Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որտեղ ինչպես միշտ քննարկելու ենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Ընկերակցեք մեզ:
Ուրբաթ օրը Երևանում գումարված գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հայտարարություն չընդունեցին: Այդ թեմային ու նաև ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին առընթեր հարցերին անդրադարձել է լրագրող Ռուզաննա Ստեփանյանը:
--------------------
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացրեց Վրաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում «Վրացական երազանք» ղեկավարող կուսակցության հաղթանակի մասին:
Հաղորդման համաձայն, Վրաստանի նախկին վարչապետի գլխավորած «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վավերական ճանաչված ձայների 61.48 տոկոսը շահելով հաղթեց խորհրդարանական ընտրություններում, և գերազանցեց Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Ազգային միասնականություն» ընդդիմադիր կուսակցությանը:
Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ «Ազգային միասնականություն» ընդդիմադիր կուսակցությունը շահեց ձայների միայն 27.04 տոկոսը:
ԵԱՀԿ-ն հաստատեց, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեցին լիարժեք ազատ պայմաններում և ընտրական ստանդարտներին համապատասխան:
------------------------
Ղրղզստանի ԱԳ նախարարն անցած շաբաթ ԵՄ-ի արտաքին հարցերի պատասխանատու Մուգերինիի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց այդ հանրապետության և ԵՄ-ի միջև համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Ղրղզստանի ԱԳ նախարարը «Համագործակցություն հանուն Աֆղանստանի բարեկեցության ու խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակը հարցականի տակ տանելու պատճառով քննադատեց ԵԱՀԿ-ին և ասաց, որ Բիշկեկը հովանավորում է Աֆղանստանում խաղաղություն ու անդորր հաստատելու հիմամբ այդ երկրի կառավարության ծավալած ջանքերը:
Նա ի դեպ, աշխարհի բոլոր երկրներին կոչ արեց առավել հովանավորություն ցուցաբերել Աֆղանստանի հանդեպ և այդ երկրում խաղաղության ու բարօրության ուղղությամբ ջանք գործադրել:
Նա ընդգծեց. «Տարածաշրջանի բոլոր երկրների և միջազգային հանրության համատեղ ջանքերով ու համադրությամբ կարելի է նպաստել Աֆղանստանում կայունության հաստատմանն ու զարգացմանը»:
Մուգերինիի հետ հանդիպման ժամանակ Ղրղզստանի ԱԳ նախարարը մտքերի փոխանակում կատարեց ներքին ու տարածաշրջանային համգործակցությունների և Ղրղզստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հեռանկարի շուրջ:
Հանդիպման ժամանակ նաև քննարկվեցին ԵՄ-ի հովանավորությամբ Ղրղզստանի ընտրական համակարգի արդիականացման գործընթացը, Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումների ապագա հանրաքվեն ու նաև Բիշկեկում ԵԱՀԿ-ի կենտրոնի դիրքի հզորացումը:
Աբդոլլաևն այս հանդիպման ժամանակ անօրինական համարեց խռովություն ու ազգամիջյան բախումներ հրահրելու մեղադրանքով Ղրղզստանում ցմահ ազատազրկման դատապարտված Ղադիրջան Բաթիրովի հանդեպ ԵԱՀԿ-ի հովանավորությունը, հավելեց. «Ղրղզստանից փախած դատապարտյալի ելույթը ԵԱՀԿ-ի վերջին նստաշրջանի մարդու իրավունքների բաժնում անարդար է և անընդունելի է համարվում:
Հիշյալը, որ 2010 թվականին Ղրղզստանի հարավում ազգամիջյան բախումներ հրահրելու մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել ԵԱՀԿ-ի վերջին նստաշրջանում Ղրղզստանում քաղաքական իրավիճակի թեմայով ելույթ ունեցավ, ինչն արժանացավ Ղրղզստանի քաղաքական ու քաղաքացիական հասարակության դժգոհությանը:
-------------------------
Ղազախստանի նախագահն անցած շաբաթ մի հրամանագրով այդ երկրի իշխանություններին հանձնարարեց Պաշտպանության և ավիատիեզերային արդյունաբերության նախարարության ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն:
Նուրսոլթան Նազարբայևն այդ կապակցությամբ ասաց. «Պաշտպանության և ավիատիեզերային արդյունաբերության նախարարության գլխավոր պարտականությունն է լինելու իրագործել ավիատիեզերային, պաշտպանական, էլեկտրոնային արդյունաբերության և տեղեկությունների անվտանգության ու նաև կիբերային անվտանգության բնագավառում Աստանայի քաղաքականությունները, մշակել ռազմական-տեխնիկական ընդհանուր մի քաղաքականություն, ռազմական ու տեխնիկական համագործակցություն իրականացնել և իրականացնել նաև պաշտպանական բնագավառում պատվերները:
Ի դեպ, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներն հեռախոսազրույցի ժամանակ քննարկեցին տարածաշրջանային որոշ հարցեր:
Ուզբեկստանի ժամանակավոր նախագահ Շոքաթ Միրզայևը և Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևն այս հեռախոսազրույցի ժամանակ քննարկեցին տնտեսական, առևտրական, ներդրումային, փոխադրության, մշակութային և հումանիտարական տարբեր բնագավառներում փոխադարձ շահավետ համագործակցությունների ընդլայնման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրման ընթացքը:
Կողմերը նաև բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման և բարեկամական ու բարի-դրացիական կապերի ամրապնդման ուղղությամբ համաձայնության հանգեցին:
---------------------------
Ղազախստանի ԱԳ նախարարը ԵԱՏՄ-ի շրջագծում տնտեսական բազմակողմ հարաբերությունների ընդլայնումն այդ երկրի դիվանագիտական կառույցի գլխավոր նպատակներից համարեց:
Ղազախստանի ԱԳ նախարար Եարլան Էդրիսովն այդ երկրի խորհրդարանում իր երկրի դիվանագիտական կառույցների գործունեության գլխավոր նպատակներից մեկը համարեց ԵԱՏՄ-ի շրջագծում տնտեսական բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը:
Նա ընդգծելով այդ երկրի համար տնտեսական բազմակողմ հարաբերությունների նշանակությունը, հավելեց. «Տնտեսական բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը և ազգային շահերի առանց նախապայմանի ապահովումը ուշագրավ տեղ է գրավում Ղազախստանի տնտեսական դիվանագիտության մեջ»:
Էդրիսովն ընդգծելով, որ այս պահին աշխարհի ավելի քան 30 տարբեր երկրներ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ցանկություն են հայտնել, ասաց, որ մինչ այս պահը ԵԱՏՄ-ի և տարբեր երկրների, այդ թվում Մոնղոլիայի, Չիլիի, Պերուի, Սինգապուրի ու Կամբոջիայի հետ համագործակցության ավելի քան 25 փոխհուշագրեր են ստորագրվել:
Ղազախստանի ԱԳ նախարարն իր արտահայտությունների մի այլ բաժնում ակնարկելով Վիետնամի հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի գործադրմանն, ասաց, որ այդ կապակցությամբ բանակցություններ են սկսվել Հնդկաստանի հետ և մոտ ապագայում այդ կապակցությամբ համաձայնագրեր են կնքվելու Իրանի ու Եգիպտոսի հետ:
----------------------------
Դուշանբե քաղաքում գումարված «Միջին Ասիայում ծայրահեղականությանը վերջ տալու ուղիները» համաժողովում Տաջիկստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մորզա Խալիֆայովն ասաց. «ԻԼԻՊ ծայրահեղական խմբին անդամակցող տաջիկ քաղաքացիների 90 տոկոսն ինտերնետային ցանցերի միջոցով է ներգրավվել այդ խմբում»:
«Նրանց 85 տոկոսը էմիգրանտներ են, որոնք Տաջիկստանից դուրս և Ռուսաստանի սահմաններում ինտերնետի միջոցով նեգրավվել են ծայրահեղական խմբերում»:
Տաջիկստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը Աֆղանստանում իրավիճակի սրումը Միջին Ասիայում ու հատկապես Տաջիկստանում ծայրահեղական գաղափարների տարածման գլխավոր ազդակներից է համարել:
Նա նշեց, որ ծայրահեղականության դիմագրավման համար Տաջիկստանի կառավարությունը ԵԱՀԿ-ի ու միջազգային այլ կազմակերպությունների հետ ռազմավարություն է մշակում, որտեղ որպես ծայրահեղականության կանխման գլխավոր միջոց հատուկ ուշադրություն է ցուցաբերվել կրթա-դասիրակչության բաժնին:
Խալիֆայովն տարբեր կրոնների ու դավանանքների հանդուրժողականությունն ու համակեցությունը ծայրահեղականության դեմ պայքարի մյուս միջոցներից է համարել:
Տաջիկստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ վերջին տարիներին արտասահմանյան բախումներին, հատկապես Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի ճգնաժամերին տաջիկ երիտասարդության մասնակցությունը մտահոգություն է պատճառել Դուշանբեի իշխանություններին:
Պաշտոնական տվյալների համաձայն ավելի քան 1000 տաջիկ քաղաքացիներ անդամակցում են ԻԼԻՊ ծայրահեղական խմբին, որոնցից 300-ը մինչ այժմ սպանվել են Իրաքում ու Սիրիայում: