Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որտեղ կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը հոկտեմբերի 2-ին Բաքու էր այցելել ՝ Ադրբեջանի պետայրերի և հոգևորականների հետ հանդիպելու նպատակով:
Ֆրանցիսկոս Ա Պապի հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցը գնահատել է որպես չափազանց կարևոր ու նշանակալի` Բաքու-Վատիկան հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Հանդիպմանը Պապը շեշտել է .«Բոլոր կրոնների ջանքերն ուղղված են գաղափարախոսական բռնության դեմ պայքարին»:
Անդրադառնալով աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների բռնկմանը, Հռոմի Պապը կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
Ադրբեջանի կատարած միօրյա այցի ընթացքում Հռոմի քահանայապետը Բաքվի Կաթողիկե եկեղեցում պատարագ մատուցեց և Կովկասի մուսուլմանների վարչության պետի ու այլ կրոնների առաջնորդների հետ հանդիպում ունեցավ:
Փորձագետները Բաքու կատարած պապի մեկօրյա այցը գնահատել են որպես միջազգային մասշտաբով Ադրբեջանին հեղինակազրկելու ուղղությամբ կատարված քայլ և այդ մուսուլման երկրի գլոբալ նշանակություն ձեռք բերելու գործընթացին հասցված հարված : Նամանավանդ, որ Ադրբեջանի նախագահի դրական հայտարարություններին ի պատասխան Ֆրանցիսկոս Պապը Բաքվում փորձեց խոսել հայ-ադրբեջանական հակամարտության մասին և Բաքվի իշխանություններին խորհուրդներ տալ զիջումների գնալու կապակցությամբ:
Փորձագետները Հայաստանի և տարածաշրջանի հայերի նկատմամբ Հռոմի պապի կողմնապահ վերաբերմունքը գնահատում են որպես Ֆրանցիսկոս Պապի հայանպաստ քայլերի շարունակություն : Ավելի վաղ, օսմանական կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը ճանաչելով` Պապը սրել էր Թուրքիայի և Վատիկանի միջև լարվածությունը:
Թեև Բաքվի պետայրերը պապի նկատմամբ հարգալի վերաբերմունք են ցուցաբերել, սակայն փորձագետները Հռոմի Պապի այցը հայերի օգտին արված քայլ են որակում:
Ադրբեջանի նախագահը վերջին տարիներին աշխարհի բարձրաստիճան դեմքերի այդ երկիր հրավիրելով և կամ Բաքվում միջազգային մարզական խաղեր կազմակերպելով փորձել է միջազգային վարկ ապահովել Ադրբեջանի համար:
Այդ պատճառով էլ Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը ջանք գործադրեց ընդգծելով իր երկարաժամկետ ծրագրերն, այդ թվում 2016 թվականի համար բազմամշակույթ հակումների խրախուսման կարգախոսի ընտրությունն ու Ադրբեջանում կրոնական հանդուրժողականությունը. ԵՄ-ի մակարդակում բարձրացնել այդ երկրի հեղինակությունը:
Այդուհանդերձ պիտի ասել, որ Հռոմի Պապի դիրքորոշումները խանգարել են Բաքվի իշխանությունների այդ նպատակի իրագործումը:
----------------------
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումների համաձայն առաջիկա հինգ տարում Հայաստանը տնտեսական աճի տեմպերով կգերազանցի Ադրբեջանին: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:
-------------------------
Ղազախստանի ու Ռուսաստանի միջտարածքային համագործակցությունների 13-րդ նստաշրջանը ղազախական ու ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցած շաբաթ գումարվեց Աստանայում:
Այս երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվեցին տարբեր հարցեր, այդ թվում տրանսպորտի պոտենցիալները, զբոսաշրջության արդյունաբերությունը, առևտրի բնագավառում արգելքների ու սահամանափակությունների վերացումը և երկկողմ համագործակցությունների հետ կապված խնդիրներ:
Համաժողովի ավարտին ռուսական ու ղազախական պատվիրակությունները սննդային արդյունաբերության, քիմիագիտության, մետաղագիտության, նորարարության, դեղագործության ու շինանյութերի արտադրման բնագավառներում ստորագրեցին համագործակցության ավելի քան 30 համաձայնագրեր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ղազախստանցի պաշտոնակից Նուրսոլթան Նազարբայևը համաժողովի երկրորդ օրվա նիստին մասնակցելով նաև ներկա գտնվեցին երկու երկրի միջև 20 միլիարդ դոլար արժողությամբ համագործակցության համաձայնագրերի ստորագրմանը:
-------------------------------------
ԵՄ-Կենտրոնական Ասիա ձևաչափով անցած շաբաթ Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների և ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի մասնակցությամբ գումարված նիստում քննարկվեցին տարածաշրջանի անվտանգությանը, կրթա-դաստիարակչությանը, տնտեսությանը, բնապահպանությանը, ներդրմանն ու Աֆղանստանի իրավիճակին, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում ԵՄ-ի ռազմավարության գործադրմանը վերաբերող հարցեր:
Բրյուսելում կայացած նիստում կողմերը հատուկ ուշադրություն ցուցաբերեցին տարածաշրջանային անվտանգությանը և ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարին:
ԵՄ-Կենտրոնական Ասիա ձևաչափով նիստերը կայանում են 2007 թվականից նպատակ ունենալով քննարկել Կենտրոնական Ասիայում ԵՄ-ի ռազմավարությունները:
---------------------
Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները Դուշանբեում հանդիպելով բանակցեցին տարածաշրջանի ու սահմանների անվտանգության շուրջ:
Հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության քարտուղարները քննարկեցին միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, էմիգրացիայի բնագավառում համագործակցության ամրապնդման, արտագնա աշխատանքի մեկնած անձանց իրավունքների պաշտպանության և անօրինական էմիգրացիայի դեմ պայքարի ոլորտներում երկկողմ համագործակցությունների հետ կապված կարևոր հարցեր:
Աֆղանստանի իրավիճակի քննարկումը և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների անվտանգության վրա դրա ազդեցությունը, ինչպես նաև ահաբեկչական խմբերի մուտքը կանխելու նպատակով Տաջիկստանի ու Աֆղանստանի սահմանների ամրապնդման ուղիների քննարկումն այս հանդիպման առանցքային թեմաներից էին:
Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները հանդիպման ավարտին ստորագրեցին 2017-2018 տարեշրջանների համար ազգային, տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ապահովման շուրջ երկու երկրի ազգային անվտանգության խորհրդի կառույցների միջև համագործակցության նախագիծը:
Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը կայացավ այն պայմաններում, երբ Տաջիկստանի հետ սահմանակից Աֆղանստանի Կոնդուզ նահանգում անվտանգության իրավիճակը վերջին օրերին սրվել է և Թալիբների ու Կաբոլի պետական ուժերի միջև բախումները շարունակվում են:
----------------------
Ռուս փորձագետն ակնարկելով Ուզբեկստանի նախագահական ընտրություններից իրենց բաժինն ստանալու համար Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ջանքերին նշել է, որ Քարիմովին փոխարինողի ընտրության հարցում գլխավոր որոշում կայացնողը ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ռոսթամ Էնայաթովն է:
Ռուս փորձագետ Ալեքսանդր Մոխինն ակնարկելով Ուզբեկստանի զարգացումներին, որտեղ սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավն, ասաց. «Ուզբեկստանը քաղաքական առումով յուրահատուկ դիրք է զբաղեցնում ԱՊՀ երկրների մեջ:
Նա հավելել է. «Թեև առաջին հայացքից նախկին խորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրն իր դիրքն ու տեղն ունի, սակայն տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ Ուզբեկստանն առավել վճռականությամբ փորձում է ամրագրել իր դիրքերը: Այդ պատճառով էլ ՀԱՊԿ-ում այդ երկրի կարգավիճակը դեռ պաշտոնական տեսք չի ստացել: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է Աքսֆորդի շրջանավարտ և վարչապետի առաջին տեղակալ 57-ամյա Ռոսթամ Ազմովին: Հավանական է, որ նրան վարչապետ նշանակելու շուրջ համաձայնություն կայացած լինի: Մոխինի ընդգծմամբ Ազիմովն Ուզբեկստանում ճանաչված է, որպես արևմտամետ քաղաքական գործիչ ու եթե ապագա նախագահը նպատակ ունենա ընդլայնել արևմուտքի հետ հարաբերությունները, նրան այդ պաշտոնում խիստ կարիք է ունենալու: