Հոկտեմբեր 05, 2016 15:25 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական մի քանի կարևոր իրադարձություններին: Հաղորդման ընթացքում կանդրադառնանք Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի Իրան կատարած ուղևորությանը, եվրոպական երկրների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնմանը, Իրանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության հարաբերություններին և Ալժիրում ՕՊԵԿ-ի անդամների ընդունած որոշմանը:Ընկերակցեք մեզ:

Գերմանիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելն այս շաբաթ Գերմանիայի տնտեսական ոլորտի 120   ներկայացուցիչների և Բոնդեսթագի 7 պատգամավորների ընկերակցությամբ Թեհրան այցելեց: Գերմանական պատվիրակությունը Թեհրանում  բանակցություններ անցկացրեց Իրանի հետ տնտեսական հարաբերությունների և առևտրական համատեղ աշխատանքների շուրջ:

Զիգմար Գաբրիելն Իրանի առևտրի պալատում Իրանի ու Գերմանիայի տնտեսական համաժողովում մատնանշելով, որ իրանական ու գերմականան բանկերի միջև բանակցություններ են տեղի ունեցել, ասաց, որ Իրանը ներկա պայմաններում կարող է օգտվել միջազգային ֆինանսավորման հնարավորությունից, սակայն ֆինանսական թափանցիկության հող պիտի պատրաստվի: «Այս համաժողովին մասնակցելու համար Թեհրան են մեկնել Գերմանիայի տարբեր ընկերություններ, հատկապես փոքր ու միջակ ձեռնարկությունները և «Ֆոլեքս»-ն ու «Զիմենս»-ը որոնք Իրանը համարում են իրենց տունը,ինչը  վկայում է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանն ունեցած Գերմանիայի ցանկության մասին»,-նշել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը:

Դեպի Իրան Գերմանիայի արտահանումների ծավալները 2016 թվականին 15 տոկոսով ավելացել են կազմելով մեկ միլիարդ 130 միլիոն եվրո: Երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը, որի գլխավոր բաժինը պատկանում է Իրան կատարվող Գերմանիայի արտահանումներին, 2015 թվականին շուրջ երկու միլիարդ 400 միլիոն եվրո է եղել:

Գերմանիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարի Իրան կատարած ուղևորության ընթացքում իրականացված առևտրական հարաբերությունների ու ներդրման գումարը հասնում է ավելի քան երեք միլիարդ եվրոյի, ինչը գերմանական վեց բանկեր ապահովելու են մի կոնսերցիումի տեսքով:

Այս այցի շրջանակներում Իրանի էկոնոմիկայի նախարարի և Գերմանիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարի ներկայությամբ գումարվեց երկու երկրի տնտեսական միջպետական հանձնաժողովի 5-րդ նստաշրջանը և ստորագրվեցին համագործակցության 10 փոխհուշագիր և պայմանագիր:

Նկատի առնելով տնտեսական համագործակցությունների մակարդակի աճող ընթացքը սպասվում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալն ավելանալով հասնի շուրջ հինգից վեց միլիարդ դոլարի:

---

Իրանի ու ԵՄ-ի հարաբերությունների ընդլայնման շրջագծում Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն իր հույն պաշտոնակցի հրավերով անցած շաբաթ ուղևորվեց Աթենք:

ԻԻՀ-ն Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրումից հետո ընդլայնել է բարեկամ երկրների հետ բանկային համագործակցությունները: Այս շրջագծում Հունաստանն էլ նկատի առնելով իր տնտեսական ու տարածաշրջանային պայմանները կարող է առևտրական լավ գործընկեր լինել Իրանի համար և տարբեր, այդ թվում էներգետիկայի ու զբոսաշրջության բնագավառներում լայն համագործակցություն  ունենալ Իրանի հետ:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարն էլ ավտոարդյունաբերության համար արտաքին ներդրում ներգրավելու նպատակով անցած շաբաթ Փարիզ ուղևորվեց:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն ուրբաթ օրը Փարիզում Իրանի արդյունաբերության ընդլայնման ու արդիականացման կազմակերպության և Ֆրանսիայի Ռենո ընկերության միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանն առընթեր, ասաց. «ԻԻՀ-ն նպատակ ունի ավտոարդյունաբերության բաժնի համար արտաքին ներդրում ներգրավելով իր ապահովական ու որակական բարձր ստանդարտներով արտադրված ավտոմեքենաները մրցակցային ու շուկայական գներով ներկայացնել իրանցի սպառողին»:

«Ավտոմեքենա արտադրող բազմաթիվ ընկերությունների մասին ուսումնասիրություն է կատարվել ու նկատի առնելով Իրանում Ռենոյի 12-ամյա ներկայությունը հանգել ենք այն եզրակացության, որ հիշյալ ընկերությունը կարող է լավ գործընկեր լինել»,-հայտարարել է Նեըմաթզադեն: Ռենոյի գործադիր տնօրեն Կառլոս Գոնն էլ նշեց. «Իրանի ավտոմեքենայի շուկան մինչև 2020 թվականը տարեկան երկու միլիոն ավտոմեքենաների տարողություն ունի և դա անհերքելի իրականություն է և այս համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում, որը գերազանց դիրք է ապահովելու Ռենոյի համար»:

Ռենոն Իրանում իր գործունեությունը սկսել է 2003 թվականից՝ միաժամանակ համագործակցելով «Սայփա» և «Իրան Խոդրո» ընկերությունների հետ:

Շրջափակումների ժամանակ Ռենո ընկերությունն իր գործունեությունը սահմանափակեց բարձր որակի «Թոնդար» և «Թոնդար Փիք Ափ» ավտոմեքենաների համատեղ արտադրությամբ, իսկ այսօր «Փարս Խոդրո» ընկերության հետ համատեղ կարգով արտադրում է «Սանդրո Հաչբաք»  և ««Սանդրո Սթեփ Վի» ավտոմեքենաները:

Համաձայն արդյունաբերության նախարարության կողմից փոխանցված քաղաքականության համատեղ արտադրված ավտոմեքենաների  30 տոկոսը ներկայացվելու է «Սիթրոեն»-ի ցանցում: Ի դեպ, առաջիկա տարվանից սկսած համատեղ արտադրությունները միաժամանակ ներկայացվելու են Իրանի ու Եվրոպայի շուկաներում:

Այս շաբաթ մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց նաև Նորվեգիայի առևտրի, արդյունաբերության ու ձկնարդյունաբերության նախարարը:

100 հոգանոց մի պատվիրակության ընկերակցությամբ Իրան ժամանած Նորվեգիայի առևտրի, արդյունաբերության ու ձկնարդյունաբերության նախարարը շաբաթ օրը Թեհրանում կազմակերպված «Ձկնարդյունաբերության, ջրակենցաղների աճեցումն ու հարակից արդյունաբերությունը» համաժողովում ասաց. «Նորվեգիան ողջունում է ձկնարդյունաբերության բաժնում համատեղ համագործակցությունը»: «Մինչ այսօր նորվեգական մի քանի ընկերություններ ծովային սննդի ու ջրակենցաղների հետ կապված տարբեր բնագավառներում համագործակցության համաձայնագրեր են կնքել իրանական ընկերությունների հետ»նշել է նա:

Ձկնարդյունաբերության, ջրակենցաղների աճեցման ու հարակից արդյունաբերության ցուցահանդեսը շաբաթ օրը մեկնարկեց Թեհրանում:

Ցուցահանդեսին մասնակցեցին 80 իրանական և 15 արտասահմանյան ընկերություններ Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Նորվեգիայից ու Իտալիայից:

---

Այս շաբաթ ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալի և Հարավաֆրիկյան Հանրապետության միջազգային հարաբերությունների և համագործակցության նախարարի հանդիպման ժամանակ քննարկվեցին Իրանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության համագործակցությունները:

Հարավաֆրիկյան Հանրապետության միջազգային հարաբերությունների և համագործակցության նախարար տիկ. Մաշաբանեհը Թեհրանում Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպման ժամանակ ակնարկելով երկու երկրի հարաբերությունների անցյալին գոհունակություն հայտնեց Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի անցած տարի Թեհրան կատարած ուղևորության արդյունքների կապակցությամբ: Նա նախքան ԻԻՀ նախագահի Հարավային Աֆրիկա կատարելիք ուղևորությունը  երկու երկրի միջպետական հանձնաժողովի նիստը գումարելու պատրաստակամություն հայտնեց:

---

ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի ու էներգետիկայի նախարարները որոշել են սառեցնել նավթի արդյունահանումը օրական 32.5 մլն բարելի մակարդակի վրա:

ՕՊԵԿ-ի նավթի ու էներգետիկայի նախարարների նիստն անցած չորեքշաբթի օրը գումարվեց Ալժիրում՝ Էներգետիկայի միջազգային ֆորումի 15-րդ նստաշրջանից անմիջապես հետո:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն այս նիստի ավարտին բացառիկ համարելով ՕՊԵԿ-ի ընդունած որոշումն, ասաց, որ 2.5 տարիներից հետո ՕՊԵԿ-ը կարողացավ համաձայնության գալ շուկայի կառավարման հարցում:

2008 թվականից ի վեր առաջին անգամ է ,որ ՕՊԵԿ-ի անդամ երկրները համաձայնության են գալիս նավթի արդյունահանման ծավալի շուրջ:

Սաուդյան Արաբիան 2014 թվականի նոյեմբերին ՕՊԵԿ-ին պարտադրեց ավելացնել նավթի շուկայում իր արդյունահանման բաժնեմասը: ՕՊԵԿ-ի որոշած քվոտաները գերազանցած արտադրությունը հանգեցրեց նավթի գների կտրուկ անկման: Շուրջ երկու տարի Սաուդյան Արաբիան չէր համաձայնում բանակցել անմշակ նավթի արդյուհանման ծավալը պակսեցնելու հարցի շուրջ, սակայն Ալժիրում կայացած նիստում, նույն երկիրը համաձայնել է իր նավթի արդյունահանման ծավալը օրական 10 միլիոն 700 բարելից իջեցնել 10 միլիոն 200 բարելի:   

Ալժիրում անցած շաբաթ գումարված էներգետիկայի միջազգային ֆորումի նիստում Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալեդ Ալ-Ֆաթհը համաձայնեց, որպեսզի Իրանը, Լիբիան ու Նիգերիան բացառվեն նավթի արդյունահանման ծավալի հստակեցման ծրագրից և տրամաբանական ամենաբարձր մակարդակում շարունակեն իրենց արդյունահանումը: