Հոկտեմբեր 10, 2016 17:51 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ցավակցություն հայտնելով Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի կապակցությամբ ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական թողարկումը:

ԻԻՀ նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անցած շաբաթ ասիական ուղևորության շրջագծում Վիետնամ, Մալայզիա ու Թաիլանդ ճամբորդեց: Արևելյան ու ասիական երկրներ հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը տարածաշրջանային համագործակցությունների շրջագծում մեծ նշանակություն ունի: Իրանը ԷԿՕ-ի, Դի-8-ի և Հնդկական օվկիանոսի համագործակցության կազմակերպության շրջագծում սերտ համագործակցություն ունի ասիական որոշ երկրների հետ:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում Իրանի հայացքն ուղղված այդ հարաբերությունների ընդլայնմանը և այդ շրջագծում վճռակամ է հավասարակշռված կերպով ընդլայնել հարաբերությունները և եվրոպական երկրներին զուգահեռ նաև օգտվել ասիական երկրների և Չինաստանի, Մալայզիայի, Վիետնամի, Սինգապուրի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի ու Ավստրալիայի նման տնտեսական ակտի բևեռների դիրքից ու պոտենցիալներից:

Իրանը և ասիական երկրներն, այդ թվում Վիետնամը, Մալայզիան ու Թաիլանդը գտնվելով Ասիայի արևմտյան ու արևելյան երկու ռազմավարական տարածքներում, կարող են Ասիայի հարավ-արևելյան երկրների միություն՝ Ա. Սէ. Ան-ի ու Միջին Արևելքի երկու մեծ շուկաները միացնող օղակ համարվել:

Ասիայի պատմական մայրցամաքը տնտեսական մեծ պոտենցիալներով տարածաշրջանային շուկաներ ունի և ասիական համագործակցությունների ընդլայնումը կարող է ապահովել այս մայրցամաքի ժողովուրդների շահերը:

Այս շրջագծում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում հանդիպելով այդ երկրի նախագահ Թրան Դայ Քուանգի, ինչպես նաև Կոմունիստական կուսակցության առաջնորդ և վարչապետ Նեգոյան Շուան Փոքի հետ ստորագրեց համագործակցության մի քանի համաձայնագրեր:

Փորձագետների համոզմամբ Վիետնամի 90 միլիոնանոց և Իրանի 80 միլիոնանոց շուկաները գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության, կրթական, նավթի ու գազի, ինչպես նաև հանքային ու արդյունաբերական արտադրանքների բնագավառում համագործակցության մեծ պոտենցիալ ունեն: Երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը ներկա 350 միլիոն դոլարից տարեկան երկու միլիարդ դոլարի բարձրացնելը վկայում է Իրանի դիտանկյունից արևելքի ու հատկապես Վիետնամի նշանակության մասին:

Իրանի ու Մալայզիայի միջև առևտրաշրջանառությունն էլ 2016 թվականի հունվարից հուլիս ամիսների կտրվածքում 9 տոկոս աճ արձանագրելով 290 միլիոն դոլարից բարձրացել է 320 միլիոն դոլարի:

Նույն նպատակն է հետապնդվում նաև Թաիլանդի հետ հարաբերություններում և Թեհրանն ու Բանկոկը վճռակամ են շահագործման հանձնել առկա պոտենցիալները:

--------------------

Իրանը ներկայումս թռիչքային քայլեր է իրականացնում նավթի ու արդյունաբերության ոլորտներում և այդ շրջագծում պետրոքիմիայի բաժնում ավելի քան 50 միլիարդ դոլար ներդրման ներգրավման նպատակ ունի: Տնտեսական շատ վերլուծաբանների համոզմամբ Իրանն արտաքին ներդրման համար գրավիչ երկիր է դառնում:

Արժույթի միջազգային հիմնադրամ ՝ ԱՄՀ-ն աշխարհի երկրների տնտեսական հեռանկարների մասին իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Իրանի տնտեսական աճը գերազանցելու է կատարված կանխատեսումները:

ԱՄՀ-ն իր նոր կանխատեսման մեջ հայտարարել է, որ նկատի առնելով այն իրողությունը, որ 2015 թվականի հուլիսի 14-ին կնքված միջուկային համաձայնագրի շրջանակում միջազգային շրջափակումների չեղարկմամբ Իրանը կարող է առավել մեծ ծավալով նավթ արտահանել համաշխարհային շուկաներ, հետևաբար Իրանի տնտեսական աճն այս տարի գերազանցելու է հուլիս ամսվա զեկույցում կատարված կանխատեսումներին:

Համաձայն այս զեկույցի Իրանի նավթի արտադրման ու արտահանման ծավալները վերադարձել են մինչև նախքան շրջափակումները գոյություն ունեցող չափերին, ինչը նպաստել է նավթի համաշխարհային գների անկման բացասական հետևանքների չեզոքացմանը:

Զեկույցում նշված է, որ գյուղատնտեսության, ավտոմեքենայի արդյունաբերության, առևտրի ու փոխադրության ծառայությունների բնագավառներում ակտիվացումը հանգեցրել է ոչ-նավթային բաժնում աճի ցուցանիշների բարելավմանը:

ԱՄՀ-ի փորձագիտական խմբի կանխատեսման համաձայն Իրանը 2016 թվականին ՀՆԱ-ի 4.5 տոկոս աճ է ունենալու:

Շուրջ մեկ տարի առաջ նավթի գների անկման պատճառով Իրանի տնտեսության թուլացմամբ կառավարությունը բանկային վարկերը ուղղորդելով դեպի տնտեսական ընտրյալ բաժիններ և կրճատելով բանկային տոկոսադրույքները փորձեց թափ հաղորդել տնտեսական աճին:

-----------------------

Իրանում Հայաստանի առաջին մասնավոր ցուցահանդեսը 91 հայկական ընկերությունների մասնակցությամբ հոկտեմբերի 5-ից 7-ը կազմակերպվեց Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում:

Ցուցահանդեսում սննդամթերք արտադրող հայկական ընկերություններն իրենց արտադրանքները ներկայացրել էին  իսլամական մշակույթին համապատասխան, ինչը դրական գնահատվեց իրանական ընկերությունների կողմից:

Այս ցուցահանդեսի մասին է պատմում մեր հաղորդման հաջորդ զրույցը:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան կատարված արտահանումների ծավալը կազմել է շուրջ 140 միլիոն դոլար: Նախատեսվում է մինչև տարեվերջ այդ թիվը հասցնել 280 միլիոն դոլարի:

Իրանի արդյունաբերության փոխնախարար և Առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրոթաջն Իրանում Հայաստանի մասնավոր ցուցահանդես կատարած այցի ընթացքում նշել է, որ Հայաստանի շուկան չպետք է  սահմանափակել միայն այդ երկրի երեք միլիոն բնակչությամբ: «Մի քանի միլիոն հայեր բնակվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում ու այլ երկրներում: Նրանք նույնպես կարող են իրանական արտադրանքների համար պոտենցիալ գնորդներ համարվել»:

Խոսրոթաջն ընդգծելով, որ ցուցահանդեսների կազմակերպումը երկրների միջև հարաբերությունների ընդլայնման ուղիներից է համարվում, ասաց. «Այն պայմաններում, երբ Հայաստանից Իրան կատարվող ներկրումների ծավալը շատ չնչին է, սակայն այդ երկրի առևտրականները ձգտում են ցուցահանդեսներ կազմակերպելով մեծացնել  իրենց արտահանումների ծավալները և ընդլայնել համագործակցությունները»:

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի փոխնախարարը նշելով, որ սա Իրանում Հայաստանի առաջին մասնավոր ցուցահանդեսն է համարվում, ասաց. «Իրանը շարունակաբար ցուցահանդեսներ է կազմակերպում այդ երկրում, ինչը կարող է սատար հանդիսանալ երկկողմ առևտրական կապերի ընդլայնմանը»:

Անդրադառնալով արտոնյալ սակագների պայմանագրի կապակցությամբ ԵԱՏՄ-ի հետ բանակցությունները սկսվելուն, Խոսրոթաջը հավելել է. «Այդ պայմանագրից շահելու են և' Իրանը և' Հայաստանը»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի առ ժամանակ առաջ՝ Թեհրանում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ասաց, որ Իրանն իր բոլոր հնարավորություններից ու կարողություններից կօգտվի տնտեսական, մշակութային, առևտրական ու էներգետիկ, ինչպես նաև տարանցման, փոխադրության, գյուղատնտեսության ու զբոսաշրջության տարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:

ԻԻՀ նախագահը ընդգծեց, որ այսօր հարմար պայմաններ գոյություն ունեն, որպեսզի Սև ծովը Հայաստանի միջոցով միացվի Պարսից ծոցին և Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ տեխնիկական ու ինժեներական ծառայություններ մատուցել Հայաստանին:

Երկու երկրների համար մեծ նշանակություն ունի տնտեսական տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնումը և այդ շրջագծում հատկապես առանձնացվում է Մետաքսի ճանապարհը, որը Չինաստանը, Եվրոպան ու Ասիան տարբեր ճանապարհներով ու նաև Հայաստանի, Իրանի ու Հնդկաստանի միջոցով միացնում է իրար:

----------------------------

Հաղորդումների համաձայն Համատեղ քայլերի  համապարփակ ծրագրից հետո առաջին անգամ Իրանի Միջին Արևելք կատարվող նավթամթերքի արտահանումը 13 տոկոսով  ավելացել է: Իրանում նավթի արդյունաբերության գոյության 11 տասնամյակների ընթացքում առաջին անգամ Իրանը նավթամթերք արտահանող երկրի է վերածվել և օրական 400 հազար բարել արտահանման մրցանիշ է արձանագրել:

Իրանի նավթամթերքի զտման ու բաշխման ազգային ընկերության գործադիր տնօրեն Քազեմիի ընդգծմամբ այն պայմաններում է օրկան 400 հազար բարել արտահանման մրցանիշ արձանագրվել, որ արտահանման համար այդ ընկերության թողունակությունը 500 հազար բարել կամ օրական 80 միլիոն լիտր նավթամթերք է, ինչը ներկա պայմաններում արտահանումների ծավալի արագ մեծացման և բեռնավորման ու արտահանման հնարավորությունների սահմանափակության պատճառով դեռ իրականություն չի դարձել: