ոչ-նավթային արտահանումները գերազանցել են ներկրումներին:
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Ռեզա Նեըմաթզադեն մատնանշելով այն մասին, որ առաջին անգամ Իրանի ոչ-նավթային արտահանումները գերազանցել են ներկրումներին, ասաց. «Իրանական ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին 16.5 միլիարդ դոլար ոչ-նավթային արտադրանքներ են արտահանվել և ներկրումը կազմել է շուրջ 13 միլիարդ դոլար»:
Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին զրույցով:
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Նեըմաթզադեն Իրանի հանքերի ու հանքային արդյունաբերության զարգացման ու արդիականացման կազմակերպության տարեկան ժողովին առընթեր լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս ժամանակամիջոցում Իրանից կատարված արտահանումը 3 միլիարդ դոլարով գերազանցել է ներկրմանը և ոչ-նավթային արտահանումներում գլխավոր բաժինը պատկանում է պետրոքիմիական արտադրանքներին»:
Նա արդյունաբերության ու հանքերի բաժնում արձանագրված աճի մասին ասաց. «Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին արդյունաբերության բաժնում 4.2 տոկոս աճ է արձանագրվել, ինչը հույսով ենք մինչև տարեվերջ կբարձրանա 6 տոկոսի»:
Դիմադրողական տնտեսության ռազմավարական նախագծի համաձայն ոչ-նավթային արտահանումները նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 10 միլիարդ դոլարով պիտի հավելում կրել և դրա իրագործման ուղղությամբ ջանք է գործադրվում:
Տնտեսական վերլուծաբանները հույսով են, որ նկատի առնելով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո ստեղծված միջազգային միջավայրը տասնյակ հազարավոր արդյունաբերական ու հանքային միավորներ պարունակող արդյունաբերության ու հանքերի բաժինն ազգային տնտեսության մեկ երրորդը կազմելով մեծ բաժին ունեն արտադրության ու արտահանումների ծավալման մեծացման ուղղությամբ:
Նեըմաթզադեն ի դեպ, անդրադարձել է այս բաժնի դիմագրաված ֆինանսական արգելքներին ու խնդիրներին և հույս է հայտնել, որ բանկերի օգնությամբ արտադրական միավորների այս բաժինը կֆինանսավորվի:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրումից հետո արտադրական ու արդյունաբերական աշխատանքների հովանավորման ուղղությամբ վերցված քայլերից մեկը միջազգային մասշտաբով ապահովագրական արգելքների վերացումն է: Նեըմաթզադեն այս կապակցությամբ տեղեկացրել է Իրանի արտահանումային ապահովագրության համար Գերմանիայի Հերմես ապահովագրության հետ կնքված համաձայնության մասին և ասել է, որ կայացած համաձայնությամբ գերմանական այս ընկերությունն ապահովագրելու է այս բաժնում կատարվող ներդրումը:
Իտալիայի Սաչե ապահովագրական ընկերությունն էլ հայտարարել է, որ եվրոպական բանկերի ակտիվացումից հետո իր հովանու տակ է առնելու արտահանումային աշխատանքները:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրումից ինն ամիս անցնելով արտասահմանյան բազմաթիվ ընկերություններ Իրանում ներդրում կատարելու պատրաստակամություն են հայտնել:
--------------------
Աշխատատեղեր ստեղծելու, ինչպես նաև երկրի զարգացման միջոցներից մեկը զբոսաշրջության արդյունաբերության հզորացումն է:
Զբոսաշրջության արդյունաբերության հզորացումը երկրի տնտեսության, մշակույթի, ինչպես նաև ներքին ու արտաքին քաղաքականության օգտին է և Իրանի այսօր քաղաքական պայմաններն առավել քան երբևե նպաստավոր են զբոսաշրջիկներ ներգրավելու համար և 11-րդ կառավարությունը զբոսաշրջության արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ քայլ առ քայլ առաջ է ընթանում:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը զբոսաշրջության համաշխարհային օրվա մեծարման հանդիսության ժամանակ ընդգծելով զբոսաշրջության արդյունաբերության ամրապնդման նշանակությունն, ասաց, որ կառավարության չափազանց կարևոր նպատակներից մեկը աշխատատեղերի ստեղծումը և տեխնոլոգիայի ու կապիտալի ներգրավումն է:
Նշելով ,որ տարածաշրջանում և աշխարհում բնակլիմայական , պատմական ու մշակութային գրավչությունների առումով, Իրանը գտնվում է աշխարհի առաջին 10, կամ ըստ որոշ աղբյուրների առաջին 5 առաջատար երկրների շարքում, նախագահ Ռոհանին ասել է.«Երկրի պատմական ու մշակութային կոթողները այս ժողովրդի բազմահազարամյա քաղաքակրթության խոսուն վկաներն են ,որոնք համարվում են զբոսաշրջային կարևոր գրավչություններ»:
«Իրանական 1391 թվականին շուրջ 4 միլիոն 700 արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն անցած տարի աճել է 5 միլիոն 200 հազար հոգու, ինչը վկայում է տարեկան 10 տոկոս աճի մասին»,-մանանշել է ԻԻՀ նախագահը ընդգծելով, որ կառավարությունն անցած երեք տարիների ընթացքում զբոսաշրջության արդյունաբերության ուղղությամբ լավ քայլեր է վերցրել:
--------------------------
Իրանը 2018 թվականին կհյուրընկալի աշխարհի գիտական ամենախոշոր իրադարձությունը:
Հիշյալ նստաշրջանը 2018 թվականին գումարվելու է Սպահանի տեխնոպարկում:
Աշխարհի 400 տեխնոպարկեր և 73 երկրների 150 հազար տեխնոլոգիական ընկերություններ անդամակցում են այս նստաշրջանին:
Տեխնոպարկերն աշխարհի հինգ մայրցամաքներում նորարարության ասպարեզ են համարվում: Հիշյալ նստաշրջանը յուրաքանչյուր տարի գումարվում է անդամ մի երկրում: Այս նստաշրջանն անցած տարի գումարվեց Չինաստանում, իսկ այս տարի տեղի կունենա Ռուսաստանում: 2017 թվականին նստաշրջանը կհյուրընկալի Թուրքիան: Այս նստաշրջանը աշխարհի տարբեր երկրների տեխնոպարկերի միջև համագործակցությունների ընդլայնման հնարավորություն է ստեղծում:
----------------------------
ՕՊԵԿ-ի անդամ, ինչպես նաև ոչ-անդամ նավթ արտադրող երկրների նստաշրջանը սեպտեմբեր 26-ից 28-ի ընթացքում կգումարվի Ալժիրում էներգիային նվիրված համաշխարհային նստաշրջանին առընթեր:
ՕՊԵԿ-ը 2014 թվականից սկսեց մեծացնել նավթի արդյունահանման ծավալը, որի գլխավոր պատասխանատուն Արաբիան էր: Վերջին երկու տարիների ընթացքում նավթի գինն ավելի քան 60 տոկոս կրճատվել է, իսկ անցած հուլիսին Արաբիայի նավթի արդյունահման ծավալը հասել է օրական 10 միլիոն 670 հազար բարել աննախընթաց չափերին:
Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Քուվեյթը, Նիգերիան ու Վենեսուելան նավթի գները բարձրացնելու նպատակով արտադրության ծավալի մեծացման ընթացքը կասեցնելու գաղափարի պաշտպաններից են:
Եթե նավթի շուկայում շարունակի պահպանվել անկայունությունն ու գների նվազման ընթացքը դրանից տուժելու են ՕՊԵԿ-ի բոլոր անդամները:
Սպասվում է, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրներն Ալժիրի նիստում նավթի գները արդար չափի բարձրացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն: